Վարանդայում իրականացվել է զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանք
Արցախ եւ մարզեր
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):
Աշխատանքներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։
Ըստ աղբյուրի, զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: