Քովիդի հետևանքով «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տալիս հարազատներին դիմավորողներին ներս մտնել. քաղաքացիները ահազանգում են, նախարարությունը պարզաբանում Արմեն Սարգսյանը վարվեց այնպես, ինչպես վարվել էր 90-ականներին․ Գագիկ Համբարյան Կարելի է Հայաստանը հայտարարել ճգնավորների հանրապետություն․ Սամվել Մարտիրոսյան «Հայփոստ»-ի Բաղրամյանի բաժանմունքում դեղատուն է գործում. ահազանգից ամիսներ անց Ասա՝ ով է նախագահի քո թեկնածուն, ասեմ՝ ով ես դու. Սարգսյանի հրաժարականի պատճառների եւ նոր Արմեն Սարգսյանի որոնումների մասին Բավականին բարդ իրավիճակում են հայտնվել Գորիս համայնքի մի շարք բնակավայրեր. Իրինա Յոլյան Նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրի՞ց. որտե՞ղ է Արմեն Սարգսյանը Մարուքյան, Միրզոյան, Սարգսյան. ում անուններն են շրջանառվում նախագահի պաշտոնում և արդյոք ընդդիմության համար ընդունելի են նրանք Սա այն դեպքն էր, որ անհատը պետք է կայացներ ինստիտուտը, նախագահ Սարգսյանը դա չարեց. Խոսրով Հարությունյան Կենտրոնում գազ չկա, երեխաներին դպրոցներից եւ մանկապարտեզներից տուն են ուղարկել. ահազանգի հետքերով Արմեն Սարգսյանի հրաժարականը ոչ արդյունք է, ոչ էլ հետևանք, այս հրաժարականը պրոցեսի սկիզբ է. Կարեն Քոչարյան Առաջադրողը Ազգային ժողովում ներկայացված ուժերն են.Դավիթ Խաժակյանը՝ Էդմոն Մարուքյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հանգչեք խաղաղությամբ մեր ժողովրդի սիրելի զավակներ. Խունկ, աղոթք և օրհնություն անմահացած մեր զինվորների լուսավոր հիշատակին. Գարեգին Բ

Հասարակություն

ՄԵՐ ԽՈՍՔԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԵՐՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՐԳԻ ԱՌԻԹՈՎ

(Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, 2 դեկտեմբերի, 2021 թ.)

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր հավաքվել ենք Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու խնկաբույր կամարների ներքո՝ դեպի հավերժություն ճանապարհելու հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր քաջազուն որդիներին: Մեր խիզախ զինվորների նվիրական մասունքների առջև խոնարհում ենք բերում նրանց լուսավոր հիշատակին, հիշում նրանց արիությունն ու սխրանքները: Հրաժեշտի այս պահին վերհիշում ենք արցախյան պատերազմի ողբերգական իրադարձությունները, մեր ողջ պատմության ընթացքում մեզ պատուհասած աղետներն ու արհավիրքները, գոտեպնդվում փորձություններին դիմակայելու մեր ժողովրդի զավակների զորեղ կամքով, աննկուն տոկունությամբ ու վճռականությամբ։

Պատերազմից ավելի քան մեկ տարի անց, չսպիացած վերքերը մեր սրտերում, խոնարհում ենք բերում մեր ազգին արժանավոր որդիներ պարգևած, սնած ու դաստիարակած ծնողներին։ Սուրբ Հոգու մխիթարությունն ենք խնդրում պատերազմում ծնող, ամուսին, զավակ և կամ հարազատ կորցրած սգացյալ ընտանիքներին, որոնք անասելի ցավ կրեցին. ցավ ու կորուստ, որ ամենքինս է:

Սիրելիներ, հայրենիքին իր կյանքն ընծայաբերած անձը միշտ անմահ է, միշտ հաղթանակող է։ Ռազմի դաշտում մեր սիրեցյալ զավակները ուժ առան, զորացան Վարդանանց հերոսամարտի՝ «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է» կարգախոսով։ Այդ ոգով ու գիտակցությամբ նրանք վկայեցին իրենց սերն ու նվիրումը առ հայրենին և իրենց հեղած արյամբ նվիրագործեցին որդիական հավատարմությունն ու նախանձախնդրությունը հանդեպ հարազատ ժողովուրդն ու արժեքները։ Մեր քաջարի զինվորների անօրինակ սխրագործությունները արձանագրված են մեր նորօրյա պատմության էջերում և ոգեշնչող պիտի լինեն ապագա սերունդների համար՝ ապրելու առ Աստված, առ ազգն ու հայրենին նույն սիրով ու նվիրումով։
Մենք ամենքս պարտք ունենք մեր նահատակ հերոսների հանդեպ, ովքեր, համաձայն պատմահայր Խորենացու խոսքերի, «մահկանացու ծնվելով անմահ հիշատակ թողեցին»: Մենք ամենքս պարտք ունենք նրանց անմահ հիշատակի առջև՝ իրագործելու նրանց երազները, ապահով, շեն ու բարօր դարձնելու Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, որի պաշտպանության համար նրանք իրենց կյանքն ընծայեցին։
Մենք հավատում ենք, որ մեր սիրելի զավակները երկնքում պիտի արժանանան Տիրոջ տեսությանը, երկնային լույսերի ու փառքի մեջ հավիտյան ապրելու երանությանը, և նրանց համար պիտի հնչի մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի խոսքը. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթ. 25.34)։

Աղոթական այս պահին, սիրելիներ, ի խորոց սրտի հայցենք Ողորմած Տիրոջը, որ հանգստություն ու խաղաղություն պարգևի Իր հավատարիմ ծառաների հոգիներին և մխիթարություն ու սփոփանք՝ նրանց ծնողներին, հարազատներին ու մերձավորներին: Հայցենք, որ մեր երկրի համար դժվարին այս ժամանակներում զորացնի մեր ժողովրդին հույսով, հավատով ու սիրով` ծանր փորձությանը համբերությամբ և տոկունությամբ դիմակայելու, ցավն ու նեղությունները քաջաբար հաղթահարելու և ամեն ջանք ներդնելու մեր հայրենիքի պաշտպանության և զորացման կենսական առաքելության մեջ:
Թող երկնավոր Տերը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո ապահով ու անվտանգ պահի Հայոց բանակի քաջազուն զորականներին և հայրենաբնակ ու աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին:

Հանգչեք խաղաղությամբ անմահ նահատակներ, մեր ժողովրդի սիրելի զավակներ։
Խունկ, աղոթք և օրհնություն անմահացած մեր զինվորների լուսավոր հիշատակին, այսօր և միշտ և հավիտյանս․ ամեն:
 
Փաշինյանի շուրթերով ասվում է, որ ընդունում են թուրքական բոլոր նախապայմանները․ Գեղամ Մանուկյան
Այսքան ձախողումներից հետո չե՞ք պատրաստվում հրաժարական տալ. հարց՝ Փաշինյանին
Զուտ իմիջի համար ենք ժողովրդավար . Սերժ Սարգսյանը դա միայն մտածում էր, իսկ ահա Նիկոլ Փաշինյանը դա ասում է. Իոաննիսյան
Ստեփանակերտում առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր
Արդյո՞ք Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում կմասնակցի Ռուսաստանի ենթադրյալ ներխուժմանը Ուկրաինա. հարց Փաշինյանին
Հիմա մենք ուզում ենք թուրքին համոզել, որ մեզ չընդունի՞ թշնամի․ Կարեն Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հիսուսի արձանը տեղադրելու Գագիկ Ծառուկյանի մտադրությանը
Հիմա հասկացա՞ք, թե հանուն ինչի զոհվեցին մեր տղերքը. Արթուր Ղազինյան
Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել գողության կասկածանքով. Ոստիկանություն
Հայկ Չոբանյանը նշանակվել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն
Վահագն Ալեքսանյանը տվել է իր քաղաքական գնահատականը․ Փաշինյանը՝ Ալեքսանյանի՝ լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» անվանելու մասին
Նիկոլ Փաշինյանը մեկ միլիոնից ավել գումար է ցանկանում ինձանից ստանալ.Զարուհի Փոստանջյան
Փաշինյանի ընթացող խայտառակ «ասուլիսում» արդեն իսկ առանձնանում են կեղծիքներ և մանիպուլյացիաներ. Վանեցյան
«Դատալեքս» տեղեկատվական համակարգն այս պահին չի գործում. ԲԴԽ-ն պարզաբանում է տարածել
ՊՆ-ից արձագանքել են Սուրեն Պապիկյանի հարսանիքի առթիվ դրամահավաքության մասին լուրերին
Ադրբեջանը Շուշիում հայկական կողմին է փոխանցել Որոտանից հայտնաբերված ևս մեկ աճյուն
Իսկ միգուցե Արմեն Սարգսյանը դրա մեջ փա՞յ ունի... Իսկ միգուցե տենց փայերո՞վ է Փարիզի կենտրոնում տուն գնել. Իոաննիսյան
Երբևիցե Արցախի ժողովուրդը չի ընդունելու որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում. Ժիրայր Ազիզյան
Վարդենյաց լեռնանցքը փակ է, Նիգավան-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է
Ադրբեջանը նման հայտարարություններ է անում, որովհետև Հայաստանն էլ է տասնյակ տարիներ արել․ Փաշինյանը՝ Ալիևի ագրեսիվ հայտարարությունների մասին
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4.342 խախտում
Ես կարծում եմ չպետք է կառավարման համակարգի փոփոխություններ անել․ Նիկոլ Փաշինյան
Նորակոչիկները զինվորական երդում են տվել
Ես հրաժարականի հրապարակումից ժամեր առաջ եմ իմացել այդ մասին․ Փաշինյանը՝ նախագահի հրաժարականի մասին
Վերջին երեք տարիների ահռելի աշխատանքը չի արծարծվել ՄԻՊ-ի զեկույցում․ Անահիտ Ավանեսյան
Էջմիածնում այրվել է կիսաքանդ շինության տանիք
Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել. hetq.am
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
Քովիդի հետևանքով «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տալիս հարազատներին դիմավորողներին ներս մտնել. քաղաքացիները ահազանգում են, նախարարությունը պարզաբանում
Թմրամիջոցներ և արգելված իրեր՝ դատապարտյալի խցում և նրա համար նախատեսված հանձնուքում
Արմեն Սարգսյանը վարվեց այնպես, ինչպես վարվել էր 90-ականներին․ Գագիկ Համբարյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում 271 զանգ է եղել
«Նախագահի հրաժարականն առաջ է բերում մի շարք չպարզաբանված հարցեր». Արման Բաբաջանյան
Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց նոր ՄԻՊ. Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված. Հունվարի 24-ն՝ ամփոփ
Մեսսին Հռոմի պապի ստորագրությամբ շապիկ է նվեր ստացել
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Զարուհի Փոստանջյանը.Դիտեք այսօր՝ 22.30-ին
««Տարվա բառը» առաջնագիծն է». Լեզվի կոմիտե
Արցախի պետնախարարն ընդունել է Դադիվանքում ծառայություն իրականացրած հոգևորականներին
Բելառուսի արդարադատության նախարարը հետաքրքրված է Հայաստանում ՔԿԱԳ ոլորտի թվայնացման աշխատանքներով
2022-ին ՀՀ կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն կտրամադրի Արցախին. Նիկոլ Փաշինյան
ԱԱՏՄ-ն նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել է ընդհանուր 1333 ստուգայց
Կարճ ասած, ՌԻՊ MIP կամ RIP ՄԻՊ. Ռուբեն Մելիքյան
Լենա Ղազարյանը սպասում է իր առաջնեկին
Կարելի է Հայաստանը հայտարարել ճգնավորների հանրապետություն․ Սամվել Մարտիրոսյան
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ամփոփ վիճակագրություն է ներկայացրել
Հայաստանում կան օմիկրոնով վարակվածներ. Նախարար
Արեւիկ Ուդումյանը ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել
Ուկրաինայի ԱԳՆ-ում մեկնաբանել են ամերիկյան դիվանագետների հեռանալը
2021թ.-ին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ. ՊԵԿ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™