Քննիչի ենթադրյալ սխալ աշխատանքը ենթադրում է դատախազի սխալ աշխատանք. Ալեքսանդր Սիրունյան Կատակասեր նախարարը, մանկամսուրային «չարաճճիություն» անող պատգամավորը եւ ԱՄՆ մեկնելու համար ակցիա անող հայրենակիցները. սա ոչ խենթանոց է, ոչ մանկապարտեզ, սա մեր ծուռ իրականությունն է Ով կփոխարինի Լեւոն Յոլյանին Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում եւ արդյոք ԱԺ-ն նոր անդամ կընտրի՞ Երբ Դարբինյանը համալսարանն ընդունեց այն Ստալինգրադյան Պավլովի տան հետ էին համեմատում, իսկ այսօր եկեք, տեսեք. Հայկ Սարգսյանը՝ ՀՌՀ-ում ստեղծված իրավիճակի մասին Հայաստանի 160.965 քաղաքացի դիմել են գրին քարտ շահելու համար, ովքեր շահել են, կովիդի պատճառով չեն կարողացել արտագաղթել. միջազգայնագետը՝ այսօրվա ակցիայի մասին Գռեհկություն, անդաստիարակություն, Ազգային ժողովին անհարիր պահվածք. Լիլիթ Գալստյանը՝ Ծովինար Վարդանյանի պահվածքի մասին Հնարավոր է՝ նախարարը հուզված էր. ինչու էր ԱԺ ամբիոնից Շրջակա միջավայրի նախարարը ծիծաղում Քանի խմբաքանակ «Մոդեռնա» է ձեռք բերել ՀՀ-ն և մինչև երբ են պիտանի. լուսանկարի հետքերով Նշե՞լ բանակի օրը և ինչպե՞ս նշել. ռազմական փորձագետի պնդմամբ՝ չնշելը բանակի արժեզրկում է Թորոսյան-Ավանեսյան առճակատման նոր շրջափուլը. կսմիթներ նախկին նախարարից՝ ուղղված ներկա նախարարին Սահմանադրությունը չի կարող փոփոխվել առանձին քաղաքական ուժերի քաղաքական շահերից, նախասիրություններից կամ նպատակահարմարությունից ելնելով. հարցազրույց Ռուբեն Վարդանյանը գնե՞լ է ArmNews-ի բաժնետոմսերը․ հեռուստաընկերությունում ժողով է եղել
Լավագույն տեսանյութերը. Youtube


Կարճատես իշխանության սխալ հաշվարկները եւ ՄԻՊ թեկնածուի «հեղինակավոր» անցյալը

Խմբագրական
Իշխող քաղաքական մեծամասնությունը weekend-ից առաջ հայտարարեց, որ Մարդու իրավունքների պաշտոնում առաջադրելու է Քրիստինե Գրիգորյանի թեկնածու։
Միանգամից հարց է առաջանում՝ իսկ ով է Քրիստինե Գրիգորյանը եւ ինչով է հայտնի։
Նա արդարադատության փոխնախարար է նշանակվել 2019թ, իսկ մինչ այդ 2004-2014թթ աշխատել է ԱԺ-ում, Արդարադատության նախարարությունում, այն ժամանակվա փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական եւ այլն։
Մի քանի ուշագրավ փաստ, սակայն, չի վրիպել ՄԻՊ թեկնածուի կենսագրությունից։ Քրիստինե Գրիգորյանը արեւելագետ է, իրավագիտություն սովորել է Հյուսիսային համալսարանում։
 
Մեկ այլ ուշագրավ դրվագ, Քրիստինե Գրիգորյանը 2004- 2009թթ. աշխատել է ԱԺ աշխատակազմի ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ վերլուծության և զարգացման վարչության մասնագետ, մինչդեռ իրավաբանի կրթություն ստացել է միայն 2006-2008թթ։ Կամ ինչպես է ստացվել, որ 2009 մարտ-հոկտեմբեր ամիսներին Գրիգորյանը աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում որպես թարգմանիչ-իրավաբան, թե ինչ հաստիք է դա՝ հայտնի չէ։
 
Մամուլում հրապարակումներ են եղել, որ Քրիստինե Գրիգորյանը նախկին ՀՀԿ-ական է եղել, եղբայրը աշխատում է ոստիկանությունում, իսկ հայրը մեծ սեր ունի լուսանկարվել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ։ Ի դեպ, նրա հայրը՝ Սեւան շուկայի տնօրեն Աղվան Գրիգորյանը նկարահանվել էր նաեւ իշխանական freenews-ի «Ազատ հարցումներ» հաղորդման շրջանակներում՝ մեղադրանքներ ներկայացնելով նախկինների հասցեին եւ իր կարողությունների չափով փորձելով բարձրացնել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։
Գրիգորյանը նաեւ «Ստամբուլյան կոնվենցիայի» մեծ ջատագով է, պարբերաբար հարցազրույցներ է տվել այդ թեմայով եւ վստահեցրել, որ այն «հայու գենին սպառնալիք չէ»։
 
Ինչպե՞ս է տեղի ունենում ՄԻՊ ընտրությունը
 
Սահմանադրության 192-րդ հոդվածի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Սա նշանակում է, որ ՄԻՊ ընտրելու համար իշխանությանը անհրաժեշտ է 64,2 ձայն, այսինքն՝ 65 ձայն։ ՔՊ-ն բնականաբար որեւէ խնդիր չունի այդքան ձայն ապահովելու, այլ հարց է, որ իշխանության համար խիստ ցանկալի կլինի, որ այդ կարեւորագույն պաշտոնում ընտրությունը լինի հանրային կոնսենսուսով, որպեսզի «քաղաքակիրթ աշխարհին ցույց տան, թե ինչքան արժանի, ընդունելի թեկնածու են ընտրել»։
 
Արժանիի մասով նշենք, որ Սահմանադրության մեջ նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:
Հարց է առաջանում՝ Քրիստինե Գրիգորյանը հասարակության մեջ բարձրագույն հեղինակություն ունի, թե ոչ, ում համար եւ ով է որոշում։
 
Ներկայիս ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեությանը անդրադառնալու կարիք չկա, նրա շնորհիվ այսօր ՄԻՊ ինստիտուտը միակ գործող կառույցն է, ինչը բնականաբար իշխանության համար անտանելի է։ Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին, որից 40 օր առաջ պետք է ընտրություն լինի, այսինքն՝ ընտրությունը պետք է լինի հունվարին։ Իսկ ընտրությունից առաջ պետք է լինի թեկնածուների հանդիպումը խմբակցությունների հետ, որը կարող է մեկ օրվա ընթացքում կազմակերպվել։ Բայց քանի որ իշխանությունը շտապում է օր առաջ Թաթոյանին հրաժեշտ տալ, դեռեւս դեկտեմբերի սկզբին հայտարարում է իր թեկնածուի մասին։
 
Ինչ խնդիր է լուծում իշխանությունը եւ ինչ է անելու ընդդիմությունը
 
Քրիստինե Գրիգորյանը չունի այն պրոֆեսիոնալ, համարձակ, արդարամիտ որակները, որպեսզի կարողանա իրականացնել ՄԻՊ լիազորությունները, պաշտպանել մարդու իրավունքները պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, վերականգնել խախտված իրավունքները, նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրության դատարանում, այցելել սահմանամերձ մարզեր, համայնքներ, բարձրաձայնել բնակիչների իրավունքների ոտնահարման դեպքերը, միջազգային կառույցներում ներկայացնել թշնամու գործողությունները, զբաղվել գերիների հարցով եւ այլն։
 
Սրանք մի չնչին մասն են այն աշխատանքների, որ Արման Թաթոյանը իրականացրել է եւ դժվար է գտնել երկրորդ մեկին, ով կկարողանա լինել նրա պես եւ ՄԻՊ ինստիտուտը արդյունավետ օգտագործել մարդկանց իրավունքների պաշտպանության համար։
Իշխանությունը, իհարկե, չի վիճարկում Թաթոյանի պրոֆեսիոնալ որակները, չի էլ կարող վիճարկել, քանի որ նույն իշխանության ընտրազանգվածը տեսնում է նրա աշխատանքը։ ՔՊ-ի «փորացավը» այլ է, Թաթոյանին դիտարկում են ընդդիմադիր քաղաքական գործիչ, քանի որ հայտարարությունները պաշտոնյաների եւ պետական մարմինների մարդու իրավունքների խախտումների մասին ականջահաճո չեն, դրանք դիտարկում են որպես ընդդիմադիր խոսք, ոչ թե օբյեկտիվ իրականության արձանագրում։
Հիմա Գրիգորյանը այդքան խիզախություն կունենա, օրինակ, Արդարադատության նախարարի որոշումը վիճարկել ՍԴ-ում կամ բարձրաձայնել պատգամավորների գործելաոճի, լրագրողների իրավունքների ոտնահարման մասին, խոսել մեր պաշտոնյաների խնդրահարույց հայտարարությունների մասին եւ ներկայացնել, որ իշխանության գործելաոճը ինչ իրավիճակ է ստեղծել Սյունիքում։
Այժմ ամենամեծ անելիքը ընդդիմությունը ունի, արդյոք առաջադրելու է այլ թեկնածու, թե ոչ եւ ինչ է անելու իշխանության սրտի թեկնածուի ընտրության օրը։
 
Առհասարակ, այսօր փողոցներում իրականացվող հարցումները ցույց են տալիս, որ Թաթոյանն դիտարկվում է իբրեւ հանրային գործչի իդեալական կերպար, ում գործունեությունը քաղաքացիները գնահատում են ամենարդյունավետը։ Մեր ընդդիմադիր գործիչները, իհարկե, կարող են խանդով լցվել նրա հանդեպ, հատկապես եթե մի օր Թաթոյանը որոշի զբաղվել քաղաքականությամբ։ Սակայն երկրում ստեղծված իրավիճակի եւ իրավունքների եւ ազատությունների պաշտպանության առումով կարեւոր է ունենալ անկախ, օբյեկտիվ ՄԻՊ ինստիտուտ՝որպես բոլորիս խնդիրների վերջին հանգրվան։ Սա նաեւ իշխանության «օգուտն է», որ երբ դառնան շարքային ընդդիմություն եւ սկսեն հալածանքների ենթարկվել, լինի մի անկախ ինստիտուտ, պաշտոնյա, ով անդրադառնա նրանց նկատմամբ իրականացվող գործընթացի մասին, այցելի նրանց ձերբակալվածների պահման վայրում եւ ոչ միայն։ Բայց, իհարկե, մեր իշխանությունը այդքան հեռատես չէ եւ առաջնորդվում է բացառապես նեղ, անձնական, թիմային շահերով, ոչ թե պետական ինստիտուտների կայացման եւ արդյունավետ գործունեության սկզբունքներով։
Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը
Դատապարտյալը թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձ է կատարել. գործը դատարանում է
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք, 1 մահ
Մեկնարկել է կառավարության նիստը. օրակարգում ընդգրկված է 18 հարց. Ուղիղ
Վրաստանը միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագիր է մշակում
Բողոքի ակցիա կառավարության դիմաց. Ուղիղ
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է կատարել
Հայտնի է՝ Էրդողանը երբ կայցելի Ուկրաինա
«Հայաստան» խմբակցությունը ԱԺ նիստի մեկնարկին 20 րոպե ընդմիջում խնդրեց
Երեխայի խնամքի արձակուրդից հետո կինը ՄԻՊ աջակցությամբ վերականգնվել է իր աշխատանքում
Ալեն Սիմոնյանը Նենսի Փելոսիին տեղեկացրել է ԼՂ հակամարտության ներկա փուլի և 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 47 ավտոմեքենա
Ազգային ժողովի նիստը. Ուղիղ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 18 հարց, որից 15-ը չզեկուցվող
Օրվա աստղագուշակ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, որոշ հատվածներում բուք է
«Ժողովուրդ». Առողջապահության նախարարը խոչընդոտում է երիտասարդ զույգերին ամուսնանալ
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ու իր ստրուկները
«Հրապարակ». Նոր մարզպետը վախենում է. նոր կարգեր ու բարքեր է հաստատել
Գագիկ Ծառուկյանի պարզաբանումները Քրիստոսի արձանի թեմայով
«Փաստ». Դասախոսները «նալյոտի» տակ են
«Ժողովուրդ». Արտակ Դավթյանի ցուցմունքը
«Ժողովուրդ». Միանձնյա որոշողը. Փաշինյանը մոռացավ իր խոստումը
«Փաստ». Ի՞նչ է պետք «ավանգարդ» դիրքերում լինելու համար
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ծրագրում է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը
«Ժողովուրդ». «Հայաստան» դաշինքը նոր գործընթաց է սկսում
Լույս չի լինի
Փոխվարչապետ. Հայաստանի իշխանությունները ինֆլյացիայի թուլացմանն ուղղված նոր մեխանիզմներ են պատրաստում
Դեսպան Ենգիբարյանը դեսպան Բագերին է ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում
«Լեքսուսի» հայելիները գողացած անձանց քրեական հետախույզները բռնել են
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
Քննարկվել է հայ-գերմանական երկկողմ գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ
Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է տանտիրոջ դին
Բժշկական դիմակով մուտք են գործել «Գրանդ Քենդի»-ի գանձապահի աշխատասենյակ և հափշտակել մոտ 13 միլիոն դրամ (տեսանյութ)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԱԳ նախարարը բառացիորեն վերապատմեց Մեւլութ Չավուշօղլուի հետ իր զրույցը
Արցախի ժողովրդագրությունը հօգուտ ադրբեջանցիների փոխելու քաղաքականությունն Ադրբեջանում նոր չէ. Գեղամ Ստեփանյան
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն
Կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վարանդայում իրականացվել է զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանք
Հայ-հունական հարաբերությունները հիմնված են արյունակցական կապերի վրա և վեր են բոլոր տեսակի այլ շփումներից. Մկրտչյան
Կաշառք ստանալու կասկածանքով պաշտոնատար անձինք են ձերբակալվել
Լարսը բեռնատարների համար փակ է
«ՀՀ որևէ իշխանություն երբևէ փորձ անգամ չի անի կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանության փաստը»․ Միրզոյան
ՏԿԵ նախարարը ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի հետ քննարկել է այլընտրանքային էներգետիկայի և տրանսպորտի ոլորտին վերաբերող հարցեր
«Շատ լավ է, որ ՀԱՊԿ-ի Բրյուս Լին դուք եք, ինչո՞ւ չեք դիմում ՀՀ սահմանի հարցով»․ Խամոյանը՝ Փաշինյանին
Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով. Փաշինյան
«Մոնթեն այնքան խելացի չի գտնվել, որ ԵՊՀ-ի պատերի տակ ծվարած, կաշառք հավաքելով՝ միլիոնատեր դառնա». Փաշինյան
Առաջին հանդիպումը ճանաչողական է եղել․ երկու կողմերն էլ նախապայմաններ չեն դրել․ Արարատ Միրզոյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™