Սա բանակը քանդելու պրոցեսի հերթական քայլերից մեկն է. Արշակ Զաքարյանը՝ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելության հետաձգման մասին Երեկոյան իմացա, եթե չեմ սխալվում Էդուարդ Աղաջանյանն էլ է վարակվել. Հովիկ Աղազարյան Բազմաթիվ անգամ շեշտել եմ՝ սա պայքարի իմիտացիա է ու պատվաստանյութի գովազդ. առողջապահության փորձագետը՝ քովիդի թվերի աճի և Պապիկյանի հարսանիքին հնարավոր քովիդով վարակման մասին Մամիկոն Ասլանյանն ուղղակի կալանավորվել է նրա համար, որ ինքը ընտրվել է. Ասլանյանի պաշտպանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանը առավելագույնը կարող է առավոտյան 6-ին գողեգող գա, ծաղկեփունջ դնի, իբր խոնարհում անի և արագ նստի մեքենան ճողոպրի այդ տարածքից. ռազմական փորձագետ Հասել ենք այնտեղ, որ արդեն կրթության հանձնաժողովում չկա տարրական, հարգալից քննարկում. Սոֆյա Հովսեփյան Արդարադատության ակադեմիան կառավարման խորհրդի նոր նախագահ ունի. ով է նա Իհարկե «Քաղաքացիական պայմանագիրն» իր նշանակած օմբուցմենին որոշակի դիվիդենտներ կտա, բայց գործ չունենք հեղինակության չափանիշը բավարարող անձի հետ. իրավապաշտպան Մենք ամեն ինչ էլի պոչից ենք սկսում անել. պետք է նախ պոլիկլինիկ ծառայության նկատմամբ վստահությունը բարձրացնել, ապա բուժման օրեր կրճատել. Մարի Դարակչյան 28 ստուգայցից՝ 2 խախտում. Ինչպես են հանրային սննդի կետերը պահպանում QR կոդ ստուգելու պահանջը Արայիկ Հարությունյանը կարող է լինել Հայաստանի համար այնպիսի նախագահ, ինչպիսին էր պարոն Արմեն Սարգսյանը. քաղաքագետ «Արմեն ջան, ներող. կարողա հետ գա՞ս». ֆեյսբուքահայությունը քննարկում է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը
Լավագույն տեսանյութերը. Youtube


Փաշինյանին հարցնում ես՝ զորահավաքը դադարեցնելու հրահանգ տվե՞լ ես, թե` ոչ․ Եթե ասում է` ոչ, գնում Օնիկին ես հարցնում. Արթուր Դանիելյան

Սոցցանցերի քրոնիկոն

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նկարում պատկերվածը մեր դիրքի դիտակետերից մեկն էր, որը շարքից դուրս եկավ պատերազմի առաջին իսկ շաբաթում: Տանկից արձակված արկերից մեկը խոցեց կողքի բլուրը և պայթյունը փլուզեց դիտակետի բետոնե շպալերը` ծանր վիրավորելով ժամկետային զինվորներից մեկին: Մեր գծում հակառակորդը խոշոր հարձակման փորձ նախաձեռնեց 3րդ օրը, այն տապալվեց` մեր թիկունքում տեղակայված հրետանավորների ու գնդի հրամ կազմի շատ հմուտ աշխատանքի շնորհիվ: Հետո եղավ ևս մեկ փորձ գրոհելու ուղղաթիռի ուղեկցությամբ, բարեբախտաբար էս անգամ նույնպես մեր կողքի դիրքերից մեկից արագ խոցեցին ուղղաթիռն էլ, ԱԹՍ-ներն էլ: Սրանից հետո ադրբեջանցիք մեր ուղղությամբ աշխատում էին միայն հրետանիով ու տանկերով:

Հիշյալ երկու փորձերի տապալումից հետո սրանք նաև փորձեցին տանկային գրոհ սկսել, բայց ուղղաթիռ կորցնելուց հետո շատ զգուշավոր էին: Երկար էին պատրաստվում ու ստուգում մեր զգոնությունը: Տանկերն անընդհատ բարձրանում էին արհեստական բլուրների վրա, մի քանի վայրկյան սպասում, փորձելով հասկանալ, որտեղից իրենց վրա կկրակեն, ու հետ էին իջնում: Ընդ որում, ամեն անգամ թաքստոցից դուրս գալուց մի քիչ ավելի շատ էին մեզ սադրում, տանկի կորպուսից մի փոքր ավելի շատ էին ի ցույց դնում:
Սրանց դեմն առնելու նպատակով հրամկազմը որոշեց մեզ տրամադրել մեկ հակատանկային հաշվարկ: Հաշվարկ կոչեցյալը մեկ պայմանագրային ծառայող Սանոն էր, երկու ժամկետային ջահել ու մեկ հին, բայց յուղը վրեն սովետական Ֆագոտ: Մեր Սանոն գալիս է դիրք ու դարանակալում է: Ինչոր պահի դիմացի տանկերը շատ են արխայնանում ու արդեն ամբողջ կորպուսով բարձրանում են բլրակի վրա: Սանոն հրաման է ստանում խոցել ու կրակում է: Ֆագոտի հրթիռը թռնում, հասնում է հակառակորդի տանկին ու վերջին պահին կտրուկ շեղվում դեպի վերև: Էս տանկը իջնում է, մյուսն է բարձրանում: Սանոն էլի հրաման է ստանում կրակել, էլի կրակում է ու հռթիրը նույն կերպ շեղվում է:

Գումարտակի հրամանատարը քֆրտոցը կապում է գնդի ռադիոկապով: Վաշտի հրամանատարը սկսում է Սանոյին հանգստացնել, դուխ տալ, մենք համոզում ենք, որ նորից կրակի, որտև եթե ադրբեջանցիք զգային, որ գրոհելու շանս կա, առնվազն մի 10-15 տանկով մեզ ուղղակի տրորելու էին: Մեր Սանոն անդրդում է մնում, ինչ պատճառ ասես բերում է, էնքան, որ նորից չկրակի: Հիմա չգիտեմ` քֆուրից էր նեղվել, հռթիրը չէր ուզում վատներ, թե իրոք վախում էր, որ տանկը իր տեղը կֆիքսի...
 
Ինչպես և ակնկալում էինք, ադրբեջանցիք դուխավորված, սկսում են գրոհը: Առաջին տանկը դուրս է գալիս ու սկսում իջնել բլրակից ու տեղում խոցվում է մեզ հետ աջ կողմից սահմանակից Մարտունի-3ի դիրքերից մեկից: Քանի որ իրենք տանկը կողքից էին տեսնում, թիրախ բռնելը շատ ավելի հարմար էր ու, ինչքան հասկանում եմ, խոցել են «Ֆագոտից» ավելի արդիական «Կոռնետով»: Տանկիստն էլ ըստ երևույթին պարզապես չի տեսել հռթիրը ու «Շտորա» պաշտպանական համակարգը չէր միացրել: Կամ էլ տվյալ տանկը գուցե չուներ էլ դրանից: Ինչևէ, սա նկատելով, մնացած տանկերը միանգամից հետ են քաշվում, իսկ մենք` շունչ:
Ընկնում ենք մեր Սանոյի ջանը, ով իմիջիայլոց վատ տղա չէր: Խնդիրը նրանում է, որ նա ոչ վատ տղա էր, ոչ էլ` «Ֆագոտչիկ»: Նա եղել է Ասկերանի գնդի բանշիկը: Իր գործը լավ է իմացել, զինվորներն էլ միշտ գոհ են եղել, տաք ջուրը տեղը, բաղնիքը մաքուր, սպիտակեղենը լավ լվացած... Պարզվում ա ղեկավարությունը մեր Սանոյին ասում է, որ հակատանկային հաշվարկի հրամանատարի հաստիք կա չհամալրված, ոտեղ աշխատավարձը էականորեն ավելի բարձր է: Համոզում են, Սանոն էլ գրանցվում է: Հիմա էդ էր բանակի վիճակը: Ոչ մեկ չէր ուզում գնար սահման, ոռ տար, տեղացի արցախցի տղերքին էին ճարում, համոզում, անկախ իրենց ունակություններից:
 
Ու պատերազմի ողջ ընթացքում, ամեն գիշեր վայելելով Սանոյի խռռոցը, հրամանատարական դիտակետում մտածում էի՝ լավ, մի հատ գոնե Ֆագոտչիկ ծառայած տղա չկա սաղ Հայաստանում, ուղարկեն ստեղ, որ նորմալ կրակել իմանա:
Պատերազմն ավարտվում է: Գալիս ենք Երևան: Մի «պայծառ» օր տեսնում եմ, թե ինչպես է գեներալ գնդապետ Մովսես Հակոբյանը հարցազրույցում պնդում, որ պատերազմի 3-րդ օրը դադարեցվել է զորահավաքն ու լրահամալրումը: Մոտս բնականաբար հարց է առաջանում՝ ո՞նց կարա տենց բան լինի: Չէ, ես չեմ բացառում, որ ասենք Փաշինյանը տենց հրաման տված լինի: Ես չեմ հասկանում` ո՞նց էր հնարավոր էդ հրամանը կատարել: Եթե Փաշինյանն է հրամանը տվել, ուրեմն տվել է գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանին, Գասպարյանն էլ մի քանի շերտ ներքև պիտի իջեցներ հրամանը, որ դա ի կատար ածեին: Միթե բանակի ողջ կառուցվածքի մեջ չգտնվեց մեկը, որ ասի` այ սրիկաներ, Արթուրենց Աղդամում գետնի մեջ կտրորեն, եթե մի քանի նորմալ ֆագոտչիկ չուղարկենք, էս ի՞նչ եք անում... Մեկ այլ տեղ Իգլիստ էր պետք, ուրիշ տեղ` Կորդիստ:
Փաստն այն է, որ չուղարկեցին ոչ մեզ մոտ, ոչ այլ տեղեր, մինչդեռ Երևանում հարյուրավոր ֆագոտչիկներ գնացել էին զինկոմիսարիատ, ցանկություն էին հայտնել մեկնել ճակատ ու ղրգվել էին տուն... սպասելու: Ու տենց, տանը նստած, 44 օր սպասեցին զանգի:

Համաձայնեք տարօրինակ վիճակ է: Ու սա նմանատիպ տարօրինակ դրվագներից ընդամենը մեկն է: Իսկ ամենատարօրինակն այս ամենում այն է, որ պատերազմից մեկ տարի անց այս տարօրինակ իրադարձություններից գեթ մեկը բացատրություն չստացավ: Ցույցեր, երթեր, բանակը լքած գեներալներ, ինչ ասես եղավ, բայց մի հոդաբաշխ պատասխան չեղավ: Ո՞նց ա էլի տենց լինում... Ախր սա, ստեղ են ասում էլի, մի ուչաստկովու գործ է:
Փաշինյանին հարցնում ես՝ զորահավաքը դադարեցնելու հրահանգ տվե՞լ ես, թե` ոչ: Եթե ասում է` ոչ, գնում Օնիկին ես հարցնում: Վերջ: Թնջուկը լուծված է:
Արի ու տես, որ հայրենիքի փրկության անվան տակ նախընտրական պայքարին միլիոնավոր դոլարներ ծախսած մարդկանց մտքով այս պարզ կոմբինացիան չի անցել: Օնիկ Գասպարյանին Քոչարյանի համար բուկլետ բաժանելու գործին դնելու միտք անցել է, իսկ պատերազմի 3րդ օրը զորահավաքը դադարեցնելու մեղավորին բացահայտելը չի անցել:
 
Ինձանից հուսով եմ չեք նեղանա, եթե ենթադրեմ, որ սա հանցավոր համաձայնության վառ ցուցիչ է: Եթե գործում կա երկու կասկածյալ ու երկուսն էլ լռում են, ուրեմն երկուսն էլ մեղավոր են ու լռում են, որ մեկը մյուսին չծախի: Նման հրաման կարող էր տար կամ Փաշինյանը, կամ Գասպարյանը, կամ էլ երկուսով: Փաշինյանը սրա մասին լռում է, առնվազն քանի որ կոմպրոմատի արտահոսքերից է կախված իր կյանքը, դա է իր հիմնական գործիքը, իսկ ընդդիմությունը լռում է, քանի որ... Այ էս հարցին եկեք հիմա չպատասխանեմ:

Երկու օր առաջ Ադեկվադ ՀԿ-ով հարց էինք ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմին: Հարց, որը բնականաբար չէր հնչեցվելու: Հարցը իհարկե վերաբերվում էր զորահավաքին: Սրա պատասխանը չի տրվում, որտև էդ հարցը մեր քֆելու նման բան է: Էական չի` քրֆվողի մերն ով է, էդ քֆուրը չի կարա ճիշտ կամ սխալ լինի, այն գնահատական է: Զորահավաքը դադարեցնելու մասին հարց հնչեցնելն էլ մեր քրֆելու պես բան է, հենց որ այն հնչեց, գործող անձինք քֆուրի տակ են մնում: Հետևաբար ամեն ինչ արվելու է, որ այս և այլ հարցեր չհնչեն:
Ես բնականաբար ամեն ինչ անելու եմ, որ հնչեն: Ու էն ընդդիմադիրները, որ կխուսափեն այս հարցերը հնչեցնելուց, թող ջանները յուղեն:
 
Հ.Գ. վրես եկող ուղղաթիռը խփող տղերքին իդենտիֆիկացրել եմ, բայց Մարտունի 3-ի հակատանկիստներին տենց էլ չգտա: Եթե օգնեք, շատ շնորհակալ կլինեմ: Լիքը մարդու կյանք են փրկել իրենք»:
 
Ռուստամ Բադասյանը Նաթիա Նացվլիշվիլիին է ներկայացրել առաջիկա տարիների ՊԵԿ-ի բարեփոխումների օրակարգը
Էդուարդ Աղաջանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ
Սա բանակը քանդելու պրոցեսի հերթական քայլերից մեկն է. Արշակ Զաքարյանը՝ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելության հետաձգման մասին
ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հրամայական է ժամանակների պահանջներին համարժեք Հայոց բանակի հզորացումը. Կաթողիկոս
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել
Անհրաժեշտ է բարձրացնել 65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումների ընդգրկվածությունը. Ավանեսյան
«Մոդերնան» սկսել է «օմիկրոն» շտամի դեմ բուստերային պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը
Իմ հարցը փակված է. Վահան Քերոբյան
ԲԴԽ-ն քննում է դատավորներ Չիլինգարյանի, Պետրոսյանի, Գրիգորյանի նկատմամբ հարուցված վարույթը. Ուղիղ
Երեկոյան իմացա, եթե չեմ սխալվում Էդուարդ Աղաջանյանն էլ է վարակվել. Հովիկ Աղազարյան
Արման Թաթոյանն ամփոփում է անցած 6 տարիների աշխատանքն անհատական գործերով. ՄԻՊ-ի տեսանյութը
Անգլիայում դադարեցվում է դիմակ կրելու, պատվաստման անձնագիր ցույց տալու պահանջը
Տրանսգենդեր Կարաբինայի ընկերը՝ ՀՀ նախագահ Արայիկ Հարությունյան․Նաիրա Զոհրաբյան. Ուղիղ
Բազմաթիվ անգամ շեշտել եմ՝ սա պայքարի իմիտացիա է ու պատվաստանյութի գովազդ. առողջապահության փորձագետը՝ քովիդի թվերի աճի և Պապիկյանի հարսանիքին հնարավոր քովիդով վարակման մասին
Տեղահանված արցախցիները պահանջում են հանդիպում Արարատ Միրզոյանի հետ
«Զվարթնոցի» հսկիչ կետով ՀՀ մուտք գործելու համար թեստի, պատվաստման սերտիֆիկատի կեղծման դեպքերով հարուցվել են քրեական գործեր․ ԱԱՏՄ
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Տիգրան Աբրահամյանը. Դիտեք այսօր՝ 21:30-ին
ԱԺ-ն շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ համագործակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանին
Կառուցապատողները կկարողանան իրենց տարածքներն ընդլայնել
Մամիկոն Ասլանյանն ուղղակի կալանավորվել է նրա համար, որ ինքը ընտրվել է. Ասլանյանի պաշտպանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Դեսպան Վիրաբյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նախագահին
Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը
ԱԺ նախագահը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
Փաշինյանը առավելագույնը կարող է առավոտյան 6-ին գողեգող գա, ծաղկեփունջ դնի, իբր խոնարհում անի և արագ նստի մեքենան ճողոպրի այդ տարածքից. ռազմական փորձագետ
Փոփոխություններ տավարաբուծության զարգացման ծրագրում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 70 դեպք
Զինծառայողի անհետանալու հետ կապված տարօրինակ հանգամանքները չափից շատ են. Տիգրան Աբրահամյան
Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան. Ուղիղ
Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները կընդգրկվեն պետական ֆինանսական կառույցներում
Հասել ենք այնտեղ, որ արդեն կրթության հանձնաժողովում չկա տարրական, հարգալից քննարկում. Սոֆյա Հովսեփյան
Կառավարության անդամների ճեպազրույցները
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ հանձնաժողովի փոխնախագահ
Ղազախստանի խորհրդարանը Նազարբաևին զրկել է Անվտանգության խորհրդում ցմահ նախագահությունից
Մեղադրանք է առաջադրվել պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային
Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարին
Արդարադատության ակադեմիան կառավարման խորհրդի նոր նախագահ ունի. ով է նա
Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է. ոստիկանների բացահայտումները
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2556 նոր դեպք
Կառավարության հերթական նիստը. Ուղիղ
9 դատավորներ հայտարարություն են տարածել
Ֆլայ Արնան գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Էնթոնի Փրայսին
ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով
Էրդողանը Պուտինին Թուրքիա է հրավիրել
Իհարկե «Քաղաքացիական պայմանագիրն» իր նշանակած օմբուցմենին որոշակի դիվիդենտներ կտա, բայց գործ չունենք հեղինակության չափանիշը բավարարող անձի հետ. իրավապաշտպան
Նավթն էժանանում է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արամ Ա կաթողիկոսին գնահատանք է հայտնել Լիբանանի ճգնաժամին դիմագրավելու ջանքերի համար
Վանաձորում 48-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկան. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Լարսի ճնապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար
Օրվա աստղագուշակ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™