Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ավստրիա
Միջազգային խճանկար
Հունվարի 18-ին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բայրամովը Ավստրիայում կմասնակցի անվտանգության ոլորտում համագործակցության ԵԱՀԿ ֆորումի հանդիպմանը։ Այն նախագահելու է Ադրբեջանը։
Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ ԵԱՀԿ և Ավստրիայի ներկայացուցիչների հետ։