Երևան֊Անթալիա֊Երևան չվերթների բացումը լուծում է Թուրքիա փող տանելու խնդիրը. թուրքագետ Զբոսաշրջության աճին չի նպաստում նաև տարադրամի այսօրվա փոխարժեքի դինամիկան. Մեխակ Ապրեսյան  Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ․ կա վիրավոր Այս իշխանությունները բանակը երգ ու պարի ակումբի են վերածել. Հայկ Նահապետյան  Ինչպե՞ս ձերբազատվել քաղցրի հանդեպ կախվածությունից. խորհուրդներ հայտնի սննդաբան, դիետոլոգ Գ. Շախաթունուց Ինչո՞ւ է Արցախում կառավարման կիսանախագահական մոդելին անցնելու անհրաժեշտություն առաջացել Չեմ պնդում, որ 100 տոկոսանոց անսխալ որոշում ենք կայացրել. հանձնաժողովի անդամը՝ Դեբեդ նետված փոքրիկի խնամակալության մասին Ի՞նչ օգտակար հատկություններ ունի այս սեզոնի ամենասիրված հատապտուղը՝ ելակը   Մանթաշյանի առողջական վիճակը նիստից նիստ ավելի է վատանում.ի՞նչ կորոշի այսօր դատարանը Հայաստանը հայտնվել է ֆուտբոլի գնդակի դերում.քաղաքագետը՝ Փաշինյան-Ալիև-Միշել առաջիկա հանդիպման մասին Հայաստանը չպետք է խաղա Ռուսաստանի «կրտսեր եղբոր» դերը. Գերագույն Ռադայի խորհրդական  Ինչու՞ են 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Մարգարյանի այրուն ստիպել ազատման դիմում գրել. ուշագրավ մանրամասներ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ես հրաժարական կտամ. Արմեն Դարբինյանի գրառումը

Սոցցանցերի քրոնիկոն
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Ռուսաստանյան որոշ շրջանակներ, ինչպես երևում է, չեն կարող ներել ինձ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ իմ դրսևորած ազգային արժանապատիվ կեցվածքը։
 
Հիշեցնեմ. պատերազմի և ազգային աղետալի կորուստների ամենաթեժ հատվածում ես հրապարակայնորեն հակադրվեցի Դմիտրի Մեդվեդևին և Դմիտրի Պեսկովին` ակնարկելով, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ակնկալում է Ռուսաստանից դաշնակցային գործելակերպ, այլ ոչ միայն միջնորդի գործառույթ։ Հնարավոր է, որ այդ հրապարակումները չափից շատ էմոցիոնալ էին և չէին հաշվի առել աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները։ Բայց դրանք անկեղծ էին և հիմնված հայ֊ռուսական եղբայրական հարաբերությունների նկատմամբ անկոտրում հավատի և դրանց անառարկելիության վրա։ Ինձ չի ներվել նաև Մարգարիտա Սիմոնյանին ուղղված իմ բաց նամակը, որտեղ ես նրանից հարգանք պահանջեցի հայ ժողովրդի քաղաքական ընտրության նկատմամբ։ Եվ ահա այս շրջանակները, որոնք ակնհայտ գործում են թե' Ռուսաստանի և թե' հայ֊ռուսական համագործակցության շահերի դեմ, արդեն մոտ երկու տարի է ինչ ջանք չեն խնայում վարկաբեկելու համար և' իմ, և Հայ֊Ռուսական համալսարանի բարի համբավը և հեղինակությունը։ Պիտի հավելեմ, որ թե' նախկին և թե' ներկա Հայաստանյան իշխանությունների շարքերում կան ուժեր և գործիչներ, որոնք հաճույքով զուգերքում էին նույն ուղղությամբ։ Մասնավորապես, դրանց ջանքերով, դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության օրոք հանրային շրջանառության թեմա դարձավ բացարձակ անհեթեթ, իրականության հետ որևէ աղերս չունեցող բարբաջանքը` մեր համալսարանի իբրև թե «արևմտամետության» մասին։ Համալսարանին, որը սերվել և սերվում է հայ և ռուս լավագույն կրթական ավանդույթներով, հսկայական դրական ներազդեցություն է գործել մեր կրթական համակարգում, հանդիսանալով ակադեմիական ազատության բացառիկ օրինակ և բարձրացնելով մասնավորապես ռուսական կրթության հեղինակությունը մեր երկրում, սկսեցին մեղադրել «ոչ բավարար ռուսականության» մեջ։ Ցավով պիտի նշեմ, որ նշված շրջանակներին հաջողվեց թյուրիմացության մեջ գցել ՌԴ արտգործնախարար Լավրովին (վերջինիս` ՀՀ խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման մանրամասների վերաբերյալ նյութերը լայնորեն տարածվեցին մեր լրատվական դաշտում)։ Համալսարանի և իմ նկատմամբ մեկ տարի առաջ իրականացված ԱԱԾ ձախողված գրոհը նույն այս շարքից էր։ Եվ ահա` նոր գրոհ. ինձ հասած տեղեկություններով ՌԴ գլխավոր դատախազության դիմումի համաձայն Հայաստանյան գործընկերները կամ արդեն հարուցել են, կամ շուտով կհարուցեն բացարձակ անհիմն քրեական գործ` իբրև թե համալսարանի կողմից տենդերային ինչ֊ինչ պայմանների կամ կարգավորումների խախտման մասին։ Ըստ որում իրավիճակին առավել սարսափ հաղորդելու նպատակով որոշում է կայացվել քննությունը հանձնել հակակոռուպցիոն մարմնին։ Էս «խելոքները» չեն հասկանում, որ կրակի հետ են խաղում. Աշխարհի բոլոր դատախազություններն էլ որ միավորվեն, չեն կարողանալու կոռուպցիա կարել ոչ իմ, ոչ էլ համալսարանի վրա, և դրա մասին գիտեն բոլորը, նաև` կվկայեն համալսարանի արդեն բազմահազար շրջանավարտներն ու յուրաքանչյուր համալսարանական։
 
«Գործը» ամբողջությամ պատվիրված և հնարածին է։ Սրանց նպատակը մեկն է. ամեն գնով հասնել իմ հրաժարականին կամ պաշտոնանկությանը։ Իմ նպատակն էլ է մեկը. բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել համալսարանի և անձամբ իմ բարի անունը և հեղինակությունը։
Ես իհարկե հրաժարական կտամ, քանզի համալսարանի հիմնադիրների որոշ այժմյան ներկայացուցիչների նման անհեռատես և վնասակար պահվածքի պարագայում անհնար է ապահովել համալսարանի հետագա հաղթական ընթացքը, իսկ մենք լավագունն ենք` թե' երկրում, թե' տարածաշրջանում (ադրբեջանցիների հետ, օրինակ, մեր մրցակցությունը ավարտել ենք տոտալ հաղթանակով` Բաքվի պետական համալսարանը միջազգային վարկանիշավորմամբ մեզնից ետ թողնելով երկու հարյուր կետով)։ Սրանք դեռ պիտի շաաատ խնդրեն ու ապաշխարհեն, որ ես մնամ։
 
Սակայն ես հրաժարական կտամ միայն այս շինծու գործը կարճելուց և ներողություններ ստանալուց հետո։ Իսկ հրաժարականից անդին կբազմապատկեմ ջանքերս` մեր պետության սուվերենությունը պաշտպանելու և հայ ժողովրդի զգետնված արժանապատվությունը վերականգնելու ուղղությամբ։
Աստված Առաջ!!!»։
 
Երեկվա ու մի քանի օր առաջվա ադրբեջանական կրակոցները Գեղարքունիքում կատարվել են 1 տարուց ավելի ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած դիրքերից․ Արման Թաթոյան
Ֆրանսիայի հրապարակում այսօր կհնչեն Շառլ Ազնավուրի երգերը. Իշխան Սաղաթելյան
Արարատի մարզում մոտ 600 մետր ձորը գլորված УАЗ-ի 4 վիրավորներից 1-ը, գիտակցության չգալով, մահացել է
Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը
Իրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան 98-ամյակն է
Կարող ենք այլևս փաստել, որ փողոցներ փակած ուժերի հիմնական խնդիրն է կանխել արևմուտքի ներգրավումը Ղարաբաղյան հիմնախնդրում․ Իոաննիսյան
Օրվա աստղագուշակ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Դիմում եմ «Հայաստան» խմբակցության ղեկավարին, քարտուղարին և մյուս պատգամավորներին․ Վահագն Ալեքսանյան
Վաղը մենք երթ կամ հանրահավաք չենք ունենալու. Իշխան Սաղաթելյան
Վահան Քերոբյանը մասնակցել է Ռոտարի Ինտերնեյշնլ միջազգային կազմակերպության 2452 տարածաշրջանի համաժողովին
Շաբաթօրյակ Էրեբունիում. մաքրվել է ամենամեծ վարչական շրջանի 18 հասցե
Երևան֊Անթալիա֊Երևան չվերթների բացումը լուծում է Թուրքիա փող տանելու խնդիրը. թուրքագետ
Արարատի մարզում УАЗ-ի՝ մոտ 600 մետր գլորվելու հետևանքով 4 վիրավորներից 43-ամյա տղամարդը՝ հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է
Ռուսաստանի ելույթի ժամանակ 5 երկրի ներկայացուցիչներ լքել են Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի դահլիճը
Շվեյցարիայում հայտնաբերվել է կապկի ծաղկով մարդու վարակման առաջին դեպքը
Նորաշենում ավտոմեքենա է այրվել
Կիլիան Մբապեն կմնա ՊՍԺ-ում
Երևանում 25-ամյա ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ավազաթմբին և վթարի ենթարկվել. կան վիրավորներ
Կիևին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակի այլընտրանքներ պետք չեն. Զելենսկի
Իտալիայի ԱԳ նախարարը «պարենային» պատերազմներ է կանխատեսել
Ավստրալիայի գործող վարչապետը շնորհավորել է մրցակցին
Բուդապեշտը չի պաշտպանի Ռուսաստանի դեմ տնտեսապես անընդունելի միջոցները. Օրբան
Կես միլիարդ դոլար եկամուտ` զբոսաշրջիկների այցելություններից
Շիրակի երկրագիտական թանգարանի պահոցում 30 հազարից ավել ցուցանմուշներ կան. մարզպետն այցելելէ թանգարան
ՌԴ-ն արգելել է Կանադայի վարչապետի կնոջ ու 25 պաշտոնյաների մուտքը երկիր
Օրվա կադր
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է «Դիմադրության» շարժման հանրահավաքին
Իշխանության բռնաճնշումները փաստում են մոտալուտ իշխանազրկման վախն ու սարսափը. ՀՅԴ ՀԳՄ-ի հայտարարությունը
Հայրենիքն ու ազգը դրված են զոհասեղանին. իրանահայ հայրենադարձ
Զբոսաշրջության աճին չի նպաստում նաև տարադրամի այսօրվա փոխարժեքի դինամիկան. Մեխակ Ապրեսյան 
Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ․ կա վիրավոր
ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Արամ Գրիգորյանն ազատ արձակվեց
Խնդիր է դրված ամորձատելու Հայաստանը, հայ ժողովրդին. Ժիրայր Սեֆիլյան
Ես ներում եմ Նանեին․ պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ իր վրա ջուր լցրած լրագրողի մասին
Կոնգոյում գրանցվել է Էբոլայից մահվան չորրորդ դեպքը
Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը
Պատահար քարհանքում. 72-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում. Ուղիղ
Կապիկի ծաղիկի գրանցված դեպքերի թիվը 80 է. ԱՀԿ
Երևանի քաղաքապետը մասնակցել է «Երևանի տեխնոլոգիական ֆորում 2022»-ին
Արմավիրի մարզում Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում
«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրին մասնակցել է շուրջ 75 դպրոց
Մալաթիայի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել են ուղեգծերի ժամանակավոր փոփոխություններ
Այս իշխանությունները բանակը երգ ու պարի ակումբի են վերածել. Հայկ Նահապետյան 
Կոտայքի մարզում 27-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 57-ամյա հետիոտնին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™