Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Թեստավորվել, թե ոչ եւ ում հաշվին. Առողջապահության նախարարության արձագանքը՝ «ՍԴ-ն ինչ ուզում է՝ թող որոշի, մենք գժական ու գողական ենք» շարքից

Խմբագրական
Կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշը վերջին շրջանում նվազում է, գուցե այստեղ մեծ դեր է խաղացել նաեւ պատվաստումների ցուցանիշը, սակայն պարտադիր-կամավոր պատվաստման եւ թեստավորման թեման շարունակում է արդիական մնալ։ Թվում էր, թե Սահմանադրական դատարանը վերջապես կհանգուցալուծեր այս հարցը, թե արդյոք քաղաքացին պարտավոր է պատվաստվել կամ թեստավորվել եւ ում հաշվին, բայց դա միայն թվում էր։
 
Երեկ հրապարակեց Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասը, որով հակասահմանադրական ճանաչվեց ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ ՊՇՌ թեստերը աշխատողների միջոցների հաշվին հանձնելու դրույթը։ Հետազոտության դիմաց վճարող սուբյեկտների սահմանումը, ՍԴ որոշման համաձայն, «դուրս է առողջապահության նախարարի իրավասության սահմաններից»։ Սակայն որոշումից հետո ԱՆ-ն հայտարարություն տարածեց, որ «սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Նախարարի հրամանի բոլոր հավելվածների. «ՊՇՌ թեստավորումն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության մեջ հակասահմանադրական է ճանաչվել միայն «իր հաշվին» բառակապակցությունը:
 
Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում: Այսպիսով` ՀՀ առողջապահության նախարարի հրամանը ճանաչվեց սահմանադրական, և բոլոր պահանջները մնում են ուժի մեջ։ Միայն վերոնշյալ ձևակերպումը ճանաչվեց հակասահմանադրական»։
 
Հիմա հանրությունը մոլորված եւ շփոթված է, դեռ կան մարդիկ, որոնք իրենց սուղ միջոցներից 7օրը մեկ թեստավորվում են եւ դեռ քանի տասնյակ, հազարավոր քաղաքացիներ են այս ընթացքում թեստավորման գերի դարձել։
Սահմանադրական դատարանը, պետությունը, անկախ իրավապաշտպանները պետք է հանգամանորեն բացատրեն հանրությանը՝ ի՞նչ է նշանակում Սահմանադրական դատարանի որոշումը, եթե գործատուն պահանջում է թեստավորում, իսկ ՍԴ-ն ասել է, որ կարող ես քո հաշվին չանել, այդ դեպքում ով պետք է վճարի թեստավորման գումարը։ Այս հարցերի պատասխանները ով կարող է տալ, բայց միայն պատասխանները ունենալը բավական չէ։ Մենք ունենք տխուր նախադեպ, երբ պետական մարմինները, պաշտոնյաները կարող են չկատարել դատարանի որոշումները, որակումներ հնչեցնել Բարձր դատարանի որոշումների մասին...ով պետք է հետեւի եւ ստիպի, որպեսզի պաշտոնյաները եւ կառույցները չանտեսեն դատարանի որոշումները։
 
Փաստորեն՝ միայն Քրեական օրենսգրքում համապատասխան դրույթների առկայությունը՝ դատարանի որոշումը չկատարելը հանցագործություն լինելու մասին, բավարար չէ, նույնիսկ դա չի ստիպում հարգել դատարանին եւ կատարել որոշումները։
Ինչ վերաբերում է ՍԴ-ին, ապա քանի դեռ որոշումը ամբողջությամբ չի հրապարկվել՝ պրոֆեսիոնալ չէ մեկնաբանել այն, չէ՞որ շատ հարցերի պատասխաններ կարող են լինել պատճառաբանական մասում եւ այդպիսով ուղենշային լինել։ Սակայն, փաստորեն այս տարրական ճշմարտությունը իրավաբան Առողջապահության նախարարը չգիտի եւ ՍԴ որոշումից կարճ ժամանակ անց ծիծաղ առաջացնող հայտարարություն է տարածում, թե միայն «իր հաշվին» ձեւակերպումն է ճանաչվել հակասահմանադրական։
 
Դասականը կասեր՝ յա, իրոք, դա սոսկ ձեւակերպում չէ, դա մի ամբողջ պարտավորություն է, պարտականություն, որը դրել եք քաղաքացիների ուսերին, ոչ թե սոսկ ձեւակերպում։ Ինչպե՞ս կարող է իրավաբան նախարարը հայտարարել, թե բոլոր պահանջները մնում են ուժի մեջ, պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում: Գուցե առողջապահության նախարարությունը սպասե՞ր որոշման ամբողջական հրապարակմանը, հասկանալ ինչ խնդիրներ է մատնանշված, փորձել փոփոխություններ անել, ոչ թե հայտարարեր, թե «ճիշտը մի հատ է եւ այն մենք ենք»։
 
Զուտ իրավական եւ համավարակի դեմ ստրատեգիական պայքարի տեսանկյունից այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել մի քանի խնդիրներ։ Նախ, չէր կարելի մարդու սահմանադրական իրավունքները սահմանափակել ենթաօրենսդրական ակտով, դա պետք է արվեր հիմնարար երաշխիքներով ուղեկցվող օրենքով, չէր կարելի պատվաստման և դիմակներ կրելու հակացուցումներ ունեցող մարդկանց թույլ տալ, որ անարգել հայտնվեն և գործեն մարդաշատ վայրերում, չէր կարելի համաճարակի լրջագույն խնդիրը լուծել սիրողական մեթոդաբանությամբ, մասնավորապես՝
 
ա) հիմնավորված չէ աշխատողներին համար պատվաստումը կամ ՊՇՌ թերթիկները պարտադիր համարել, իսկ ուսանողների համար՝ ոչ,
 
բ) ՊՇՌ թերթիկներ պահանջել 14 օրը մեկ, երբ դրանք 3 օր անց այլևս որևէ առողջապահական ցուցիչ չեն,
 
գ) առանց կոնկրետ մարդուն համարժեք հետազոտելու, իրականացնել պատվաստում և այլն։
 
Սրանք հարցեր էին, որոնք ի սկզբանե կասկածի տակ են դրել դիմակապատվաստումային ողջ գործընթացը, իսկ թե այժմ այս գործընթացի դեմ ինչպես պետք է պայքարել կամ հնարավոր է պայքարել, թե ոչ, պարզ կլինի ՍԴ որոշումից։ Հուսանք՝ ամբողջական որոշման հրապարակումից հետո պարզ կլինի՝ հիմա պետք է թեստավորվել, թե ոչ ու ում հաշվին, իսկ նախկին թեստավորումների գումարը կարող ենք պահանջել եւ ումից։
 
Վերջին հաշվով՝ ՍԴ-ի տիրույթում չէ որոշել, թե ով պետք է վճարի թեստավորման գումարը, նման իրավասություն Բարձր դատարանը չունի։ Ուստի՝ ստեղծված իրավիճակի հետ կապված պարզաբանումները ոչ միայն պետք է տրվեն անհատ փորձագետ, մասնագետների, այլեւ պետական ինստիտուտների կողմից, որ չստացվի ՍԴ-ն ինչ ուզում է թող որոշի, իսկ մենք «գողական» եւ «գժական» ենք գնում։
Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™