Այս տարի ե՞րբ է նշվելու Սուրբ Սարգսի տոնը Այսօրվա իշխանությունը, իր ամբողջական կազմով, ազդեցության գործակալ է ամբողջ աշխարհի համար. Վազգեն Պետրոսյան Մեզ մոտ դեռ նման օրենք չկա․ ռեստորանները QR կոդ պահանջելու մասին Այդ պատգամավոր կոչեցյալի վիրավորական, ցինիկ արտահայտությունը, պատահական չեմ համարում. Ավետիք Իշխանյան Ֆեյքեր օգտագործողները, ավելի զգույշ կլինեն փողով աշխատելիս և կաշխատեն հեռու մնալ այդպիսի կեղտոտ գործարքից. Նաիրի Հոխիկյան Լրագրողներին վիրավորած պատգամավորի կրթական և ինտելեկտուալ մակարդակի համար դժվար թե ընկալելի լիներ վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը. Արտակ Գալստյան Արցախի կառավարության անդամները խաբել են իրենց կառավարության ղեկավարին. Մետաքսե Հակոբյան Հնարավոր է վառելիքի ներկրումը Հայաստան որոշ ժամանակով դադարեցվի․ տնտեսագետ Պարեկայինի ամբողջ ներուժը չպետք է ուղղված լինի երթևեկության կանոնների հսկողությանը, պետք է նաև մի շարք իրավախախտումներ կանխարգելեն. Հովհաննես Քոչարյան Առողջապահության նախարարությունը, որտեղ տեսնում է իր բաց քննարկամը մասնակցելու ենք՝ չեղարկում է իր մասնակցությունը, որովհետև ասելիք չունի․ Բարսեղյան Դա ձուկը ջրում բազար անել է․ Նահապետյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության բողոքի ակցիայի և իրենց անելիքների մասին Սուպերմարկետները թանկացրել են պոլիէթիլենային տոպրակների գները
Լավագույն տեսանյութերը. Youtube


Էս մարդու դեմքին թքել են, բայց որ հանկարծ տարբեր տրամաչափի կադիրովենք չիմանան, ստիպված «չէ, չէ, մեզ դեռ հարգում են» ոճի ապատեղեկատվություն են տարածում

Սոցցանցերի քրոնիկոն
«Ադեկվատ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Մոսկվայի անօգնականությունն իր իսկ ստեղծած իրավիճակում արդեն սկսել է մետաստազներ տալ Ռուսաստանի ներսում: Ռամզան Կադիրովն ընդդիմադիր «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում հրապարակել է հոդված, որում ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարներին մեղադրում է անպարկեշտության և վախկոտության ու նույնիսկ արևմտամետության մեջ, հավելելով, որ նրանք չունեն ոչ մի կաթիլ հեռատեսություն, հայրենասիրություն ու սրտացավություն:
 
Այս հոդվածը հետևանք էր իշխանամերձ բազմաթիվ լրատվականների ու հրապարակախոսների հարձակումին Կադիրովի մի նախաձեռնության հասցեին, որով նա առաջարկում էր ազգամիջյան ատելությունը չսերմանելու նպատակով արգելել ԶԼՄ-ներում նշել պոտենցիալ հանցագործների ազգությունը: Սա իր հերթին արձագանքն էր նրան, որ, ինչոր պահից սկսած, լրատվականները սկսեցին զանգվածաբար խոսել կովկասցիների հանցագործություններից ու անբարտավան կեցվածքից: Կադիրովն իր հոդվածում նշում է նաև, որ այդ ամենի մասին խոսելիս լավ կլիներ նշեին նաև, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում ՌԴ-ում կատարված 1,5 միլիոն հանցանքների ճնշող մեծամասնությունը կատարվել է ոչ կովկասցիների կողմից:
 
Լրատվականների նման հակակովկասյան արշավն էլ է բավականին օրինաչափ: Բանը նրանում է, որ պահպանողականություն քարոզելով, ՌԴ իշխանությունները շատ պարարտ հող են ստեղծում հենց կովկասցիների և այլ մահմեդականների համար` Ռուսաստանում հաստատվելու ու զորանալու, քանի որ իրական պահպանողականները հենց իրենք են: Միայն իրենք են: Ու խոսքը ոչ միայն ծնելիության մասին է: Բանը հասել էր նրան, որ Մոսկվայի արվարձաններում չեչեն երիտասարդները շրջում էին զբոսայգիներում ու այլոց հորդորում հրապարակային վայրերում ալկոհոլ չօգտագործել ու կանանց ու երեխաների մոտ քֆուրով չխոսել:
 
Կադիրովի զայրույթն էլ շատ տրամաբանական է: Մարդն ասում է՝ ես էն ամենն եմ, ինչ դուք քարոզում եք` չեմ խմում, չեմ ծխում, զբաղվում եմ սպորտով, պաշտպանում եմ հայտենիքս, հարգում եմ ավագներին, ունեմ 12 երեխա մեկ կնոջից, մինչդեռ դուք բոլորդ պոռնիկի պես եք ապրում, բայց փոխարենը դուք ձեր վրա աշխատեք, սկսում եք իմ դեմ պայքարել: Բնականաբար ամեն ինչ հոդվածով չի ավարտվել: Չեչնյայի ղեկավարը նաև լայնամասշտաբ զորավարժություն է սկսել իր երկրում: Ընդ որում զորավարժությունների սցենարով Չեչնյայի ներքին զորքերը վերահսկողություն են սահմանում Չեչնյայի 800 կմ երկարությամբ սահմանով մեկ և անցակետեր են դնում արտաքին վտանգների դեմն առնելու համար!! Հիշեցնեմ Չեչնյայի միակ արտաքին հարևանը Ռուսաստանն է: Երբեմն ՌԴ ղեկավարը զորավարժություններ է անում, որպեսզի իր հակառակորդներին հասկացնի, որ պատրաստ է նաև ուժ կիրառել, նույն կերպ Կադիրովն է Մոսկվայում ոմանց բան հասկացնում... Շատ վտանգավոր մի բան:
 
Կոպիտ ասած` մարդն ասում է՝ հոպար, թե դու չես կարում երկիրդ ու ասածներիդ տեր կայնես, ես կարամ, առնվազն իմ երկի մասով...
 
Այս համատեքստում շատ բնական է, որ Հայաստանում բազմաթիվ ռուսական լրատվականներ օրեր շարունակ փորձում են տեղեկատվական մակերևույթի վրա պահել Միշուստինի` հայերեն խոսալու մասին մուտկեն: Վերջերս էլ սկսել են պնդել, որ Միշուստինն իբր թե մերժել է Փաշինյանի` առանձին հանդիպելու խնդրանքը: Այսինքն Փաշինյանը, ով երկու օրը մեկ Պուտինի հետ է խոսում, խնդրել է Միշուստինին մի քանի րոպե խոսել, սա էլ մերժել է))) Մինչդեռ իրականում հենց Միշուստինն էր խնդրել, մերժվել էր, հետո առաջարկել էր գնալ իրար հետ ջազ լսել ու ըտեղ էլ էր մերժվել: Էս մարդու դեմքին թքել են, բայց որ հանկարծ տարբեր տրամաչափի կադիրովենք չիմանան, ստիպված «չէ, չէ, մեզ դեռ հարգում են» ոճի ապատեղեկատվություն են տարածում: Մինչդեռ իրականությունը դրանից չի փոխում:
 
Իմիջիայլոց, մեր «ընդդիմադիրներն» էլ են նույն մարտավարությունը որդեգրել, արդեն իրանցից ոչինչ չեն ներկայացնում, բայց ինչքան ուժ ունեն դա քողարկում են պաթոսի ու սպառնալիքների տակ, բայց հենց բանը հասնում ա ոչ թե քարոզչական, այլ իսկական «կադիրովի» հետ առնչվելուն, փախնում են իրենց համապատասխան ծակերով: Իսկ հաջորդ օրը լրագրիստները, հղում անելով լավատեղյակ աղբյուրնեին, պնդում են, որ շեֆը, որը արդեն վաղուց ատամ էլ չունի, հում-հում կերել ա բոլորին»:

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
25-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է
«Քնելու ժամանակն է». Արփի Գաբրիելյանը որդու հետ լուսանկար է հրապարակել
ՏԸՀ-ն որոշել է անփոփոխ թողնել Ամասիայում համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները
Տեր Սահակ քահանա Սահակյանն ազատվել է Արագածոտնի թեմի հոգևոր պարտականություններից
Արփի Դավոյանը Կարմիր գրքում գրանցված «դեղին ձնծաղիկի» լուսանկար է հրապարակել․ ՇՄՆ պարզաբանումը
Պոլիկլինիկայում կատարված գողությունը բացահայտվել է
Սյունիքի մարզպետը դպրոցի տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառել
Տղամարդն անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է իրեն ցած նետել
Գեղարդում աղավնիներ բաց թողնելն ու հարսանեկան առաջին պարը. նոր տեսանյութ Սուրեն Պապիկյանի պսակադրությունից
Ղազախստանում զանգվածային անկարգություններից հետո ձերբակալվել է մոտ 800 մարդ
Անցկացվում է Գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնություն
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Lexus-ը բախվել է երկաթյա խողովակներին. կա վիրավոր
Կարծում եմ, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն կսկսեն սպառազինության կրճատման շուրջ նոր բանակցություններ. Զաքարյան
«Արդեն 20 տարի միասին»․ Իրինա Թովմասյանն՝ ամուսնու հետ
Արարատը ստուգողական խաղում հաղթեց Շիրակին
Պետդեպարտամենտը ծրագրում է հունվարի 24-ին սկսել Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքների տարհանումը․ Fox
ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում
Նոր կադրեր Սուրեն Պապիկյանի և նրա ընտրյալի հարսանիքից
Արաբական ծովում երկու նավակի խորտակման հետևանքով ավելի քան 30 ձկնորս անհետ կորել է
Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա
Ռիո դե Ժանեյրոյի կառնավալը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով
Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի և 24-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
«Մի վազիր երջանկության հետեւից. այն միշտ գտնվում է քո ներսում»․ Լիլիթ Կարապետյան
Այս տարի ե՞րբ է նշվելու Սուրբ Սարգսի տոնը
Երևանում հայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին. վերջինս խոհանոցային դանակով ինքնասպան է եղել
Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց
Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել կազմակերպության գործունեությանը նվիրված Գլխավոր ասամբլեայի նիստին
115 տարեկանում մահացել է ամենատարեց ամերիկուհին
Կանադայում անվանափոխում են արքայազն Էնդրյուի անունը կրող դպրոցը
Մեքսիկայի հյուրանոցներից մեկում անհայտ անձը կրակ է բացել զբոսաշրջիկների վրա
Այսօրվա իշխանությունը, իր ամբողջական կազմով, ազդեցության գործակալ է ամբողջ աշխարհի համար. Վազգեն Պետրոսյան
Բիտքոինի արժեքը նվազել է մինչև 35․4 հազար դոլար
Երևանում բախվել են Nissan-ն ու Mercedes-ը, վերջինս էլ, հայտնվելով մայթին, բախվել է կրպակին
Ճիշտ գնահատել հնարավորությունները․ Էլինար Վարդանյան
Վենեսուելայում ստորագրահավաք կանցկացվի Մադուրոյի պաշտոնանկության համար հանրաքվե անցկացնելու նպատակով
Մեզ մոտ դեռ նման օրենք չկա․ ռեստորանները QR կոդ պահանջելու մասին
Վրաստանում մեկ օրում գրանցվել է Covid-19-ով վարակման ավելի քան 11 000 նոր դեպք
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանում՝ Էրեբունու տարածքում կառուցվող եկեղեցու բակում, վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է ցրտահարված տղամարդու դի
Ճապոնիայում մեկ օրում առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 50,000 նոր դեպք
Ադրբեջանցի ժամկետային զինծառայողը ինքնասպան է եղել
Այսօր Սուրեն Պապիկյանն ամուսնանում է (լուսանկարներ)
Այդ պատգամավոր կոչեցյալի վիրավորական, ցինիկ արտահայտությունը, պատահական չեմ համարում. Ավետիք Իշխանյան
Բզկտված Արցախ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան
Երգչուհի Սիրուշոն վարակվել է կորոնավիրուսով
Մարդիկ նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ. Թաթոյան
Ֆեյքեր օգտագործողները, ավելի զգույշ կլինեն փողով աշխատելիս և կաշխատեն հեռու մնալ այդպիսի կեղտոտ գործարքից. Նաիրի Հոխիկյան
Մահացել է երգչուհի Էլզա Սուարեսը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™