Սա կրկին ինչ-որ ոչ հայանպաստ քաղաքական գործընթացների մասին է խոսում. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Քննիչի ենթադրյալ սխալ աշխատանքը ենթադրում է դատախազի սխալ աշխատանք. Ալեքսանդր Սիրունյան Կատակասեր նախարարը, մանկամսուրային «չարաճճիություն» անող պատգամավորը եւ ԱՄՆ մեկնելու համար ակցիա անող հայրենակիցները. սա ոչ խենթանոց է, ոչ մանկապարտեզ, սա մեր ծուռ իրականությունն է Ով կփոխարինի Լեւոն Յոլյանին Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում եւ արդյոք ԱԺ-ն նոր անդամ կընտրի՞ Երբ Դարբինյանը համալսարանն ընդունեց այն Ստալինգրադյան Պավլովի տան հետ էին համեմատում, իսկ այսօր եկեք, տեսեք. Հայկ Սարգսյանը՝ ՀՌՀ-ում ստեղծված իրավիճակի մասին Հայաստանի 160.965 քաղաքացի դիմել են գրին քարտ շահելու համար, ովքեր շահել են, կովիդի պատճառով չեն կարողացել արտագաղթել. միջազգայնագետը՝ այսօրվա ակցիայի մասին Գռեհկություն, անդաստիարակություն, Ազգային ժողովին անհարիր պահվածք. Լիլիթ Գալստյանը՝ Ծովինար Վարդանյանի պահվածքի մասին Հնարավոր է՝ նախարարը հուզված էր. ինչու էր ԱԺ ամբիոնից Շրջակա միջավայրի նախարարը ծիծաղում Քանի խմբաքանակ «Մոդեռնա» է ձեռք բերել ՀՀ-ն և մինչև երբ են պիտանի. լուսանկարի հետքերով Նշե՞լ բանակի օրը և ինչպե՞ս նշել. ռազմական փորձագետի պնդմամբ՝ չնշելը բանակի արժեզրկում է Թորոսյան-Ավանեսյան առճակատման նոր շրջափուլը. կսմիթներ նախկին նախարարից՝ ուղղված ներկա նախարարին Սահմանադրությունը չի կարող փոփոխվել առանձին քաղաքական ուժերի քաղաքական շահերից, նախասիրություններից կամ նպատակահարմարությունից ելնելով. հարցազրույց
Լավագույն տեսանյութերը. Youtube


Փաշինյանի իշխանության օրոք այդ օպերատիվ կապն Ադրբեջանի հետ անընդհատ եղել է. Բորիս Ավագյան

Քաղաքական

Իմ գնահատմամբ հանդիպումն անցավ շատ դրական, որովհետև քննարկվեց և դելիմիտացիա և դեմարկացիա կատարելու համաձայնություն ձեռքբերվեց, ինչն անհրաժեշտ է, քանի որ այսպես չի կարող շարունակվել: ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Բորիս Ավագյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպմանը:

Ավագյանի խոսքով՝ չի կարող գոյություն ունենալ պետություն, որը չունի պետական սահման: «

«Կարծում եմ՝ ոչ միայն իրավաբանական, այլ բարձրագույն կրթությամբ ցանկացած քաղաքացի հասկանում է՝ պարտադիր է, որ պետությունը պետք է ունենա պետական սահման: Եթե դու չունես պետական սահման, ապա անհասկանալի է, թե որտեղ է սկսվում քո պետությունը և որտեղ վերջանում: Տեսանք ադրբեջանական սահմանապահ զինված ուժերի հենակետերը Գորիս-Կապան ճանապարհին՝ Կապանի օդանավակայանից 30 մետր հեռավորության վրա: Սա նշանակում է, որ Փաշինյանը փաստացի բանավոր դեմարկացիա էր արել՝ թույլ տալով նրանց տեղակայվել այնտեղ, ինչն անթույլատրելի է և իմ կարծիքով՝ խախտում է մեր գործող օրենսդրությունը և դրանով քայքայում մեր պետության անվտանգությունը: Եթե նա թույլատրել է Կապան-Գորիս ճանապարհին ադրբեջանական զինուժի հենակետ տեղադրել, ապա ինքն իրենով, միայնակ որոշել է, որ այստեղով անցնում է սահման, սակայն անհասկանալի է, թե որ քարտեզի հիման վրա է այդ տարածքները համարում ադրբեջանական»,- ասաց Ավագյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ ռուսական կողմի դիրքորոշումը հետևյալն է. սահմանազատում կարող է տեղի ունենալ այն վարչական քարտեզի հիման վրա, որով մեզ ճանաչել է ՄԱԿ-ը՝ որպես անկախ պետություն, իսկ ՄԱԿ-ը մեր պետությունը ճանաչել է Խորհրդային միության վարչական սահմաններով:

«Ուրեմն՝ սահմանազատում և սահմանագծումը պետք է կատարվի այդ քարտեզով, որը ճանաչվել է միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից, որովհետև այն հիմքը, որ մենք անկախ պետություն ենք և գոյություն ունենք, ճանաչված է Խորհրդային Հայաստանի վարչական սահմաններով»:

Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք կարող են և պետք է քննարկվեն և որոշվեն երկկողմ շփման արդյունքում և հիշատակեց Ադրբեջանի և Հայաստանի ՊՆ նախարարների միջև ստեղծված օպերատիվ կապի մասին՝ Ավագյանն ասաց, որ այդ օպերատիվ կապը նոր չէ ,որ ստեղծվել է, այն ստեղծվել է դեռևս 18 թվականին:

«Փաշինյանի իշխանության օրոք այդ օպերատիվ կապն Ադրբեջանի հետ անընդհատ եղել է և դրան աջակցել են արևմտյան իր գործընկերները, որոնք նրան անընդհատ խորհուրդ են տվել ադրբեջանական կողմի հետ երկկողմ բանակցություններ վարել և օպերատիվ կապ հաստատել: Հիմա մենք տեսնում ենք, որ այդ շփումների, օպերատիվ կապի հետևանքով ձախողեցինք պատերազմը, այդ օպերատիվ կապի միջոցով նա տվեց Գորիս-Կապան և այլ հատվածներ, որտեղ այսօր տեղակայված են ադրբեջանական զինված ուժերը»,- ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը, քննարկվող հարցերի շրջանակին և սպասելիքներին՝ Ավագյանը պատասխանեց, որ ինքը ոչ մի սպասելիք չունի այդ հանդիպումից:

«Ես կարծում եմ, որ այդ հանդիպումը ֆիկտիվ է, որովհետև այդ հանդիպմանը ոչ մի էական հարց` բացի գերիների վերադարձին առնչվող հարցից, Եվրոպայի գործընկերների հետ չի քննարկվի: Ոչ մի սպասումներ չունեմ այդ հանդիպումից»:

Անդրադարձանք նաև մեր զրուցակցի ֆեսբուքյան գրառմանը, որով նա հայտնում է. «Երեկվա բանակցությունների ժամանակ մեծքիթ ադրբեջանցուն (Ալիևին) ռուսական կողմից ասվել է, որ եթե Ադրբեջանը շարունակի լինել Թուրքիայի կամակատարը և կազմակերպի ռազմական սադրանքներ, ապա Ռուսաստանի կողմից պատասխանը շատ կոշտ կլինի: Ասվել է նաև, որ Արցախի կարգավիճակի հարցը կլուծվի Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաև վերջնագիր է դրվել՝ հնարավորինս սեղմ ժամկետներում վերադարձնել բոլոր հայ կալանավորվածներին և ռազմագերիներին» և խնդրեցինք հիմնավորել գրառման մեջ տեղ գտած հայտարարությունների աղբյուրը, սակայն Ավագյանը չցանկացավ մեկնաբանել: «Մարդիկ կարող են հավատալ կամ չհավատալ: Սա է իմ դիրքորոշումը»,- եզրափակեց Ավագյանը:

Իզաբելա Սուլթանյան 

Կառավարության անդամների ճեպազրույցները. Ուղիղ
Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ պարեկային ծառայության ստեղծմանը և աշխատանքի արդյունավետությանը
2021-ին ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված դիմումների, բողոքների, հարցումների մասին հաշվետվություն. ԱԱԾ
Արցախի բոլոր շրջաններում տեղում է ձյուն, ճանապարհները դժվարանցանելի են
Սա կրկին ինչ-որ ոչ հայանպաստ քաղաքական գործընթացների մասին է խոսում. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել
Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի. ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը
Դատապարտյալը թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձ է կատարել. գործը դատարանում է
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք, 1 մահ
Մեկնարկել է կառավարության նիստը. օրակարգում ընդգրկված է 18 հարց. Ուղիղ
Վրաստանը միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագիր է մշակում
Բողոքի ակցիա կառավարության դիմաց. Ուղիղ
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է կատարել
Հայտնի է՝ Էրդողանը երբ կայցելի Ուկրաինա
«Հայաստան» խմբակցությունը ԱԺ նիստի մեկնարկին 20 րոպե ընդմիջում խնդրեց
Երեխայի խնամքի արձակուրդից հետո կինը ՄԻՊ աջակցությամբ վերականգնվել է իր աշխատանքում
Ալեն Սիմոնյանը Նենսի Փելոսիին տեղեկացրել է ԼՂ հակամարտության ներկա փուլի և 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 47 ավտոմեքենա
Ազգային ժողովի նիստը. Ուղիղ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 18 հարց, որից 15-ը չզեկուցվող
Օրվա աստղագուշակ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, որոշ հատվածներում բուք է
«Ժողովուրդ». Առողջապահության նախարարը խոչընդոտում է երիտասարդ զույգերին ամուսնանալ
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ու իր ստրուկները
«Հրապարակ». Նոր մարզպետը վախենում է. նոր կարգեր ու բարքեր է հաստատել
Գագիկ Ծառուկյանի պարզաբանումները Քրիստոսի արձանի թեմայով
«Փաստ». Դասախոսները «նալյոտի» տակ են
«Ժողովուրդ». Արտակ Դավթյանի ցուցմունքը
«Ժողովուրդ». Միանձնյա որոշողը. Փաշինյանը մոռացավ իր խոստումը
«Փաստ». Ի՞նչ է պետք «ավանգարդ» դիրքերում լինելու համար
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ծրագրում է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը
«Ժողովուրդ». «Հայաստան» դաշինքը նոր գործընթաց է սկսում
Լույս չի լինի
Փոխվարչապետ. Հայաստանի իշխանությունները ինֆլյացիայի թուլացմանն ուղղված նոր մեխանիզմներ են պատրաստում
Դեսպան Ենգիբարյանը դեսպան Բագերին է ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում
«Լեքսուսի» հայելիները գողացած անձանց քրեական հետախույզները բռնել են
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
Քննարկվել է հայ-գերմանական երկկողմ գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ
Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է տանտիրոջ դին
Բժշկական դիմակով մուտք են գործել «Գրանդ Քենդի»-ի գանձապահի աշխատասենյակ և հափշտակել մոտ 13 միլիոն դրամ (տեսանյութ)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԱԳ նախարարը բառացիորեն վերապատմեց Մեւլութ Չավուշօղլուի հետ իր զրույցը
Արցախի ժողովրդագրությունը հօգուտ ադրբեջանցիների փոխելու քաղաքականությունն Ադրբեջանում նոր չէ. Գեղամ Ստեփանյան
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն
Կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վարանդայում իրականացվել է զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանք
Հայ-հունական հարաբերությունները հիմնված են արյունակցական կապերի վրա և վեր են բոլոր տեսակի այլ շփումներից. Մկրտչյան
Կաշառք ստանալու կասկածանքով պաշտոնատար անձինք են ձերբակալվել
Լարսը բեռնատարների համար փակ է
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™