Ռուբեն Վարդանյանը գնե՞լ է ArmNews-ի բաժնետոմսերը․ հեռուստաընկերությունում ժողով է եղել Ով է հաղթել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի տնօրենի մրցույթում Ինչով են զբաղված ՔՊ-ականները ԱԺ նիստի ժամանակ Գերշահույթներ տնտեսվարողներին, գերվնասներ՝ քաղաքացիներին եւ շրջակա միջավայրին․ տոպրակների դեմ պայքարի հայկական փորձը Գերմանիան ստանձնեց իր պարտականությունները, իսկ Թուրքիան չի հրաժարվել Թուրանից. միջազգայնագետը՝ Իսրայելի եւ Կիպրոսի հետ համեմատությունների մասին Ինչու են անհասանելի մարզպետարանների պաշտոնական կայքերը. պարզաբանում են նախարարությունից Լուրջ խմորումներ՝ ՀՅԴ Գերագույն եւ Ընդհանուր ժողովից առաջ․ կուսակցությունում որոշել են մերժե՞լ «ընկեր Իշխանին» Մահվան թվերը շտկեցին եւ վե՞րջ․ պատասխանատվության ենթարկվողներ չե՞ն լինելու, թե +/-700-ը տեխնիկական վրիպակ է Ինչու փողոցային պայքար չի սկսվում. ղազախական դեպքերը եւ Պուտինի հայտարարությունը՝ սառը ցնցուղ Ինչու է Գագիկ Ջհանգիրյանը երեկ երեկոյան այցելել Վճռաբեկ դատարան Փակ հանդիպում Քոչարյանի հետ. երկրորդ նախագահը գոհ չէ՞ խորհրդարանական խմբակցության աշխատանքից «Հայաստան»-ի էլիտար ֆոտոշարքը արել է Նաոմի Քեմփբելի լուսանկարի՞չը. որքան է այն արժեցել
Լավագույն տեսանյութերը. Youtube


Երբ ՔՊ-ականների պարտությունը ամենեւին էլ ժողովրդավարության հաղթանակը չէ, որոշ դեպքերում ընտրվածներն էլ իբրեւ հանրություն մեր պարտության վկայությունն են

Խմբագրական
Երեկ Հայաստանում անց են կացվել ՏԻՄ համամասնական ընտրություններ: Հայաստանի 38 խոշորացված համայնքներից 36-ում ընտրությունները եղել են կուսակցական ցուցակներով, իսկ ազգային փոքրամասնություններով բնակեցված երկու համայնքներում՝ նախկինի նման մեծամասնական ընտրակարգով, քանի որ ընտրողների թիվն այստեղ չի անցնում 4000-ից։
Ընտրությունները բավականին թեժ էին, քանի որ հայտ էին ներկայացրել բազմաթիվ ուժեր, օրինակ՝ Վանաձորում առաջադրվել էր 10 քաղաքական ուժ։ Իհարկե, կային նաեւ համայնքներ, որտեղ միայն իշխող կուսակցությունն էր առաջադրվել եւ այս առումով ստացած ձայներով հպարտանալը առանձնակի մեծ ձեռքբերում չէ։ Թերեւս մրցակցության բացակայությամբ եւ ընտրություն չունենալու հնարավորությամբ է պայմանավորված, որ Արմավիրում ամենացածր մասնակցությունն է գրանցվել։
 
Ընդհանուր առմամբ՝ երեկվա ընտրություններին մասնակցել է ընտրողների 42,48 տոկոս։ Սա ընդհանուր առմամբ օրինաչափ ցուցանիշ է ՏԻՄ ընտրությունների մասով, ավելի ցածր ցուցանիշներ եւս եղել են, բայց կարծես վերջին ՏԻՄ ընտրություններին 40+ մասնակցությունը պահպանվում է։ Իհարկե, այստեղ մեծ նշանակություն ունի, թե որ համայնքներում են ՏԻՄ ընտրությունները եւ ամենակարեւորը՝ ովքեր են թեկնածուները, արդյոք կա իրական ընտրության հնարավորություն, մրցակցություն, թե ոչ։ Իշխանությունները եւ առհասարակ պետական ինստիտուտները ամեն ինչ պետք է անեն ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը բարձր շեմ ունենալու համար, քաղաքացիները պետք է հասկանան, որ հենց իրենց անմիջական ընտրության միջոցով է ձեւավորվում համայնքային իշխանությունը, ումից պետք է առաջիկա 5 տարում պահանջեն որակյալ եւ արդյունավետ կառավարում։
 
Ինչպիսի պատկեր ունենք
 
ArmDaily.am-ը առանձին-առանձին ըստ մարզերի ներկայացնում է ընտրությունների արդյունքները, սակայն մի քանի ամփոփիչ դիտարկումներ կարելի է անել։
Այսպես, նախնական տվյալներով 36 համայնքից ՔՊ-ն հաղթել է 24 համայնքներում։ «ՔՊ-ն հաղթել է Արտաշատ, Գառնի, Հրազդան, Ծաղկաձոր, Թալին , Աշտարակ, Մարտունի, Սևան, Վայք, Ջերմուկ, Արմավիր, Էջմիածին, Մեծամոր, Բաղրամյան, Արաքս, Խոյ, Աշոցք, Ախուրյան, Ամասիա, Սպիտակ, Թումանյան, Փամբակ, Նոյեմբերյան, Արթիկ համայնքներում»,- այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՔՊ-ն կարող է համայնքապետ ունենալ 15 համայնքում, իսկ 21 համայնքում (Մասիս, Ապարան, Գավառ, Վարդենիս, Վանաձոր, Նաիրի, Նոր Հաճն, Աբովյան, Ամասիա, Ախուրյան, Եղեգնաձոր, Վայք, Նոյեմբերյան, Փարաքար, Վեդի, Արարատ, Արաքս, Թումանյան, Սևան, Թալին, Արթիկ) ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերը միայնակ կամ կոալիցիաներ կազմելով կարող են ձևավորել տեղական իշխանություն։ Ի դեպ, Ախուրյան համայնքի երկու ընդդիմադիր ուժերն արդեն հանդես են եկել տեղական իշխանությունը համատեղ ձևավորելու մասին հայտարարությամբ։
Կոալիցիա ձեւավորելու խնդիր է առաջանալու նաեւ Վանաձորում, Վեդիում, Փարաքարում, Վարդենիսում, Աբովյանում, Նոյեմբերյանի, Թալինում եւ այլն։
 
Թե ով ում հետ կոալիցիա կկազմի, կարեւոր է ոչ միայն համայնքի ընտրողների եւ համայնքի համար, այլեւ քաղաքական ուժերի։ Նրանց կենսագրության մեջ սեւով սպիտակի վրա կգրվեն ընդդիմադիր լինելով իշխանության հետ կոալիցիա կազմելու, ընդդիմադիրներով չմիավորվելու եւ վերջնական հաղթանակը տապալելու մասին։
 
ՏԻՄ ընտրության դասերը
 
Երեկվա ընտրության հետ կապված առաջին ուշագրավ դրվագն այն է, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում բնակիչներից ոչ մեկը չի մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ այդպես արտահայտելով իրենց բողոքը համայնքների խոշորացման դեմ։ Իհարկե, պետության ծախսած գումարները ջուրը ընկան: Սա հետաքրքիր եւ կարեւոր ժեստ էր՝ բացառիկ միասնության եւ համառության դրսեւորում, հարգանքի արժանի։ Քաղաքական իշխանությունը պետք է դասեր քաղի, իսկ մեր քաղաքական ուժերն էլ տեսնեն, թե ինչպես կարելի է լինել միասնական եւ որտեղ է արդարացված բոյկոտը՝ իբրեւ պայքարի ձեւ։
 
Երեկվա ՏԻՄ ընտրության առաջին «բացահայտումը» իշխանության՝ մի շարք համայնքներում պարտությունն է։ Նախկինների ժամանակ մենք չէինք կարող անգամ պատկերացնել, որ կես թաղամասում անգամ ՀՀԿ-ն կպարտվեր։ Իհարկե, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է եւ Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված»։ Այստեղ են ասել՝ իշխանությունը չի կարողացել այնպես «կազմակերպել» ընտրությունները, որ բոլոր համայնքներում ապահովի բացարձակ հաղթանակ, իր պարտության անունը դնում է ժողովրդավարություն։ Այն, որ իշխանությունը գործի է դրել բոլոր ռեսուրսները հաղթանակ ապահովելու համար, որոշ համայնքներում ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգեր անգամ կային, ցույց է տալիս, որ իշխանության «դարդը» ամենեւին էլ ՏԻՄ ինստիտուտի կայացումը չէ, ոչ էլ ազատ, ժողովրդավար ընտրությունների անցկացումը։
 
Այդքան հասկանար եւ կարեւորեր անկախ տեղական ինքնակառավարում ունենալը, իշխանությունը չէր կազմաքանդի համայնքային իշխանությունները՝ որոշ տեղերում ստիպելով հրաժարականի դիմում գրել, մանդատները վայր դնել, որոշ տեղերում խոշորացման միջոցով գնալով արտահերթ ընտրությունների։ Այնպես որ այս իշխանությունն էլ ոչնչով չի զիջում նախորդներին հանրապետության ամեն գյուղ եւ թաղամասում սեփական թեկնածուներին ղեկավար կարգելու հարցում, չի հանդուրժում այլընտրանքը, ընդդիմադիր թեկնածուներին։ Այսքանից հետո թող ժողովրդավարության մասին հեքիաթներ չպատմեն, մենք շատ լավ հիշում ենք գործադիր իշխանության՝ ՏԻՄ-երի նկատմամբ ոտնձգությունները՝ ընդդիմադիր թեկածուների, նրանց հարազատների դեմ քրեական գործերից, ձերբակալումներից մինչեւ ամեն գնով արտահերթ ընտրության անցկացում, տեղերում յուրային ժ/պ-ների նշանակում։
 
Իսկ իշխանության հարաբերական պարտությունը մի քանի բան կարող է նշանակել։ Առաջին՝ ՔՊ-ն այլեւս չունի 6 ամիս առաջվա վստահությունը եւ աջակցությունը, թե ինչ չափով՝ դժվար է ասել, բայց փաստ է, որ ՔՊ-ն կորցնում է իր ընտրազանգվածը։
Երկրորդ դասը՝ ՔՊ-ն լուրջ կադրային խնդիր ունի եւ այդպես էլ չի կարողանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար նորմալ թեկնածուներ գտնել, թեկնածուների մեծ մասը ընդունելի չէ տվյալ համայնքի բնակչության համար։ Իսկ այն համայնքներում, որտեղ ՔՊ թեկնածուները հաղթել են, նրանք ասոցացվում են նախկինների հետ՝ ոչ դրական եւ լուսավոր անցյալով, օրինակ՝ Ջերմուկում հաղթել է ՔՊ-ի թեկնածուն՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդին, ում զինծառայությունից ազատվելու դեպքով քրեական գործ է հարուցված։
Երրորդ դասը՝ ՔՊ-ն որպես կուսակցություն, ուժ, գոյություն չունի, դա մեկ մարդու, մեկ անձի կուսակցություն է, որի շնորհիվ էլ դեռ իշխանության են։ Չկա Նիկոլ Փաշինյանը՝ չկա ՔՊ-ն, ասվածի վկայությունը ՏԻՄ-երում ձախողումն է, սա, ի դեպ, լավագույն դասն է նաեւ այդ քաղաքական թիմի համար, որ հանկարծ իրենց «ուսապարկից» վեր չդասեն։ Իսկ մենք տեսել ենք, թե ինչ վախճան են ունենում մարդ-կուսակցությունները, նույնը սպասվում է նաեւ ՔՊ-ին։
 
Ընտրությունների հաջորդ «բացահայտումը» նույնքան տխուր եւ հիասթափեցնող է։ Իհարկե, ոգեւորիչ է, որ իշխող քաղաքական մեծամասնությունը պարտություն է կրել մի շարք համայնքներում, սակայն պետք է նայել՝ իսկ ովքեր են հաղթողները, ինչպես ասում են՝ «Աստված էլ բեթարից ազատի»։ Աբովյանում, օրինակ, ՔՊ-ն պարտվել է քրեական պատմություններով հայտնի Էդուարդ Բաբայանին՝ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետին, Եղեգնաձորում ՔՊ-ին հաղթած թեկնածուն էլ մի բարի պտուղ չէ, ասում են՝ կիսագողական, կիսակիրթ մեկն է, ով հայտնի չէ՝ համայնքի համար ինչ է արել կամ ինչ կանի այսուհետ։ Ապարանի հաղթած թեկնածուն Կարեն Եղիազարյանը եւս «կլասիկ պաշտոնյաների» շարքից չէ։ Իսկ ամենաուշագրավն այն է, որ ամենեւին էլ մաքրամաքուր անցյալ չունեցող այս թեկնածուները այս ընտրություններին մասնակցում էին սեփական անվամբ դաշինք ստեղծելով, քանի որ համարում էին, որ նախկինում իրենց ներկայացրած ուժերն այլեւս վարկաբեկված են։ Օրինակ՝ նույն Ապարանի թեկնածուն վստահ է եղել, որ եթե ՀՀԿ-ի կողմից հանդես գա, չի հաղթի եւ այլն։
 
Եւ այսպիսի օրինակները բազմաթիվ են։ Սա ցույց է տալիս, որ իշխանության թեկնածուի պարտությունը չի նշանակում դեռ լավ ընտրություն, արժեհամակարգի առումով իբրեւ հասարակություն մեր դեգրադացիան նկատելի է, քանի դեռ ՏԻՄ ընտրություններում հաղթում է գողականը, «խառոշին», անկիրթը, անուսը, մենք բոլորս պարտված ենք առհավետ։ Այնպես որ նախ պետք է կրթել հասարակությանը, հետո պահանջել ճիշտ ընտրություն կատարել եւ վերլուծել այդ ընտրության արդյունքները, կիրթ, ուսյալ, քաղաքական բարձր գիտակցություն ունեցող հասարակության կողմից մերժվելն էլ է մեծ պատիվ։ Այս առումով ամենամեծ աշխատանքը, իհարկե, կուսակցություններին է, որոնք պետք է նորմալ թեկնածուներ առաջադրեն, ծրագրային պայքար տանեն, ոչ թե «Վանաձորում «Տաշիր պիցցա» կա, հրապարակ կա, երիտասարդները պետք է արագ-արագ ամուսնանան, երեխա ունենան, երեխաներն էլ գնան սահման պահեն» մակարդակի։
Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
«Լավագույն դպրոց» է ճանաչվել Սյունիքի մարզի Վերիշենի միջնակարգ դպրոցը
ՀՖՖ նախագահը պարգևատրել է ՀՖՖ հիմնադիր անդամներին
Հաստատվել են միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը
ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ- լեյտենանտի զինվորական կոչում
Բջջային օպերատորի ենթակայաններից մի քանի տասնյակ մարտկոցներ գողացած տղամարդիկ ձերբակալվել են (տեսանյութ)
Դեսպան Արեգ Հովհաննիսյանն ու Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարարն ընդգծել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը
Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները. մամուլի քարտուղարը հերքում է հրաժարականի մասին լուրերը
Վարդենյաց լեռնանցքում բուք է. նոր տվյալներ ՀՀ ավտոճանապարհների վիճակի մասին
Լիանա Սիմոնյանը նշանակվել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ
Արցախում այս պահին 2682 բնակարան է կառուցվում․ Արցախի պետնախարարն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքները
ՄԻԵԴ-ը «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով հարցադրումներ է ուղարկել 2019թ-ին, բայց կառավարությունը չի առարկել․ իրավաբան
Ռուբեն Վարդանյանը գնե՞լ է ArmNews-ի բաժնետոմսերը․ հեռուստաընկերությունում ժողով է եղել
Հայտարարել ենք էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ. Ժաննա Անդրեասյան
Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. փաստաբանը՝ Արմեն Չարչյանի՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Պետական բժշկական հաստատությունները աշխատավարձ չեն ստացել. ահազանգի հետքերով
Քոչարյանի գրասենյակն արձագանքում է նախընտրական քարոզարշավին Նաոմի Քեմփբելի լուսանկարչին հրավիրելու և նրա ծառայությունից օգտվելու մասին հրապարակմանը
Աչաջուր բնակավայրում գործարկվելու է շչակ
Թուրքիան այս տարեսկզբին կներկայացնի Hürjet ուսումնական մարտական ինքնաթիռը
Տարեսկզբից մինչև օրս իրականացվել է 2507 ստուգայց, արձանագրվել 61 խախտում. ԱԱՏՄ
Սպասվում է ձյուն
Դոլարի փոխարժեքը կայուն է
Արմեն Չարչյանը մանդատը վայր կդնի
Բժշկական հետազոտություն անցնելու նպատակով Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
Մարզպետարանների պաշտոնական կայքերը անհասանելի են, Ա. Գևորգյանը չի մեկնի ԵԽԽՎ. հունվարի 18-ն՝ ամփոփ
Ոստիկանները հայտնաբերել են «Հայփոստի» աշխատակցուհուն հարվածներ հասցրած անձին. նա կալանավորվել է
ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանում
Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Բլինքենն այս շաբաթ կայցելի Կիև և Բեռլին
«А может не надо?». լավ բաներ անող Ռուբինյանը (տեսանյութ)
Բժշկական հետազոտություն անցնելու նպատակով Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
Արմեն Ղուլարյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հանրային խորհրդի ստեղծում և Սահմանադրության հնարավոր փոփոխություններ. Արցախի նախագահը հանդիպել է ՀԿ ներկայացուցիչների հետ
Ով է հաղթել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի տնօրենի մրցույթում
Ինչով են զբաղված ՔՊ-ականները ԱԺ նիստի ժամանակ
Աննա Դովլաթյանի ձմեռային կերպարը
Գերշահույթներ տնտեսվարողներին, գերվնասներ՝ քաղաքացիներին եւ շրջակա միջավայրին․ տոպրակների դեմ պայքարի հայկական փորձը
Դեսպան Խաչատրյանը Դունյա Միյատովիչին է ներկայացրել հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդիրը
Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թ. ռազմավարության լավարկմանն ու նոր բովանդակության մշակմանը վերաբերող հարցեր
Գերմանիան ստանձնեց իր պարտականությունները, իսկ Թուրքիան չի հրաժարվել Թուրանից. միջազգայնագետը՝ Իսրայելի եւ Կիպրոսի հետ համեմատությունների մասին
Ինչու են անհասանելի մարզպետարանների պաշտոնական կայքերը. պարզաբանում են նախարարությունից
Հայհոյել էր, պատճառել մարմնական վնասվածքներ, ապա առևանգել. ոստիկանների բացահայտումը
44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունու շրջանի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են ցուցաբերել
Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
Հռոմի պապը 100 հազար եվրո կհատկացնի Բելառուսի և Լեհաստանի սահմանին գտնվող միգրանտներին օգնելու համար
«Պատմական օր» Արզաքանցյանի կնոջ համար
Այս իշխանությունը դասակարգային պայքար է սկսել մամուլի դեմ. Սաթիկ Սեյրանյան
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ավստրիա
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™