Տեղադրվում է ՀՀ գլխավոր տոնածառը. ե՞րբ կմիացվեն տոնածառի լույսերը. պարզաբանում են քաղաքապետարանից Ջնջվել է նաև 30000 օգտատեր ունեցող Մոնթեին նվիրված էջը. ինչո՞ւ է ֆեյսբուքը ջնջում Մոնթեի մասին հրապարակումները. պարզաբանում է փորձագետը Դուք գործ ունեք մի շատ միամիտ մարդու հետ, ես կարդացել եմ, որ մրցույթ է հայտարարվել, որոշել եմ դիմել, բայց վերջին օրով, որպեսզի շատ հերթ չլինի. ԵՊՀ ռեկտորի թեկնածու Թաթուլ Կրպեյանը, եթե կենդանի լիներ, կարծում եք՝ նրան թույլ կտա՞ր այդպիսի վարքագիծ. Հայկ Սուքիասյան Երեկվա սահմանային միջադեպի հետեւանքով հակառակորդը զոհ ունի, այսօր իրավիճակը հանգիստ է Սեյրան Օհանյանը կամ իր տիկինը անշարժ գույք չունեն. Փաստաբան Ովքեր են մասնակցելու բուհերի ռեկտորների թափուր հաստիքի մրցույթին Չի կարելի տենց բան անել, հետևաբար լուծումը գտեք. Փաշինյան Կալանավորում են, թող կալանավորեն.ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը մեկնաբանում է՝ իրեն կալանավորելու մասին լուրերը Էդ էրեխեքի, գերիների համար պատրաստ եմ քնեմ իրանց դռների դեմը. անհետ կորածի հարազատը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացնում ՀՀԿ-ի շարքերը այս ընթացքում համալրվել են. Ռուբեն Թադևոսյանը՝ կուսակցության համագումարի օրակարգի և անցկացման վայրի մասին Անմեղսունակություն է կարծելը, թե «հողեր գերիների դիմաց» ձևաչափով քննարկում առհասարակ կարող է լինել . Իրավապաշտպանը՝ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց մտքերի մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Վահագն Ալեքսանյանը ճիշտ կանի հաջորդ անգամ չհամարձակվի Կիպրոս գալ. ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչը պատասխանում է Վահագն Ալեքսանյանին

Քաղաքական
Հայ Հեղափոխական Դաշնակցության Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչ Սիմոն Այնէճեանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Կիպրոսում երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների դեմ բողոքի ակցիան ինքնաբուխ էր կազմակերպվել։
«Ինչպես գիտեք, այդ մասին որևէ հայտարարություն չի արվել և նախապես չի էլ կազմակերպվել այս միջոցառումը, սակայն ինքնաբուխ ակցիա էր, որին մասնակցում էին նաև դաշնակցականներ, ինչպես նաև ոչ դաշնակցական մարդիկ, հայեր, որոնք քաղաքական վերլուծություն անելու կարողություն ունեն և որոնք գիտակցում են, որ այս իշխանությունները չարիք են բերել մեր հայրենիքին և պետք է հեռանան։ Մենք բոլոր մակարդակներով հասցրել ենք ճանաչել այս կառավարության բոլոր սխալները, որի մեղքերը կուտակվել են և բնական էր, որ մենք այդ պոռթկումն ունեցանք, որն էլ դրսևորվեց ՀՀ խորհրդանի այս պատվիրակության նկատմամբ, որի կազմում չէին ընդգրկվել «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմի» և մեր կուսակցական ընկերները, որոնք ընտրված են ժողովրդի կողմից։ Բայց բուն խնդիրն այն է, թե այս իշխանությունն իր քաղաքական հաշվարկները սխալ կերպով կատարելով, տարիներով ստեղծված քաղաքական միջավայրում փչացնելով հարաբերությունները, սխալ հայտարարություններ անելով, ժողովրդին բաժանելով, նախկինների և ներկաների միջև կռիվ գցելով՝ բաժանեց ժողովրդին և թույլ գտնվեց ազգային անվտանգությանը սպառնացող օրակարգերը կանխարգելելու կամ մեղմելու հարցում»,-ասաց Այնէճեանը։
 
«Հայաստանի կառավարության քաղաքականությունն ու Կիպրոսի վարած քաղաքականությունը զուգահեռներ չունեն և ընդհանուր հայտարարի էլ չեն եկել։ Բացատրեմ, թե ինչու։ Կիպրոսը նույն կացության մեջ է գտնվում։ 17 տարի առաջ մեզ խաղաղության պայմանագիր հրամցվեց, որը վստահաբար պիտի կիպրացիների բարօրությունը, կյանքն ավելի լավացներ։ Կիպրոսի բնակիչներն այդ ռեֆերենդումին միաձայն ոչ ասեցին և նախընտրեցին լինել ավելի խեղճ, քան թե դառնալ թրքական վիլայեթ, որոշեցինք մնալ ավելի քիչ հնարավորություններով, ավելի քիչ առավելություններ ունեցող կիպրացի քաղաքացի, քան թե վտանգի տակ դրվի Կիպրոսի ճանաչված Հանրապետությունը։ Թուրքիան ուզում էր իր վերջնական քաղաքական հարվածը հասցնել Կիպրոսին և մենք՝ Կիպրոսի բնակիչներս դա թույլ չտվեցինք մեծ գին վճարելով։ Այսօր, այն, ինչ Հայաստանի մեջ է տեղի ունենում՝ նման է 1974 թվականին Կիպրոսում եղածին։ 1974 թվականին Հունաստանը՝ Կիպրոսի մայր հայրենիքը, ձեռքերը քաշեց Կիպրոսի վրայից, որպեսզի Թուրքիան ներխուժի Կիպրոս, գրավելու կղզու կեսը, երկու հարյուր հազարից ավելի գաղթականներ ու ունենանք հազարավոր զոհեր։ Նույն բանը եղավ Հայաստանում։
 
Հայաստանն ու ներկա իշխանությունները Պիղատոսի պես ձեռքները հետ են քաշել Արցախից և կարծում են՝ հավատում են, այն միտքն են փայփայում, որ Արցախից ձերբազատվելով կկարողանան Հայաստանին բարվոք կյանք ապահովել։ Այս քաղաքական վերլուծության ու ուղղության դեմ է, որ մենք ցույցի գնացինք և ուզեցինք մեր քաղաքական ուղերձը փոխանցել, որ դեմ ենք այս քաղաքականությանը»,-ասաց Այնէճեանը։
 
ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչն ասաց, որ նմանատիպ բողոքի ցույցեր լինելու են աշխարհիր տարբեր մասերում, ուր որ այցելեն ՔՊ կուսակցության ներկայացուցիչները։ Նա հավելեց, որ նշանակություն չունի, թե այդ ցույցերը կլինեն կազմակերպված, թե ինքնաբուխ։ Այնէճեանը նշում է, որ կարևորություն ունի այն հանգամանքը, որ հայկական սփյուռքը մերժում է այս իշխանություններին և նրանց քաղաքականությունը։
«Այս իշխանությունների քաղաքականությունն ընդհանուր առմամբ մերժվել է Սփյուռքի կողմից։ Ես վստահ եմ, որ այլ երկրներ էլ, ուր որ այցելեն «Քաղաքացիական պայմանագրի» անդամներն ու եթե փորձեն տեղի գաղութի հետ որևէ կապ հաստատել՝ չի ստացվելու, ինչպես որ չստացվեց այստեղ՝ Կիպրոսում։ Գիտեք, մենք երեսուն տարի, անկախ նրանից, թե ո՞վ է եղել նախագահ, վարչապետ, Պաշտպանության նախարար, պատվիրակություն, խորհրդարանի պատվիրակություն, ով որ եկել է՝ մենք նրանց թագավորի պես ենք դիմավորել և Կարմիր գորգ ենք փռել նրանց ճանապարհին։ Սա առաջին անգամն էր, որ նման ընդունելության չարժանացան Հայաստանից եկած ներկայացուցիչները և գաղութի անդամները հանդիպում չունեցան այս պատվիրակության անդամների հետ՝ հակառակը՝ կազմակերպեց գաղութն ակցիա իրենց դեմ, որ իրենց վարած քաղաքականությունն անընդունելի է մեզ համար»,- շեշտեց Սիմոն Այնէճեանը։
 
ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչն ասաց, որ իրենց հակադարձել փորձող ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը խորհուրդ էր տալիս իրենց թուրքական դեսպանատան առջև ցույց անել։ Այնէճեանն ասաց, որ անձամբ Թունյանին բացատրեց, որ Դաշնակցության 130 տարվա գործունեության ընթացքում, երբ իրենց կառույցը ներառված է եղել հայ ժողովրդի բոլոր պայքարներում, Թունյանը շատ փոքր է նման ցուցումներ տալու համար։
«Ինքն իր կյանքում թրքական դրոշակ չի տեսել, ինքը թուրքական սահմանից մի քանի կմ հեռու չի ապրում՝ մենք ենք ապրում, ինքը հայկական գաղութները հայկական պահելու աշխատանքի մեջ չի եղել ներգրավված՝ դա մենք ենք անում, ինքը վճարովի, իսկ մենք կամավոր, ինչի դիմաց մենք ստանում ենք թալանչիների ու դավաճանների պիտակավորումներ ամենուրեք՝ հենց իրենց կողմից»,-ասաց վերջինս։
 
Նա շեշտեց, որ ՔՊ պատգամավորներին ուղեկցող նկարահանող օպերատորները ցույց անող կիպրահայերին են նկարել ու հետևաբար ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչը հարց է բարձրացնում, թե որտե՞ղ է տեղադրվել այդ տեսանյութը. «Ինչո՞ւ համար էին մեզ նկարահանում։ Սա շանտաժ է, պորովոկացիա, մեզ գիտե՞ք ով է նկարահաննում՝ աշխարհի վրա երեք հոգի։ Այս իշխանություններն են, որ նկարահանում են և պահում իրենց արխիվներում՝ չգիտեմ ինչի համար կամ ինչ նպատակներով, թրքական գաղտնի ծառայություններն ու ադրբեջանցիները՝ միայն այս երեքն են մեզ նկարահանում՝ ուրիշ ոչ մեկը»։
 
Անդրադառնալով ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, թե Կիպրոսում կազմակերպված ակցիայի մասնակիցները վճարվել են ու անպիտան ծառայություններ են մատուցել, ասաց. «Իրենք մերժված են մեր կողմից ու մերժված են մեր գաղութի կողմից։ Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, որ ցույցի մասնակիցներին վճարել են, ապա պրն Ալեքսանյանին ուզում եմ ասել, որ հաջորդ Կիպրոս այցելությունն այդքան էլ հաջող չի լինի։ Ավելի ճիշտ կանի հաջորդ անգամ չհամարձակվիչ Կիպրոս գալ՝ սա մեկ, թող չհամարձակվի Կիպրոս գալ ու սուտ հայտարարություններ անել։ Մեծ տարբերություն կա պրն Ալեքսանյանի և մեր մեջ՝ ինքը պատգամավոր է և վճարվում է իր արած գործի համար։ Մենք կամավորներ ենք ու մեր գաղափարների, մեր քաղաքականության համար ենք պայքարում և որպես կուսակցության ներկայացուցիչ կամավոր եմ աշխատում, ինչպես իմ կուսակից ընկերներն ու բոլոր հարակից կազմակերպությունները։ Ամեն ինչ անում ենք գաղութի համար անվճար, ուրեմն վճարվելու մասին խոսակցությունները թող ուրիշ տեղ ծախի, բայց ոչ այստեղ»,-ասաց Սիմոն Այնէճեանը։
 
Հայկա Ալոյան
Կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան սպասարկման տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման մեկանգամյա պետական տուրքով
Տեղադրվում է ՀՀ գլխավոր տոնածառը. ե՞րբ կմիացվեն տոնածառի լույսերը. պարզաբանում են քաղաքապետարանից
Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ
Հաագայի դատարանի որոշումն ապացուցում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասայական ատելության պետական քաղաքականության գոյությունը. Արցախի ՄԻՊ
Ջնջվել է նաև 30000 օգտատեր ունեցող Մոնթեին նվիրված էջը. ինչո՞ւ է ֆեյսբուքը ջնջում Մոնթեի մասին հրապարակումները. պարզաբանում է փորձագետը
Եթե մինչև հիմա չեք փոխարինել մեքենայի անվադողերը, խնդրում ենք անհապաղ փոխել և տեղադրել ձմեռային դողեր. Երևանի քաղաքապետարան
ԱԺ-ն չընդունեց անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնելու մասին օրենքի նախագիծը
ԵՊՀ–ում բացվել է Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
Համալսարանական ամենագնաց ռեանիմոբիլները շարունակում են կյանքեր փրկող կանչեր կատարել
Վարդենիս համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածուն ձերբակալվել է. բողոքի ակցիա կլինի
Դուք գործ ունեք մի շատ միամիտ մարդու հետ, ես կարդացել եմ, որ մրցույթ է հայտարարվել, որոշել եմ դիմել, բայց վերջին օրով, որպեսզի շատ հերթ չլինի. ԵՊՀ ռեկտորի թեկնածու
Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վկայում է, որ թե՛ քաղաքական շրջանակներում, թե՛ հայ հասարակության մեջ չի ձևավորվել քաղաքակիրթ բանավեճի մշակույթ
Կարող եք Փաշինյանին հարցնել՝ ինչ է տեղի ունեցել իր և Արտաշես Գեղամյանի միջև և դրանից հետո, ինքը լավ կհիշի. կարծում եմ՝ մինչև կյանքի վերջ է հիշելու. Հայկ Մամիջանյան
Թաթուլ Կրպեյանը, եթե կենդանի լիներ, կարծում եք՝ նրան թույլ կտա՞ր այդպիսի վարքագիծ. Հայկ Սուքիասյան
Վահե Դավթյանը նշանակվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավար
Վարչապետը կարևորել է Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցությունը հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում
Հարգանքի տուրք ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակին
Երեկվա սահմանային միջադեպի հետեւանքով հակառակորդը զոհ ունի, այսօր իրավիճակը հանգիստ է
Վիգեն Խաչատրյանի ճեպազրույցը
Ալեն Սիմոնյանը նշել է գերիների հայրենադարձման հարցում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաջնային դերակատարությունը
Մեծ դասամիջոցին գնացեք ու հաղորդում տվեք․ Աղվան Վարդանյանը՝ Ալեքսանյանին
Պետք է փակել ՊՈԱԿ-ները, որոնք շատ վատ երևույթ մտցրին մեր հանրության մեջ՝ անեծքներ, անեծքախառը խոսք, հայհոյանք, որոնցով ողողված է համացանցը. Գեղամ Նազարյան
Բացահայտվել են մեքենաների համարանիշերի գողության նոր դրվագներ
Արենի գյուղի մոտակայքում բեռնատարներ են բախվել. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
ՔՊ նախընտրական շտաբը որոշում է կայացրել խոշոր տեղամասերում բողոքարկել Աբովյանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
Սեյրան Օհանյանը կամ իր տիկինը անշարժ գույք չունեն. Փաստաբան
Սյունիքում 14 դպրոցի համար կստեղծվեն ինժեներական լաբորատորիաներ
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու և այլ հանցավոր արարքների կատարման համար
Դուք դատարանում պատասխան կտաք և վստահ եմ դատարանը ձեզ կպարտավորեցնի
Մեկնարկել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի SMS քվեարկությունը
«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթի առցանց քվեարկությամբ Հայաստանի պատվիրակն առաջինն է
Մալաթիա-Սեբաստիայում ՍԱՏՄ ստուգայցի ընթացքում 1 խախտում է արձանագրվել
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը, ապաքրեականացնել
Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Մխիթարյանը չի մասնակցի ԲԿՄԱ (Սոֆիա)-«Ռոմա» խաղին
Ովքեր են մասնակցելու բուհերի ռեկտորների թափուր հաստիքի մրցույթին
Հաստատվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհրդի կազմը
Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում ականի պայթյունից ադրբեջանցիներ են զոհվել
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Կառավարության որոշմամբ կհիմնադրվի «ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» ՓԲԸ
ՀՀ-ն կշարունակի աշխատանքները՝ իրազեկելու անցած ցեղասպանությունների, դրանց անպատժելիության վտանգների և նոր մարտահրավերների մասին. ԱԳՆ
Ահագանզ է ստացվել, որ Էրեբունու հանրակացարանի 3 հարկերում ռումբ է տեղադրված. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ ու պարեկներ
Նախատեսվում է մինչև 2 տարով երկարաձգել էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման գործող արտոնությունը
ԵԽ-ն պատրաստ է քննարկել հեռանկարային նոր ծրագիր՝ ուղղված տեղահանության խնդիրների երկարաժամկետ լուծմանը
Մենք միայն 2 ելք ունենք․ Սամվել Բաբայան
ԱԻՆ-ը ռումբի վերաբերյալ ահազանգ է ստացել
Բաքուն հայտնում է մեկ զինծառայողի մահվան մասին
Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանցի զինծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները․ ՄԻՊ
Ձերբակալություն՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով
«Հավերժ միասին» գրությամբ պաստառով Պուտինը ողջունում է մեզ Պարույր Սեւակ գյուղից
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™