Պեկին-2022-ի կազմակերպիչները հուսով են, որ COVID-19-ը խնդիրներ չի հարուցի
Սպորտ
Պեկինի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները վստահություն են հայտնել, որ մրցումների ընթացքում, COVID-19-ի հետ կապված խնդիրներ չեն լինի՝ իրենց կազմած ծրագրերը կարդարացնեն սպասելիքները: Իրավիճակն արդեն վերահսկվում է, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Չինաստանի մի շարք բնակավայրերում «Օմիկրոն» շտամի հայտնաբերման պատճառով կիրառվել են նոր սահմանափակումներ, ինչը մտահոգող է: Մտավախությունները մասամբ պայմանավորված են նրանով, որ վերջին շաբաթներին մի շարք հայտնի մարզիկների մոտ վիրուսի թեստը դրական է եղել: Այդ պատճառով նույնիսկ չեղարկվել են միջազգային կարևոր մարզական իրադարձություններ:
Կազմակերպիչները, ինչպես նաև առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները, շարունակում են հուսադրել, որ Ձմեռային օլիմպիական 24-րդ խաղերը, որի մեկնարկին մնացել է 23 օր, կընթանա այնպես, ինչպես նախատեսված է: