Հնարավոր է՝ նախարարը հուզված էր. ինչու էր ԱԺ ամբիոնից Շրջակա միջավայրի նախարարը ծիծաղում
ՔաղաքականԱյսօր ԱԺ ամբիոնի մոտ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ելույթը, որի ընթացքում նա չէր կարողանում զսպել ծիծաղը, քննարկումների առարկա է դարձել։
Սիմիդյանը ներկայացնում էր «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծը, և ամբողջ ելույթի ընթացքում անընդհատ ծիծաղում էր։
Նախարարը նաեւ դժվարությամբ էր կարդում նախագծի տեքստը, մի պահ հոգոց հանեց, հետո մի քանի վայրկյան պաուզա պահեց, նոր շարունակեց:
Ավատելով խոսքը, Սիմիդյանի դեմքին դարձյալ ժպիտ հայտնվեց։
Մենք փորձեցինք Սիմիդյանի վիճակի և ուրախության պատճառների մասին պարզել նրա նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանից։
ArmDaily.am-ի հետ զրույցում Հակոբյանը ասաց, որ պարոն Սիմիդյանի առաջին ելույթն էր սա և հնարավոր է՝ դա հուզմունքի պատճառով լինի։
Դիտարկմանը, որ նախկինում Սիմիդյանը պատգամավոր է եղել, և պետք է, որ սովորական լիներ իր համար ելույթ ունենալն այնտեղից, մամուլի քարտուղարը նախընտրեց չծավալվել՝ նշելով, որ Հակոբ Սիմիդյանի հետ Շրջակա միջավայրի նախարար կարգավիճակում է աշխատում։
Հարցին՝ գուցե դահլիճից ինչ-որ ռեպլիկ են անում, ինչի հետևանքով նախարարը սկսում է ծիծաղել, քանի որ ելույթի ընթացքում նա պարբերաբար դահլիճին էր նայում, Հակոբյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ ինքը ևս հեռարձակմամբ է հետևում նիստին։
Հիշեցնենք, որ Սիմիդյանը 2018-2021 թթ. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն է եղել, 2021 թ. օգոստոսի 2-ից՝ վարչապետի գլխավոր խորհրդական, 2021 թ. դեկտեմբերի 10-ից՝ Շրջակա միջավայրի նախարար։