Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. փաստաբանը՝ Արմեն Չարչյանի՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին
Սոցցանցերի քրոնիկոն
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Irakanum.am լրատվամիջոցը հոդված է հրապարակել այն մասին, թե իբր ՀՀ Ազգային Ժողովի <<Հայաստան>> խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը պատգամավորական մանդատը վայր կդնի։
Հասարակությանը ցանկանում եմ տեղեկացնել, որ հիշյալ լրատվամիջոցի կողմից հրապարակված այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Պրոֆեսոր Արմեն Չարչյանը չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը։ Վերջինս այս պահին գտնվում է ստացիոնար բուժման մեջ՝ իր անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում քայքայված առողջական վիճակը կայունացնելու համար։
Հորդորում եմ irakanum.am լրատվամիջոցին չտարածել ապատեղեկատվություն, հակառակ դեպքում նման արարքը կունենա իրավական հետևանքներ։
Արմեն Չարչյանի փաստաբան
Էրիկ Ալեքսանյան»: