Թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում. Գագիկ Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից բերմա՞ն են ենթարկվել Ամանոր՝ ամեն օր. ինչու են այս տարի ուշ ապամոնտաժվում մայրաքաղաքի տոնածառերը (տեսանյութ) Ինչպես ենք աշխարհին պատմելու 33 մետրանոց արձանի մասին, երբ ունենք գինեսի ռեկորդակիր ճոպանուղի, որի մասին շատ քչերը գիտեն. Յաշա Սոլոմոնյան Հիսուս Քրիստոսի արձանը՝ մեզ պահապան. ինչ զբոսաշրջային էֆեկտ կունենա կոթողը աղքատ, դատարկվող, թույլ, պատերազմի մեջ գտնվող, անհասկանալի ներկա եւ անորոշ ապագա ունեցող երկրում Ձյուն կա, կա ձյուն. մայրաքաղաքի փողոցներն այսօր (տեսանյութ) «Հայկ Մարությանը ձյուն մաքրող սաղ տեխնիկան, ավազն ու աղը հետը տարելա». օգտատերերը քննարկում են տեղացող ձյունը Սա կրկին ինչ-որ ոչ հայանպաստ քաղաքական գործընթացների մասին է խոսում. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Քննիչի ենթադրյալ սխալ աշխատանքը ենթադրում է դատախազի սխալ աշխատանք. Ալեքսանդր Սիրունյան Կատակասեր նախարարը, մանկամսուրային «չարաճճիություն» անող պատգամավորը եւ ԱՄՆ մեկնելու համար ակցիա անող հայրենակիցները. սա ոչ խենթանոց է, ոչ մանկապարտեզ, սա մեր ծուռ իրականությունն է Ով կփոխարինի Լեւոն Յոլյանին Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում եւ արդյոք ԱԺ-ն նոր անդամ կընտրի՞ Երբ Դարբինյանը համալսարանն ընդունեց այն Ստալինգրադյան Պավլովի տան հետ էին համեմատում, իսկ այսօր եկեք, տեսեք. Հայկ Սարգսյանը՝ ՀՌՀ-ում ստեղծված իրավիճակի մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ո՞ր տարիքից կարելի է դիտել մուլտֆիլմեր. ինչ ազդեցություն կարող են ունենալ դրանք երեխայի վարքի վրա

Exclusive

Դժվար թե մեր օրերում երեխա գտնվի, ում օրն անմասն է մնում մուլտերից: Շատ հաճախ հայ մայրիկները, որպեսզի կարողանան հասցնել իրենց տնային աշխատանքները կամ ուղղակի մի փոքր հանգստանան, միացնում են հեռուստացույցը, հետաքրքիր մուլտֆիլմեր են գտնում, որպեսզի իրենց երեխաները դիտեն դրանք: Սակայն առաջին հայացքից անմեղ թվացող մուլտֆիլմերն իրականում մեծ ազդեցություն ունեն երեխայի վարքի, աշխարհայացքի ձևավորման վրա: Մանկավարժերն ու հոգեբաններն ահազանգում են մերօրյա մուլտֆիլմերի բացասական ազդեցության մասին: Ուստի պետք է երկար մտածել՝ որ տարիքից և ինչ մուլտֆիլմ կարելի է հրամցնել բալիկին:

Փորձենք պարզել, թե ինչ լավ և վատ ազդեցություն են թողնում մուլտֆիլմերը երեխաների վրա: 

Ներկայումս հեռուստատեսությամբ ցուցադրվող մուլտֆիլմերի մի զգալի քանակ բացասական ազդեցություն է ունենում երեխաների վրա` զարգացնելով նրանց մոտ ագրեսիվություն, կախվածություն, անգամ հոգեկան որոշակի խանգարումների առաջացման պատճառ է դառնում: Ու նաև այդ պատճառով է, որ շատ փոքրիկներ նյարդային են, լարված և շուտ բռնկվող:

Գրեթե բոլոր ժամանակակից մուլտֆիլմերում կիրառվում են մուգ գույներ, որոնք ոչ միշտ են միմյանց հետ համադրելի: Այս ամենն ազդում է երեխայի ագրեսիվության, ծայրահեղ գրգռվողականության վրա: Ժամանակակից մուլտֆիլմերում առկա են կտրուկ, անսպասելի ձայնային դրսևորումներ, որոնք կարող են վախեցնել երեխային: Բացասաբար է ազդում նաև հաջորդական կադրերի արագ փոփոխումը, որն ավելի բնորոշ է ճապոնական մուլտերին և կարող է վնասել երեխայի նյարդային համակարգը:  Մյուս կողմից մոնոտոն մուլտֆիլմերը կարող են «սպանել» հույզերը, ձևավորել անտարբերություն շրջապատող միջավայրի հանդեպ: 

Բացասական կերպով են անդրադառնում նաև մուլտֆիլմերի բացասական կերպարները: Ընդ որում՝ շատ հաճախ բացասական ազդեցության աղբյուր հանդիսանում են ոչ թե հենց բացասական հերոսը կամ կերպարը, այլ այն, որ վերջիններիս կողմից իրականացված բացասական արարքը մնում է անպատժելի, և ներկայացվում են ամենաթողության իրավիճակներ: Դրական հերոսների պահվածքը երեխայի մոտ կարող է առաջացնել ագրեսիվություն: 

Շատ մուլտերում գեղեցիկը ներկայացված է անիրական չափանիշներով: Այս դեպքում երեխաների մոտ գեղեցիկը ձևավորվում է հենց այդ չափանիշներով: Նրանք ձգտում են այդ գեղեցկությանը, սակայն, ինչպես հասկանում եք, այն գոյություն չունի: Հենց այս երևույթն էլ երեխաների մոտ առաջացնում է մի շարք բարդույթներ:

Այս շարքը կարելի է անընդհատ շարունակել:

Իսկ որ տարիքից կարելի է դիտել մուլտֆիլմեր: Նախընտրելի է, որպեսզի մինչև երեք տարեկանը երեխաներն ընդհանրապես չդիտեն հեռուստացույց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տարքիում երեխաների մոտ դեռ ամբողջովին զարգացած չեն շարժողական ֆունկցիաները: Այս տարիքում երեխաները դեռ չեն կարողանում միաժամանակ պահել ձեռքում իրեր, շարժվել, նայել և լսել: Այդ իսկ պատճառով էլ, երբ կլանված դիտում են մուլտֆիլմը, ուրիշ այլ գործողություն չեն կատարում, չեն արձագանքում շրջապատից եկող ազդակներին: Այս ամենի արդյունքում երեխաների մոտ կարող է ձևավորվել է շարժողական, խոսակցական, լսողական տարատեսակ խնդիրներ, ինչպես նաև խնդիրներ՝ կապված մարմնի քաշի հետ: Երեք տարեկանից հետո կարելի է թույլատրել դիտել մուլտֆիլմեր, սակայն այդ մուլտֆիլմերը պետք է ընտրված լինեն գիտակցաբար: Նախընտրելի է, որպեսզի երեխան դիտի մուլտֆիլմ ոչ ավել, քան օրական երկու անգամ և ոչ ավել, քան 15–20 րոպե: Սակայն միշտ պետք է հիշել, որ բնական շփումն ամենից արդյունավետն ու դրականն է:

Բացասական երանգներից զատ կարելի է նշել նաև մուլտֆիլմերի դրական կողմերը:  Մուլտֆիլմերից շատերն ունեն ուսուցողական բնույթ: Դրանց հերոսների օրինակով երեխան սովորում է չստել, չնեղացնել մյուսներին, ժլատ չլինել: Որպեսզի երեխան ճիշտ հասկանա մուլտֆիլմի դրական իմաստը, դիտումից հետո քննարկեք այն երեխայի հետ: Քիչ չեն նաև երեխայի զարգացումը խթանող մուլտֆիլմերը, որոնք երեխային սովորեցնում են թվերը, տառերը, օտար լեզուներ: Եվ դա հրաշալի է: Իհարկե, պետք է հասկանալ նաև, որ երեխայի զարգացման համար առաջին հերթին անհրաժեշտ է կենդանի շփում: Այնպես որ, եթե կա հնարավորություն, ապա այդ մուլտֆիլմերը միասին դիտեք:

Ուստի պետք չէ երեխային արգելել մուլտֆիլմ դիտել: Հակառակը՝ պետք է փնտրել ու գտնել լավ մուլտֆիլմեր, որոնք և՛ կզբաղեցնեն երեխային, և՛ կսովորեցնեն դրականը:

 

Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից շուրջ 71մլն դրամի պարտավորություն. ամփոփում
Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժի հաշվարկման առանձնահատկությունները
Աննա Հարությունյանի նոր լուքը
Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում. Ժաննա Անդրեասյան
Շահումով խաղերի ոլորտում մտահոգիչ իրավիճակ է. Վարդևանյան
ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտը
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Ուղիղ
ԵՊՀ ռեկտորը և Ռուսաստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Տավուշի մարզում Lada Priora-ն Ազատամուտ գյուղում բախվել է ծառին և կողաշրջվել. կա վիրավոր
Հայաստանը ստացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր. քննարկվում է մասնակցության նպատակահարմարությունը. ԱԳՆ
Թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում. Գագիկ Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
«Գրանդ քենդիին» պատկանող արտադրամասում ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի երկու բնակիչ
«Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից բերմա՞ն են ենթարկվել
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄՀԻ նախագահի և Եվրասիա տարածաշրջանի տնօրենի հետ. քննարկվել են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն առնչվող մի շարք հարցեր
Կյանքից հեռացել է ՀՊՄՀ պրոֆեսոր Մաքսիմ Սարգսյանը
Հայաստանին հրավիրել ենք մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին. Չավուշօղլու
1 օրում բացահայտվել է հանցագործության 70 դեպք
Փարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացել է համայնքի 5944 բնակիչ. «Ապրելու երկիր»
Կցանկանայի, որ պետությունը մեծ ուշադրություն դարձներ մեդիադաշտի լեզվին. Հակոբ Մովսես
Ամանոր՝ ամեն օր. ինչու են այս տարի ուշ ապամոնտաժվում մայրաքաղաքի տոնածառերը (տեսանյութ)
Հայաստանը փոքր երկիր է, բայց աշխարհասփյուռ ազգ է. նախագահը հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը
Բերդի համայնքապետի գործով դատական նիստը շարունակվում է. Ուղիղ
Հուզված էի երեկ, դրա համար էի ժպտում․ Շրջակա միջավայրի նախարար
Ակնկալում ենք կողմերի պաշտոնական արձագանքը, այդ թվում՝ «եռյակի» տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության հարցի շուրջ․ Զախարովա
Հունվարից բարձրացել է գիտնականների աշխատավարձը. ԿԳՄՍՆ
Հպարտ եմ, որ կարողացել եմ նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը. Սարգսյանը` Եղիսաբեթ Երկրորդին
Ընթանում է Բերդի համայնքապետի գործով դատական նիստը. Ուղիղ
Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն կադրային փոփոխություններ. Արայիկ Հարությունյան
Ռուս խաղաղապահները վարժանք են անցկացրել Լեռնային Ղարաբաղի դիտակետերում
«Կազինո» գնացողների թիվը նվազելո՞ւ է, վիճակագրություն ունե՞ք. Նազարյանը՝ Հայրապետյանին
Ինչպես ենք աշխարհին պատմելու 33 մետրանոց արձանի մասին, երբ ունենք գինեսի ռեկորդակիր ճոպանուղի, որի մասին շատ քչերը գիտեն. Յաշա Սոլոմոնյան
Վարդևանյանը կառավարության կողմից առաջարկվող փոփոխություններն հետընթաց համարեց
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խիստ մտահոգված է հայ ռազմագերիների ճակատագրով
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ
Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում. Արտակ Զաքարյան
Ստրասբուրգում լրագրողները լքել են Մակրոնի մամուլի ասուլիսը
ՄԻՊ-ին հասցեագրված դիմում-բողոքների և սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվը կրկին աճել է
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում հանդիպել է միջազգային կառույցների ղեկավարների հետ
Հիսուս Քրիստոսի արձանը՝ մեզ պահապան. ինչ զբոսաշրջային էֆեկտ կունենա կոթողը աղքատ, դատարկվող, թույլ, պատերազմի մեջ գտնվող, անհասկանալի ներկա եւ անորոշ ապագա ունեցող երկրում
Բաբկեն Թունյանի ճեպազրույցը
Երկրորդ դեղաչափով պատվաստվել է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը. Ավանեսյան
Գրավոր արձագանք Բաքվից դեռ չենք ստացել. Գրիգորյանը՝ հայկական կողմի ներկայացրած առաջարկների մասին
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 351 նոր դեպք
ՎԶԵԲ-ը և դոնորները մեծացնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ծավալը
Մարդ, ով չի կարողացել կյանքում մի օգուտ տված լինել իր հայրենիքին, ատելությամբ է լցված հայրենիքի նկատմամբ. Ղազարյան
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին՝ հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ
Հակոբ Սիմիդյանի և Թադևոս Ավետիսյանի ճեպազրույցները
ՀՀ ընդդիմությունից մարդ են հանել մասնակիցների ցուցակից, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպմանը մասնակցի. Սուրեն Սարգսյան
Չարչյանին 2021 թվականի հունիսի 23-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելն եղել է ապօրինի. Փաստաբան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™