Առավել քան վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները կատարել են Թուրքիայի նախապայմանները. Տիրան Լոքմագոզյան Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2594 նոր դեպք, 6 մահ ԵԽԽՎ նոր բանաձևի այս տեսքով ընդունման մեղավորը խորհրդարանական ընդդիմությունն է. Նաիրա Զոհրաբյան Մեր 2021 թվականի ցուցանիշները, նույնիսկ, չեն գերազանցում 2019 թվականի ցուցանիշներին, էլ ուր մնաց խոսենք զարգացման, բարեկեցության մասին. տնտեսագետի արձագանքը՝ Քերոբյանի հայտարարությանը Չինարի գյուղի դիրքերում փոխհրաձգություն է տեղի ունեցել. մանրամասնում է համայնքի ղեկավարը Գործող Սահմանադրությունը այնքան են կարկատել, որ իր հիմնական գույնը չի տարբերվում. Գևորգ Մանուկյան Խաղաղության պայմանագրի մասին խոսելուց առաջ Փաշինյանը նախ պիտի ամբողջությամբ հետ բերի մեր ռազմագերիներին. Հակոբ Չաքրյան Ախպերս, թանկս դու գնացիր ու զրկեցիր ինձ՝ քեզ գրկելու հնարավորությունից. պատերազմից 2 տարի անց գտնվել է անհետ կորած զինծառայողի աճյունը Ինչպես է ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը «հրճվում» Եռաբլուրում Հայաստանը կվերածվի մեկ այլ Պոլսո պատրիարքության, որը Հայոց Ցեղասպանության ճանաչման բոլոր քաղաքական գործընթացները պատրաստակամորեն և առաջինների շարքում դատապարտելու է. Ալեքսանդ Քանանեան Մենք մեր բոլոր սկզբունքները մի կողմ, մենք մեր բոլոր դիրքերը դնում ենք մի կողմ, ինչը իրենից ենթադրում է յուրահատուկ տեսակի կապիտուլացիա. Սուրեն Սարգսյան Այն, ինչ հայտարարում է Բլինքենը և այն, ինչ կա փաստաթղթում, լրիվ տարբեր բաներ են. Հայկ Այվազյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Գեներալ Մանվելի սանիկը, Նազարբաևի ընկերոջ եղբայրը, ադամանդագործական գործարանի հիմնադիր և համայնքապետեր. ՏԻՄ ընտրությունները Շիրակում

Քաղաքական

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերն արդեն հայտարարել են իրենց մասնակցության և թեկնածուների մասին։

Նշենք, որ ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 38 խոշորացված համայնքներում, որոնցից 36-ում` կուսակցական ցուցակներով, իսկ ազգային փոքրամասնություններով բնակեցված երկու համայնքներում՝ նախկինի նման մեծամասնական ընտրակարգով, քանի որ ընտրողների թիվն այստեղ չի անցնում 4000-ից։

ArmDaily.am-ը ներկայացնում է, թե Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք և Արթիկ համայնքներում որ քաղաքական ուժերն են մասնակցում և ովքեր են քաղաքապետի թեկնածուները։

Ախուրյան համայնք

1. «Ախուրյան» կուսակցությունների դաշինք, որի ցուցակը գլխավորում է Արծրունի Իգիթյանը։ Նա Ախուրյանի ներկայիս ղեկավարն է։ Պաշտոնավարումը սկսվել է 1999 թ. հոկտեմբերի 24-ին, 2002 թ. նոյեմբերի 24-ին, 2005 թ. հոկտեմբերի 23-ին վերընտրվել է։ Դաշինքը կազմել են ԲՀԿ-ն, «Համերաշխություն» և «Երկիր ծիրանի» կուսակցությունները:

2. «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքը նույնպես մասնակցության հայտ էր ներկայացրել, սակայն վարչական դատարանը դաշինքի գրանցումը համարել է անվավեր՝ բավարարելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցն ընդդեմ թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի: «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի կազմում ընդգրկված էր երկու կուսակցություն՝ «Ազատություն» եւ «Հզոր համայնք», ցուցակը գլխավորում էր Ազատան համայնք 13 տարվա համայնքապետ Վարդան Իկիլկյանը։

3. «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք, որի ցուցակը գլխավորում է Կարեն Արշակյանը։ Նա Մարմաշենի համայնքապետն է։ Նա 2000թ.-ին հիմնել է «Շիրդայմոնդ» ՓԲԸ ադամանդագործական գործարանը, Գյումրի քաղաքում հիմնել է «Վեգա» էլեկտրատեխնիկայի և կենցաղային տեխնիկայի վաճառասրահը: Հիմնել է ֆերմերային տնտեսություն (ազնվամորու օրգանիկ այգի, ջայլամաբուծություն և այլն): Հայ Յեղափոխական Դաշնակցության կուսակցության անդամ է: Այս դաշինքը ստեղծվել է ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների միավորման արդյունքում:

4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Ալբերտ Այվազյանը։ Նա Առափի համայնքի ղեկավարի ժ/պ-ն է։ 1996 թվականից եղել է համայնքի ղեկավար։

Ամասիա համայնք

1. «Ամասիա-Արփի» կուսակցությունների դաշինք, որի ցուցակը գլխավորում է Ջեմմա Հարությունյանը։ Նա Ամասիա համայնքի ղեկավարի ժ/պ-ն է։ 2016-ի հոկտեմբերի 8-ից նշանակվել է Ամասիայի համայնքի ղեկավար։ Մինչ այդ աշխատել է  Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Ամասիա» սպասարկման գրասենյակ։ ՀՀԿ անդամ է։

2. Հայաստանի Հանրապետական կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Արթուր Մկրտումյանը։ Նա Ամասիայի համայնքապետի օգնականն է։

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Մերգել Ղարիբյանը։ Նա Արփի համայնքի ղեկավարի ժ/պ-ն է։ Ղարիբյանը մինչ Արփի համայնքը 2008 թվականին ղեկավարել է Արդենիս համայնքը, իսկ 2012թվականին կրկին վերընտրվել է։

Աշոցք համայնք

1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Վարուժան Հարությունյանը։ Նա մանկավարժ է Գեղահովիտի միջնակարգ դպրոցում։

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Կարեն Մանուկյանը։ Նա 2018 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2019 թվականի փետրվարի 22-ը աշխատել է ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի պաշտոնակատար: 2019 թվականի փետրվարի 22-ից  համայնքի ղեկավարն է: 2018 թվականի հունիսից է ՔՊ-ի անդամ է։

Արթիկ համայնք

1. «Ազատական» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Արտակ Հարությունյանը։ Նա Արթիկի համայնքապետի տեղակալն է։ Նրան է պատկանում «Ույուտ» շինանյութի խանութների ցանցը։ 

2. «Ապրելու երկիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Արթուր Աստոյանը։ Նա գործարար է, ով արթիկցիների բնութագրմամբ՝ բավական մեծ շրջապատ ունեցող անձ է․ նա ձեռնոցի արտադրամաս, ինչպես նաև շինանյութի խանութ ունի։

3. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Հակոբ Մաթիլյանը։ Նա Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր է եղել, որը ժամանակին մեծ պաշտոններ է զբաղեցրել, եղել է բնապահպանության փոխնախարար, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ։ 

4. «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Արսեն Աբրահամյանը։ Նա Արթիկի նախկին քաղաքապետն է, ներկայում Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարն է: Նա նախկին ՀՀԿ-ական է, գեներալ Ֆելիքս Ցոլակյանի վստահելի կադրերից է համարվում՝ գրագետ և համեստ անձ է։ Նա 2016-2017 թվականներին զբաղեցրել է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնը։ Իսկ ՔՊ-ականների՝ երկրի ղեկը ստանձնելուց հետո մասնակցելով քաղծառայության մրցույթի՝ նշանակվել է Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար։ Նրա՝ Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջում տեղադրված կենսագրականում այժմ նշված է՝ անկուսակցական։

5. «Միասնական Արթիկ» դաշինք, որի ցուցակը գլխավորում է Մխիթար Վարագյանը։ Նա Արթիկի ներկայիս քաղաքապետն է։ Վարագյանը 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Արթիկում կայացած ՏԻՄ ընտրություններում խառնել էր այդ ժամանակվա իշխանության խաղաքարտերը։ Նա անակնկալի էր բերել իր կուսակցությանը՝ ՀՀԿ-ին։ «Հանրապետական» կուսակցությունն այս ժամանակ պաշտոնապես առաջադրել էր ոչ թե նրա թեկնածությունը, այլ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի, որը երբեմնի ԲՀԿ-ական էր։ Մխիթար Վարագյանն էլ հաղթել էր իր իսկ կուսակցությանը՝ ստանձնելով Արթիկի քաղաքապետի ղեկը։ Վարագյանը Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող մեծահարուստ Դավիթ Վարագյանի եղբայրն է, որը բնակվում է Ղազախստանում, սակայն մեծ կապեր ունի նաև Հայաստանում, ընդունված անձ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Տեղեկություններ կան, որ Ղազախստանում բնակվող Դավիթ Վարագյանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբոր հարսանիքի քավորն է։

6. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Անանիկ Ոսկանյանը։ Նա Պեմզաշենի համայնքապետն է։ ԵԿՄ Արթիկի բաժանմունքի նախագահն է՝ գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է։ Մամուլում հրապարակումներ եղան, որ նրա թեկնածությունն առաջ են քաշել ՀՀ ռազմական ոստիկանության պետ, գյումրեցի Աշոտ Զաքարյանը և Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որը ՀՀՇ-ի իշխանության տարիներին եղել է կառավարության լիազոր ներկայացուցիչը Շիրակի մարզում։

Արթիկում մասնակցության հայտ էր ներկայացրել նաև «Հանրապետություն« կուսակցությունը, սակայն կուսակցությանը ընտրատարածքային հանձնաժողովը չի գրանցել, քանի որ ընտրացուցակում ընդգրկված թեկնածուների առնվազն 50 տոկոսը չի եղել Արթիկից ու նրան միավորվող համայնքներից, ինչն օրենքի պահանջ է։

Քարվաճառի շրջանում ադրբեջանցի զինծառայողներ են մոլորվել
Արցախի Հանրապետության նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների
44-ամյա տղամարդը փորձել էր գողություն անել, բայց 3-րդ հարկից ընկել էր եւ վնասվածքներ ստացել
Առավել քան վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները կատարել են Թուրքիայի նախապայմանները. Տիրան Լոքմագոզյան
Ավարտին են մոտենում Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները
Հետախուզվողները ներկայացել են ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Սյունիքի մարզում BMW-ն բախվել է Volkswagen-ին, վերջինս էլ՝ բեռնատարին. կան վիրավորներ
Բնական իմունիտետը չի պաշտպանում Օմիկրոնից. Առողջապահության նախարարություն
Երբ մեզ մորթում էին, Ձեր ԵԽԽՎ-ն հայերի կյանքը գրողի ծոցն էր ուղարկել. Աննա Մկրտչյան
Օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
США перебросят войска в Восточную Европу и страны НАТО — Байден (WP)
Լեհաստանի և Բելառուսի սահմանին սկսել են փախստականների մուտքն արգելող պատ կառուցել
Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց ՀԺՄ նախագահ
Թուրքիան հատուկ տեխնիկա է հանձնել Վրաստանի պաշտպանության ուժերին
Ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել
Վարչական արձանագրություն չկազմելու դիմաց պարեկներին կաշառք էր առաջարկել
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից բանաձևին դեմ քվեարկելը ոչ մի պարագայում այն չի դարձնում հայամետ. Ղազինյան
Հայ դիզայներներն առաջին անգամ իրենց արտադրանքը ներկայացրել են միջազգային ցուցահանդեսում
Քրիստինա Եղոյանն առաջին անգամ ցույց է տվել նորածին դստեր դեմքը (լուսանկար)
«Виднеются уши Эрдогана» — сети о боях на границе Таджикистана и Киргизии (WP)
«Թուրքերի տեխնիկան եկել, աշխատում է, ՊՆ-ից ասում են` իրենց վարչական տարածքն ա». Նորաբակի բնակիչ (տեսանյութ)
Հայաստանի ժուռնալիստների միության համագումարը. ՈՒՂԻՂ
Ես ժամանել էի ավտոբուսով և հեռանում էի Բուգատիով. Ջորջինան՝ Ռոնալդուի հետ առաջին տեսակցության մասին
Խաղաղապահներն ինտերակտիվ «խաղաղության դաս» են անցկացրել Արցախի դպրոցներից մեկում
«Արարատ-Արմենիան» կոլումբացի նորեկ ունի
Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Մամիջանյանը դեմ է քվեարկել Ադրբեջանի համար հարբած ծաղրածու հանդիսացող էակին. «Պատիվ ունեմ»
Շնորհավորական ուղերձ չի հղել անգամ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը. Հայկական Բանակի 30-ամյակի հոբելյանական օրվա արձանագրումներ
Հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը
Ո՞ րն է ժողովրդավարությունը. այն, որ նույն Հայկի նկատմամբ քրգործ է հարուցվել երթ անելու համար. պատգամավոր
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2594 նոր դեպք, 6 մահ
«Օմիկրոն» շտամը սննդամթերքի մակերեսին մնալու հատկություն ունի. իմունոլոգ
Երևանում բախվել են թիվ 9 երթուղու տրոլեյբուսն ու «Mercedes» մակնիշի բեռնատարը. տուժած կա
ՌԴ-ն ընդլայնում է ԵՄ ներկայացուցիչների ցուցակը, որոնց մուտքը երկիր արգելված է
Շվեդիայում ագռավներին սովորեցնում են հավաքել ծխախոտի մնացորդները
Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել
Սպիտակի ոլորաններում և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Ինչ են հուշում աստղերը հունվարի 29-ի համար
«Ժողովուրդ». Փոփոխություն ունեցվածքի հայտարարագրման կարգում
«Ժողովուրդ». Ինչպես է Փաշինյանն արդարացնում թանկարժեք գնումները
«Ժողովուրդ». «Հայփոստ»-ի մի քանի ծառայությունների գներ կթանկանան
«Հրապարակ». Իշխանությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնը կդարձնի՞ նշանակովի
«Հրապարակ»․ Արմեն Սարգսյանի աշխատակազմն էլ է տարակուսած․ հեռացող մարդն իրեն այդքան ակտիվ չի պահի
«Հրապարակ»․ Ով է երեւանի դե ֆակտո քաղաքապետը՝ Տիգրան Ավինյա՞նը, թե՞ Հրաչյա Սարգսյանը
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում երկրորդ ատոմակայանն է կառուցվելու
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ
Մեր առջև բացվել են նաև լուրջ հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն բացառիկ նպատակով. իրանագետ
Երևանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում «persona non grata» հայտարարված Սերգեյ Պոտապկինը
Մոսկվայում ոստիկանները դադարեցրել են Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը, ներկաներին հեռացրել դահլիճից
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™