Նախկինում էլ ԲԴԽ նիստերը հեռարձակվել են, և դա հիմք չի հանդիսացել, որպեսզի հակահամաճարակային կանոններից ելնելով սահմանափակվի հրապարակային դատաքննության իրավունքը. Սիրանուշ Սահակյան Անհետ կորած զինծառայողի աշխատավարձը սառեցվել է. Մանրամասներ պայմանագրային զինծառայողի անհետացման դեպքից Սա Վահան Քերոբյանի հերթական stand-up-ն էր. Աշոտ Բարսեղյան Ժամանակն է եկել, որ Կառավարությունը դեմքով դեպի գյուղացին շրջվի, թե չէ գյուղացին շուռ կգա Կառավարությանը մեջքով. Հրաչ Բերբերյան Սա բանակը քանդելու պրոցեսի հերթական քայլերից մեկն է. Արշակ Զաքարյանը՝ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելության հետաձգման մասին Երեկոյան իմացա, եթե չեմ սխալվում Էդուարդ Աղաջանյանն էլ է վարակվել. Հովիկ Աղազարյան Բազմաթիվ անգամ շեշտել եմ՝ սա պայքարի իմիտացիա է ու պատվաստանյութի գովազդ. առողջապահության փորձագետը՝ քովիդի թվերի աճի և Պապիկյանի հարսանիքին հնարավոր քովիդով վարակման մասին Մամիկոն Ասլանյանն ուղղակի կալանավորվել է նրա համար, որ ինքը ընտրվել է. Ասլանյանի պաշտպանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանը առավելագույնը կարող է առավոտյան 6-ին գողեգող գա, ծաղկեփունջ դնի, իբր խոնարհում անի և արագ նստի մեքենան ճողոպրի այդ տարածքից. ռազմական փորձագետ Հասել ենք այնտեղ, որ արդեն կրթության հանձնաժողովում չկա տարրական, հարգալից քննարկում. Սոֆյա Հովսեփյան Արդարադատության ակադեմիան կառավարման խորհրդի նոր նախագահ ունի. ով է նա Իհարկե «Քաղաքացիական պայմանագիրն» իր նշանակած օմբուդսմենին որոշակի դիվիդենտներ կտա, բայց գործ չունենք հեղինակության չափանիշը բավարարող անձի հետ. իրավապաշտպան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Եվ ուրեմն՝ կեցցե այն արդարադատությունը, որն այդպես էլ թղթի վրա մնաց կամ «բուռը հավաքելու» օպերացիայի փառավոր հաղթանակը

Խմբագրական
Այսօր հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանը Սիսիական ջոկատի հրամանատար, Արցախյան երեք պատերազմի մասնակից Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել։
 
Հիշեցնենք, որ Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես, Հայաստանի վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրված նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, արվեստագետ Աշոտ Ավագյանին, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանին։
 
Մինասյանը թեեւ կալանքից ազատվել էր նախորդ տարի նոյեմբերին, բայց, ինչպես ասում են, այս գործը իշխանության կոկորդին էր մնացել։ Պատահական չէ, որ Մինասյանին չկալանավորած դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցվեց, իշխանության ներկայացուցիչներն էլ մատի փաթաթան էին դարձրել այս գործը՝ օրումեջ հայտարարելով, թե չեն հասկանում ինչպիսի արդարադատություն են իրականացնում դատարանները, ինչպես կարող են վարչապետի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող անձին չկալանավորել։
 
Եւ թեեւ այս գործընթացներից մեկ տարի է անցել, բայց ինչպես ասում են՝ իշխանության վերքերը չէին սպիացել, Աշոտ Մինասյանի ազատության մեջ մնալը կուլ չգնացող ոսկոր էր։ Անկախ քրեական գործի փաստական հանգամանքներից, մեղադրանքի հիմնավորվածությունից, եթե այնտեղ շոշափվում էր «գերագույնի» անվտանգության հարցը, վերջ, վարչապետի աչքը մտնելու համար մրցավազքի դուրս եկածները պետք է ամեն կերպ ապացուցեին իրենց հավատարմությունը։
Եւ ապացուցեցին, պատգամավորները քաղաքական շոուների մասն ապահովեցին, հայտարարություններ, հարցեր հնչեցրին, իրավապահներն էլ այնտեղ գործի անցան։
 
Դատախազությունը՝ որպես Նիկոլ Փաշինյանին սպասարկող գերազանցիկ աշակերտ ամեն ինչ արեց այս գործով հաջողելու համար, դիմեցին Վճռաբեկ, որը մասնակի բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը։ Դրանից հետո կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, որը մերժել էր միջնորդությունը։ Առաջին ատյանի դատարանի՝ Աշոտ Մինասյանին չկալանավորելու որոշման դեմ դատախազությունը ներկայացրել էր Վերաքննիչ բողոք, որը այսօր բավարարվել է։
 
Ամենեւին էլ չանդրադառնալով գործի փաստական հանգամանքներին՝ դա թողնելով փաստաբաններին եւ կողմերին՝միայն մեկ դիտարկում, այն, որ այս գործը գնդակի պես «տշում են» այս դատարանից այն դատարան եւ հիմնականում չկալանավորման որոշումներ են կայացվում, ինքնին խնդրահարույց է։
Այն, որ անգամ Վճռաբեկ դատարանում իշխանության համար ցանկալի իրավիճակ ստեղծելու պայմաններում բողոքը մասնակի է բավարարվել, նույնպես ազդակ է։ Այն, որ Մինասյանին չկալանավորելու որոշում կայացնողներից մեկն էլ եղել իշխանության համար կարեւոր գործերով իշխանահաճո որոշում կայացնող դատավոր Արմինե Մելիքսեթյանը, եւս ցույց է տալիս, որ այս գործում ինչ-որ բան այն չէ։ Հեռատես, քիչ թե շատ օրենքի տառով աշխատող դատավորներն էլ հասկանում են, որ ակնհայտ ապօրինի, հիմնազուրկ որոշում կայացնելու պարագայում պատասխանատվություն են կրելու։
 
Բայց փաստորեն Վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը որոշեց լինել այն «համարձակ» դատավորը, ով կկալանավորի Աշոտ Մինասյանին եւ նրա անունը ոսկե տառերով կգրի հետհեղափոխական Հայաստանում չկայացած արդարադատության պատմության էջերում։
 
Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 17-ին Տիգրան Սիմոնյանը նախագահի հրամանագրով արդեն իսկ մեկ անգամ նշանակվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, սակայն հրաժարական է ներկայացրել, և 2018 թվականի սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել են: Վերջինս նշանակվել էր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում, սակայն հունիսին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։
 
168.am-ը գրել էր, որ դատական համակարգից դուրս գալուց հետո, սակայն, Տիգրան Սիմոնյանը հանկարծ դառնում է երդվյալ իշխանական ու այս ու այնտեղ տարատեսակ հորինովի պատմություններ է պատմում համակարգից դուրս գալու իբր իրական պատճառների մասին։
«Տիգրան Սիմոնյանը, մեզ հասած տեղեկություններով, նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու համակուրսեցին է, որին էլ ժամանակին նա թախանձագին խնդրել է իրավաբան-գիտնականի քվոտայով միջնորդել նշանակել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ինչը և Վազգեն Ռշտունին անում է։ Կարճ ժամանակ անց, սակայն, չդիմանալով գործերի ծանրաբեռնվածությանը, Տիգրան Սիմոնյանը լքում է դատական համակարգը` Վազգեն Ռշտունուց ներողություն խնդրելով, թե վատ վիճակի մեջ է դնում իրեն, բայց չի դիմանում ծանրաբեռնվածությանը ու ուզում է մեկնել Ռուսաստանի Դաշնություն։Ինչևէ, դեռևս վերջնականապես պարզ չէ՝ գլխավոր դատախազությունում որպես վարչության պետ աշխատող Տիգրան Սիմոնյանի եղբա՞յրն է եղբորը կրկին համոզել վերադառնալ դատական համակարգ, թե՞ դա նրա սեփական նախաձեռնությունն է, բայց փաստ է, որ Տիգրան Սիմոնյանը կրկին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է»,-գրել էր կայքը։
 
Հոկտեմբերի 25-ին Սիմոնյանը նորից նշանակվում է դատավոր եւ ընդամենը մեկ ամիս անց կայացնում իր կարիերայի «ամենահամարձակ» որոշումը։ Ուշագրավ է, որ Վերաքննիչում բազմաթիվ իշխանահաճո որոշումներ կայացնողներ կան, հատկապես այժմ, երբ գործերի մակագրման համակարգիչը առգրավված է եւ որեւէ խնդիր չկար ցանկալի դատավորին մակագրել եւ ցանկալի որոշում ստանալ։ Չի բացառվում, որ նույնիսկ իշխանության համար ցանկալի որոշումներ կայացնողներն են հրաժարվել կալանավորման որոշում կայացնելը եւ այդ գործը հանձն է առել նորանշանակ դատավորը։
 
Ինչեւէ, հանրության կասկածները այս առումով բազմաթիվ են, իրավապահ մարմինները պետք է ներկայացնեն, թե ինչ հանգամանքներ են փոխվել այս ընթացքում, ինչու է անհրաժեշտություն առաջացել կալանավորելու Աշոտ Մինասյանին, միթե ազատության մեջ գտնվելով նա կարող էր խոչընդոտել քննությանը, ազդել ցուցմունք տվողների վրա կամ վտանգ էր ներկայացնում իրենից։ Երկրորդ՝ արդյոք այս գործով մյուս մեղադրյալներին եւս կալանավորման միջնորդություններ են ներկայացվելու, թե սպիտակ ագռավը միայն Մինասյանն էր։
 
Թերեւս պետք է շնորհավորել Արթուր Դավթյան-Գագիկ Ջհանգիրյան տանդեմին՝ այս կարեւորագույն գործով ցանկալի արդյունքի հասնելու համար։ Դատական համակարգը բուռը հավաքելու օպերացիան կարելի է ավարտված համարել, ինչպես ասում են՝ ապրեք, հինգ, դուք գերազանցում եք բոլոր նախկիններին ձեր ստեղծած նախադեպերով, որոնք ամենավատագույն սցենարներով օգտագործվելու են հաջորդ իշխանությունները ձեր իսկ դեմ։ Պատմությունն է այդպիսին, կրկնվելու հակում ունի, գործած «արարքներն» էլ վաղ թե ուշ վերադառնում են։ Եւ ուրեմն, կեցցե այն արդարադատություն, որն այդպես էլ թղթի վրա մնաց։
Հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով
«Խոր Վիրապ»-ի լճերի մոտակայքում այրվել է մոտ 15 հա եղեգնուտ
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
ԿԳՄՍ նախարարը մարզական կոչումներ է շնորհել սպորտի վաստակավոր մարզիչներին
Հայտարարվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման միջազգային բաց մրցույթ
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին տուժածների թիվը հասել է 17-ի
Երևան-Սևան ավտոճանապարհին 11 մեքենա է բախվել. կա տուժած
Արագածոտնի մարզում 35-ամյա վարորդը Volkswagen-ով գերեզմանների մոտ բախվել է ծառին, կա 3 վիրավոր
ՀՀ-ում ՍԴ-ն ունի ներքին բարեփոխումների հավակնոտ օրակարգ և հաստատակամ է այն կյանքի կոչելու հարցում. Արման Դիլանյան
ՀՀ մարզերում ձյուն է, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եթե Անկախության հռչակագիրը կորցնի իր իրավական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կվերանա. Էդգար Ղազարյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը
Քեզ նոր հաղթանակներ և փառք, իմ հարազա՛տ բանակ․ Սեյրան Օհանյան
Թաթոյանն ու Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողը Բրյուսելում քննարկում են անցկացրել
ԵԽԽՎ-ում այսօր կքննարկվի Հայաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծը
Այս իշխանության խնդիրն է անտարբերություն սերմանել զինծառայողների, ԶՈՒ-ի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան
Հայկական պատմական մշակութային արժեքների նսեմացում է իրականացվում. Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն
Որոնումները Վարանդայում արդյունք չեն տվել
Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Ապարանում տան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դին
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցչին
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Նոր արգելապատնեշներ՝ ժամանակավոր տարբերակի փոխարեն
Նախկինում էլ ԲԴԽ նիստերը հեռարձակվել են, և դա հիմք չի հանդիսացել, որպեսզի հակահամաճարակային կանոններից ելնելով սահմանափակվի հրապարակային դատաքննության իրավունքը. Սիրանուշ Սահակյան
Զարեհ Սինանյանը Մինսկում այցելել է հայկական կիրակնօրյա դպրոց
Առանձին շրջաններում սպասվում են ձյուն և մառախուղ
Բանակի օրվա ընդունելությունը հետաձգվել է. «Օմիկրոն»-ով հիվանդացությունը աճել է. Հունվարի 27-ն՝ ամփոփ
Զորամիավորումներից մեկում ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները
Արփի Գաբրիելյանը հմայիչ կերպարում
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Էդգար Ղազարյանը. Դիտեք այսօր՝ 22.30-ին
Պրեմիերա․ Սարո Թովմասյան՝ «Էլ ավելի»
Զինվորական ու պետական էլիտան փաստացի խուսափելու է այդ պատմական օրը նշելուց. Վարդևանյան
Անհետ կորած զինծառայողի աշխատավարձը սառեցվել է. Մանրամասներ պայմանագրային զինծառայողի անհետացման դեպքից
Ցեղասպանության ճանաչման հարցը երբևէ չի դիտարկվել որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման․ Աղաջանյան
Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFA -ի նախագահին
Աղվան Հովսեփյանի նկատմամբ տարբեր մակարդակներով ապօրինությունների շարքը շարունակվում է. հայտարարություն
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 17484 նոր դեպք, մահացել է 27 քաղաքացի
Պեսկովը հայտնել է՝ երբ Պուտինը կայցելի Թուրքիա
ՄԻՊ-ը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու հրատապությունը
Միրզոյանն ու Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայի համաժողովին․ Չավուշօղլու
Նախարարն աշխատավայրում է, բայց պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել. ՊՆ
Արայիկ Հարությունյանին՝ նախագահի թեկնածու առաջադրելու որոշում չկա․ Էդուարդ Աղաջանյան
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են
Սա Վահան Քերոբյանի հերթական stand-up-ն էր. Աշոտ Բարսեղյան
Արցախի Դատախազությունը՝ Սամվել Բաբայանի որդու կողմից քաղաքացի Արթուր Օսիպյանին բռնության ենթարկելու լուրերի մասին
Երևանում ժողինստիտուտի մոտ բախվել են BMW-ն ու Toyota-ն. կա 5 վիրավոր
Վահրամ Դումանյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™