Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ով եւ ինչպես է վերահսկելու ՊՇՌ թեստով մուտքը ժամանցի վայրեր կամ երբ ռեստորան գնալիս ուսանողը վարակի աղբյուր է, իսկ դասի գնալիս, տրանսպորտից օգտվելիս՝ ոչ

Խմբագրական
Երեկ Առողջապահության նախարարությունը հերթական «խոստումնալից» սահմանափակումների մասին ավետեց։ Թեեւ կորոնավիրուսով վարակվելու թվերը անհամեմատ նվազել են՝ հասնելով մի քանի հարյուրի շեմը, նվազել են նաեւ մահվան դեպքերը, այժմ դրանք չեն գերազանցում մեկ տասնյակը, բայց ամեն դեպքում Առողջապահության նախարարությունը մտահոգ է եւ նորանոր սահմանափակումներ է ներմուծում մեր կյանք։
Իհարկե, բոլորովին այլ հարց է, որ նախորդ սահմանափակումները երբեք էլ չեն գործել հավուր պատշաճի, նախ, որովհետեւ դրանք հանգամանալից չեն ներկայացվել հանրությանը, երկրորդ՝ հաճախ այդ որոշումների կայացումը բազմաթիվ հարցեր, հակասություններ է առաջացրել եւ երրորդ՝ մարդկանց համար այդ սահմանափակումները անիմաստ են եղել։ Փաստացի իշխանությունը չի կարողացել կարճ, կոնկրետ ամենապարզ ճշմարտությունները հասցնել հանրությանը եւ ստիպել կամովին հետեւելու կանոններին՝ հանուն իր եւ հարազատների առողջության։ Ասվածի վկայությունը՝ դիմակահանդեսի տապալված օպերացիան է, կամավոր-պարտադիր պատվաստումները եւ թեստավորումները։
 
Հիմա երեկ հրապարակված որոշումը կորոնայի դեմ պայքարի կոնտեքստում թերեւս ամենաանտրամաբանականն ու հակասականն է։
Ըստ այդմ՝ ԱՆ նոր որոշման համաձայն` սրճարաններ, թատրոններ, մարզասրահներ, գրադարաններ, հյուրանոցներ և ժամանցի այլ վայրեր այցելելիս անձինք պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ բացասական արդյունքով 72 ժամ վաղեմության թեստ կամ հակամարմինների առկայության մասին 24 ժամ վաղեմության տեղեկանք:
 
Այս որոշումը հերթական աբսուրդի թատրոնից է, որովհետեւ նախ այն մնալու է թղթի վրա, չի գործելու, պետությունը չի կարողանա տոտալ վերահսկողություն սահմանել, եւ երկրորդ՝ այս որոշումը հակասում է նախորդ որոշումներին։
Նախ, արձանագրենք, որ հերթական անգամ ենթաօրենսդրական նորմատիվ ակտով քաղաքացիների իրավունքը սահմանափակում են, նոր պարտականություն են սահմանում եւ հայտնի չէ՝ սանկցիա կա, չկա, կիրառողը ով է...։
 
Երկրորդ՝ որեւէ իրավական ակտ ընդունելիս կարեւոր է, թե դա ինչ նպատակի է ծառայելու, ինչ խնդիր է լուծելու։ Հիմա քանի որ պետությունը չի կարող բացեիբաց հայտարարել, որ այսպես ստիպում են բոլորին պատվաստվել, պետք է դա գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացնեն, թե այս նոր որոշմամբ նպաստում են վարակի տարածումը կանխելուն։ Նպատակը ազնիվ է, իհարկե, առողջությունը ամենաթանկն է, ավելին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան նույնիսկ օրինական ձերբակալում եւ կալանավորում է նախատեսում վարակիչ հիվանդություններ տարածողներին։ Բայց աբսուրդն այն է, որ վարակի տարածման թիվ մեկ աղբյուրը տրանսպորտն է, որից օգտվելու համար փաստորեն թեստի բացասական պատասխան պետք չէ։ Աբսուրդն այն է, որ ուսանողները համալսարան գնալիս ազատված են թեստավորման պահանջից, բայց եթե հանկարծ որոշեն գնալ թատրոն, կինո, ռեստորան, արդեն կարգավիճակի փոփոխություն է տեղի ունենում, դառնում են վարակ տարածող, հետեւաբար՝ պետք է թեստի բացասական պատասխան ներկայացնեն։
Բնականաբար, այս որոշումը անհնար կլինի վերահսկել, քանի որ այդքան ռեսուրս չկա, բայց այս որոշումը կդառնա մահակ տնտեսվարողներին տուգանելու, պետբյուջե մուտքեր ապահովելու համար։ Ընդ որում՝ սա կգործի ընտրովի՝ տուգանողի ճաշակին կամ քիմքին համապատասխան՝ ստեղծելով կոռուպցիոն ռիսկեր։
 
Երրորդ՝ այս որոշումը թեեւ առողջապահական որեւէ նպատակի չի ծառայելու, այսինքն՝ վարակի տարածումը չի կանխելու, մարդկանց առողջության պահպանմանը չի նպաստելու, խնդրահարույց է մարդկանց համար անհարմարություններ, լրացուցիչ հոգսեր ստեղծելու, իսկ տնտեսվարողների համար՝ վնասներ, կորուստներ ունենալու տեսանկյունից։
 
Փաստացի՝ կլինեն տնտեսվարողներ, որոնք կփորձեն հավատարիմ լինել որոշմանը եւ կկորցնեն հաճախորդներ՝ կրելով վնասներ։ Նրանցից ոմանք ռիսկի կդիմեն՝ խախտելով որոշումը, բայց միեւնույն ժամանակ կհայտնվեն տույժ, տուգանքների ենթարկվելու ռիսկի տակ։ Մեծ հոգսի տակ են ընկնում նաեւ քաղաքացիները, կորոնավիրուսը, իսկապես, փոխում է մեր կյանքը, եւ այսուհետ որեւէ հարսանիք, ծնունդ, միջոցառում հրավիրվելուց առաջ ոչ թե պետք է շտապել համապատասխան զգեստ գնալ, վարսավիրանոց գնալ, այլ ուղիղ լաբորատորիա՝ թեստավորման, ընդ որում՝ միջոցառմանն էլ ստիպված ուշացած պետք է ներկայանալ մինչեւ թեստի պատասխանը ստանալը։ Կամ էլ հրավիրող կողմը բացի այլեւայլ ծախսերից նաեւ պետք է հոգա հյուրերի թեստավորման բեռը, չէ՞ որ Անահիտ Ավանեսյանն ՍԴ որոշումից հետո, երբ հակասահմանադրական էր ճանաչվել աշխատողը իր հաշվին թեստավորվելու պահանջը, ասել էր, որ թե հարազատը կարող է վճարել թեստի գումարը։
 
Այնպես որ գտնենք մեր թեստի գումարի վճարողին, մեզ ռեստորան հրավիրողին եւ շարունակենք վայելել կյանքը մինչեւ նոր սահմանափակումներ կամ դատարանի կողմից դրանց վերացում։
Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™