Ռուբեն Վարդանյանը գնե՞լ է ArmNews-ի բաժնետոմսերը․ հեռուստաընկերությունում ժողով է եղել Ով է հաղթել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի տնօրենի մրցույթում Ինչով են զբաղված ՔՊ-ականները ԱԺ նիստի ժամանակ Գերշահույթներ տնտեսվարողներին, գերվնասներ՝ քաղաքացիներին եւ շրջակա միջավայրին․ տոպրակների դեմ պայքարի հայկական փորձը Գերմանիան ստանձնեց իր պարտականությունները, իսկ Թուրքիան չի հրաժարվել Թուրանից. միջազգայնագետը՝ Իսրայելի եւ Կիպրոսի հետ համեմատությունների մասին Ինչու են անհասանելի մարզպետարանների պաշտոնական կայքերը. պարզաբանում են նախարարությունից Լուրջ խմորումներ՝ ՀՅԴ Գերագույն եւ Ընդհանուր ժողովից առաջ․ կուսակցությունում որոշել են մերժե՞լ «ընկեր Իշխանին» Մահվան թվերը շտկեցին եւ վե՞րջ․ պատասխանատվության ենթարկվողներ չե՞ն լինելու, թե +/-700-ը տեխնիկական վրիպակ է Ինչու փողոցային պայքար չի սկսվում. ղազախական դեպքերը եւ Պուտինի հայտարարությունը՝ սառը ցնցուղ Ինչու է Գագիկ Ջհանգիրյանը երեկ երեկոյան այցելել Վճռաբեկ դատարան Փակ հանդիպում Քոչարյանի հետ. երկրորդ նախագահը գոհ չէ՞ խորհրդարանական խմբակցության աշխատանքից «Հայաստան»-ի էլիտար ֆոտոշարքը արել է Նաոմի Քեմփբելի լուսանկարի՞չը. որքան է այն արժեցել
Լավագույն տեսանյութերը. Youtube


Բագրատաշենի մաքսային կետում բացահայտվել է չհայտարարագրված ապրանքների ներմուծման նոր դեպք․ հարուցվել է քրեական գործ

Տեսանյութ

Վերջին շրջանում նկատելի են դարձել  երկրի սահմանային անցակետերը հատող բեռնատարների մաքսային հայտարարագրերում ապրանքների ծագման վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության ներկայացման և ապրանքները պատշաճ չհայտարարագրելու  նոր գործելաոճ, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչությունը հետևողական հսկողության արդյունքում բացահայտել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք: Բագրատաշենի մաքսային կետ-բաժին մուտք գործած բեռնատարում առկա են եղել  չհայտարարագրված ապրանքներ: Մաքսային հսկողության շրջանակներում իրականացված զննությունից պարզվել է, որ բեռնատարի ապրանքները ոչ իրենց անվամբ են հայտարարագրված։

Այսպես,  մաքսային մարմնին ներկայացված փաստաթղթերի համաձայն բեռնատարում պետք է լիներ կահույքի լամինացված շերտեր, կահույքի մետաղական ոտքեր, սահաձողեր, բռնակներ, խոհանոցի էլեկտրական վառարաններ և օդաքաշ պահարաններ: Մեքենայում, սակայն, փաստացի հայտնաբերվել են այլ ապրանքներ, լրիվ այլ քանակությամբ:

Արկղերի զննումից ի հայտ են եկել վերապիտակավորման հատկանիշներ,  ինչպես նաև պարզվել է, որ փաստաթղթերում ապրանքի ծագման երկիրը նշված է ՌԴ, իսկ տուփերի վրա փակցված է այլ երկիր՝ Չինաստան: Փաստի առթիվ մաքսային ծառայողների կողմից հայտնաբերված  ապրանքը և տրանսպորտային միջոցը վերցվել են, կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն՝ ապրանքների ծագումը հավաստելու նպատակով ապրանքը տեղափոխող ընկերության տնօրենին առաջարկվել է ներկայացնել ապրանքի ծագման հավաստագիր, քանի որ արդեն իսկ հայտնաբերված փաստերը վկայում են այն մասին, որ մաքսային հայտարարագրի մեջ ներկայացված՝ ապրանքի ծագման վերաբերյալ տեղեկությունները հավաստի չեն։

Նմանատիպ բոլոր դեպքերում, նյութերի նախապատրաստման շրջանակներում,  կատարվում է  պակաս վճարված մաքսային վճարների հաշվարկ։ Եթե հաշվարկի արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը գերազանցվում է 4 մլն դրամը, ապա քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով  հարուցվում է քրեական գործ և հետաքննիչի որոշմամբ բեռն առգրավվում։

Բացահայտված այս դեպքի  կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է   բազմակողմանի քննություն։ Ի դեպ, պարզվել է նաև, որ ապրանք տեղափոխող ընկերության  տարանցման հայտարարագրով ՀՀ տեղափոխված ապրանքը փաստացի ձեռք է բերվել Վրաստանում  և հենց Վրաստանից է ներմուծվել  Հայաստանի Հանրապետություն՝ վերաարտահանում՝ (ռեէքսպորտ) մաքսային ընթացակարգով:

Այս դեպքին առնչվող  նյութերը փոխանցվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու նպատակով։

Ծանուցում` հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
«Լավագույն դպրոց» է ճանաչվել Սյունիքի մարզի Վերիշենի միջնակարգ դպրոցը
ՀՖՖ նախագահը պարգևատրել է ՀՖՖ հիմնադիր անդամներին
Հաստատվել են միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը
ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ- լեյտենանտի զինվորական կոչում
Բջջային օպերատորի ենթակայաններից մի քանի տասնյակ մարտկոցներ գողացած տղամարդիկ ձերբակալվել են (տեսանյութ)
Դեսպան Արեգ Հովհաննիսյանն ու Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարարն ընդգծել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը
Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները. մամուլի քարտուղարը հերքում է հրաժարականի մասին լուրերը
Վարդենյաց լեռնանցքում բուք է. նոր տվյալներ ՀՀ ավտոճանապարհների վիճակի մասին
Լիանա Սիմոնյանը նշանակվել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ
Արցախում այս պահին 2682 բնակարան է կառուցվում․ Արցախի պետնախարարն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքները
ՄԻԵԴ-ը «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով հարցադրումներ է ուղարկել 2019թ-ին, բայց կառավարությունը չի առարկել․ իրավաբան
Ռուբեն Վարդանյանը գնե՞լ է ArmNews-ի բաժնետոմսերը․ հեռուստաընկերությունում ժողով է եղել
Հայտարարել ենք էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ. Ժաննա Անդրեասյան
Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. փաստաբանը՝ Արմեն Չարչյանի՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Պետական բժշկական հաստատությունները աշխատավարձ չեն ստացել. ահազանգի հետքերով
Քոչարյանի գրասենյակն արձագանքում է նախընտրական քարոզարշավին Նաոմի Քեմփբելի լուսանկարչին հրավիրելու և նրա ծառայությունից օգտվելու մասին հրապարակմանը
Աչաջուր բնակավայրում գործարկվելու է շչակ
Թուրքիան այս տարեսկզբին կներկայացնի Hürjet ուսումնական մարտական ինքնաթիռը
Տարեսկզբից մինչև օրս իրականացվել է 2507 ստուգայց, արձանագրվել 61 խախտում. ԱԱՏՄ
Սպասվում է ձյուն
Դոլարի փոխարժեքը կայուն է
Արմեն Չարչյանը մանդատը վայր կդնի
Բժշկական հետազոտություն անցնելու նպատակով Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
Մարզպետարանների պաշտոնական կայքերը անհասանելի են, Ա. Գևորգյանը չի մեկնի ԵԽԽՎ. հունվարի 18-ն՝ ամփոփ
Ոստիկանները հայտնաբերել են «Հայփոստի» աշխատակցուհուն հարվածներ հասցրած անձին. նա կալանավորվել է
ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանում
Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Բլինքենն այս շաբաթ կայցելի Կիև և Բեռլին
«А может не надо?». լավ բաներ անող Ռուբինյանը (տեսանյութ)
Բժշկական հետազոտություն անցնելու նպատակով Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
Արմեն Ղուլարյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հանրային խորհրդի ստեղծում և Սահմանադրության հնարավոր փոփոխություններ. Արցախի նախագահը հանդիպել է ՀԿ ներկայացուցիչների հետ
Ով է հաղթել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի տնօրենի մրցույթում
Ինչով են զբաղված ՔՊ-ականները ԱԺ նիստի ժամանակ
Աննա Դովլաթյանի ձմեռային կերպարը
Գերշահույթներ տնտեսվարողներին, գերվնասներ՝ քաղաքացիներին եւ շրջակա միջավայրին․ տոպրակների դեմ պայքարի հայկական փորձը
Դեսպան Խաչատրյանը Դունյա Միյատովիչին է ներկայացրել հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդիրը
Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թ. ռազմավարության լավարկմանն ու նոր բովանդակության մշակմանը վերաբերող հարցեր
Գերմանիան ստանձնեց իր պարտականությունները, իսկ Թուրքիան չի հրաժարվել Թուրանից. միջազգայնագետը՝ Իսրայելի եւ Կիպրոսի հետ համեմատությունների մասին
Ինչու են անհասանելի մարզպետարանների պաշտոնական կայքերը. պարզաբանում են նախարարությունից
Հայհոյել էր, պատճառել մարմնական վնասվածքներ, ապա առևանգել. ոստիկանների բացահայտումը
44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունու շրջանի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են ցուցաբերել
Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
Հռոմի պապը 100 հազար եվրո կհատկացնի Բելառուսի և Լեհաստանի սահմանին գտնվող միգրանտներին օգնելու համար
«Պատմական օր» Արզաքանցյանի կնոջ համար
Այս իշխանությունը դասակարգային պայքար է սկսել մամուլի դեմ. Սաթիկ Սեյրանյան
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ավստրիա
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™