Հռոմի պապը 100 հազար եվրո կհատկացնի Բելառուսի և Լեհաստանի սահմանին գտնվող միգրանտներին օգնելու համար
Միջազգային խճանկար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 100 հազար եվրո կհատկացնի Բելառուսի և Լեհաստանի սահմանին գտնվող միգրանտներին օգնելու համար։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
«Սրբազան հայրը որոշել է 100,000 եվրոյի ներդրում ուղարկել Լեհաստանի և Բելառուսի միջև սահմանին գտնվող միգրանտներին, ինչպես նաև կաթոլիկ Կարիտասի լեհական բարեգործական կազմակերպությանը՝ երկու երկրների սահմանին միգրանտների հետ կապված արտակարգ իրավիճակը լուծելու համար»,- ասվում է փաստաթղթում։