Նախկինում էլ ԲԴԽ նիստերը հեռարձակվել են, և դա հիմք չի հանդիսացել, որպեսզի հակահամաճարակային կանոններից ելնելով սահմանափակվի հրապարակային դատաքննության իրավունքը. Սիրանուշ Սահակյան Անհետ կորած զինծառայողի աշխատավարձը սառեցվել է. Մանրամասներ պայմանագրային զինծառայողի անհետացման դեպքից Սա Վահան Քերոբյանի հերթական stand-up-ն էր. Աշոտ Բարսեղյան Ժամանակն է եկել, որ Կառավարությունը դեմքով դեպի գյուղացին շրջվի, թե չէ գյուղացին շուռ կգա Կառավարությանը մեջքով. Հրաչ Բերբերյան Սա բանակը քանդելու պրոցեսի հերթական քայլերից մեկն է. Արշակ Զաքարյանը՝ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելության հետաձգման մասին Երեկոյան իմացա, եթե չեմ սխալվում Էդուարդ Աղաջանյանն էլ է վարակվել. Հովիկ Աղազարյան Բազմաթիվ անգամ շեշտել եմ՝ սա պայքարի իմիտացիա է ու պատվաստանյութի գովազդ. առողջապահության փորձագետը՝ քովիդի թվերի աճի և Պապիկյանի հարսանիքին հնարավոր քովիդով վարակման մասին Մամիկոն Ասլանյանն ուղղակի կալանավորվել է նրա համար, որ ինքը ընտրվել է. Ասլանյանի պաշտպանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանը առավելագույնը կարող է առավոտյան 6-ին գողեգող գա, ծաղկեփունջ դնի, իբր խոնարհում անի և արագ նստի մեքենան ճողոպրի այդ տարածքից. ռազմական փորձագետ Հասել ենք այնտեղ, որ արդեն կրթության հանձնաժողովում չկա տարրական, հարգալից քննարկում. Սոֆյա Հովսեփյան Արդարադատության ակադեմիան կառավարման խորհրդի նոր նախագահ ունի. ով է նա Իհարկե «Քաղաքացիական պայմանագիրն» իր նշանակած օմբուդսմենին որոշակի դիվիդենտներ կտա, բայց գործ չունենք հեղինակության չափանիշը բավարարող անձի հետ. իրավապաշտպան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Նախկին պատգամավորի որդի, կաֆել-մետլախի գողության համար մեղադրվող, գործարար, համայնքապետեր. ՏԻՄ ընտրությունները Վայոց ձորում

Քաղաքական

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերն արդեն հայտարարել են իրենց մասնակցության և թեկնածուների մասին։

Նշենք, որ ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 38 խոշորացված համայնքներում, որոնցից 36-ում` կուսակցական ցուցակներով, իսկ ազգային փոքրամասնություններով բնակեցված երկու համայնքներում՝ նախկինի նման մեծամասնական ընտրակարգով, քանի որ ընտրողների թիվն այստեղ չի անցնում 4000-ից։

ArmDaily.am-ը ներկայացնում է, թե Վայոց ձորի Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք համայնքներում որ քաղաքական ուժերն են մասնակցում և ովքեր են քաղաքապետի թեկնածուները։

Եղեգնաձոր համայնք

1. «Ապրելու երկիր» կուսակցություն, որի  ցուցակը գլխավորում է Վահե Վարդանյանը։ Նա ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ում աշխատում է որպես հիմնական հաճախորդների գծով ավագ մասնագետ։

2. «Դավիթ Հարությունյան» կուսակցությունների դաշինք, որի ցուցակը գլխավորում է Դավիթ Հարությունյանը։ Նա Եղեգնաձորի նախկին քաղաքապետն է եղել։ Պաշտոնավարել է 2012թ–ից մինչև 2021-ի հոկտեմբեր։ Մինչ այդ եղել է Եղեգնաձորի ավտոտեխսպասարկման կայանում որպես հիմնադիր տնօրեն:

3. Հայ կառուցողական կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Ռուբիկ Սարգսյանը։ Նա աշխատում է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ում, որպես ավագ ճարտարագետ։

4. «Հանրապետություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Անուշավան Մովսիսյանը։ Նա Գետափի գինու գործարանի արտադրամասի պետն է։

5. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Մուշեղ Ներսիսյանը։ Նա Եղեգնաձորի ներկայիս համայնքապետն է, նշանակվել է այս տարվա հոկտեմբերին։

Ջերմուկ համայնք

1. «Ապրելու երկիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Սյուզաննա Ավետիսյանը։ ԿԸՀ ներկայացրած տվյալների համաձայն նա չի աշխատում։ Հատկանշական է, որ կուսակցության ավագանու 12 անդամներից յոթն ինքնաբացարկ են հայտնել՝ նշելով, որ իրենց վրա իշխանությունների կողմից ճնշում է եղել։ Այս պահին կուսակցությունը ներկայանում է 5 հոգանոց ցուցակով։

2. «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինք, որի ցուցակը գլխավորում է Ազատ Հովակիմյանը։ Նա ավելի քան 20 տարի եղել է Ջերմուկի ավագանու անդամ։ Դաշինքը կազմավորվել է  ՀՅԴ և «Համերաշխություն» կուսակցությունների միավորման արդյունքում։

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Վահագն Արսենյանը։ Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ջերմուկ Գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին է։ Վահագն Արսենյանի անունը մամուլում միշտ է եղել, բայց հատկանշական էր 2019 թվականը, երբ «Հետք»-ը պարզեց, որ կրտսեր Ասենյանի՝ զինծառայությունից ազատվելու հիմքով քրեական գործ է հարուցվել։ Գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ:

Վայք համայնք

1. Ազատական կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Սիմոն Բաբայանը։ Նա Զառիթափ համայնքի նախկին ղեկավարն է եղել, ինչպես նաև Վայոց Ձորի բռնցքամարտի ֆեդերացիայի տնօրենը։ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին ընտրվել է Զառիթափ համայնքի ղեկավարի պաշտոնում, իսկ մինչև այդ՝ 1995թ.-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 8-ը, ղեկավարել է Վայոց ձորի մարզի Սարավան համայնքը։ Խորհրդարանական ընտրություններին վերջինս աջակցում էր Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին: Ավելին, նա դաշինքի պատգամավոր, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի բաջանաղն է: Ըստ մամուլի՝ համայնքի բնակիչների խորհրդով համայնքապետը հնարավորինս չեզոք կուսակցություն է ընտրել, որը քիչ կապ ունի  նախկինների եւ ներկաների հետ: Նրա շանսերը բավականին բարձր են գնահատվում։

2. «Հայրենիք» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Թարո Ավետյանը։ Նա Վայքի նախկին քաղաքապետն է եղել, 2008-2014թթ․, 2014-ին նշանակվել է մարզպետի խորհրդական: Մարզի հայտնի ՀՀԿ-ականներից է, Աշոտ Արսենյանի մտերիմն էր, ինչի շնորհիվ էլ Սերժ Սարգսյանի տարիներին բարձր պաշտոններ է զբաղեցրել: Թարո Ավետյանը պարբերաբար մամուլի ուշադրության կենտրոնում է եղել. այս տարի infocom.am-ը գրել էր, որ 2017-ի մարտին և 2018-ի ապրիլին Վայքի համայնքապետարանը գնումներ է իրականացրել «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ից, որը պատկանում է Թարո Ավետյանի եղբորը։ 2017-ին էլ Shamshyan.com-ը գրել էր, որ Ավետյանի որդին մասնակցել է ծեծկռտուքի։

3. «Հանրապետություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Կառլեն Մինասյանը։ Նա Էկո Բիլդինգ ՍՊԸ-ի տնօրենն է, գործարար, զբաղվում է արեւային կայանների բիզնեսով, բավականին հարգված երիտասարդ է: Ըստ մամուլի՝ Կառլեն Մինասյանը ամենաուժեղ թեկնածուներից է, իսկ նրա հիմնական հակառակորդը Ազատական կուսակցության թեկնածու Սիմոն Բաբայանն է։

4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Մխիթար Մաթևոսյանը։ Նա ներկայում Վայքի համայնքապետի ժ/պ-ն է, «Մավշին» ՍՊԸ տնօրենը։ Մաթևոսյանը հանրությանը հայտնի դարձավ 2019 թվականին` Քաղաքացու օրը Վայոց Ձորում տեղի ունեցած մի «ռազբորկայով»: Նրա, փոխմարզպետի եւ այն ժամանակ ԲՀԿ, այժմ ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի միջեւ լեզվակռիվ, քաշքշուկ տեղի ունեցավ` մի «բիչոկի» պատճառով: Այդ միջադեպից հետո՝ 2019-ի օգոստոսին, Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունը հաղորդագրություն տարածեց, թե բացահայտվել է «Մավշին» ՍՊ ընկերության տնօրենի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերի՝ 4 միլիոնից ավելի դրամի առերեւույթ հափշտակություն կատարելու դեպք, որի հիման վրա վերջինիս մեղադրանք առաջադրվեց: Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք էր դրվել տնօրենին պատկանող գույքի վրա: Ըստ հրպարակումների՝ Մաթևոսյանը 2000 թվականին մեղադրվել է այն ժամանակ Վայքում դատավոր Թոֆիլ Սամսոնիչիի տան շինարարական աշխատանքների ժամանակ կաֆել-մետլախի գողության համար: Մաթևոսյանը հերքել է այս տեղեկությունները։ Ըստ մամուլի՝ նրան աջակցում են Վահագն Արսենյանը և Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը։ 

Հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով
«Խոր Վիրապ»-ի լճերի մոտակայքում այրվել է մոտ 15 հա եղեգնուտ
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
ԿԳՄՍ նախարարը մարզական կոչումներ է շնորհել սպորտի վաստակավոր մարզիչներին
Հայտարարվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման միջազգային բաց մրցույթ
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին տուժածների թիվը հասել է 17-ի
Երևան-Սևան ավտոճանապարհին 11 մեքենա է բախվել. կա տուժած
Արագածոտնի մարզում 35-ամյա վարորդը Volkswagen-ով գերեզմանների մոտ բախվել է ծառին, կա 3 վիրավոր
ՀՀ-ում ՍԴ-ն ունի ներքին բարեփոխումների հավակնոտ օրակարգ և հաստատակամ է այն կյանքի կոչելու հարցում. Արման Դիլանյան
ՀՀ մարզերում ձյուն է, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եթե Անկախության հռչակագիրը կորցնի իր իրավական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կվերանա. Էդգար Ղազարյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը
Քեզ նոր հաղթանակներ և փառք, իմ հարազա՛տ բանակ․ Սեյրան Օհանյան
Թաթոյանն ու Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողը Բրյուսելում քննարկում են անցկացրել
ԵԽԽՎ-ում այսօր կքննարկվի Հայաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծը
Այս իշխանության խնդիրն է անտարբերություն սերմանել զինծառայողների, ԶՈՒ-ի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան
Հայկական պատմական մշակութային արժեքների նսեմացում է իրականացվում. Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն
Որոնումները Վարանդայում արդյունք չեն տվել
Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Ապարանում տան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դին
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցչին
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Նոր արգելապատնեշներ՝ ժամանակավոր տարբերակի փոխարեն
Նախկինում էլ ԲԴԽ նիստերը հեռարձակվել են, և դա հիմք չի հանդիսացել, որպեսզի հակահամաճարակային կանոններից ելնելով սահմանափակվի հրապարակային դատաքննության իրավունքը. Սիրանուշ Սահակյան
Զարեհ Սինանյանը Մինսկում այցելել է հայկական կիրակնօրյա դպրոց
Առանձին շրջաններում սպասվում են ձյուն և մառախուղ
Բանակի օրվա ընդունելությունը հետաձգվել է. «Օմիկրոն»-ով հիվանդացությունը աճել է. Հունվարի 27-ն՝ ամփոփ
Զորամիավորումներից մեկում ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները
Արփի Գաբրիելյանը հմայիչ կերպարում
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Էդգար Ղազարյանը. Դիտեք այսօր՝ 22.30-ին
Պրեմիերա․ Սարո Թովմասյան՝ «Էլ ավելի»
Զինվորական ու պետական էլիտան փաստացի խուսափելու է այդ պատմական օրը նշելուց. Վարդևանյան
Անհետ կորած զինծառայողի աշխատավարձը սառեցվել է. Մանրամասներ պայմանագրային զինծառայողի անհետացման դեպքից
Ցեղասպանության ճանաչման հարցը երբևէ չի դիտարկվել որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման․ Աղաջանյան
Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFA -ի նախագահին
Աղվան Հովսեփյանի նկատմամբ տարբեր մակարդակներով ապօրինությունների շարքը շարունակվում է. հայտարարություն
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 17484 նոր դեպք, մահացել է 27 քաղաքացի
Պեսկովը հայտնել է՝ երբ Պուտինը կայցելի Թուրքիա
ՄԻՊ-ը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու հրատապությունը
Միրզոյանն ու Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայի համաժողովին․ Չավուշօղլու
Նախարարն աշխատավայրում է, բայց պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել. ՊՆ
Արայիկ Հարությունյանին՝ նախագահի թեկնածու առաջադրելու որոշում չկա․ Էդուարդ Աղաջանյան
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են
Սա Վահան Քերոբյանի հերթական stand-up-ն էր. Աշոտ Բարսեղյան
Արցախի Դատախազությունը՝ Սամվել Բաբայանի որդու կողմից քաղաքացի Արթուր Օսիպյանին բռնության ենթարկելու լուրերի մասին
Երևանում ժողինստիտուտի մոտ բախվել են BMW-ն ու Toyota-ն. կա 5 վիրավոր
Վահրամ Դումանյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™