Քանի խմբաքանակ «Մոդեռնա» է ձեռք բերել ՀՀ-ն և մինչև երբ են պիտանի. լուսանկարի հետքերով
Հասարակություն
Հունվարի 11-ին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս» լաբորատորիայում պատվաստվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ խթանիչ (բուստեր) պատվաստանյութով:
Տարածած հաղորդագրության հետ հրապարակվել էին նաև լուսանկարներ, որոնցից մեկում երևում էր, որ «Մոդեռնա» պատվաստանյութի պիտանելիության ժամկետը նշված էր մինչև հունվարի 22-ը։
ArmDaily.am-ը գրավոր հարցումով դիմել էր Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե Հայաստանի կողմից ձեռք բերված «Մոդեռնա» պատվաստանյութի պիտանիության ժամկետը երբ է ավարտվում։ Մենք խնդրել էինք նաև տրամադրել տեղեկատվություն, թե առհասարակ որքան դեղաչափ «Մոդեռնա» է ձեռք բերել նախարարությունը և որքանն է օգտագործվել։
Մեր հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնել են. «Հայաստանի Հանրապետություն՝ որպես նվիրատվություն ներկրվել Է «Մոդեռնա» (Սպայկվաքս) պատվաստանյութի հետևյալ խմբաքանակները.
Միաժամանակ, նշված խմբաքանակից 396430 դեղաչափ «Մոդեռնա» (Սպայկվաքս) պատվաստանյութ բաշխվել է հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրակականացնող կազմակերպություններին: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում պատվաստանյութի առկա քանակներն անընդհատ փոփոխվում են»։
Նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ այս ընթացքում Հայաստանը ձեռք է բերել 12 խմբաքանակ «Մոդեռնա» պատվաստանյութ, որոնց վերջին խմբաքանակը պիտանի է մինչև մարտ ամիսը։