Երեկոյան իմացա, եթե չեմ սխալվում Էդուարդ Աղաջանյանն էլ է վարակվել. Հովիկ Աղազարյան Բազմաթիվ անգամ շեշտել եմ՝ սա պայքարի իմիտացիա է ու պատվաստանյութի գովազդ. առողջապահության փորձագետը՝ քովիդի թվերի աճի և Պապիկյանի հարսանիքին հնարավոր քովիդով վարակման մասին Մամիկոն Ասլանյանն ուղղակի կալանավորվել է նրա համար, որ ինքը ընտրվել է. Ասլանյանի պաշտպանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանը առավելագույնը կարող է առավոտյան 6-ին գողեգող գա, ծաղկեփունջ դնի, իբր խոնարհում անի և արագ նստի մեքենան ճողոպրի այդ տարածքից. ռազմական փորձագետ Հասել ենք այնտեղ, որ արդեն կրթության հանձնաժողովում չկա տարրական, հարգալից քննարկում. Սոֆյա Հովսեփյան Արդարադատության ակադեմիան կառավարման խորհրդի նոր նախագահ ունի. ով է նա Իհարկե «Քաղաքացիական պայմանագիրն» իր նշանակած օմբուցմենին որոշակի դիվիդենտներ կտա, բայց գործ չունենք հեղինակության չափանիշը բավարարող անձի հետ. իրավապաշտպան Մենք ամեն ինչ էլի պոչից ենք սկսում անել. պետք է նախ պոլիկլինիկ ծառայության նկատմամբ վստահությունը բարձրացնել, ապա բուժման օրեր կրճատել. Մարի Դարակչյան 28 ստուգայցից՝ 2 խախտում. Ինչպես են հանրային սննդի կետերը պահպանում QR կոդ ստուգելու պահանջը Արայիկ Հարությունյանը կարող է լինել Հայաստանի համար այնպիսի նախագահ, ինչպիսին էր պարոն Արմեն Սարգսյանը. քաղաքագետ «Արմեն ջան, ներող. կարողա հետ գա՞ս». ֆեյսբուքահայությունը քննարկում է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը Այս պահին մեր կրթության համակարգը այնքան փլուզված է, որ շատ դժվար է ինչ-որ մի բան խելքի բերելը, իրականում այս 3-4 տարիներն էլ բավականաչափ կորցրինք. Սերոբ Խաչատրյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Անվտանգության նախկին պետ, համայնքապետեր, պատգամավորի օգնական. ՏԻՄ ընտրությունները Կոտայքում

Քաղաքական

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերն արդեն հայտարարել են իրենց մասնակցության և թեկնածուների մասին։

Նշենք, որ ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 38 խոշորացված համայնքներում, որոնցից 36-ում` կուսակցական ցուցակներով, իսկ ազգային փոքրամասնություններով բնակեցված երկու համայնքներում՝ նախկինի նման մեծամասնական ընտրակարգով, քանի որ ընտրողների թիվն այստեղ չի անցնում 4000-ից։

ArmDaily.am-ը ներկայացնում է, թե Կոտայքի մարզի Աբովյան Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի և Նոր Հաճն  համայնքներում որ քաղաքական ուժերն են մասնակցում և ովքեր են քաղաքապետի թեկնածուները։

Աբովյան համայնք

1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է  Էդուարդ Բաբայանը։ Նա նախկին պատգամավոր է, Գագիկ Ծառուկյանի անվտանգության նախկին պետն է եղել։ Բաբայանը հայտնի է բոլորին Դոդի Էդո մականվամբ, մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է նրա կողմից մարդկանց ծեծի ենթարկելու դեպքերի մասին։ Նա ծնվել է 1972 թվականին, Վրացական ԽՍՀ-ում: 1990 թվականին ավարտել է Երեւանի մեքենաշինական տեխնիկումը: 2006 թվականին՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության եւ կառավարման ֆակուլտետը՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մանկավարժ, ձյուդոյի մարզիչ:

2. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Արման Մեղրյանը։ Նա ծնվել է 1991 թվականին, Աբովյան քաղաքում։ Սովորել և ավարտել է «Հայբուսակ» համալսարանի ձեռնարկությունների կառավարում ֆակուլտետը՝ ստանալով կառավարման մագիստրոսի աստիճան։ 2021 թվականի օգոստոսից մինչ օրս աշխատում է ՀՀ Ազգային Ժողովում՝ որպես պատգամավորի օգնական։

3. «Հանրապետություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Էմիլ Հարությունյանը։ Նա ծնունդով Աբովյանից է, ծնվել է 1984 թվականին: Սովորել և ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, տնտեսագետ է:

4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Պավել Ցուգունյանը։ Նա Կոտայքում ավելի հայտնի է Պաշ մականվամբ։ Պաշը Կոտայքի նախկին մարզպետ, ներկայումս շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականն է։ 2018-ից հետո Պաշը մարզում մի քանի պաշտոններ է զբաղեցրել․ նախ նշանակվել էր մարզպետի օգնական և վարում էր Հրազդան բ/կ-ի վրա հաշվառված ավտոմեքենան, ապա նշանակվել է Կոտայքի մարզի ՋՕԸ-ի տնօրեն։ 2020 թվականի սեպտեմբերից Ցուգունյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։ 

Գառնի համայնք

1. «Հանրապետություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Արամ Խաչատրյանը։ ԿԸՀ ներկայացրած տվյալների համաձայն՝ նա չի աշխատում, կուսակցության անդամ է։

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Տիգրան Պողոսյանը։ Նա ներկայում Գառնի համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ 2016-17 թվականների եղել է Գառնիի ավագանու անդամ, ապա զբաղեցրել պաշտոններ համայնքապետարանում, 2021 թվականի մայիսի 31-ից էլ համայնքապետի ժ/պ է նշանակվել։

Ծաղկաձոր համայնք

1. «Մեր համայնքը» դաշինք, որի ցուցակը գլխավորում է Գրիգոր Ղարիբյանը։ Նա անկուսակցական է, իսկ դաշինքը ձևավորել են ՀՅԴ-ն և «Համերաշխություն» կուսակցությունները։

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Նարեկ Հարությունյանը։ Նա Մեղրաձորի համայնքապետի պաշտոնակատարն է։ 2017-20թթ եղել է Մեղրաձորի համայնքի ղեկավարի տեղակալ, 2020 թվականի փետրվարի 4-ից Մեղրաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։

Հրազդան համայնք

1. «Ապրելու երկիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Մոնթե Մաթևոսյանը։ 2021 թվականից սեպտեմբերից մինչ օրս ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների պահպանության տարածքային գործունեության համակարգման բաժնի ավագ մասնագետն է:

2. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Արշավիր Խաչատրյանը։ Նա  մասնագիտությամբ ինժեներ-շինարար է, 2015-ից անցել է աշխատանքի իր կողմից հիմնադրված «ԱՆՆԱՐ» ՍՊԸ-ում. նախ, որպես գլխավոր ճարտարագետ, իսկ 2018 թվականից՝ որպես տնօրեն։

3. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Վարդան Գևորգյանը։ Նա մասնագիտությամբ փաստաբան է։ Աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում, որպես իրավախորհրդատու։

4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Սևակ Միքայելյանը։ Նա Հրազդանում գործող քաղաքապետն է, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդին։ Նա 2010-2014 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «ապահովագրական գործ» բաժինը։ 2017 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի մասնաճյուղի «Չ» տեղամասում՝ որպես ճարտարագետ։ Ամուսնացած չէ:

Նաիրի համայնք

1. «Ապրելու երկիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Լավրենտի Գևորգյանը։ Նա ՄՍԾԵՏԿ, Սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետն է։

2. «Իմ հզոր համայնք» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Արմեն Համբարձումյանը։ ԿԸՀ ներկայացրած տվյալների համաձայն՝ Համբարձումյանը անկուսակցական է և չի աշխատում։

3.«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Գևորգ Մուրադյանը։ Վերջինս չի աշխատաում, հանդիսանում է ՀՅԴ անդամ։

4. «Հանրապետություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Արման Խաչատրյանը։ Նա մասնագիտությամբ ատամնաբույժ է, կուսակցության անդամ է։

5. «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Նորայր Սարգսյանը։ Նա Եղվարդի ներկայից համայնքապետն է, պաշտոնը զբաղեցնում է 1999 թվականից։

6. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Վաղարշակ Ամիրխանյանը։ Նա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է։  

Նոր Հաճն համայնք

1. «Գագիկ Մաթևոսյան» կուսակցությունների դաշինք, որի ցուցակը գլխավորում է Գագիկ Մաթևոսյանը։ Նա Նոր Հաճնի ներկայիս համայնքապետն է, պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից, մինչ համայնքապետ լինելը, եղել է  «Թերիսա» ՍՊԸ-ի տնօրենը։

2. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Սուրիկ Սուրենյանցը։ Նա կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահն է։

3.«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Սարգիս Սարգսյանը։ Ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների՝ նա չի աշխատում, հանդիսանում է կուսակցության անդամ։․

4. «Վարդան Պապյան» կուսակցությունների դաշինք, որի ցուցակը գլխավորում է Վարդան Պապյանը։ Նա Նոր Գեղիի համայնքապետն է, պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի փետրվարի 25-ից։ Մինչ այդ զբաղվել է անհատ ձեռներեցությամբ:

5. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Սահակ Գյուլինյանը։ Նա Նոր Հաճնի ավագանու անդամ է։

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել
Անհրաժեշտ է բարձրացնել 65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումների ընդգրկվածությունը. Ավանեսյան
«Մոդերնան» սկսել է «օմիկրոն» շտամի դեմ բուստերային պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը
Իմ հարցը փակված է. Վահան Քերոբյան
ԲԴԽ-ն քննում է դատավորներ Չիլինգարյանի, Պետրոսյանի, Գրիգորյանի նկատմամբ հարուցված վարույթը. Ուղիղ
Երեկոյան իմացա, եթե չեմ սխալվում Էդուարդ Աղաջանյանն էլ է վարակվել. Հովիկ Աղազարյան
Արման Թաթոյանն ամփոփում է անցած 6 տարիների աշխատանքն անհատական գործերով. ՄԻՊ-ի տեսանյութը
Անգլիայում դադարեցվում է դիմակ կրելու, պատվաստման անձնագիր ցույց տալու պահանջը
Տրանսգենդեր Կարաբինայի ընկերը՝ ՀՀ նախագահ Արայիկ Հարությունյան․Նաիրա Զոհրաբյան. Ուղիղ
Բազմաթիվ անգամ շեշտել եմ՝ սա պայքարի իմիտացիա է ու պատվաստանյութի գովազդ. առողջապահության փորձագետը՝ քովիդի թվերի աճի և Պապիկյանի հարսանիքին հնարավոր քովիդով վարակման մասին
Տեղահանված արցախցիները պահանջում են հանդիպում Արարատ Միրզոյանի հետ
«Զվարթնոցի» հսկիչ կետով ՀՀ մուտք գործելու համար թեստի, պատվաստման սերտիֆիկատի կեղծման դեպքերով հարուցվել են քրեական գործեր․ ԱԱՏՄ
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Տիգրան Աբրահամյանը. Դիտեք այսօր՝ 21:30-ին
ԱԺ-ն շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ համագործակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանին
Կառուցապատողները կկարողանան իրենց տարածքներն ընդլայնել
Մամիկոն Ասլանյանն ուղղակի կալանավորվել է նրա համար, որ ինքը ընտրվել է. Ասլանյանի պաշտպանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Դեսպան Վիրաբյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նախագահին
Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը
ԱԺ նախագահը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
Փաշինյանը առավելագույնը կարող է առավոտյան 6-ին գողեգող գա, ծաղկեփունջ դնի, իբր խոնարհում անի և արագ նստի մեքենան ճողոպրի այդ տարածքից. ռազմական փորձագետ
Փոփոխություններ տավարաբուծության զարգացման ծրագրում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 70 դեպք
Զինծառայողի անհետանալու հետ կապված տարօրինակ հանգամանքները չափից շատ են. Տիգրան Աբրահամյան
Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան. Ուղիղ
Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները կընդգրկվեն պետական ֆինանսական կառույցներում
Հասել ենք այնտեղ, որ արդեն կրթության հանձնաժողովում չկա տարրական, հարգալից քննարկում. Սոֆյա Հովսեփյան
Կառավարության անդամների ճեպազրույցները
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ հանձնաժողովի փոխնախագահ
Ղազախստանի խորհրդարանը Նազարբաևին զրկել է Անվտանգության խորհրդում ցմահ նախագահությունից
Մեղադրանք է առաջադրվել պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային
Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարին
Արդարադատության ակադեմիան կառավարման խորհրդի նոր նախագահ ունի. ով է նա
Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է. ոստիկանների բացահայտումները
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2556 նոր դեպք
Կառավարության հերթական նիստը. Ուղիղ
9 դատավորներ հայտարարություն են տարածել
Ֆլայ Արնան գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Էնթոնի Փրայսին
ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով
Էրդողանը Պուտինին Թուրքիա է հրավիրել
Իհարկե «Քաղաքացիական պայմանագիրն» իր նշանակած օմբուցմենին որոշակի դիվիդենտներ կտա, բայց գործ չունենք հեղինակության չափանիշը բավարարող անձի հետ. իրավապաշտպան
Նավթն էժանանում է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արամ Ա կաթողիկոսին գնահատանք է հայտնել Լիբանանի ճգնաժամին դիմագրավելու ջանքերի համար
Վանաձորում 48-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկան. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Լարսի ճնապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար
Օրվա աստղագուշակ
Կոտայքի մարզում, Աշտարակում, Ապարանում, Թալինում եւ Գավառում ձյուն է տեղում. Սյունիքում մերկասառույց է
ԵՄ-ի ֆինանսավորմամբ առաջիկա 2 տարիներին կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա․ ՄԻՊ
«Փաստ». Փաշինյանական «ռեսթարթ» հին գվարդիայով
«Ժողովուրդ». 4 մլն դոլար՝ ՀՀ շահերի պաշտպանության համար
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™