Քննիչի ենթադրյալ սխալ աշխատանքը ենթադրում է դատախազի սխալ աշխատանք. Ալեքսանդր Սիրունյան Կատակասեր նախարարը, մանկամսուրային «չարաճճիություն» անող պատգամավորը եւ ԱՄՆ մեկնելու համար ակցիա անող հայրենակիցները. սա ոչ խենթանոց է, ոչ մանկապարտեզ, սա մեր ծուռ իրականությունն է Ով կփոխարինի Լեւոն Յոլյանին Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում եւ արդյոք ԱԺ-ն նոր անդամ կընտրի՞ Երբ Դարբինյանը համալսարանն ընդունեց այն Ստալինգրադյան Պավլովի տան հետ էին համեմատում, իսկ այսօր եկեք, տեսեք. Հայկ Սարգսյանը՝ ՀՌՀ-ում ստեղծված իրավիճակի մասին Հայաստանի 160.965 քաղաքացի դիմել են գրին քարտ շահելու համար, ովքեր շահել են, կովիդի պատճառով չեն կարողացել արտագաղթել. միջազգայնագետը՝ այսօրվա ակցիայի մասին Գռեհկություն, անդաստիարակություն, Ազգային ժողովին անհարիր պահվածք. Լիլիթ Գալստյանը՝ Ծովինար Վարդանյանի պահվածքի մասին Հնարավոր է՝ նախարարը հուզված էր. ինչու էր ԱԺ ամբիոնից Շրջակա միջավայրի նախարարը ծիծաղում Քանի խմբաքանակ «Մոդեռնա» է ձեռք բերել ՀՀ-ն և մինչև երբ են պիտանի. լուսանկարի հետքերով Նշե՞լ բանակի օրը և ինչպե՞ս նշել. ռազմական փորձագետի պնդմամբ՝ չնշելը բանակի արժեզրկում է Թորոսյան-Ավանեսյան առճակատման նոր շրջափուլը. կսմիթներ նախկին նախարարից՝ ուղղված ներկա նախարարին Սահմանադրությունը չի կարող փոփոխվել առանձին քաղաքական ուժերի քաղաքական շահերից, նախասիրություններից կամ նպատակահարմարությունից ելնելով. հարցազրույց Ռուբեն Վարդանյանը գնե՞լ է ArmNews-ի բաժնետոմսերը․ հեռուստաընկերությունում ժողով է եղել
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչու ԼՀԿ-ն 5 տարի առաջ Վանաձորում ստացավ 12.800 ձայն, այսօր՝ 1328

Քաղաքական

Այս ՏԻՄ ընտրություններին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում առաջատար էր Մամիկոն Ասլանյան դաշինքը՝ 12.800 ձայնով, ՔՊ-ն 8285 ձայներով։ Հետաքրքիր էր սակայն, որ ԼՀԿ-ն այս անգամ հավաքել էր ընդամենը 1328 ձայն, իր տեղը զիջելով ՀԱՍԿ, «Ապրելու երկիր», «Հայրենիք» կուսակցություններին՝ 4805, 1423 և համապատասխանաբար 1480 ձայներով։ 2016 թվականի ավագանու ընտրություններին ԼՀԿ ստացել էր 10899 ձայն՝ ունենալով ավագանու տասը մանդատ, ինչի շնորհիվ ցանկանում էին ունենալ ընդդիմադիր քաղաքապետ, բայց գործընկեր խմբակցության անդամները վերջին պահին չքվեարկեցին։

ArmDaily.am-ը փորձեց կապ հաստատել Էդմոն Մարուքյանի հետ, սակայն մեր զանգերին նա չպատասխանեց։ Ավելի ուշ Մարուքյանը հետ զանգեց և ՏԻՄ ընտրությունների մասին հարցին ի պատասխան ասաց, որ տեղը հարմար չէ խոսելու համար։ Փորձեցինք կապ հաստատել նաև նրա եղբայր Քրիստ Մարուքյանի հետ, ով նույնպես նշեց, որ տեղը հարմար չէ խոսելու համար։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանն ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում մասնավորապես Վանաձորում գրանցած իրենց կուսակցության քվեներին, ասաց, որ ԼՀԿ-ի ձայները միշտ եղել են քաղաքական ձայներ։ «Լուսավոր Հայաստանի» ձայները միշտ եղել են քաղաքական ձայներ։ Այսինքն, քաղաքականությամբ պայմանավորված մարդիկ կամ ընտրել կամ չեն ընտրել մեզ և նույնը տեղի է ունեցել Վանաձորի նախորդ հերթական ընտրությունների ժամանակ և մենք Վանաձորում ներկայացնում էինք այն ընդդիմադիր թևը, որը կարող էր փոփոխություն իրականացնել Վանաձորում և նախորդ ընտրություններին ապահովեցինք ձայների մեծ կոնսոլիդացիա։ Թե 2018 թվականից հետո հիմնականում, բայց նաև հետպատերազմյան շրջանում առավելևս ընդդիմադիր դաշտը աղճատված է և քաղաքական պատկերացումների մեջ այն բնորոշումները որ տալիս էինք՝ ընդդիմադիր, իշխանական, այս ամենը հիմնովին փոխվել է»,-ասաց Խաժակյանը։

Մեր հարցին, արդյո՞ք նա նկատի ունի այն, որ հայտնի չէ, թե ով է ընդդիմադիր, ով իշխանական, ասաց, որ ոչ միայն այս իմաստով, այլև մարդիկ քվեարկելիս չեն առաջանորդվում,թե ում ընտրեն որպես իշխանություն, ում ընտրեն որպես ընդդիմություն։ «Այս պատեկրացումները մարդկանց մոտ ամբողջությամբ փոխվել են։ իմ տպավորությամբ այս ընտրություններում և Գյումրիում, և Վանաձորում քաղաքական կոնտեքստը բառացիորեն զրոյական էր։ Այսինքն, մարդիկ ընտրեցին իրենց գործող իշխանությանը, այսինքն քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին։ Գյումրիում ընտրել էին իրենց գործող իշխանությանը՝ Բալասանյան դաշինքին, Գորիսում ընտրեցին գործող տեղական իշխանությանը՝ Առուշանյանին, որոնք մեծ քաղաքական իմաստով որևէ կուսակցության չեն պատկանում, կուսակցական չեն, քաղաքական դերակատարներ չեն երկրում։ Ուստի սրանից ես այն եզրակացությունն եմ անում, իհարկե դա մեզ համար որպես կուսակցություն լրջագույն խնդիր է, բայց մենք երբևէ չենք գնացել այն ճանապարհով, որ տեղերում հեղինակավոր մարդկանց հեղինակությունը վերագրենք կուսակցության հեղինակությանը։ Եթե այդ կուսակցությունը իր քաղաքական մեսիջների առումով ունի ընկալման խնդիր, ապա այդ խնդիրն ունի նաև ՏԻՄ-երում»։,- նշեց վերջինս։

Հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ վանաձորցիները հիասթափված են «Լուսավոր Հայաստանի» 7-րդ գումարման Ազգային Ժողովում աշխատանքից, Խաժակյանն ասաց, որ վանաձորցիները հիասթափված են քաղաքական բոլոր ուժերից։ «Վանաձորցիները հիասթափված են քաղաքական բոլոր ուժերից, իսկ քվեարկել են ոչ քաղաքական ուժ օգտին։ Քվեարկելով «Մամիկոն Ասլանյան» դաշինքի օգտին մենք կարո՞ղ ենք ասել, որ նրանք հիացած են Մամիկոն Ասլանյանի քաղաքական գործունեությամբ՝ իհարկե ոչ։ Որորվհետև Մամիկոն Ասլանյանը դասական իմաստով քաղաքական գործունեություն չի ծավալում՝ տեղական իշխանության ներկայացուցիչ է, քաղաքապետ է և այդ նույն պնդումն էլ, երբ ասւոմ են՝ կարո՞ք ենք այս ընտրություններից եզրակացնել , որ Նիկոլ Փաշինյանը իր վստահության քվեները այստեղ նվազեցրել է, այդ եզրակացությունն էլ է սուտ։ Որովհետև, թե համապետական ընտրությունները, թե ՏԻՄ ընտրությունները իրարից մարդկանց ընկալումների մեջ սար և ձոր տարբերվում են։ Քաղաքներում, գյուղերում մարդիկ չեն ընտրում ըստ քաղաքական ուժի, լավ է դա, թե ոչ, դա պետք է ընկալենք, ընդունենք։

Թերևս այդ գործոնը գուցե տարբերվում է Երևանում։ Գուցե Երևանում քվեարկությունը շատ ավելի քաղաքական, կուսակցական կարող է լինել, քան մյուս մարզային քաղաքներում։ Իհարկե այդտեղ ես մեր բացթողումները չեմ ուզում որևէ կերպ արդարացնել, պարզ է, որ այդտեղ մենք մեր մեղքի բաժինն ունենք, հակառակ դեպքում առնվազն ավելի շատ ձայնով ներկայացած կլինենինք։ Բայց Վանաձորում այսօր փաստացի որևէ ընդդիմադիր ուժ ներկայացված չէ։ ներկայացված է լինելու «Քաղ.պայմանագիրը», ներկայացված է լինելու գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և գործող քաղաքային իշխանություն ԱՐկադի Փելեշյանը ՝ այլ լուրջ դերակատարներ պարզապես չեն լինելու։ Սա քաղաքակա՞ն ընտրություն էր, այսինքն մարդիկ որոշել էին, որ Մամիկոն Ասլանյանը քաղաքական գործունեությո՞ւն պիտի ծավալի՝ ոչ, իրենք քաղաքական իշխանությանն են ընտրել»,- եզրափակեց Խաժակյանը։

Հայկա Ալոյան

Դատապարտյալը թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձ է կատարել. գործը դատարանում է
Մեկնարկել է կառավարության նիստը. օրակարգում ընդգրկված է 18 հարց. Ուղիղ
Վրաստանը միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագիր է մշակում
Բողոքի ակցիա կառավարության դիմաց. Ուղիղ
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է կատարել
Հայտնի է՝ Էրդողանը երբ կայցելի Ուկրաինա
«Հայաստան» խմբակցությունը ԱԺ նիստի մեկնարկին 20 րոպե ընդմիջում խնդրեց
Երեխայի խնամքի արձակուրդից հետո կինը ՄԻՊ աջակցությամբ վերականգնվել է իր աշխատանքում
Ալեն Սիմոնյանը Նենսի Փելոսիին տեղեկացրել է ԼՂ հակամարտության ներկա փուլի և 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 47 ավտոմեքենա
Ազգային ժողովի նիստը. Ուղիղ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 18 հարց, որից 15-ը չզեկուցվող
Օրվա աստղագուշակ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, որոշ հատվածներում բուք է
«Ժողովուրդ». Առողջապահության նախարարը խոչընդոտում է երիտասարդ զույգերին ամուսնանալ
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ու իր ստրուկները
«Հրապարակ». Նոր մարզպետը վախենում է. նոր կարգեր ու բարքեր է հաստատել
Գագիկ Ծառուկյանի պարզաբանումները Քրիստոսի արձանի թեմայով
«Փաստ». Դասախոսները «նալյոտի» տակ են
«Ժողովուրդ». Արտակ Դավթյանի ցուցմունքը
«Ժողովուրդ». Միանձնյա որոշողը. Փաշինյանը մոռացավ իր խոստումը
«Փաստ». Ի՞նչ է պետք «ավանգարդ» դիրքերում լինելու համար
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ծրագրում է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը
«Ժողովուրդ». «Հայաստան» դաշինքը նոր գործընթաց է սկսում
Լույս չի լինի
Փոխվարչապետ. Հայաստանի իշխանությունները ինֆլյացիայի թուլացմանն ուղղված նոր մեխանիզմներ են պատրաստում
Դեսպան Ենգիբարյանը դեսպան Բագերին է ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում
«Լեքսուսի» հայելիները գողացած անձանց քրեական հետախույզները բռնել են
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
Քննարկվել է հայ-գերմանական երկկողմ գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ
Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է տանտիրոջ դին
Բժշկական դիմակով մուտք են գործել «Գրանդ Քենդի»-ի գանձապահի աշխատասենյակ և հափշտակել մոտ 13 միլիոն դրամ (տեսանյութ)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԱԳ նախարարը բառացիորեն վերապատմեց Մեւլութ Չավուշօղլուի հետ իր զրույցը
Արցախի ժողովրդագրությունը հօգուտ ադրբեջանցիների փոխելու քաղաքականությունն Ադրբեջանում նոր չէ. Գեղամ Ստեփանյան
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն
Կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վարանդայում իրականացվել է զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանք
Հայ-հունական հարաբերությունները հիմնված են արյունակցական կապերի վրա և վեր են բոլոր տեսակի այլ շփումներից. Մկրտչյան
Կաշառք ստանալու կասկածանքով պաշտոնատար անձինք են ձերբակալվել
Լարսը բեռնատարների համար փակ է
«ՀՀ որևէ իշխանություն երբևէ փորձ անգամ չի անի կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանության փաստը»․ Միրզոյան
ՏԿԵ նախարարը ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի հետ քննարկել է այլընտրանքային էներգետիկայի և տրանսպորտի ոլորտին վերաբերող հարցեր
«Շատ լավ է, որ ՀԱՊԿ-ի Բրյուս Լին դուք եք, ինչո՞ւ չեք դիմում ՀՀ սահմանի հարցով»․ Խամոյանը՝ Փաշինյանին
Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով. Փաշինյան
«Մոնթեն այնքան խելացի չի գտնվել, որ ԵՊՀ-ի պատերի տակ ծվարած, կաշառք հավաքելով՝ միլիոնատեր դառնա». Փաշինյան
Առաջին հանդիպումը ճանաչողական է եղել․ երկու կողմերն էլ նախապայմաններ չեն դրել․ Արարատ Միրզոյան
Քննիչի ենթադրյալ սխալ աշխատանքը ենթադրում է դատախազի սխալ աշխատանք. Ալեքսանդր Սիրունյան
Ես եմ արգելել հրաժարական տալ․ Փաշինյանը՝ Վահան Քերոբյանի մասին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™