Քննարկվել է հայ-գերմանական երկկողմ գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ
Հասարակություն
Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը այցելեց ԳԴՀ Բունդեսկանցլերի աշխատակազմ, որտեղ տեղի ունեցավ հանդիպում աշխատակազմի Կենտրոնական, Արեւելյան եւ Հարավային Եվրոպայի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի վարչության ղեկավար Ալեքսանդր Վալաուի հետ։
Դեսպան Ենգիբարյանը ներկայացրեց իրավիճակը տարածաշրջանում, կողմերը մտքեր փոխանակեցին ներկայումս միջազգային հարաբերություններում ընթացող գործընթացների վերաբերյալ, քննարկվեց հայ-գերմանական երկկողմ գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։