Քովիդի հետևանքով «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տալիս հարազատներին դիմավորողներին ներս մտնել. քաղաքացիները ահազանգում են, նախարարությունը պարզաբանում Արմեն Սարգսյանը վարվեց այնպես, ինչպես վարվել էր 90-ականներին․ Գագիկ Համբարյան Կարելի է Հայաստանը հայտարարել ճգնավորների հանրապետություն․ Սամվել Մարտիրոսյան «Հայփոստ»-ի Բաղրամյանի բաժանմունքում դեղատուն է գործում. ահազանգից ամիսներ անց Ասա՝ ով է նախագահի քո թեկնածուն, ասեմ՝ ով ես դու. Սարգսյանի հրաժարականի պատճառների եւ նոր Արմեն Սարգսյանի որոնումների մասին Բավականին բարդ իրավիճակում են հայտնվել Գորիս համայնքի մի շարք բնակավայրեր. Իրինա Յոլյան Նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրի՞ց. որտե՞ղ է Արմեն Սարգսյանը Մարուքյան, Միրզոյան, Սարգսյան. ում անուններն են շրջանառվում նախագահի պաշտոնում և արդյոք ընդդիմության համար ընդունելի են նրանք Սա այն դեպքն էր, որ անհատը պետք է կայացներ ինստիտուտը, նախագահ Սարգսյանը դա չարեց. Խոսրով Հարությունյան Կենտրոնում գազ չկա, երեխաներին դպրոցներից եւ մանկապարտեզներից տուն են ուղարկել. ահազանգի հետքերով Արմեն Սարգսյանի հրաժարականը ոչ արդյունք է, ոչ էլ հետևանք, այս հրաժարականը պրոցեսի սկիզբ է. Կարեն Քոչարյան Առաջադրողը Ազգային ժողովում ներկայացված ուժերն են.Դավիթ Խաժակյանը՝ Էդմոն Մարուքյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


«Էլեկտրիկ Երեւան-2» կլինի, թե թանկացումներն այլեւս հուզումներ չե՞ն առաջացնում կամ դրանց կազմակերպիչներն այլևս չկա՞ն

Խմբագրական
Ինչպես հայտնի է, 2022 թվականի հունվարի 1-ից խմելու ջրի սակագինը կբարձրանա շուրջ 20 դրամով՝ դառնալով 200.47 դրամ։ Միայն սոցիալապես անապահով բաժանորդների համար կմնա անփոփոխ՝ 180 դրամ։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն դեռ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասել էր, թե «Վեոլիա ջրի» հետ կարողացան աշխատել եւ պայմանավորվել, որ մինչեւ 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։
Ինչեւէ, սա եւս կարելի է դասել Փաշինյանի նախընտրական խոստումների շարքը՝ 100 փաստերից մեկը, երբ նրա հայտարարությունը եւ գործողությունները հակասում են միմյանց։
 
Ջրի թանկացման լուրը դեռ չմարսած՝ ստանում ենք երկրորդ «ավետիսը», Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ հոսանքը կարող է 2022թ փետրվարի 1-ից թանկանալ։
Առանց այդ էլ համընդհանուր թանկացումները ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ են ստեղծել մեր երկրում, համաշխարհային թանկացումներին գումարվեց նաեւ հետպատերազմական վիճակը, կորոնավիրուսի բերած արհավիրքները, իսկ այժմ ջրի ու հոսանքի սպասվող թանկացումը։ Սա ոչ հագուստ է, ոչ առանձնակի շքեղության ապրանք, որ մարդիկ կարող են համակերպվել եւ չօգտագործել, սրանք առաջին անհրաժեշտության ծառայություններ են, որոնց այլընտրանքը գոյութուն չունի, իսկ հրաժարվել կամ սահմանափակել՝ չենք կարող։ Հետեւաբար՝ այս ծառայությունների թանկացումը ուղիղ հարված է քաղաքացու գրպանին, նրա կենսակերպին։
Այս ֆոնին հարց է առաջանում՝ ինչ է անելու հանրությունը, կընդզվի՞, թե՞ կշարունակի ապրել օրեցօր ավելի վատ։
 
Պատերազմից հետո, երբ պարբերաբար փողոցում պայքարը թեժանում էր, իսկ հանրության լայն զանգվածները դրան անհաղորդ էին լինում, հասարակական, քաղաքական տարբեր հարթակներում քննարկվում էր հանրության պասիվության, անտարբերության, համակերպվածության պատճառները, ոմանք պնդում էին, որ քաղաքական հարցերը, ընդհուպ հայրենիքի ապագայի հետ կապված, այլեւս ակտուալ չեն, հանրությունը ոտքի կկանգնի, եթե սոցիալական խնդիր լինի, իր գրպանին դիպչեն։
Ասել է թե միայն սոցիալական վիճակը կարող է կոտրել քար լռությունը եւ անտարբերությունը, հատկապես, որ պայքարի հաջողված օրինակներ եղել են՝ «Էլեկտրիկ Երեւանը», տրանսպորտի թանկացման դեմ շարժումները։
Այս եւ այլ նախաձեռնություններ կերտեցին Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունների հաջողության պատմությունները, նպաստեցին քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, ստիպեցին իշխանությանը նահանջել եւ որոշում փոխել, իսկ որ ամենակարեւորն է՝ քաղաքացու մոտ համոզում ձեւավորեցին, որ երկրի տերը ինքն է, ինքն է որոշողը, թելադրողը, հարկադրողը եւ միասնական պայքարի պայմաններում կարելի է բեկում մռցնել։
 
Հարց է առաջանում՝ ջրի, էլեկտրաէներգիայի սպասվող թանկացումները ընդունելի՞ են այսօր հանրության համար, արդյոք մեր քաղաքացիների սոցիալական վիճակը այնքան է լավացել, որ սպասվող թանկացումը չի ազդելու նրանց բարեկեցության վրա, արդյոք այս առումով պետությունը, իշխանությունը անելիք չունի, թե պետք է համակերպվել եւ այս թանկացումները համարել օրինաչափություն։
Եթե ընդունելի եւ օրինաչափ են այս թանկացումները, ապա ինչու նախկինում ընդունելի չէին, չէ՞ որ պարբերաբար թանկացումներ լինում են, արդյոք մեր հանրությունը համարում է, որ այս հարցում իշխանությունը անելիք չունի եւ պահանջատեր չպետք է լինել, այդ դեպքում ինչու 2015թ «Էլեկտրիկ Երեւանի» շրջանակներում 4 ամիս ակտիվիստները կաթվածահար էին արել մայրաքաղաքը։
 
Էլեկտրաէներգիայի, տրանսպորտի թանկացման, կանաչ տարածքների պահպանման համար պայքարող երիտասարդներին, որոնցից շատերն այսօր իշխանության են, պետք է հարցնել՝ ինչպես կվարվեիք դուք, եթե լինեիք շարքային ակտիվիստ։ Փողոցային պայքարի մյուս մարտիկները, որոնք պաշտոններ չեն զբաղեցնում, այլ ներկայացնում են հանրային սեկտորը եւ այսօր շատ հարմարվող, հանդուրժող են դարձել իշխանության բոլոր արարքների հանդեպ, պետք է հարցնել, թե ինչու է պայքարի եռանդը սպառվել, այլեւս հանրային շահերը, բարեկեցությունը, կառավարման արդյունավետությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները նրանց չե՞ն հուզում։ Եթե նրանք այսօր դուրս չեն գալիս պայքարի՝ ընդդեմ սպասվող թանկացումների, սա նշանակում է, որ իրականում տարիներ առաջ կազմակերպող ակցիաները այլ շահեր եւ նպատակներ էին հետապնդում, ամենեւին էլ սկզբունքների եւ արժեքների պայքար չէր։ Այլապես, սկզբունք եւ արժեք ունեցող պայքարող քաղաքացին այսօր էլ կպայքարեր, օրակարգ կձեւավորեր, ոչ թե կլռեր պատերազմի պարտության, Արցախի հանձնման, Սյունիքի կորստի, անվտանգության խաթարման, տարածքային ամբողջականության խախտման եւ լիքը-լիքը այլ դեպքերում՝ հայտարարելով, որ չեն ցանկանում իր պայքարը կուսակցականացնել, քաղաքականացնել։

Խնդրեմ, քաղաքական, կուսակցական պայքար չեք ուզում, ուղնուծուծով սոցիալական հարց կա, որի համար 6 տարի առաջ քափ-քրտինքով պայքարում էիք, կրկնեք «Էլեկտրիկ Երեւանն» այսօր, տեսնենք՝ իշխանությունը կզիջի, ընդառաջ կգնա, թե ոչ։
Կա նաեւ երկրորդ պատասխանը՝ «Էլեկտրիկ Երեւան» չի լինի, քանի որ փողոց դուրս գալու մարդ չի մնացել, ով էլ դեռ ֆիզիկապես այստեղ է ապրում, մտքերով եւ ծրագրերով վաղուց արտագաղթել է, իսկ ով էլ դեռ այստեղ է ապրում, կմտածի մեկ ժամ շուտ քնելու, հեռուստացույց չօգտագործելու, ջուրը խնայելու մասին։ Եւ եթե իրականությունը հենց այս երկրորդ պատասխանն է, ուրեմն մենք արժանի ենք նրան, ինչ ունենք։
 
Հայրենիք ունենալը, այնտեղ ապրելն ու սիրելը կենացներով եւ ստատուսներով չի լինում, չպայքարելու համար պատճառները եւ համակերպման բանաձեւերը արդարացում չեն, կամ պայքարում ենք՝ փորձելով փրկել մեզ եւ մեր երկիրը, կամ համակերպվում ենք՝ արժանանալով պատմության դատաստանին։
Փաշինյանի շուրթերով ասվում է, որ ընդունում են թուրքական բոլոր նախապայմանները․ Գեղամ Մանուկյան
Այսքան ձախողումներից հետո չե՞ք պատրաստվում հրաժարական տալ. հարց՝ Փաշինյանին
Զուտ իմիջի համար ենք ժողովրդավար . Սերժ Սարգսյանը դա միայն մտածում էր, իսկ ահա Նիկոլ Փաշինյանը դա ասում է. Իոաննիսյան
Ստեփանակերտում առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր
Արդյո՞ք Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում կմասնակցի Ռուսաստանի ենթադրյալ ներխուժմանը Ուկրաինա. հարց Փաշինյանին
Հիմա մենք ուզում ենք թուրքին համոզել, որ մեզ չընդունի՞ թշնամի․ Կարեն Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հիսուսի արձանը տեղադրելու Գագիկ Ծառուկյանի մտադրությանը
Հիմա հասկացա՞ք, թե հանուն ինչի զոհվեցին մեր տղերքը. Արթուր Ղազինյան
Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել գողության կասկածանքով. Ոստիկանություն
Հայկ Չոբանյանը նշանակվել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն
Վահագն Ալեքսանյանը տվել է իր քաղաքական գնահատականը․ Փաշինյանը՝ Ալեքսանյանի՝ լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» անվանելու մասին
Նիկոլ Փաշինյանը մեկ միլիոնից ավել գումար է ցանկանում ինձանից ստանալ.Զարուհի Փոստանջյան
Փաշինյանի ընթացող խայտառակ «ասուլիսում» արդեն իսկ առանձնանում են կեղծիքներ և մանիպուլյացիաներ. Վանեցյան
«Դատալեքս» տեղեկատվական համակարգն այս պահին չի գործում. ԲԴԽ-ն պարզաբանում է տարածել
ՊՆ-ից արձագանքել են Սուրեն Պապիկյանի հարսանիքի առթիվ դրամահավաքության մասին լուրերին
Ադրբեջանը Շուշիում հայկական կողմին է փոխանցել Որոտանից հայտնաբերված ևս մեկ աճյուն
Իսկ միգուցե Արմեն Սարգսյանը դրա մեջ փա՞յ ունի... Իսկ միգուցե տենց փայերո՞վ է Փարիզի կենտրոնում տուն գնել. Իոաննիսյան
Երբևիցե Արցախի ժողովուրդը չի ընդունելու որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում. Ժիրայր Ազիզյան
Վարդենյաց լեռնանցքը փակ է, Նիգավան-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է
Ադրբեջանը նման հայտարարություններ է անում, որովհետև Հայաստանն էլ է տասնյակ տարիներ արել․ Փաշինյանը՝ Ալիևի ագրեսիվ հայտարարությունների մասին
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4.342 խախտում
Ես կարծում եմ չպետք է կառավարման համակարգի փոփոխություններ անել․ Նիկոլ Փաշինյան
Նորակոչիկները զինվորական երդում են տվել
Ես հրաժարականի հրապարակումից ժամեր առաջ եմ իմացել այդ մասին․ Փաշինյանը՝ նախագահի հրաժարականի մասին
Վերջին երեք տարիների ահռելի աշխատանքը չի արծարծվել ՄԻՊ-ի զեկույցում․ Անահիտ Ավանեսյան
Էջմիածնում այրվել է կիսաքանդ շինության տանիք
Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել. hetq.am
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
Քովիդի հետևանքով «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տալիս հարազատներին դիմավորողներին ներս մտնել. քաղաքացիները ահազանգում են, նախարարությունը պարզաբանում
Թմրամիջոցներ և արգելված իրեր՝ դատապարտյալի խցում և նրա համար նախատեսված հանձնուքում
Արմեն Սարգսյանը վարվեց այնպես, ինչպես վարվել էր 90-ականներին․ Գագիկ Համբարյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում 271 զանգ է եղել
«Նախագահի հրաժարականն առաջ է բերում մի շարք չպարզաբանված հարցեր». Արման Բաբաջանյան
Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց նոր ՄԻՊ. Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված. Հունվարի 24-ն՝ ամփոփ
Մեսսին Հռոմի պապի ստորագրությամբ շապիկ է նվեր ստացել
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Զարուհի Փոստանջյանը.Դիտեք այսօր՝ 22.30-ին
««Տարվա բառը» առաջնագիծն է». Լեզվի կոմիտե
Արցախի պետնախարարն ընդունել է Դադիվանքում ծառայություն իրականացրած հոգևորականներին
Բելառուսի արդարադատության նախարարը հետաքրքրված է Հայաստանում ՔԿԱԳ ոլորտի թվայնացման աշխատանքներով
2022-ին ՀՀ կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն կտրամադրի Արցախին. Նիկոլ Փաշինյան
ԱԱՏՄ-ն նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել է ընդհանուր 1333 ստուգայց
Կարճ ասած, ՌԻՊ MIP կամ RIP ՄԻՊ. Ռուբեն Մելիքյան
Լենա Ղազարյանը սպասում է իր առաջնեկին
Կարելի է Հայաստանը հայտարարել ճգնավորների հանրապետություն․ Սամվել Մարտիրոսյան
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ամփոփ վիճակագրություն է ներկայացրել
Հայաստանում կան օմիկրոնով վարակվածներ. Նախարար
Արեւիկ Ուդումյանը ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել
Ուկրաինայի ԱԳՆ-ում մեկնաբանել են ամերիկյան դիվանագետների հեռանալը
2021թ.-ին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ. ՊԵԿ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™