Թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում. Գագիկ Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից բերմա՞ն են ենթարկվել Ամանոր՝ ամեն օր. ինչու են այս տարի ուշ ապամոնտաժվում մայրաքաղաքի տոնածառերը (տեսանյութ) Ինչպես ենք աշխարհին պատմելու 33 մետրանոց արձանի մասին, երբ ունենք գինեսի ռեկորդակիր ճոպանուղի, որի մասին շատ քչերը գիտեն. Յաշա Սոլոմոնյան Հիսուս Քրիստոսի արձանը՝ մեզ պահապան. ինչ զբոսաշրջային էֆեկտ կունենա կոթողը աղքատ, դատարկվող, թույլ, պատերազմի մեջ գտնվող, անհասկանալի ներկա եւ անորոշ ապագա ունեցող երկրում Ձյուն կա, կա ձյուն. մայրաքաղաքի փողոցներն այսօր (տեսանյութ) «Հայկ Մարությանը ձյուն մաքրող սաղ տեխնիկան, ավազն ու աղը հետը տարելա». օգտատերերը քննարկում են տեղացող ձյունը Սա կրկին ինչ-որ ոչ հայանպաստ քաղաքական գործընթացների մասին է խոսում. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Քննիչի ենթադրյալ սխալ աշխատանքը ենթադրում է դատախազի սխալ աշխատանք. Ալեքսանդր Սիրունյան Կատակասեր նախարարը, մանկամսուրային «չարաճճիություն» անող պատգամավորը եւ ԱՄՆ մեկնելու համար ակցիա անող հայրենակիցները. սա ոչ խենթանոց է, ոչ մանկապարտեզ, սա մեր ծուռ իրականությունն է Ով կփոխարինի Լեւոն Յոլյանին Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում եւ արդյոք ԱԺ-ն նոր անդամ կընտրի՞ Երբ Դարբինյանը համալսարանն ընդունեց այն Ստալինգրադյան Պավլովի տան հետ էին համեմատում, իսկ այսօր եկեք, տեսեք. Հայկ Սարգսյանը՝ ՀՌՀ-ում ստեղծված իրավիճակի մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Իշխանությունը՝ հայրենիքի կորուստը «վախկոտ, հանձնվող 18 տարեկանների գրպանը գցելու» ճանապարհին. ինչպես պետք է անդրադառնալ «ամոթալի» դեպքերին

Խմբագրական
Երեկվանից նորից գերիները հայտնվել են թոփ քննարկումների կիզակետում։ Նախ նրանց հարազատները բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության դիմաց, ինչպես նաեւ՝ Շիրակի մարզպետարանի մոտ, այսօր էլ խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է լսումներ գերիների հարցով, իսկ բողոքի ակցիան շարունակվում է ԱԺ-ի մոտ։
Իշխանութունը որեւէ կերպ չփորձեց հակադարձել կամ սրբագրել Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, դրա կարիքն էլ առանձնապես չկա, որովհետեւ այդ տեսակետը հենց իշխանության տեսակետն է։
Բայց մեր իշխանության յուրահատկությունը թերեւս այն է, որ մի սխալ անելով երբեք դասեր չի քաղում, կարող է նույն սխալը քանիցս գործել։ Ասվածը լավագույնս վերաբերում է գերիների մասին հայտարարություններին։
 
Հիմա մեկ անգամ հայտարարեցին, քննադատվեցին եւ շարունակում են նույն ոգով։
Ամենեւին էլ չվիճարկելով այս հայտարարության իրական եւ ճշմարտացի լինելը՝ ընդամենը պետք է նշել, որ նման զգայուն թեմաների շուրջ կտրուկ հայտարարությունները բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ամենեւին էլ ընդունելի չէ։
Ամեն դեպքում, եթե կա նման խնդիր, ապա այդ մասին խոսելու հազարումի ձեւ կա տարբեր պաշտոնյաների կողմից, բայց ոչ երբեք առաջին դեմքերի, որոնք գերիներին վերադարձնելու հարցով բանակցողներ են հանդես գալիս։
 
Ավելին՝ եթե անգամ գերեվարված հայրենակիցների մեջ կան մարդիկ, որոնք հանցագործություն են կատարել, նրանց արարքը պետք է լինի առանձին քննության առարկա, ոչ թե բոլորին նույն սանդղակով դիտարկելու, չէ՞ որ գերեվարվածների մեջ հերոսներ կան՝ հարգանքի, գնահատանքի արժանի, գերեվարվածներին էլ սպասում են իրենց հարազատները, որոնք անասելի տառապանքների մեջ են, եւ ամեն նման հայտարարություն կարող է նրանց ծանր հոգեկան տառապանքներ պատճառել։ Պետք է մտածել մարդու, քաղաքացու մասին, նրան տառապանքներ չպատճառել, չէ՞ որ նախկին հեղափոխական գաղափարախոսությամբ քաղաքացին ամենամեծ հարստությունն է։ «Մի վնասիրը» միայն բժիշկներին չի վերաբերում, այլ առաջին հերթին՝ քաղաքական ղեկավարությանը։
Հիմա ստացվում է, որ որպեսզի իշխանությունը արդարացնի իր հայտարարությունների իրական լինելը ունքը սարքելու տեղն էլ աչքն է հանում, լրատվամիջոցներում հայտնվում են գերեվարվածների ցուցմունքներ, որոնք 62 հոգով՝ ամբողջովին զինված, առանց որեւէ փամփուշտ կրակելու կամովին հանձնվել են 4-7 ադրբեջանցու։
 
Նախ, այս ցուցմունքների հրապարակումը իրավական առումով խնդրահարույց է, այն էլ փաստաբանի կողմից։ Ստացվում է, որ վերջինս հրապարակել է նախաքննական գաղտնիք պարունակող ցուցմունքներ, մինչդեռ նախաքննության գաղտնիությունը պահպանելու պարտավորություն ուներ։ Դրա փոխարեն կարող էր իրավասու մարմինը մեկնաբանություն տալ,թե զինվորական պարտականությունները չկատարելու մասին քանի քրգործ կա հարուցված, արդյոք գերիները որեւէ կարգավիճակ ունեն։
Երկրորդ՝ այս ցուցմունքները տվյալ իրավիճակում եւ ժամանակաշրջանում հրապարակելով իշխանության ջրաղացին ջուր են լցնում, թե ինչ վախկոտ եւ դասալիք են մեր զինծառայողները։
 
Երրորդ՝ գերի հանձնվելու, զինվորական պարտականությունը չկատարելու մասին շահարկումները հասարակությանը բարոյալքում են, հիասթափեցնում, վերջիվերջո՝ պատմությունը ցույց է տվել, որ սերունդ կարելի է կրթել մեր ազգի հերոսապատումների շնորհիվ՝ ներկայացնելով քաջության, միասնականության բացառիկ դասերը։ Իհարկե, ռեալիստները սա կարող են անվանել կեղծ հայրենասիրական թեզերով կերակրել, բայց փաստացի այս թեզերը իրենց կենսունակությունը ապացուցել են, իսկ դրանց այլընտրանքը ամենեւին էլ մեզ իբրեւ դասալիք, ծույլ, տգետ ազգ եւ ժողովուրդ ներկայացնելը չէ։
 
Սա ամենեւին էլ չի նշանակում կեղծ պատրանքներով ապրել, մեր պատմության լավագույն հերոսական դրվագներից ներշնչվելով եւ դրանք ներկայացնելով պետք է նաեւ իրականության հետ առերեսվենք, հասկանանք խնդիրները եւ լուծման ուղիները։
Այն, որ սահման պահող զինվորը վախենում է թշնամուց եւ գերի է հանձնվում չպայքարելով՝ սա առաջինը պետության քաղաքականության, հասարակության, ընտանիքի, կրթության խնդիրն է, որ մենք չենք կարողացել հերոսածին սերունդ ունենալ։
 
Այնպես որ մի արժեզրկեք մեր նախկին, ներկա եւ ապագա սերունդների սխրանքները, նրանք վստահորեն կան եւ քիչ չեն, իսկ այս ամենի արանքում դատապարտելի արարքները քննելու, պատասխանատվության ենթարկելու, ուղղելու համար են, ոչ թե ֆետիշացնելու, տիրաժավորելու եւ մեր հայրենիքի հետ տեղի ունեցած ողբերգությունները «վախկոտ, հանձնվող 18 տարեկանների գրպանը գցելու» համար։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և Բազելի Կառավարման Ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Ալեն Սիմոնյանն այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան
Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից շուրջ 71մլն դրամի պարտավորություն. ամփոփում
Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժի հաշվարկման առանձնահատկությունները
Աննա Հարությունյանի նոր լուքը
Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում. Ժաննա Անդրեասյան
Շահումով խաղերի ոլորտում մտահոգիչ իրավիճակ է. Վարդևանյան
ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտը
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Ուղիղ
ԵՊՀ ռեկտորը և Ռուսաստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Տավուշի մարզում Lada Priora-ն Ազատամուտ գյուղում բախվել է ծառին և կողաշրջվել. կա վիրավոր
Հայաստանը ստացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր. քննարկվում է մասնակցության նպատակահարմարությունը. ԱԳՆ
Թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում. Գագիկ Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
«Գրանդ քենդիին» պատկանող արտադրամասում ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի երկու բնակիչ
«Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից բերմա՞ն են ենթարկվել
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄՀԻ նախագահի և Եվրասիա տարածաշրջանի տնօրենի հետ. քննարկվել են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն առնչվող մի շարք հարցեր
Կյանքից հեռացել է ՀՊՄՀ պրոֆեսոր Մաքսիմ Սարգսյանը
Հայաստանին հրավիրել ենք մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին. Չավուշօղլու
1 օրում բացահայտվել է հանցագործության 70 դեպք
Փարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացել է համայնքի 5944 բնակիչ. «Ապրելու երկիր»
Կցանկանայի, որ պետությունը մեծ ուշադրություն դարձներ մեդիադաշտի լեզվին. Հակոբ Մովսես
Ամանոր՝ ամեն օր. ինչու են այս տարի ուշ ապամոնտաժվում մայրաքաղաքի տոնածառերը (տեսանյութ)
Հայաստանը փոքր երկիր է, բայց աշխարհասփյուռ ազգ է. նախագահը հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը
Բերդի համայնքապետի գործով դատական նիստը շարունակվում է. Ուղիղ
Հուզված էի երեկ, դրա համար էի ժպտում․ Շրջակա միջավայրի նախարար
Ակնկալում ենք կողմերի պաշտոնական արձագանքը, այդ թվում՝ «եռյակի» տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության հարցի շուրջ․ Զախարովա
Հունվարից բարձրացել է գիտնականների աշխատավարձը. ԿԳՄՍՆ
Հպարտ եմ, որ կարողացել եմ նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը. Սարգսյանը` Եղիսաբեթ Երկրորդին
Ընթանում է Բերդի համայնքապետի գործով դատական նիստը. Ուղիղ
Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն կադրային փոփոխություններ. Արայիկ Հարությունյան
Ռուս խաղաղապահները վարժանք են անցկացրել Լեռնային Ղարաբաղի դիտակետերում
«Կազինո» գնացողների թիվը նվազելո՞ւ է, վիճակագրություն ունե՞ք. Նազարյանը՝ Հայրապետյանին
Ինչպես ենք աշխարհին պատմելու 33 մետրանոց արձանի մասին, երբ ունենք գինեսի ռեկորդակիր ճոպանուղի, որի մասին շատ քչերը գիտեն. Յաշա Սոլոմոնյան
Վարդևանյանը կառավարության կողմից առաջարկվող փոփոխություններն հետընթաց համարեց
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խիստ մտահոգված է հայ ռազմագերիների ճակատագրով
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ
Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում. Արտակ Զաքարյան
Ստրասբուրգում լրագրողները լքել են Մակրոնի մամուլի ասուլիսը
ՄԻՊ-ին հասցեագրված դիմում-բողոքների և սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվը կրկին աճել է
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում հանդիպել է միջազգային կառույցների ղեկավարների հետ
Հիսուս Քրիստոսի արձանը՝ մեզ պահապան. ինչ զբոսաշրջային էֆեկտ կունենա կոթողը աղքատ, դատարկվող, թույլ, պատերազմի մեջ գտնվող, անհասկանալի ներկա եւ անորոշ ապագա ունեցող երկրում
Բաբկեն Թունյանի ճեպազրույցը
Երկրորդ դեղաչափով պատվաստվել է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը. Ավանեսյան
Գրավոր արձագանք Բաքվից դեռ չենք ստացել. Գրիգորյանը՝ հայկական կողմի ներկայացրած առաջարկների մասին
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 351 նոր դեպք
ՎԶԵԲ-ը և դոնորները մեծացնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ծավալը
Մարդ, ով չի կարողացել կյանքում մի օգուտ տված լինել իր հայրենիքին, ատելությամբ է լցված հայրենիքի նկատմամբ. Ղազարյան
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին՝ հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ
Հակոբ Սիմիդյանի և Թադևոս Ավետիսյանի ճեպազրույցները
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™