Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Խաղաղության դարաշրջանի նոր զոհերը. իշխանությունից արթուն մարդ կա,՞ թե՞ Ղազախստանի հոգսերով են խառը

Խմբագրական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թմբկահարած «Խաղաղության դարաշրջանը» երեկ նորից թակել էր մեր դուռը։ Ադրբեջանի ԶՈւ–ն երեկ ժամը 15։15-ի սահմանում կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում, ադրբեջանցիները կիրառել են հրետանի և ԱԹՍ, հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։
Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, բայց հայտնի չէ ինչքան կտեւի այս անդորրը։
Եւ առհասարակ՝ հայտնի չէ՝ մեր իշխանությունը ինչ քայլեր է ձեռնարկում բնակչության անվտանգությունը ապահովելու, թշնամուն սանձազերծելու, մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ։
 
Բացի խաղաղության դարաշրջանի քարոզից եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ հարաբերություններից, բանակցություններից՝ ուրիշ որեւէ քայլ ձեռնարկում են մեր սահմանների անվտանգությունը վերականգնելու ուղղությամբ։
Շարքային քաղաքացուն, ամենապաքաղաքական, ամենաանտեղյակ ոչինչ հետաքրքիր չէ, միայն թե սահմանին իրավիճակը խաղաղ լինի, մեր տղաները չզոհվեն։
 
Հիմա՝ իշխանության համար պա՞րզ է, թե ինչի հետեւանք կամ արձագանք են երեկվա սադրանքները եւ արդյոք դրանք շարունակվելու են, թե ոչ։ Արդյոք դրանք կապ ունե՞ն Ղազախստան խաղաղապահ զորքեր ուղարկելու հետ, գուցե կապված են առաջիկայում սպասվող Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման հետ, գուցե պատճառը դելիմիտացիայի եւ դեմարկացիայի ձգձգումն է, գուցե կա այլ պատճառ...։ Իշխանությունը գոնե իր համար պարզել է երեկվա ագրեսիայի պատճառները եւ հեռանկարները, արդյոք ունի գործողությունների ծրագիր, պլան։ Բայց այնպիսի ծրագիր, որտեղ լուծման բանալին նոր տարածքներ զիջելը չէ կեղծ խաղաղության դիմաց...։
 
Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը, ով այժմ ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը եւ առաջին անգամ այսպես ասած աշխատեցնում է դրա մեխանիզմները, չի՞ մտածել ՀԱՊԿ-ին կամ ինքն իրեն դիմելու մասին։ Չէ՞ որ Ղազախստանի դեպքում Փաշինյանը շատ օպերատիվ եւ սրտացավ գործեց, ի՞նչ է՝ Հայաստանի դեպքում պետք է խնդրենք նորից Ղազախստանի նախագահը դիմի։
 
Ուրիշ ինչ պետք է լինի, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին, զոհերը, շարունակական ոտնձգությունները բավարար հիմքեր չե՞ն քայլ անելու համար, թե՞ թշնամին մի թեթեւ չարաճճիություն է արել։ Եւ ի՞նչ պետք է լինի, որ ՀԱՊԿ-ը միջամտի Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններին, եթե ոչ արտաքին ագրեսիայի դեպքում, ապա ուրիշ որ դեպքերի համար է նախատեսված այդ կառույցը։
Եւ առհասարակ՝ այս մղձավանջին վերջ լինելո՞ւ է, թե՞ ոչ, մինչեւ երբ պետք է մենք կարդանք 18-20 տարեկան տղաների զոհվելու մասին։ Իսկ որ ամենասարսափելին է, սահմանին այս վիճակը «այնքան բնական, նորմալ, հարազատ» է դարձել, որ այս լուրերի կողքով անցնում ենք անտարբեր, զրո ազդեցություն եւ հետեւանք...մինչդեռ երեք օջախի լույս եւ հույս մարեց երեկ, երեք տղա չհասցրին ճաշակել իրենց երջանկությունը, չհասցրին ամուսնանալ, երեխաներ ունենալ, հայրենիքը շենացնել, նրանց ծնողները չհասցրին վայելել իրենց չարչարանքի պտուղները, չհասցրին հպարտանալ եւ երջանկանալ իրենց որդիների ապագայով...երեք երիտասարդ գնացել էր բանակ, որ գա եւ շարունակի ապրել...եւ դեռ քանի, քանիսն են գնում վերադարձի երազանքով եւ քանիսի երազանքն է մնում անկատար։
 
Եթե սա իշխանությունների պրոպագանդած խաղաղության դարաշրջանն է, ապա դրա հակառակը ո՞րն է։
 
Եւ վերջում՝ խնդիրը ոչ միայն մեր հայրենիքի անտեր, անօգնական իրավիճակն է, որ երեկվա դեպքերից հետո ճառ ասող իշխանության ներկայացուցիչները բերանները ջուր են առել, անհետացել, զրո արձագանք, այլեւ իսկապես երկրում որեւէ պաշտոնյա, կառույց չկա, որ հաղորդակից լինի եւ ապրի մեր իրական հոգսերով։ Ընդդիմադիր առանձին պատգամավորներ ստատուսներ են գրում սահմանային իրավիճակի մասին, եւ միայն ՄԻՊ Արման Թաթոյանն է բրիֆինգ հրավիրել բնակչության անվտանգության ապահովման հարցում պետության քաղաքականության վերաբերյալ։
Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™