«Էլեկտրիկ Երեւան-2» կլինի, թե թանկացումներն այլեւս հուզումներ չե՞ն առաջացնում կամ դրանց կազմակերպիչներն այլևս չկա՞ն Ով է նա. Բոլոր մարզպետներն էլ թալանչի են. քաղաքացին՝ Արմավիրի նորանշանակ մարզպետի մասին Նախկիններն են մեղավոր, որ ջուրը թանկանում է. քաղաքացին ջրի թանկացման մասին Ես նման բան չեմ արել. Վահան Շիրխանյանը պարզաբանում է զոհված Հայկի մոր հայտարարությանը Ռոման Բաղդասարյանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հերթական հնարքն է՝ հանրության ուշադրությունը շեղելու համար. Մետաքսե Հակոբյան Նրանց թերի կատարած աշխատանքի պատճառով մենք ստիպված ենք շատ վճարել. տնտեսագետը՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին Եթե էդ կրթությունն էլ չլիներ՝ իմ զինվորական ակադեմիական կրթությունը հերիք էր. Արագածոտնի մարզպետը՝ կեղծ դիպլոմ ունենալու մասին Աշոտ Մինասյանի հետ նույն գործով անցնող գործիչների նկատմամբ խափանման միջոցի կիրառման խնդիր չկա Ովքե՞ր են այդ գեներալները՝ թող անուն-ազգանուններով ասի. Արցախցի քաղաքագետը՝ ռուսաստանաբնակ բլոգերի հայտարարության մասին Բնակիչներն ահազանգում են, մարզպետարանները՝ հերքում. ՀՀ ո՞ր մարզերում են ձյան պատճառով ճանապարհները անանցանելի (լուսանկարներ) «Լկտի են՝ խփում են». Վահան Բադասյանը՝ Կարմիր շուկայում հնչած կրակոցների մասին Ինչու Կոմիտասում տևական ժամանակ հոսանք չի եղել. քաղաքացիները ահազանգում են, ՀԷՑ-ից՝ պարզաբանում
Լավագույն տեսանյութերը. Youtube


«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը

Հասարակություն

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, STARMUS փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարներ Վահագն Խաչատուրյանը և Վահրամ Դումանյանը հայտարարել են գալիք տարի Հայաստանում գիտության և արվեստի STARMUS 6-րդ փառատոնի անցկացման մասին։ Այս մասիրն հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նշելով, որ հաջորդ տարի ծրագրվում է անցկացնել չորրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը և դրան զուգահեռ մեկ այլ խոշոր միջոցառում՝ STARMUS 6-ը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հազարավոր մասնակիցների գալու են Հայաստան՝ մասնակցելու գիտության, արվեստի, երաժշտության փառատոնին։ 21-րդ դարում դրանք փոխկապակցված են։ Դա լավագույն ձևն է քաջալերելու մեր երիտասարդներին, որովհետև նրանց ապագան, նրանց ընտանիքների ապագան, Հայաստանի ապագան կապված է լինելու նոր տեխնոլոգիաների, գաղափարների, գիտության հետ։ Մեր երկրի ամենամեծ հարստությունը մարդիկ են, տաղանդավոր մարդիկ: Այդ մարդկանց պետք է աջակցել, օգնել, որպեսզի զարգանան։ Լավագույն ձևը երիտասարդ սերնդին կրթելն ու քաջալերելն է, որ նրանք իսկապես ապագա ունեն՝ և՛ Հայաստանում, և՛ աշխարհում։ STARMUS-ը մինչև հինգերորդ փառատոնը եղել է ռոք երաժշտության և աստղագիտության մասին, իսկ STARMUS վեցերորդը, որն անցկացվելու է Հայաստանում, տարբերվելու է։ Այն լինելու է փառատոն ընդհանրապես երաժշտության և արվեստի մասին՝ դասականից մինչև ռոք, լինելու է փառատոն ոչ միայն աստղագիտության, աստղագնացության, այլև ընդհանրապես ժամանակակից գիտության մասին՝ աստղագիտությունից, ֆիզիկայից մինչև կենսաբանություն, մինչև արհեստական բանականություն»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ կլինի բոլորին հյուրընկալել «Մտքերի հայկական գագաթնաժողովին», որը մաս կկազմի ավելի խոշոր՝ STARMUS 6-րդ փառատոնի։

Ներկայացնելով STARMUS-ը՝ փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանն ասել է, որ այն արդեն իսկ երկու անգամ ճանաչվել է որպես աշխարհի լավագույն գիտական փառատոն։ «Մենք հպարտանում ենք դրանով, որովհետև աշխարհում 50-ից ավելի գիտական փառատոններ կան։ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրալիայում գիտական ֆորմատը շատ լավ ճանաչված է, սակայն Հայաստանում ոչ մի անգամ չի եղել գիտական փառատոն,- ասել է Գարիկ Իսրայելյանը։ -Փառատոնի հիմնական նպատակը հասարակությանը և գիտությանը միացնելն է, որովհետև շատ մեծ անջրպետ կա, որը գնալով մեծանում է։ Եթե մենք ցանկանում ենք կապ ստեղծել հասարակության, գիտության, տեխնոլոգիաների միջև, շատ բարդ բանաձևեր ենք մտածում, որոնցից մեկը STARMUS -ն է։ Ցանկանում ենք, որ այդ կապը հաստատվի, ուժեղանա և միշտ շարունակվի։ Այսօր մենք հայտարարում ենք առաջին 30 մասնակիցներին, որոնց մեջ են 8 նոբելյան մրցանակակիրներ, առաջին հայ աստղագնացը NASA-ից՝ Ջիմ Պաղյանը, որն առաջին անգամ կայցելի Հայաստան, Ipod-ի ստեղծող Թոնի Ֆադելը և այլոք: Թեման շատ հետաքրքիր է՝ 50 տարի Մարսի վրա։ Դա չի նշանակում, որ ամբողջ փառատոնը Մարսի մասին է։ Աստղագիտությունը փառատոնի 20 տոկոսն է զբաղեցնում, մնացածը՝ բարձր տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, ֆիզիկայի, ծրագրավորման և այլնի մասին է»։

Գարիկ Իսրայելյանն ընդգծել է, որ STARMUS-ն օգտագործում է տիեզերքը և աստղագիտությունը, հետո միանում են բոլոր գիտությունները, ու փորձ է արվում գիտությունը կապել արվեստի հետ, որովհետև արվեստը շատ ավելի հասանելի է հասարակությանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ևս կարևորել է Հայաստանում STARMUS-ի անցկացումը. «Ներկայումս մեր հասարակությունը բարձրացնում է անվտանգությանը վերաբերող շատ հարցեր։ Անվտանգության լավագույն երաշխիքը զարգացած գիտություն, կրթություն, մշակույթ ունենալն է և այս դաշտում առաջատար լինելը, ինչը կապահովի մեր հզորացումը, մեր անվտանգությունը։ Այս փառատոնը հասանելի կլինի բացառապես բոլորին, ովքեր կցանկանան մասնակցել այդ միջոցառումներին»:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը STARMUS-ը համարել է համագործակցության լավ օրինակ. «Սա լավագույն օրինակն է, թե ինչպես դրսում աշխատող մեր ընկերները, անձնական նախաձեռնությամբ եկել են Հայաստան՝ կառավարության համաձայնությամբ ու նախագահի հովանավորությամբ անցկացնելու հեղինակավոր այս փառատոնը։

Որպես կառավարություն մենք ուզում ենք հանրությանը ներկայացնել, որ մեր տրամադրությունները միտված են ապագային»:

Անցկացվել են պլանների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ
Ավտովթար՝ Լոռու մարզում. 37-ամյա վարորդը Dodge-ով Ալավերդի քաղաքում բախվել է պատին. կա վիրավոր
«Էլեկտրիկ Երեւան-2» կլինի, թե թանկացումներն այլեւս հուզումներ չե՞ն առաջացնում կամ դրանց կազմակերպիչներն այլևս չկա՞ն
Մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ի ինժեներ Թարըք Քեսեքչին
Երևանում անցկացվելու է Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով
Ոստիկանների արարքները պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմ չեն պարունակել. Ոստիկանություն
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության անցկացման միջազգային ինստիտուտի ներկայացուցիչների հետ
Պատերազմի հերոս Էրիկը կոմայից դուրս է եկել
Լենինգրադյան փողոցում բախվել են «Nissan Tiida»-ն և թիվ 63 երթուղին սպասարկող «Fiat Ducato»-ն․ կան տուժածներ
В Австрии пациенту ампутировали не ту ногу. Хирурга оштрафовали на 2700 евро (WP)
Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է և քաղաքական հետապնդման է ենթարկվում. Իրինա Յոլյան
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարարի հետ
Ստեփանակերտում տուն է այրվել, հայտնաբերվել է տանտիրոջ դին․ քրգործ է հարուցվել
Մեկնարկել է Ալավերդի քաղաքի զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգումը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները բեռնատարների համար դժվարանցանելի են
Խաղաղությանը հասնում են ուժեղանալով, ոչ թե դիմացինին զիջելով. Մհեր Հակոբյան
Ստորագրվել է 2022թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը
Ադրբեջանը շարունակում է պահպանել իր անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում․ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում
ՀՀ պաշտպանության նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են սահմանային իրավիճակը
Հանգչեք խաղաղությամբ մեր ժողովրդի սիրելի զավակներ. Խունկ, աղոթք և օրհնություն անմահացած մեր զինվորների լուսավոր հիշատակին. Գարեգին Բ
Mercedes-Benz W124 մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և մոտ 8 մ բարձրությունից ընկել Աղստև գետը․ կան տուժածներ
Ով է նա. Բոլոր մարզպետներն էլ թալանչի են. քաղաքացին՝ Արմավիրի նորանշանակ մարզպետի մասին
Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի ստեղծման հարցերով լիագումար նիստին
Երևանում 30-ամյա երիտասարդը Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրայով անցել ու մտել է դեսպանատան տարածք (Տեսանյութ)
Նախկիններն են մեղավոր, որ ջուրը թանկանում է. քաղաքացին ջրի թանկացման մասին
Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում արդյունավետ հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ՍԱՏՄ տեսուչները ստուգայց են անցկացրել Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում
Դոլարն ու եվրոն շարունակում են վերելքը
Պրոցեսը, ինքնին, անհեթեթ է. Ամրամ Մակինյան
Կրակոցներ Կարմիր շուկայում, Արագածոտնի մարզպետի դիպլոմը կե՞ղծ է. Դեկտեմբերի 2-ն՝ ամփոփ
Դրամաշնորհային աջակցություն Ճապոնիայի կառավարությունից
Քարաթափում Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհին
Ես նման բան չեմ արել. Վահան Շիրխանյանը պարզաբանում է զոհված Հայկի մոր հայտարարությանը
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ
ԱԳ նախարարը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների նախարարական աշխատանքային հանդիպմանը
Այն, ինչ թանկ էր մի ժամանակ, հիմա դարձել է ոչինչ. Պեպելյանը նոր լուսանկար է հրապարակել
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Մհեր Հակոբյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է. Երևանի քաղաքապետարան
Ռոման Բաղդասարյանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հերթական հնարքն է՝ հանրության ուշադրությունը շեղելու համար. Մետաքսե Հակոբյան
1 միլիարդ 354 միլիոն դրամ՝ գիտական սարքերի ձեռքբերման համար
Գողացած մեքենան խոտի դեզի տակ էր պահել. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը
Վերջին հրաժեշտը Արցախում ավելի քան մեկ տարի առաջ զոհված հրետանավորներին
Արցախի ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվում են «ԱՀ 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները
Ու էդ դժոխքի ճանապարհին հայտնվում են Վահան Շիրխանյանի նման մարդիկ, ովքեր մոր ցավի վրա փորձում են փող աշխատել. Նաիրա Զոհրաբյան
Նրանց թերի կատարած աշխատանքի պատճառով մենք ստիպված ենք շատ վճարել. տնտեսագետը՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին
Արագածոտնի մարզում ջերմատնային տնտեսություն կկառուցվի
Եթե էդ կրթությունն էլ չլիներ՝ իմ զինվորական ակադեմիական կրթությունը հերիք էր. Արագածոտնի մարզպետը՝ կեղծ դիպլոմ ունենալու մասին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™