Այդ պատգամավոր կոչեցյալի վիրավորական, ցինիկ արտահայտությունը, պատահական չեմ համարում. Ավետիք Իշխանյան Ֆեյքեր օգտագործողները, ավելի զգույշ կլինեն փողով աշխատելիս և կաշխատեն հեռու մնալ այդպիսի կեղտոտ գործարքից. Նաիրի Հոխիկյան Լրագրողներին վիրավորած պատգամավորի կրթական և ինտելեկտուալ մակարդակի համար դժվար թե ընկալելի լիներ վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը. Արտակ Գալստյան Արցախի կառավարության անդամները խաբել են իրենց կառավարության ղեկավարին. Մետաքսե Հակոբյան Հնարավոր է վառելիքի ներկրումը Հայաստան որոշ ժամանակով դադարեցվի․ տնտեսագետ Պարեկայինի ամբողջ ներուժը չպետք է ուղղված լինի երթևեկության կանոնների հսկողությանը, պետք է նաև մի շարք իրավախախտումներ կանխարգելեն. Հովհաննես Քոչարյան Առողջապահության նախարարությունը, որտեղ տեսնում է իր բաց քննարկամը մասնակցելու ենք՝ չեղարկում է իր մասնակցությունը, որովհետև ասելիք չունի․ Բարսեղյան Դա ձուկը ջրում բազար անել է․ Նահապետյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության բողոքի ակցիայի և իրենց անելիքների մասին Սուպերմարկետները թանկացրել են պոլիէթիլենային տոպրակների գները Նրա մանդատը նվիրված է այնտեղ կռիվներ մղելու, քացով հարվածներ հասցնելու համար. Վահագն Ալեքսանյանը, հավանաբար, գլադիատորի կարգավիճակ ունի. Ժաննա Ալեքսանյան Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը տեղավորվում է թուրքական «սիրալիրությունների» շրջանակներում. Ռուբեն Մելքոնյան Թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում. Գագիկ Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Մենք փաստացի ընդունել ենք Թուրքիայի օրակարգը․ քաղաքագետը՝ եռակողմ հանդիպման մասին

Քաղաքական

Երեկ Սոչիում կայացավ Պուտին-Ալրև-Փաշինյան եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանի խնդիրներն ու 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագիրը։

Հանրությունն իրականում հանդիպումից սպասում էր ավելին, սակայն առաջին հայացքից արտասովոր ոչինչ չկար։ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ առաջին հայացքից ստորագրված փաստաթղթի մեջ որևիցե բեկումնային կետեր չէին պարունակում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ հանդիպումը տեղի ունեցավ Բրյուսելի հանդիպումից առաջ։

«Այս հանդիպումն, ըստ էության, չպիտի տեղի ունենար, բայց տեղի ունեցավ։ Այստեղ  Ռուսաստանն իր տեղն ու դերը վերջնականապես հաստատեց  և ստանձնեց իր վրա պարտավորություն, քանի որ Ռուսաստանն առավել շահագրգռված կողմն է՝ ոչ թե ՀՀ շահերով, այլ տարածաշրջանային կայության երաշխավորության առումով»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Ըստ Պետրոսյանի՝ Ռուսաստանն այսօր Թուրքիայի հետ ունի 7 ակտիվ հակամարտության կետ և այս մյուս կետը էականորեն մեծ դեր է խաղում արտաքին քաղաքականության և իր անվտանգության հարցում։

«Եթե խնդիրները մի կողմ դնենք, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունը այստեղ ուղղակի, որքան էլ մեզ համար հաճելի չլինի ասել, ներկայացված է արարողակարգից ելնելով։ ՀՀ-ն այս գործընթացներում ուղղակի տեղեկացվում է, ՀՀ-ն այս գործընթացների մեջ չի կարողանում ոչ  սակարկության գնալ, ոչ իր շահը հետապնդել, ՀՀ-ն այս պահին իշխանությունից կախված չէ»,-ասաց քաղաքագետը։

Պետրոսյանը պնդում է՝ եթե ուշադիր լինենք հայտարարությանը՝ սահմանագծում տերմին չկա, այսինքն դա թողնում են անորոշ ապագային։

«Կա նաև մեկ այլ պատմական իրականություն՝ թուրքերը, երբեք հետ չեն գնում այն կետից, որը որ զբաղեցրել են, հետևաբար, այն ինչը պիտի տեղի ունենա,  տեղի կունենա: Դրա իրավական լեգալ և լեգիտիմ ամրագրումը տեղի ունեցավ երեկ»,-ասաց քաղաքագետը։

Ըստ նրա՝ թուրքական կողմը ուներ երեք ակնկալիք՝ ցեղասպանության օրակարգից հրաժարում, Կարսի պայմանագրի ճանաչում և Արցախը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։

«Հընթացս ձևավորվել էր նաև 4-րդ կետը՝ միջանցքը, երկար ժամանակ թուրքական կողմը երբևիցե իրենց օրակարգը չէին փոխել և բնականաբար այսօր էլ չեն փոխել։ Միակ բանը, որ փոխվել է՝ ՀՀ իշխանության կողմից այդ օրակարգի ընդունումը»,-ասաց նա՝ հավելելով, որ մենք հրաժարվել ենք ցեղասպանության օրակարգից, Արցախը, կարելի է ասել, արդեն հանձնել ենք, որովհետև, ըստ էության,  Արցախը այլևս որպես միջազգային սուբյեկտ գոյություն չունի, նաև ԵԱՀԿ Մինսկի համանախագահողների հայտարարության մեջ Արցախյան կամ Ղարաբաղյան հիմնախնդիր չկա, իսկ մյուսը միջանցքային տրամաբանությունն է։

«ՀՀ-ն դիմեց ՌԴ-ին, որպեսզի նա միջնորդ հանդիսանա և օգնի իր հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ։ Սա ենթադրում է, որ մենք փաստացի ընդունել ենք Թուրքիայի կողմից առաջարկվող օրակարգը, որ փաստացի նաև իրականացնում ենք։ Ասեցինք՝ տեսեք ձեր օրակարգը մենք ընդունեցինք, ընդունել ենք, բայց դուք դեռ առաջ եք գալիս, խնդրում ենք՝ մի հավակնեք այլ բաների։ Դրա համար մենք դիմեցինք ՌԴ՝ ասելով, որ միջնորդում ենք իրենց, որպեսզի կարողանանք երաշխավորել ինչ-որ բաներ»,-ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ խնդիրն այստղ, ամենևին, ստորագրվածի մեջ չի։

Սեդա Մակարյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանում՝ Էրեբունու տարածքում կառուցվող եկեղեցու բակում, վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է ցրտահարված տղամարդու դի
Ճապոնիայում մեկ օրում առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 50,000 նոր դեպք
Ադրբեջանցի ժամկետային զինծառայողը ինքնասպան է եղել
Այսօր Սուրեն Պապիկյանն ամուսնանում է (լուսանկարներ)
Այդ պատգամավոր կոչեցյալի վիրավորական, ցինիկ արտահայտությունը, պատահական չեմ համարում. Ավետիք Իշխանյան
Բզկտված Արցախ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան
Երգչուհի Սիրուշոն վարակվել է կորոնավիրուսով
Մարդիկ նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ. Թաթոյան
Ֆեյքեր օգտագործողները, ավելի զգույշ կլինեն փողով աշխատելիս և կաշխատեն հեռու մնալ այդպիսի կեղտոտ գործարքից. Նաիրի Հոխիկյան
Մահացել է երգչուհի Էլզա Սուարեսը
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետ
Լրագրողներին վիրավորած պատգամավորի կրթական և ինտելեկտուալ մակարդակի համար դժվար թե ընկալելի լիներ վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը. Արտակ Գալստյան
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մեքենաներից մեկը սահել է ձորը
SOCAR-ը մտադրություն չունի գնելու բիտումի հայ-ռուսական գործարանը. հայտարարություն
Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուները որոշել են բոյկոտել թիմի հանդիպումները
ՌԴ-ում անհայտ անձը ներխուժել է տուն և երեք մարդու սպանել
ԱՄՆ-ն ծրագրում է տարհանում Ուկրաինայի դեսպանատնից
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել
ՊՍԺ-ի դարպասապահը տեղափոխվեց իսպանական թիմ
Վերջին տարիներին հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել. Թաթոյան
«Եռաբլուր» այցելելու նպատակով հունվարի 28-ին Ստեփանակերտից ավտոբուսներ կմեկնեն
Պորոշենկոն Զելենսկուն միավորման կոչ է արել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացը
Վրաստանում ստորգետնյա 3 ցնցում է գրանցվել
Ի՞նչ է փոխվել հոգեբուժարաններում 2018-ին հրապարակված արտահերթ զեկույցից հետո․ ՄԻՊ-ի նոր զեկույցը
Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս ազգաբնակչության 41,5 տոկոսը
Ճապոնիայի հարավում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ կան տուժածներ
Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի գործադիր տնօրենին
Ադելն առաջին անգամ չեղարկել է Լաս Վեգասում նախատեսված համերգը. նա արտասվել է
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 340 միլիոնը․ ԱՀԿ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 940 նոր դեպք
ԱՄՆ-ից ուղարկված մահաբեր զենքի առաջին խմբաքանակը հասել է Ուկրաինա
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում
Այսօրվանից կգործեն հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները
Ով է նորանշանակ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը
Օդի ջերմաստիճանը կնվազի
Գյուղոլորտի փոքր տնտեսությունները պետական աջակցությամբ մեծացնում են արտադրական ծավալները
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա, 80 քաղաքացու ցուցաբերել օգնություն
Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել
Օրվա աստղագուշակ
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է
«Փաստ». Թանկ սերմացուն և դառն իրականությունը
«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեց
«Փաստ». Առողջապահական տեսանկյունից իմաստ ունի՞ հունիսը «տեղափոխել» հունվար
«Հրապարակ». Գարիկ Սարգսյանը մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանում
«Ժողովուրդ». ՄԻՊ քվեարկությունը` երկուշաբթի. ինչպես կվարվի ընդդիմությունը
«Փաստ». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր ղեկավարությունը` ՔՊ քարոզի՞չ
«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանը պատժել է Պալաչին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™