Սերգեյ Լոբանովը Margaryan Memorial 2022 մրցաշարի միանձնյա առաջատարն է
Սպորտ
Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները:
Մրցաշարի առաջատար Սերգեյ Լոբանովը, հաղթելով Զուրաբ Ստուրուային, 5 միավորով ամրապնդեց առաջատարի դիրքը: Այժմ նա մեկ միավորով է գերազանցում իրեն հետապնդող Նիկիտա Պետրովին, որը հաշտություն կնքեց ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանի հետ:
Հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Հովիկ Հայրապետյանն ու Արթուր Դավթյանը, որոնք 3-ական միավոր են վաստակել: Հայրապետյանը հաղթեց Վահե Դանիելյանին, իսկ Դավթյանը ոչ-ոքի խաղաց Էմին Օհանյանի հետ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Արմեն Բարսեղյանի ու Ջավադ Ալավի Սայեդի մրցախաղում: