Ֆեյքեր օգտագործողները, ավելի զգույշ կլինեն փողով աշխատելիս և կաշխատեն հեռու մնալ այդպիսի կեղտոտ գործարքից. Նաիրի Հոխիկյան Լրագրողներին վիրավորած պատգամավորի կրթական և ինտելեկտուալ մակարդակի համար դժվար թե ընկալելի լիներ վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը. Արտակ Գալստյան Արցախի կառավարության անդամները խաբել են իրենց կառավարության ղեկավարին. Մետաքսե Հակոբյան Հնարավոր է վառելիքի ներկրումը Հայաստան որոշ ժամանակով դադարեցվի․ տնտեսագետ Պարեկայինի ամբողջ ներուժը չպետք է ուղղված լինի երթևեկության կանոնների հսկողությանը, պետք է նաև մի շարք իրավախախտումներ կանխարգելեն. Հովհաննես Քոչարյան Առողջապահության նախարարությունը, որտեղ տեսնում է իր բաց քննարկամը մասնակցելու ենք՝ չեղարկում է իր մասնակցությունը, որովհետև ասելիք չունի․ Բարսեղյան Դա ձուկը ջրում բազար անել է․ Նահապետյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության բողոքի ակցիայի և իրենց անելիքների մասին Սուպերմարկետները թանկացրել են պոլիէթիլենային տոպրակների գները Նրա մանդատը նվիրված է այնտեղ կռիվներ մղելու, քացով հարվածներ հասցնելու համար. Վահագն Ալեքսանյանը, հավանաբար, գլադիատորի կարգավիճակ ունի. Ժաննա Ալեքսանյան Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը տեղավորվում է թուրքական «սիրալիրությունների» շրջանակներում. Ռուբեն Մելքոնյան Թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում. Գագիկ Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից բերմա՞ն են ենթարկվել
Լավագույն տեսանյութերը. Youtube


Դուք գործ ունեք մի շատ միամիտ մարդու հետ, ես կարդացել եմ, որ մրցույթ է հայտարարվել, որոշել եմ դիմել, բայց վերջին օրով, որպեսզի շատ հերթ չլինի. ԵՊՀ ռեկտորի թեկնածու

Հասարակություն

Գրականագետ Գևորգ Էմին Տերյանի ֆեյսբուքյան գրառումից հետո համացանցում բուռն քննարկման առարկա դարձավ ԵՊՀ ռեկտորի թեկնածուները։

Էմին Տերյանը «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անունից գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Դեկտեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում տեղի են ունենալու ռեկտորի ընտրություններ, որոնց մասնակցելու է միայն մեկ թեկնածու՝ Կառավարության կողմից առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանը։ Եվ սա այն դեպքում, երբ կարող էին առաջադրվել շատ ավելի մեծ թվով գիտնականներ և դասախոսներ, քանի որ Կառավարության կողմից ԵՊՀ կանոնադրությունը փոփոխելուց հետո ԵՊՀ ռեկտորի պաշտոնում կարող են առաջադրվել գիտությունների թեկնածուներն ու դոցենտները։

Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում ոչ ոք այլևս չի հավատում բուհական ինքնավարությանը և չի ցանկանում մասնակցել կանխորոշված ելքով ընտրություններին»։
 
Այս հայտարարությունից անմիջապես հետո ԵՊՀ-ն հայտարարեց, որ ռեկտորի պաշտոնի համար առաջադրված այլ թեկնածու կա, ում մասին չէր հայտարարվում, քանի որ ներկայացված փաստաթղթերի կարգի խնդիր կար։
 
Ավելի ուշ համացանցում լուրեր տարածվեցին, որ երկրորդ թեկնածուն նույն ֆակուլտետի դասախոս Արծրունի Սահակյանն է, ով հանդիսացել է Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորականի խնջույքի թամադան։ Լուրը Սահակյանը չէր հերքել։ Խոսում էին նաև, որ Արծրունի Սահակյանին Հովհաննես Հովհաննիսյանն է համոզել հայտ ներկայացնել, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե բացի իրենից այլ թեկնածու էլ կա։
 
ArmDaily.am-ը կապ հաստատեց Արծրունի Սահակայանի հետ՝ պարզելու, թե ինչպե՞ս է գնահատում ընտրվելու իր շանսը, ինչո՞ւ է այդքան ուշ ներկայացրել հայտը, ինչպե՞ս է մեկնաբանում իր անվան շուրջ պտտվող ասեկոսեները և ի՞նչ կապ ունի ինքը Հովհաննիսյանի հետ։
 
«Դուք գործ ունեք մի շատ միամիտ մարդու հետ։ Ես կարդացել եմ, որ մրցույթ է հայտարարվել, որոշել եմ դիմել, բայց վերջին օրով, որպեսզի շատ հերթ չլինի, որովհետև մտածել եմ, որ դիմողներ շատ կլինեն։ Հետո պարզվեց, որ իմ դիմումը չեղյալ են հայտարարել, խնդիրները ինձ չեն բացատրել, չեն ասել, ես ձեզնից եմ իմացել, որ իմ հայտը չեղարկել են։ Փաստորեն, եթե մամուլը չասեր ամսի՝ 17-ին ես պիտի գնայի  համալսարան ու մնայի դրսում, քանի որ ինձ ներս չէին թողնի»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արծրունի Սահակյանը։
 
Սահակյանն ասում է՝ հիմա հարց կառաջանա՝ այդ մարդը մի՞ թե  այդքան միամիտ է , եթե կրկնակի դոկտորի է, պրոֆեսոր է, Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս է, միթե կարելի է այդքան միամիտ լինել։
 
«Այո, ես այդքան միամիտ չեմ, ես մտածել եմ, որ  մեր հոգաբարձուների խորհուրդը, որոնք նոր են, չգիտեն Հանրապետության ուժը, չեն ճանաչում՝ ով կա, ով չկա»,-ասաց նա։
 
Սահակյանի պնմամբ՝ ինքը հայտը ներկայացրել է իր տվյալներով, արած գործերի ցուցակով, գրքերով։ «Այս գործերով երևում է, որ ես իմ ամբողջ գիտակցական կյանքում ապրել եմ հայագիտության մեջ, ճիշտ է ես գրքային մարդ եմ այստեղ դուրս գալիս, բայց այդ գրքային մարդը ուղնուծուծով, ամբողջ հոգեբանությամբ լծված է համալսարանին և այդ համալսարանի համար իր սիրտը ցավում է։ Ես գտնում եմ, որ համալսարանը սովորական բուհական կենտրոն չի»,-նշեց դասախոսը։
 
Սահակյանը պատրաստում է մի ծրագիր, որ հոգաբարձուների խորհուրդը կարդա  և իմանա՝ ինչ է համալսարանը։ «Նրանք ոչ թե տաքսիստների նման պիտի պատկերացնեն համալսարանը, այլ պիտի հատուկ իմացություն և ընկալում ունենան համալսարանի համար, որը պիտի դառնա գործելակերպ, ծրագիր և այլն։ Ես հենց հիմա քեզ էլ եմ ընկալում համալսարանի սուբյեկտ»,-ասաց նա։
 
Դիմելով մեզ՝ որպես վերջերս ԵՊՀ-ն ավարտած բանասերի, Սահակյանն ասում է. «Շատ ավելի վատ, որ նոր եք ավարտել, որովհետև դա մի խայտառակ ժամանակ է եղել, Ռադիկ Մարտիրոսյանից մինչև օրս, եղել է համալսարանի ավերման, հերն անիծման ժամանակներ։ Շատ քիչ ուսանողներ են պատկերացրել՝ որտեղ են իրենք հայտնվել, որտեղ են իրենք ավարտել ու դուրս եկել, որովհետև համալսարանից մեկընդմիշտ փախել է համալսարանական կրթության մասը ու մնացել է այն ընդհանուր կրթական մասը, որը ունեն բոլորը, նաև մասնավոր կորպորատիվ բուհերը։ Համալսարանական կրթության մասը, երբ փախնում է, նշանակում է տվյալ շրջանավարտը այլևս լինում է կիսատ-պռատ, լավ-վատ մասնագիտական հմտության տեր, բայց չի լինում երկրի տիրոջ զգացումը ունեցող մտավորականը, որը դուրս պիտի գա համալսարանից, չի ունենում այն լայն քաղաքացիական գիտական աշխարհայացքը, որը հատուկ պիտի լինի համալսարանականին, այսինքն համալսարանական նշանակում է մասնագիտությունից զատ ունենալ նաև համաշխարհային, համամարկային, ազգային, մշակութային արժեքների խոր ըմբռնում, որ մարդու կյանքը պետք է անցնի մշակույթի սպառումով»։
 
Սահակյանը պնդում է՝ ծրագիրը ներկայացնելու է ըստ այդմ, որպեսզի կարդան, ինքն էլ լուսավորի հոգաբարձուների խորհուրդին։
«Ես հաջողված դասախոս եմ, իմ ուսանողներին կարող եք հարցնել։ Որպես հաջողված դասախոս ես կարող եմ ելույթս այնպիսի դասախոսության վերածել, որ լսողները որքան էլ ձևանան՝ հեչ իրենց պետքը չի, բայց ամբողջ կյանքը չմոռանան»,-ասաց նա՝ հավելելով, որ հենց սրա համար է դիմել ռեկտորի թեկնածուի համար։
 
«Հանրապետությունը տկլոր, հոգևոր մերկացման վերջին աստիճանի չի հասել, այնտեղ կան դեռ կենդանի գիտական ուժեր, կան ծրագրաստեղծ ուղեղներ։ Բայց ինչպե՞ս ենք երկիրը կառավարում, առանց երկրի ռեսուրսները ճանաչելու»,-եզրափակեց
Սահակյանը։
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-18 մի քանի բուհերում ռեկտորի թափուր հաստիքի մրցույթներ են տեղի ունենալու։
 
Սեդա Մակարյան
 
 
Մարդիկ նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ. Թաթոյան
Ֆեյքեր օգտագործողները, ավելի զգույշ կլինեն փողով աշխատելիս և կաշխատեն հեռու մնալ այդպիսի կեղտոտ գործարքից. Նաիրի Հոխիկյան
Մահացել է երգչուհի Էլզա Սուարեսը
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետ
Լրագրողներին վիրավորած պատգամավորի կրթական և ինտելեկտուալ մակարդակի համար դժվար թե ընկալելի լիներ վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը. Արտակ Գալստյան
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մեքենաներից մեկը սահել է ձորը
SOCAR-ը մտադրություն չունի գնելու բիտումի հայ-ռուսական գործարանը. հայտարարություն
Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուները որոշել են բոյկոտել թիմի հանդիպումները
ՌԴ-ում անհայտ անձը ներխուժել է տուն և երեք մարդու սպանել
ԱՄՆ-ն ծրագրում է տարհանում Ուկրաինայի դեսպանատնից
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել
ՊՍԺ-ի դարպասապահը տեղափոխվեց իսպանական թիմ
Վերջին տարիներին հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել. Թաթոյան
«Եռաբլուր» այցելելու նպատակով հունվարի 28-ին Ստեփանակերտից ավտոբուսներ կմեկնեն
Պորոշենկոն Զելենսկուն միավորման կոչ է արել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացը
Վրաստանում ստորգետնյա 3 ցնցում է գրանցվել
Ի՞նչ է փոխվել հոգեբուժարաններում 2018-ին հրապարակված արտահերթ զեկույցից հետո․ ՄԻՊ-ի նոր զեկույցը
Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս ազգաբնակչության 41,5 տոկոսը
Ճապոնիայի հարավում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ կան տուժածներ
Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի գործադիր տնօրենին
Ադելն առաջին անգամ չեղարկել է Լաս Վեգասում նախատեսված համերգը. նա արտասվել է
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 340 միլիոնը․ ԱՀԿ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 940 նոր դեպք
ԱՄՆ-ից ուղարկված մահաբեր զենքի առաջին խմբաքանակը հասել է Ուկրաինա
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում
Այսօրվանից կգործեն հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները
Ով է նորանշանակ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը
Օդի ջերմաստիճանը կնվազի
Գյուղոլորտի փոքր տնտեսությունները պետական աջակցությամբ մեծացնում են արտադրական ծավալները
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա, 80 քաղաքացու ցուցաբերել օգնություն
Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել
Օրվա աստղագուշակ
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է
«Փաստ». Թանկ սերմացուն և դառն իրականությունը
«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեց
«Փաստ». Առողջապահական տեսանկյունից իմաստ ունի՞ հունիսը «տեղափոխել» հունվար
«Հրապարակ». Գարիկ Սարգսյանը մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանում
«Ժողովուրդ». ՄԻՊ քվեարկությունը` երկուշաբթի. ինչպես կվարվի ընդդիմությունը
«Փաստ». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր ղեկավարությունը` ՔՊ քարոզի՞չ
«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանը պատժել է Պալաչին
«Փաստ»․ Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ
«Հրապարակ». Թալինը մնում է չնվաճված
Իշխանությունների հակաճգնաժամային բանաձևը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ջերմացումն է. պատգամավոր
Լրագրողական կառույցները պահանջում են, որ Վահագն Ալեքսանյանը ներողություն խնդրի հնչեցրած վիրավորանքի համար
Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ
Սահակ քահանա Սահակյանը նշանակվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ
Շիրակի մարզում պատվաստվել է չափահաս բնակչության 41,5 տոկոսը
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 23 բեռնատար ավտոմեքենա
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™