Ժամանակն է եկել, որ Կառավարությունը դեմքով դեպի գյուղացին շրջվի, թե չէ գյուղացին շուռ կգա Կառավարությանը մեջքով. Հրաչ Բերբերյան Սա բանակը քանդելու պրոցեսի հերթական քայլերից մեկն է. Արշակ Զաքարյանը՝ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելության հետաձգման մասին Երեկոյան իմացա, եթե չեմ սխալվում Էդուարդ Աղաջանյանն էլ է վարակվել. Հովիկ Աղազարյան Բազմաթիվ անգամ շեշտել եմ՝ սա պայքարի իմիտացիա է ու պատվաստանյութի գովազդ. առողջապահության փորձագետը՝ քովիդի թվերի աճի և Պապիկյանի հարսանիքին հնարավոր քովիդով վարակման մասին Մամիկոն Ասլանյանն ուղղակի կալանավորվել է նրա համար, որ ինքը ընտրվել է. Ասլանյանի պաշտպանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանը առավելագույնը կարող է առավոտյան 6-ին գողեգող գա, ծաղկեփունջ դնի, իբր խոնարհում անի և արագ նստի մեքենան ճողոպրի այդ տարածքից. ռազմական փորձագետ Հասել ենք այնտեղ, որ արդեն կրթության հանձնաժողովում չկա տարրական, հարգալից քննարկում. Սոֆյա Հովսեփյան Արդարադատության ակադեմիան կառավարման խորհրդի նոր նախագահ ունի. ով է նա Իհարկե «Քաղաքացիական պայմանագիրն» իր նշանակած օմբուցմենին որոշակի դիվիդենտներ կտա, բայց գործ չունենք հեղինակության չափանիշը բավարարող անձի հետ. իրավապաշտպան Մենք ամեն ինչ էլի պոչից ենք սկսում անել. պետք է նախ պոլիկլինիկ ծառայության նկատմամբ վստահությունը բարձրացնել, ապա բուժման օրեր կրճատել. Մարի Դարակչյան 28 ստուգայցից՝ 2 խախտում. Ինչպես են հանրային սննդի կետերը պահպանում QR կոդ ստուգելու պահանջը Արայիկ Հարությունյանը կարող է լինել Հայաստանի համար այնպիսի նախագահ, ինչպիսին էր պարոն Արմեն Սարգսյանը. քաղաքագետ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հնարավոր է, որ ՄԻԵԴ-ի ուղերձի պատասխանը ուշանա կամ ընդհանրապես ձգձգվի. Լարիսա Ալավերդյան

Քաղաքական

ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տրամադրել պաշտոնական Բաքվին՝ տեղեկություններ տրամադրելու նոյեմբերի 16-ից Սյունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված զինծառայողների վերաբերյալ։

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի կողմից նոյեմբերի 16-ին գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում էր կայացրել։ Ստրասբուրգ դիմումներ ուղարկել էին ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը։ Նրանք խնդրել էին հրատապ միջոցներ կիրառել՝ տեղեկատվություն խնդրելով ադրբեջանական զինուժի կողմից օրերս գերեվարվածների մասին։ 

ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այս վճիռը դրական ազդակ է բարձր ատյանի կողմից, և որ այդ արձագանքը պետք է գնահատենք։

«Բայց պետք է հստակեցնեմ, որ ես այդքան մեծ հույսեր չեմ կապում նրա հետ, որ Ադրբեջանը պատշաճ ձևով դրան ուշադրություն կդարձնի։ Նկատենք, որ Ադրբեջանը տարիներ շարունակ ոչ միայն իր իսկ գործունեությամբ, այլև իր նախագահի շրթերից հնչել է, որ հիմա կարևոր չեն միջազգային իրավունքի նորմերը, հիմա կարևոր է ուժի կիրառումը, և դրանով ինքը պարծենում է։ Այնպես, որ այսօր, գնահատելով այդպիսի որոշումը ՄԻԵԴ-ի կողմից, հստակեցնենք, որ հնարավոր է, որ այսպիսի ուղերձի պատասխանը ուշանա կամ ընդհանրապես ձգձգվի»,- ասաց Ալավերդյանը։

Առաջին օմբուդսմենի կարծիքով՝ Հայաստանի համար այս որոշումը նշանակում է, որ բոլոր պարագաներում պետական մակարդակով իշխանությունների կողմից պատշաճ և համապատասխան գործիքակազմ չի օգտագործվում, այն է՝ չի բարձացվում այդպիսի հարցը ոչ մի այն 4 հոգու մասին, այլև ընդհանրապես գերեվարված և ամենատարբեր պատճառներով Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայազգիների վերաբերյալ։

«Իշխանությունները չեն անում այն ամենը, ինչ կարելի է անել, որ այդպիսի հակաիրավական և կոպիտ խախտումը՝ լինի դա միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, լինի դա ՄԱԿ-ի կանոնադրությամբ, կամ թեկուզ այդ պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել այս 1 տարվա ընթացքում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները չեն գործում պատշաճ ձևով։ Ավելին՝ կասկածելի և դատապարտելի հարցապնդումները, որով հանդես է գալիս իշխանության գլուխը, ավելի քան զարմանալի են, և կարող է պատահի՝ միջազգային հանրության այլ սուբյեկտներ, պետություններ տեսնեն, որ այդպիսի վիճակում ավելի ակտիվ դիրքորոշումներ ունենալ, քան ՀՀ իշխանություններն, ավելի քան տարօրինակ կլինի»,- ասաց Ալավերդյանը։

Հարցին՝ հաշվի առնելով Ադրբեջանի նախկին փորձը՝ մինչև դեկտեմբերի 1-ը կտրամադրվի սպառիչ տեղեկատվություն, որպեսզի ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու որոշում կայացնի և զբաղվի գերեվարվածների իրավունքների պաշտպանությամբ, Ալավերդյանը պատասխանեց. «Մեր ունեցած փորձը ցույց է տալիս, որ այդպիսի պատասխանները կարող են լինել թերի և պահանջվի նորից ճշտումներ, որի համար ՄԻԵԴ-ը հնարավոր է՝ նորից դիմի։ Դա կարող է ձգձգվի, և մենք շատ լավ ծանոթ ենք այդ ձեռագրի հետ։ Շատ արագ արձագանք, կամ դրական, անմիջական արձագանք՝ հօգուտ այդ գերիների, ես չեմ ակնկալում, և դա շատ ծանր բան է, որովհետև չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես քաջ ծանոթ եմ այն պայմաններին, որում պահվում են, և այն վերաբերմունքին, որին արժանանաում են մեր գերիները Ադրբեջանում»։

Երևանում ժողինստիտուտի մոտ բախվել են BMW-ն ու Toyota-ն. կա 5 վիրավոր
Վահրամ Դումանյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին
Ժամանակն է եկել, որ Կառավարությունը դեմքով դեպի գյուղացին շրջվի, թե չէ գյուղացին շուռ կգա Կառավարությանը մեջքով. Հրաչ Բերբերյան
Հաստատվել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը
Կարևորվել է Սևանա լճի շրջակայքում կոյուղաջրերի մաքրման փորձարկային կայանի կառուցման ծրագիրը
Ռուստամ Բադասյանը Նաթիա Նացվլիշվիլիին է ներկայացրել առաջիկա տարիների ՊԵԿ-ի բարեփոխումների օրակարգը
Էդուարդ Աղաջանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ
Սա բանակը քանդելու պրոցեսի հերթական քայլերից մեկն է. Արշակ Զաքարյանը՝ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելության հետաձգման մասին
ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հրամայական է ժամանակների պահանջներին համարժեք Հայոց բանակի հզորացումը. Կաթողիկոս
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել
Անհրաժեշտ է բարձրացնել 65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումների ընդգրկվածությունը. Ավանեսյան
«Մոդերնան» սկսել է «օմիկրոն» շտամի դեմ բուստերային պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը
Իմ հարցը փակված է. Վահան Քերոբյան
ԲԴԽ-ն քննում է դատավորներ Չիլինգարյանի, Պետրոսյանի, Գրիգորյանի նկատմամբ հարուցված վարույթը. Ուղիղ
Երեկոյան իմացա, եթե չեմ սխալվում Էդուարդ Աղաջանյանն էլ է վարակվել. Հովիկ Աղազարյան
Արման Թաթոյանն ամփոփում է անցած 6 տարիների աշխատանքն անհատական գործերով. ՄԻՊ-ի տեսանյութը
Անգլիայում դադարեցվում է դիմակ կրելու, պատվաստման անձնագիր ցույց տալու պահանջը
Տրանսգենդեր Կարաբինայի ընկերը՝ ՀՀ նախագահ Արայիկ Հարությունյան․Նաիրա Զոհրաբյան. Ուղիղ
Բազմաթիվ անգամ շեշտել եմ՝ սա պայքարի իմիտացիա է ու պատվաստանյութի գովազդ. առողջապահության փորձագետը՝ քովիդի թվերի աճի և Պապիկյանի հարսանիքին հնարավոր քովիդով վարակման մասին
Տեղահանված արցախցիները պահանջում են հանդիպում Արարատ Միրզոյանի հետ
«Զվարթնոցի» հսկիչ կետով ՀՀ մուտք գործելու համար թեստի, պատվաստման սերտիֆիկատի կեղծման դեպքերով հարուցվել են քրեական գործեր․ ԱԱՏՄ
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Տիգրան Աբրահամյանը. Դիտեք այսօր՝ 21:30-ին
ԱԺ-ն շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ համագործակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանին
Կառուցապատողները կկարողանան իրենց տարածքներն ընդլայնել
Մամիկոն Ասլանյանն ուղղակի կալանավորվել է նրա համար, որ ինքը ընտրվել է. Ասլանյանի պաշտպանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Դեսպան Վիրաբյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նախագահին
Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը
ԱԺ նախագահը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
Փաշինյանը առավելագույնը կարող է առավոտյան 6-ին գողեգող գա, ծաղկեփունջ դնի, իբր խոնարհում անի և արագ նստի մեքենան ճողոպրի այդ տարածքից. ռազմական փորձագետ
Փոփոխություններ տավարաբուծության զարգացման ծրագրում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 70 դեպք
Զինծառայողի անհետանալու հետ կապված տարօրինակ հանգամանքները չափից շատ են. Տիգրան Աբրահամյան
Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան. Ուղիղ
Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները կընդգրկվեն պետական ֆինանսական կառույցներում
Հասել ենք այնտեղ, որ արդեն կրթության հանձնաժողովում չկա տարրական, հարգալից քննարկում. Սոֆյա Հովսեփյան
Կառավարության անդամների ճեպազրույցները
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ հանձնաժողովի փոխնախագահ
Ղազախստանի խորհրդարանը Նազարբաևին զրկել է Անվտանգության խորհրդում ցմահ նախագահությունից
Մեղադրանք է առաջադրվել պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային
Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարին
Արդարադատության ակադեմիան կառավարման խորհրդի նոր նախագահ ունի. ով է նա
Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է. ոստիկանների բացահայտումները
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2556 նոր դեպք
Կառավարության հերթական նիստը. Ուղիղ
9 դատավորներ հայտարարություն են տարածել
Ֆլայ Արնան գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Էնթոնի Փրայսին
ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով
Էրդողանը Պուտինին Թուրքիա է հրավիրել
Իհարկե «Քաղաքացիական պայմանագիրն» իր նշանակած օմբուցմենին որոշակի դիվիդենտներ կտա, բայց գործ չունենք հեղինակության չափանիշը բավարարող անձի հետ. իրավապաշտպան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™