Նախկինում էլ ԲԴԽ նիստերը հեռարձակվել են, և դա հիմք չի հանդիսացել, որպեսզի հակահամաճարակային կանոններից ելնելով սահմանափակվի հրապարակային դատաքննության իրավունքը. Սիրանուշ Սահակյան Անհետ կորած զինծառայողի աշխատավարձը սառեցվել է. Մանրամասներ պայմանագրային զինծառայողի անհետացման դեպքից Սա Վահան Քերոբյանի հերթական stand-up-ն էր. Աշոտ Բարսեղյան Ժամանակն է եկել, որ Կառավարությունը դեմքով դեպի գյուղացին շրջվի, թե չէ գյուղացին շուռ կգա Կառավարությանը մեջքով. Հրաչ Բերբերյան Սա բանակը քանդելու պրոցեսի հերթական քայլերից մեկն է. Արշակ Զաքարյանը՝ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելության հետաձգման մասին Երեկոյան իմացա, եթե չեմ սխալվում Էդուարդ Աղաջանյանն էլ է վարակվել. Հովիկ Աղազարյան Բազմաթիվ անգամ շեշտել եմ՝ սա պայքարի իմիտացիա է ու պատվաստանյութի գովազդ. առողջապահության փորձագետը՝ քովիդի թվերի աճի և Պապիկյանի հարսանիքին հնարավոր քովիդով վարակման մասին Մամիկոն Ասլանյանն ուղղակի կալանավորվել է նրա համար, որ ինքը ընտրվել է. Ասլանյանի պաշտպանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանը առավելագույնը կարող է առավոտյան 6-ին գողեգող գա, ծաղկեփունջ դնի, իբր խոնարհում անի և արագ նստի մեքենան ճողոպրի այդ տարածքից. ռազմական փորձագետ Հասել ենք այնտեղ, որ արդեն կրթության հանձնաժողովում չկա տարրական, հարգալից քննարկում. Սոֆյա Հովսեփյան Արդարադատության ակադեմիան կառավարման խորհրդի նոր նախագահ ունի. ով է նա Իհարկե «Քաղաքացիական պայմանագիրն» իր նշանակած օմբուդսմենին որոշակի դիվիդենտներ կտա, բայց գործ չունենք հեղինակության չափանիշը բավարարող անձի հետ. իրավապաշտպան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Համայնքի հետ կապված 10 խնդիր մտցրել եմ օրակարգ. Գեւորգ Փարսյանը՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին մասնակցելու մասին

Քաղաքական

Այսօր «Հրապարակ» թերթը գրել էր, որ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին երեկ մասնակցել է նաեւ Կապան խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Գեւորգ Փարսյանը, որը «սեւերից» է ու խմբի ստեղծման օրվանից չի մասնակցել նիստերին։ Երեկ նա իշխանության ներկայացուցիչների հետ մասնակցել է համայնքի վարչական շրջաններից մեկում՝ Դավիթ Բեկում զարգացման կենտրոնի բացմանը, որից հետո մասնակցել է այդ նիստին։

Ըստ լրատվականի՝ Փարսյանի մասնակցության փաստից նեղսրտել և նիստին չի մասնակցել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Նիստին չեն մասնակցել նաև հանձնաժողովի անդամներ՝ փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Ղահրամանյանը, Արմեն Խաչատրյանը․ իմացել են, որ Փարսյանը մասնակցելու է, չեն եկել։

ArmDaily.am-ի հետ զրույցում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ասաց, որ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին մասնակցելու հրավերը ստացել է էլեկտրոնային տարբերակով, և ըստ կանոնակարգի՝ մասնակցել է։

Ինչ վերաբերում է մարզպետի, փոխմարզպետի և այլ պաշտոնյաների՝ նիստին չմասնակցելու պատճառներին՝ Փարսյանն ասաց. «Ես դրանից տեղեկացված չեմ՝ իմ ներկայությամբ է պայմանավորված որևէ մեկի մասնակցությունը կամ չմասնակցությունը։ Մարզպետը ներկա չէր, տեղակալները ներկա չէին։ Մասնակցում էին միջգերատեսչական հանձնաժողովի անդամները»։

Նա ասաց, որ նիստին համայնքին վերաբերող խնդիրներ են եղել, որոնց վերաբերյալ բարձրաձայնել է։

«Համայնքի հետ կապված 10 խնդիր մտցրել եմ օրակարգ, որոնք արագ լուծման կարիք ունեն։ Եվ դրանք կլուծվեն»,- ասաց Փարսյանը։

Այս մասնակցությունը քննարկումների առարկա է դարձել՝ նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանի հետ Սյունիքի համայնքապետերի հանդիպման համատեքստում։ Փարսյանը նշում է, որ անիմաստ են նմանատիպ խոսակցությունները։

«Մեր համայնքի շուրջ ծառացած խնդիրները շատ են, լուրջ խնդիրներ ունենք, բազմաթիվ մարտահրավերներ ունենք։ Բնականաբար, ես՝ որպես համայնքի ղեկավար, կրում եմ պատասխանատվություն, և այդ պատասխանատվության շրջանակներում համագործակցելով՝ խոսքը պաշտոնական համագործակցության մասին է, ոչ թե քաղաքական համագործակցության, պետք է մեր համայնքի առջև ծառացած խնդիրները փորձենք լուծել»,- ասաց Փարսյանը։

Հարցին՝ ինչպե՞ս են ընդունվում բարձրացրած խնդիրները, արդյոք առաջիկայում խնդիրների լուծման ուղիները նշմարվո՞ւմ են, Փարսյանը պատասխանեց. «Հիմնականում՝ այո։ Տեսնենք։ Խնդիրները շատ են, ու լուրջ խնդիրներ ունենք, հիմա աշխատում ենք խնդիրների լուծման ուղղությամբ, իսկ այն խնդիրները, որոնց լուծման տարբերակները չենք տեսնում, մտածում ենք, գոնե, այդ խնդիրները մեղմացնելու վերաբերյալ։ Միջգերատեսչական հանձնաժողովի նիստին մասնակցելը հենց ուղղված էր այդ նպատակին։ Այն հարցերն ու խնդիրները, որոնք ներկայացրել եմ նիստի ժամանակ տարբեր բնույթի խնդիրներ են եղել՝ սկսած անվտանգային ոլորտից ավարտած ենթակառուցվածքների հետ կապված։ Դրանք բոլորը մտցվել են օրակարգ և կարծում եմ՝ մոտակա ժամանակները արդեն լուծումներ կտրվեն»։

Հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով
«Խոր Վիրապ»-ի լճերի մոտակայքում այրվել է մոտ 15 հա եղեգնուտ
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
ԿԳՄՍ նախարարը մարզական կոչումներ է շնորհել սպորտի վաստակավոր մարզիչներին
Հայտարարվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման միջազգային բաց մրցույթ
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին տուժածների թիվը հասել է 17-ի
Երևան-Սևան ավտոճանապարհին 11 մեքենա է բախվել. կա տուժած
Արագածոտնի մարզում 35-ամյա վարորդը Volkswagen-ով գերեզմանների մոտ բախվել է ծառին, կա 3 վիրավոր
ՀՀ-ում ՍԴ-ն ունի ներքին բարեփոխումների հավակնոտ օրակարգ և հաստատակամ է այն կյանքի կոչելու հարցում. Արման Դիլանյան
ՀՀ մարզերում ձյուն է, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եթե Անկախության հռչակագիրը կորցնի իր իրավական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կվերանա. Էդգար Ղազարյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը
Քեզ նոր հաղթանակներ և փառք, իմ հարազա՛տ բանակ․ Սեյրան Օհանյան
Թաթոյանն ու Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողը Բրյուսելում քննարկում են անցկացրել
ԵԽԽՎ-ում այսօր կքննարկվի Հայաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծը
Այս իշխանության խնդիրն է անտարբերություն սերմանել զինծառայողների, ԶՈՒ-ի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան
Հայկական պատմական մշակութային արժեքների նսեմացում է իրականացվում. Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն
Որոնումները Վարանդայում արդյունք չեն տվել
Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Ապարանում տան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դին
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցչին
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Նոր արգելապատնեշներ՝ ժամանակավոր տարբերակի փոխարեն
Նախկինում էլ ԲԴԽ նիստերը հեռարձակվել են, և դա հիմք չի հանդիսացել, որպեսզի հակահամաճարակային կանոններից ելնելով սահմանափակվի հրապարակային դատաքննության իրավունքը. Սիրանուշ Սահակյան
Զարեհ Սինանյանը Մինսկում այցելել է հայկական կիրակնօրյա դպրոց
Առանձին շրջաններում սպասվում են ձյուն և մառախուղ
Բանակի օրվա ընդունելությունը հետաձգվել է. «Օմիկրոն»-ով հիվանդացությունը աճել է. Հունվարի 27-ն՝ ամփոփ
Զորամիավորումներից մեկում ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները
Արփի Գաբրիելյանը հմայիչ կերպարում
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Էդգար Ղազարյանը. Դիտեք այսօր՝ 22.30-ին
Պրեմիերա․ Սարո Թովմասյան՝ «Էլ ավելի»
Զինվորական ու պետական էլիտան փաստացի խուսափելու է այդ պատմական օրը նշելուց. Վարդևանյան
Անհետ կորած զինծառայողի աշխատավարձը սառեցվել է. Մանրամասներ պայմանագրային զինծառայողի անհետացման դեպքից
Ցեղասպանության ճանաչման հարցը երբևէ չի դիտարկվել որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման․ Աղաջանյան
Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFA -ի նախագահին
Աղվան Հովսեփյանի նկատմամբ տարբեր մակարդակներով ապօրինությունների շարքը շարունակվում է. հայտարարություն
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 17484 նոր դեպք, մահացել է 27 քաղաքացի
Պեսկովը հայտնել է՝ երբ Պուտինը կայցելի Թուրքիա
ՄԻՊ-ը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու հրատապությունը
Միրզոյանն ու Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայի համաժողովին․ Չավուշօղլու
Նախարարն աշխատավայրում է, բայց պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել. ՊՆ
Արայիկ Հարությունյանին՝ նախագահի թեկնածու առաջադրելու որոշում չկա․ Էդուարդ Աղաջանյան
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են
Սա Վահան Քերոբյանի հերթական stand-up-ն էր. Աշոտ Բարսեղյան
Արցախի Դատախազությունը՝ Սամվել Բաբայանի որդու կողմից քաղաքացի Արթուր Օսիպյանին բռնության ենթարկելու լուրերի մասին
Երևանում ժողինստիտուտի մոտ բախվել են BMW-ն ու Toyota-ն. կա 5 վիրավոր
Վահրամ Դումանյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™