Փաշինյանի իշխանության օրոք այդ օպերատիվ կապն Ադրբեջանի հետ անընդհատ եղել է. Բորիս Ավագյան Բաքուն բացահայտ նշեց, որ ինչ ուզենա՝ դա էլ կանի՝ թե Գեղարքունիքի, թե Վայոց Ձորի, թե Սյունիքի ուղղությամբ. Գագիկ Համբարյան Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ. Հակոբ Կարապետյանը հերքում է Էկոնոմիկայի նախարարության տարածած տեղեկատվությունը Իրականում երբ է արված «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հայտնի լուսանկարը Քանի որ միջանցքը կարմիր գիծ է ռուսների համար՝ չեմ կարծում՝ ռուսները զիջումների գնան. Արթուր Ղազարյան Կասկածներ կան, որ Վանեցյանին գաղտնալսած ծրագիրն օգտագործել են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ. Սամվել Մարտիրոսյան Անշարժ գույքի գինը աճել է․ որքա՞ն է աճել և որոնք են պատճառները․ մանրամասնում են անշարժ գույքի գործակալները Մենք փաստացի ընդունել ենք Թուրքիայի օրակարգը․ քաղաքագետը՝ եռակողմ հանդիպման մասին Ազատագրական շարժումն իր պայքարը տանում է նաև մարզեր Աջափնյակում մետրո ունենալը՝ լոկ երազանք․ քաղաքապետարանի մանիպուլյացիան Որոտանի և Շուռնուխի բնակիչներն արձագանքում են ադրբեջանական SOCAR ընկերության կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհին բացված բենզալցակայանին Իրավիճակը Սիսիանի՝ Իշխանասար և Անգեղակոթ գյուղերում
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչ խնդիրներ և առավելություններ ունի Ամանորյա տոն օրերի կրճատումը. մեկնաբանում է տնտեսագետը

Տնտեսություն

Երեկ խորհրդարանում պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը սահմանելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ

ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով աշխատանքային օրերը ավելացնելուն՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նշեց, որ կա աշխատանքի առաջարկի և պահանջարկի կոր, որի մեջ, հաշվի առնելով մեր միջին աշխատավարձը, մեր տնտեսապես ակտիվ ազգաբնակչության 90 տոկոսը ձգտում է հասնել ամսական 1000 դոլար աշխատավարձի բայց չի հասնում։

«Ազգաբնակչությունը այդ պարագայում աշխատում է 8 ժամ, բայց պատրաստ է աշխատել ավելի շատ, եթե կհասնի այդ թվին։ Արտասահմանում այդ կետը ուրիշ է. 1000-10 000 դոլար միջակայքում գտնվողը էլի ուզում է 8 ժամ աշխատի, բայց այդտեղ երկրորդ խնդիրն է բախվում՝ աշխատած գումարը ծախսելու խնդրին, որի պատճառում Ամերիկայում «weekend» հասկացությունը կամ ուրբաթ օրից հետո մինչև կիրակի օրը երեկոյան իրենք իրենց փողերը ծախսելով են զբաղվում։ Այսինքն աշխատում է շատ ավելի շատ և հոգնած աշխատանքից տուն հասնելու պարագայում նա չի հասցնում շաբաթվա ընթացքում իր գումարը ծախսի։ Եթե նայենք այս տեսանկյունից՝ ամսեկան 1000-10 000 դոլար եկամուտ ունեցող մարդկանց խումբը դրսևորում է այլ վարքագիծ։ Իրենց համար ոչ թե ամսական 1000 դոլարին հասնելու մեջ է խնդիրը, որի մի մասը մեր ազգաբնակչության 90 տոկոսը շատ դժվարությամբ է կարողանում հասնել, այլ փնտրում են ազատ ժամանակ։ Եթե դիտարկենք անցյալի որոշումների տեսանկյունից՝ այն մարդիկ, ովքեր ունեին այդ շատ եկամուտը և ուզում էին կազմակերպել իրենց համար ձմեռային արձակուրդներ կամ ձմեռային հանգիստ և այդ ընթացքում չանցկացնեն անգամ ժամանակը Հայաստանում, նրանց համար պետք էր ազատ օրեր։ Այդ մարդկանց ազատ օրերի տրամաբանությունն էլ ենթադրում էր, որ հունվարի առաջին տասնօրյակը անցկացվում էր որպես տոներ, բայց իրականում դա արձակուրդ էր»,- ասաց Խաչատրյանը։

Նա նշում է, որ այս հարցին սովորական քաղաքացու տեսանկյունից նայելու դեպքում՝ մենք մի շարք խնդիրներ ենք վեր հանում։

«Մենք պետք է ունենանք աշխարհի բիզնես միջավայրին համահունչ հաղորդակցման մոդել, որ բանկերը, մաքսատները և այլ կառույցները կիսատ ռեժիմով չաշխատեն այդ ընթացքում։ Անկախ ամեն ինչից՝ տոների առումով մենք զգում ենք, որ փոխարինման տրմաբանությունը չկա և նույն Երևան քաղաքի օրինակով այդ առաջին 7 օրերը միայն տաքսիների շարժ ենք նկատում»,- նշում է մասնագետը։

Ըստ Խաչատրյանի՝ կա հարցի մեկ այլ կողմ ևս. արտասահմանում եթե մարդիկ հասնում են 10 հազար դոլարից ավել եկամտի, նրանք մտածում են օրական ոչ թե 8 ժամ աշխատելու, այլ այդ օրական աշխատաժամանակի տևողությունը կրճատելու մասին։

«Նույն այդ տրամաբանության մեջ կարող է լինել նաև աշխատանքի արտադրողականության հարցը։ Եթե մարդը հանգիստ ապահովելուց հետո ավելի շատ արդյունք է ստեղծում, սա ուրիշ հարց է։ Բայց կա նաև հետևյալը՝ 10 օր հանգստանալուց հետո մարդկանց աշխատանքային արտադրողականությունը 20 տոկոսից ավելի անկում է ապրում։ Թե ամառային արձաուրդներից, թե ձմեռային արձակուրդներից հետո մարդիկ դժվար են ինտեգրվում աշխատանքային պրոցեսում»,- ասաց Խաչատրյանը։

Նա զուգահեռներ անցկացրեց Շվեդիայի օրինակի հետ, որտեղ աշխատանքային շաբաթը 4-օրյա է։ «Իրենց մոտ հետևյալն է՝ երկուշաբթի և երեքշաբթի աշխատում են, չորեքշաբթի ազատ են, հիշաբթի և ուրբաթ աշխատում են։ Սա իրենց արտադրողանությունը պահում է գրեթե նույն մակարդակի վրա։ Եթե դիտարկենք կորերի տեսանկյունից, ապա չորեքշաբթի և  հինգշաբթին ամենածանրաբեռնվածը լինելու պարագայում՝ ուրբաթ օրվա դրությամբ աշխատանքային արտադրողականությունը խիստ անկում է ապրում։ Որոշ ազգերի մոտ նույնիսկ կրոնական մակարդակով կա այդ հարցը»։

Ինչ վերաբերում է Հայաստանում Ամանորյա տոները նշելուն՝ տնտեսագետի խոսքով կան մի շարք նրբություններ, քանի որ վեր են հանվում ոչ միայն տնտեսական, այլև մշակութային, սոցիալական կայնքին վերաբերող ասպեկտներ՝ կապված հյուրեր ընդունելու և հյուր գնալու հետ, բայց միևնույն ժամանակ նաև սպառման ծավալների կրճատում կարող է լինել։

«Ընտանիքներ կային, որ այդ երկար շրջանի համար նախատեսում էին ավելի շատ ծախսեր, իսկ հիմա այդ ծախսերը կկրճատվեն։ Այսինքն՝ իրացման, սպառման ծավալներ կարող են նաև կրճատվել։ Այստեղ իրար հակադրվող կետեր էլ կան։ Սա նաև ներմուծողներին է մեսիջ։ Փոխվելու է նաև մեկ այլ տրամաբանություն. հյուրանոցները, որ ունեին ամրագրումների շատ ավելի մեծ ծավալ այդ օրերի համար և արտերկրում և Հայաստանում՝ նրանք կորցնելու են հայկական տուրիստներին։ Մեկ այլ հանգամանք էլ են մտածելու մարդիկ. այս խնդրին փորձելու են տալ նաև այլընտրանքային լուծում՝ ամառն ունեմ արձակուրդ, որը 22 կամ 21 օր է, 3-4 օրը, եթե հնարավոր է, ինձ տվեք հունվարի սկիզբ»,- ասաց տնտեսագետը։

Արփինե Պետրոսյան

Արցախում կորոնավիրուսով վարակվելու 78 նոր դեպք է գրանցվել. 52 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 20-ինը՝ ծանր
Մեկնարկել է «Ազատագրական շարժման» ուխտագնացությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Երկրաշարժ՝ Վրաստանում
Առուշանյանը ներկա կլինի դատական նիստին․ «Առուշ Առուշանյան» դաշինքը գորիսցիներին հրավիրում է դատարանի դիմաց
27 ռուս դիվանագետներ ընտանիքներով ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ը
«Հաղթանակ» կամրջին 25-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձ է կանխվել
Արմավիրի մարզում առկա է մառախուղ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 409 նոր դեպք. մահացել է 30 քաղաքացի
Պայթյուն Գյումրիում․ կա տուժած
Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ ԱԻՆ
Օրվա աստղագուշակ
Փաշինյանի իշխանության օրոք այդ օպերատիվ կապն Ադրբեջանի հետ անընդհատ եղել է. Բորիս Ավագյան
Ինչպես են փոխվում ներառական կրթության կարգավորումները՝ օրենքի նոր փոփոխությամբ
Բաքուն բացահայտ նշեց, որ ինչ ուզենա՝ դա էլ կանի՝ թե Գեղարքունիքի, թե Վայոց Ձորի, թե Սյունիքի ուղղությամբ. Գագիկ Համբարյան
Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԶՈՒ-երի խաղաղապահ բրիգադի հրամանատարի գլխավորած պատվիրակությանը
Նախագահն ընդունել է Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին
Չավուշօղլուն Աշխաբադում «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսել
Անահիտ Սիմոնյանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել
Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ. Հակոբ Կարապետյանը հերքում է Էկոնոմիկայի նախարարության տարածած տեղեկատվությունը
Արագածոտնի մարզի ջրատարներից մեկում ջուր չլինելու պատճառով Կարաս տեսակի ձկները սատկել են
Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը ակտիվ է պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում․ՄԻՊ
Իրականում երբ է արված «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հայտնի լուսանկարը
Պրեմիերա․ Քրիստինա Եղոյան՝ «Պապ ջան»
Կյանքից հեռացել է լրագրող Արա Գալոյանը
Տղամարդը սպառնում է իրեն ցած նետել «Հաղթանակ» կամրջից
Հորդոր հաջորդ իշխանությանը. երբեք և ոչ մի դեպքում մի փորձե'ք կարգի բերել երկիրը. Կարեն Ճշմարիտյան
Կադրեր Սոնա Ռուբենյանի հարսանիքից
44-օրյա պատերազմի մասնակիցները պարային ելույթ են ունեցել սպորտային պարերի՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը
Քանի որ միջանցքը կարմիր գիծ է ռուսների համար՝ չեմ կարծում՝ ռուսները զիջումների գնան. Արթուր Ղազարյան
«Moderna» ընկերությունը հայտարարել է Covid-19-ի նոր շտամի դեմ պատվաստանյութ մշակելու ծրագրերի մասին
Նոր շտամի տարածման պատճառով Վրաստան մուտք գործող 8 երկրների քաղաքացիների համար կգործի սահմանի հատման կանոնակարգ
Կասկածներ կան, որ Վանեցյանին գաղտնալսած ծրագիրն օգտագործել են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ. Սամվել Մարտիրոսյան
Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու
Հարցերի հարցը մեկն է. որ գերտերության ազդեցության տակ է լինելու Հյուսիս-Հարավ միջանցքը. Ղազինյան
Հայկակ Արշամյանի թեկնածությունը հաստատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում
«Ես վաղուց սովորել եմ շնորհակալ լինել ամեն մանրուքի համար՝ ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան»․ Արմինկա
Անշարժ գույքի գինը աճել է․ որքա՞ն է աճել և որոնք են պատճառները․ մանրամասնում են անշարժ գույքի գործակալները
Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան
ԱՀԿ-ն ահազանգում է կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոնի» մասին, այն ավելի արագ է տարածվում, քան նախորդները․ԱՆ
Այսօր ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանի հետ հանդիպեցինք Մասդար ընկերության գլխավոր տնօրեն Մուհամեդ Ալ Ռամահիին. Ավինյան
Մենք փաստացի ընդունել ենք Թուրքիայի օրակարգը․ քաղաքագետը՝ եռակողմ հանդիպման մասին
Գերմանիայում հայտնաբերվել է Covid-ի նոր շտամով վարակվելու դեպք
«Ազատագրական շարժումը» վաղը երթով կգնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Պարեկայինների բերման ենթարկած տղամարդը գողության մասին խոստովանական բացատրություն է տվել
Ինչպես են տաղավարում շնորհավորում Պետրոս Ղազարյանի տարեդարձը (տեսանյութ)
Ազատագրական շարժումն իր պայքարը տանում է նաև մարզեր
«Նշված դիրքը նախկին Խորհրդային Հայաստանի ներքին վարչական սահմանից 3,5 կմ խորքում է՝ մեր տարածքի մեջ». վերլուծաբան
Բրիտանական բանակը վերադառնում է Գերմանիա՝ ռուսական սպառնալիքի պատճառով
Ադրբեջանցի «ծռերը» կարծում են՝ մեծ եղբորը կարող են փոխարինել Իսրայելը, Բրիտանիան ու Պակիստանը. Ստեփան Դանիելյան
Մենք պետք է դառնանք այդ բուլդոզերը, որը պետք է մաքրի մեր քաղաքական դաշտը, ում վառելու է՝ վառի. Վազգեն Պետրոսյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™