ՄԻԵԴ-ը «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով հարցադրումներ է ուղարկել 2019թ-ին, բայց կառավարությունը չի առարկել․ իրավաբան
Սոցցանցերի քրոնիկոն
ՄԻԵԴ-ը «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով հարդարումներ է ուղարկել կառավարությանը 2019թ-ին, բայց գործադիրն առարկություններ չի ներկայացրել, ամեն ինչ առավել քան պարզ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2008թ․ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի շարժմանը մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանի դատապարտման գործով կայացված որոշմանը։
«ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Փաշինյանի իրավունքների խախտումը:
Այսպես է լինում գրեթե բոլոր այն դեպքերում, երբ կառավարությունն առարկություններ չի ներկայացնում, իսկ ՄԻԵԴ-ը Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով կառավարությանը հարցադրումներ էր ուղարկել 2019 թվականի փետրվարին:
Ամեն բան առավել քան պարզ է»,- գրել է Հայրապետյանը: