28 ստուգայցից՝ 2 խախտում. Ինչպես են հանրային սննդի կետերը պահպանում QR կոդ ստուգելու պահանջը Արայիկ Հարությունյանը կարող է լինել Հայաստանի համար այնպիսի նախագահ, ինչպիսին էր պարոն Արմեն Սարգսյանը. քաղաքագետ «Արմեն ջան, ներող. կարողա հետ գա՞ս». ֆեյսբուքահայությունը քննարկում է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը Այս պահին մեր կրթության համակարգը այնքան փլուզված է, որ շատ դժվար է ինչ-որ մի բան խելքի բերելը, իրականում այս 3-4 տարիներն էլ բավականաչափ կորցրինք. Սերոբ Խաչատրյան Որքանո՞վ է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը ընդունելի ընդդիմադիր խմբակցությունների համար Նիկոլ Փաշինյանի կասկածելի վարակվելը, Պապիկյանի հարսանիքը եւ շարքային մահկանացուների սրճախմությունը՝ QR կոդով դարձնելը Այս պանդեմիան, հեղափոխությունները, պատերազմները, հիմիկվա ծանր վիճակները շատ լուրջ ազդում են. Կարեն Սարգսյանը՝ արտագաղթի տեմպերի մասին Վեհափառ Հայրապետը անհանգստացած ու մտահոգված է Աշոտ Մինասյանի առողջական վիճակով, ծանոթացել է նաև քրեական գործի մանրամասներին. փաստաբան Նոր փոփոխություն ԱՊՊԱ ոլորտում, թանկացումը կնպաստի՞ վարորդների զգոնությանը. մանրամասնում են մասնագետները Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է վարակվում կորոնավիրուսով. նա չի՞ մասնակցի Բանակի օրվա միջոցառումներին Փաշինյանը հասկանում է, որ հենց միջանցքի պայմանագիրը ստորագրեց՝ նա կենդանի չի մնա, որովհետև այլևս ոչ ոքին պետք չի լինելու. Արամ Հարությունյան «Հլը էս ոչխարին». փոխադարձ վիրավորանքներ ու լարված իրավիճակ ԱԺ-ում. Սիսակ Գաբրիելյանը դադարեցրեց Ռուբեն Հակոբյանի ելույթը (տեսանյութ)
Լավագույն տեսանյութերը. Youtube


«Թուրքիան էլ չի ուզո՞ւմ մեզ ոչնչացնի. ո՞ր տրամաբանությամբ են մտածում բացել Հայկական շուկան թուրքականի նկատմամբ». Վահրամ Միրաքյան

Սոցցանցերի քրոնիկոն
Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխող կուսակցության պատգամավորները քննարկում են բացել հայկական շուկան թուրքական ապրանքների համար վերաբացելու թեմայով: Փակվել էր մոտ մեկ տարի առաջ, Թուրքիայի թշնամական գործողությունների արդյունքում: Հիմա երևի Թուրքիան էլ թշնամական չի տրամադրված հա՞, դադարեցրել է Հայաստնի շրջափակումը, չի աջակցում Ադրբեջանին, էլ չի՞ ուզում մեզ ոչնչացնի: Ասածս էն է, որ անցյալ տարվանից հետո ըստ էության բան չի փոխվել, մենակ ռազմական գործողություններն են պասիվացել, բա էլ ո՞ր տրամաբանությամբ են մտածում բացել Հայկական շուկան թուրքականի նկատմամբ:
Հարցին նայենք կետերով.
1. Թուրքիան շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, որն այդ զենքով սպանում է մերոնց, թե խաղաղ բնակչությանը, թե զինվորներին:
2. Թուրքիան շարունակում է ցեղասպանության քաղաքականության տրամաբանությունը, բոլոր ուղղություններով: 1915 թվականից մինչև հիմա որևէ ռազմավարական փոփոխություն Թուրքիայի պահվածքում չկա, կան մարտավարական փոփոխություններ՝ հայերի ակտիվ սպանությունները ժամանակ առ ժամանակ դադարում են, հետո՝ սկսվում:
3. Թուրքական զինվորականներն ուղիղ մասնակցություն են ունենում Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողություններին:
4. Տեղական արտադրողները հազիվ սկսել էին շնչել, թուրքական մեծ մրցակիցների դուրս գալու արդյունքում, մեծացրել էին արտադրությունները, ներկրել էին նոր հաստոցներ, ընդունել էին նոր աշխատողների և այլն: Թուրքական ընկերությունները վերադառնալուց հետո դեմպինգով փորձելու են հետ խլել շուկան ու մեծ վնասներ կհասցնեն դեռ ամրանալ չհասցրած հայկական ընկերություններին:
5. Թուրքական ապրանքով աշխատող շատ հայկական ընկերություններ սննկացան, գոնե գիտեինք հանուն ինչի, մյուս մասն էլ արդեն գտել են այլընտրանքային տարբերակներ, հիմա ապրանքների ներկրումը թույլատրելն արդեն չի փրկի առաջիններին, ինչպես նաև առանձնապես չի օգնի երկրորդներին:
6. Մեր տնտեսությունն արդեն հարմարվել է առանց թուրքական ապրանքների գոյությանը, մասամբ փոխարինելով հայկականով, իրանականով կամ չինականով: Որոշ դեպքերում դա բերել է գների բարձրացման, որոշ դեպքերում՝ ապրանքների փոխարինման այլ տարբերակներով, բայց ամենակարևորը՝ շատ հայկական ընկերությունների զարգացման ու թուրքական ապրանքների նկատմամբ սահմանների վերաբացելը մեծ հարված կհասցնի բոլորին:
Հա գիտեմ, որ հաճախ թուրքական բրենդերը Հայաստան են ներկրում իրենց այլ երկրներում արտադրած պրոդուկտը, բայց միևնույն է, Թուրքիայից Հայաստան ապրանքների հոսքը անգամներով է պակասել:
Քանի որ իմ ընկերների մեծ մասը գործարարներ կամ գործարարության հետ կապ ունեցող մարդիկ են, առաջարկում եմ + 1 դնեն նրանք, ովքեր դեմ են թուրքական ապրանքների նկատմամբ արգելքը հանելուն, և — 1 դնեն նրանք, ովքեր կողմ են, որ նորից թուրքական ապրանքերը լցվեն Հայաստան:
ՀԳ. Նկարում թուրք-ադրբեջանական զորքն է Արցախում, եթե հիշում եք, Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշները համատեղ են եղել ողջ պատերազմի ընթացքում, մարդիկ էլ ո՞նց ասեն, որ Ադրբեջանն ու Թուրքիան նույն թշնամին են: Եթե սահմանը բացում ենք թուրքական ապրանքների նկատմամբ, ապա պետք է բացել նաև ադրբեջանական ապրանքների համար, նույն բանն է»:
 
«Աշոտ Երկաթը» գրավի դիմաց ազատ կարձակվի
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանը քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
28 ստուգայցից՝ 2 խախտում. Ինչպես են հանրային սննդի կետերը պահպանում QR կոդ ստուգելու պահանջը
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Նաիրի Հոխիկյանը. Դիտեք այսօր՝ 22.30-ին
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել Երևանի 35 հանրային սննդի օբյեկտներում
Քննարկվել են ՄԿՈՒ ոլորտի օրենսդրական բարեփոխումները
Օդի ջերմաստիճանը կնվազի
Դոլարն ու եվրոն թանկանում են
Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. Արայիկ Հարությունյանը՝ նախագահ. հունվարի 26-ն՝ ամփոփ
Փարիզում ցրտահարվելու հետևանքով մահացել է հայտնի լուսանկարիչ Ռենե Ռոբերտը
Առողջության համապարփակ ապահովագրությունը՝ հասարակական խորհրդի օրակարգում
ԱԳ նախարարը բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի իշխանությունների դիրքորոշումը հայ գերիների հայրենադարձման անհրաժեշտության առնչությամբ
Ղազախստանի նախագահը ՆԳ փոխնախարար է նշանակել
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ
ԱԽ քարտուղարը և Գերմանիայի դեսպանը մտքեր են փոխանակել սահմանագծման և սահմանազատման հարցերի վերաբերյալ
Արայիկ Հարությունյանը կարող է լինել Հայաստանի համար այնպիսի նախագահ, ինչպիսին էր պարոն Արմեն Սարգսյանը. քաղաքագետ
Քննարկվել է Բելառուսի հասարարական կյանքում հայկական համայնքի գործունեությունը
Մնացական Սաֆարյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները. հայտարարություն
«Արմեն ջան, ներող. կարողա հետ գա՞ս». ֆեյսբուքահայությունը քննարկում է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը
Սկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը. Արտակ Զաքարյան
Այս պահին մեր կրթության համակարգը այնքան փլուզված է, որ շատ դժվար է ինչ-որ մի բան խելքի բերելը, իրականում այս 3-4 տարիներն էլ բավականաչափ կորցրինք. Սերոբ Խաչատրյան
ՏԿԵ նախարարը խորհրդակցություն է անցկացրել ճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների հետ
Շարունակելու եմ հավատարիմ մնալ մեր քաղաքական թիմին և աջակցելու եմ ինչով կարող եմ․ Նաիրի Սարգսյան
Որքանո՞վ է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը ընդունելի ընդդիմադիր խմբակցությունների համար
Նիկոլ Փաշինյանի կասկածելի վարակվելը, Պապիկյանի հարսանիքը եւ շարքային մահկանացուների սրճախմությունը՝ QR կոդով դարձնելը
ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
Վարակված լինելու ժամանակ «Արմեդում» բոլոր QR կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո կրկին կկանաչեն. ԱՆ
Լուկաշենկոն հանդես կգա ուղերձով
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 50 չվերթ
Այս պանդեմիան, հեղափոխությունները, պատերազմները, հիմիկվա ծանր վիճակները շատ լուրջ ազդում են. Կարեն Սարգսյանը՝ արտագաղթի տեմպերի մասին
Աշոտ Մինասյանի գործով դատավարությունը շարունակվում է. Ուղիղ
76-ամյա տղամարդը սուր-կտրող գործիքներով սպանել է կնոջը, ապա՝ մասնատել մարմինը. Ոստիկանություն
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Դավիթ Կարապետյանը. Դիտեք այսօր՝ 21:30-ին
Գործարկվելու է Գնդևազ բնակավայրի շչակը
Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 77 դեպք
Մաթևոսյանը և Շվեդիայի դեսպանը շեշտել են հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Մեկնարկել է Աշոտ Մինասյանի գործով դատավարությունը. Ուղիղ
Փաշինյանը հույս է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունները կշարունակեն զարգանալ
Գավառում ЗИЛ 130-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Լարսը փակ է
Վեհափառ Հայրապետը անհանգստացած ու մտահոգված է Աշոտ Մինասյանի առողջական վիճակով, ծանոթացել է նաև քրեական գործի մանրամասներին. փաստաբան
Բացահայտվել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք. hարուցվել է քրեական գործ
Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից
Մխիթարյանը կհեռանա «Ռոմայից»
Նոր փոփոխություն ԱՊՊԱ ոլորտում, թանկացումը կնպաստի՞ վարորդների զգոնությանը. մանրամասնում են մասնագետները
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™