ԱԺ-ի նորանոր ձեռքբերումները մարտարվեստի ոլորտում եւ ՔՊ-ի՝ իրավապահներով, դատարաններով սպառնալիքները. ով է այս անգամ «ուժեղ տղան» Վարչապետի որոշումն է, որը պետք է ընդունել ի գիտություն, ոչ թե պատճառներ փնտրել. Տիգրան Ուլիխանյանը՝ պաշտոնից ազատման մասին Տեղադրվում է ՀՀ գլխավոր տոնածառը. ե՞րբ կմիացվեն տոնածառի լույսերը. պարզաբանում են քաղաքապետարանից Ջնջվել է նաև 30000 օգտատեր ունեցող Մոնթեին նվիրված էջը. ինչո՞ւ է ֆեյսբուքը ջնջում Մոնթեի մասին հրապարակումները. պարզաբանում է փորձագետը Դուք գործ ունեք մի շատ միամիտ մարդու հետ, ես կարդացել եմ, որ մրցույթ է հայտարարվել, որոշել եմ դիմել, բայց վերջին օրով, որպեսզի շատ հերթ չլինի. ԵՊՀ ռեկտորի թեկնածու Թաթուլ Կրպեյանը, եթե կենդանի լիներ, կարծում եք՝ նրան թույլ կտա՞ր այդպիսի վարքագիծ. Հայկ Սուքիասյան Երեկվա սահմանային միջադեպի հետեւանքով հակառակորդը զոհ ունի, այսօր իրավիճակը հանգիստ է Սեյրան Օհանյանը կամ իր տիկինը անշարժ գույք չունեն. Փաստաբան Ովքեր են մասնակցելու բուհերի ռեկտորների թափուր հաստիքի մրցույթին Չի կարելի տենց բան անել, հետևաբար լուծումը գտեք. Փաշինյան Կալանավորում են, թող կալանավորեն.ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը մեկնաբանում է՝ իրեն կալանավորելու մասին լուրերը Էդ էրեխեքի, գերիների համար պատրաստ եմ քնեմ իրանց դռների դեմը. անհետ կորածի հարազատը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացնում
Լավագույն տեսանյութերը. Youtube


ՏԻՄ ընտրությունները՝ լակմուսի թուղթ. Երբ հեղինակավոր թեկնածուն կարող է հաղթել նույնիսկ կալանավայրից, ժողովուրդը՝ այլընտրանք փնտրելու ճանապարհին

Խմբագրական
Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները անակնկալ էին շատերիս համար։ Հատկապես ուշագրավ էին Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունները։
 
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Դիլիջանում, Տեղում, իսկ Գորիսում հաղթել է ընդդիմադիր Առուշ Առուշանյանը, Մեղրիում՝ «Հանրապետություն» կուսակցությունը, Գյումրիում առաջատարը «Բալասանյան» դաշինքն է, Տաթեւում ՔՊ-ն ստացել է 49 տոկոս ձայն, մեծամասնություն չի կազմել, այժմ պետք է կոալիցիա ձեւավորի մյուս ուժերից որեւէ մեկի հետ։ Եւ քանի որ «Շանթ» դաշինքը ի սկզբանե բացառել է համագործակցությունը, մնում է Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիրը»։ Փաստացի այժմ առաջին անգամ հենց գործնականում Ռուբեն Վարդանյանը պետք է ապացուցի՝ որքանով են հիմնավոր հանրության կասկածները, որ իր քաղաքականություն մտնելը իշխանության հետ պայմանավորվածության արդյունք է՝ սեփական ընդդիմությունը ունենալու, ապա իշխանությունը փոխանցելու ծրագրի մաս։ Եթե «Ապրելու երկիրը» կոալիցիա կազմի ՔՊ-ի հետ, կարող ենք նրանց եւս պաշտոնական համարել ՔՊ-ի «արբանյակ» կամ գրպանային ուժերից մեկը։
 
Հաջորդը նման կարեւոր քննության առաջ է «Բալասանյան» դաշինքը, ով 36,58 տոկոս ձայն է ստացել, այժմ պետք է որոշի՝ ում հետ կոալիցիա կազմել։
Գյումրիիում առանց այդ էլ մասնակցությունը բավականին ցածր տոկոս է կազմել՝ ընդամենը 24 տոկոս, սա նշանակում է, որ գյումրեցու համար պայքարող ուժերից որեւէ մեկը հավատ չի ներշնչում։ Առավել հատկանշական է, որ ընդամենը 3 ամիս առաջ Գյումրիում ՔՊ-ն համապետական ընտրությունում հավաքել է 28.200 ձայն, երեկ՝ 7700, մոտ 4 անգամ ավելի քիչ, քան մեկ-երկու ամիս առաջ։ Սա նշանակում է, որ հեղափոխության կնքահայր համարվող Գյումրին, որտեղից Փաշինյանը սկսել է իր հայտնի քայլարշավը, մերժում է այս իշխանություններին։ Հետեւաբար՝ Սամվել Բալասանյանը երկար պետք է մտածի՝ կոալիցիա կազմել մերժված ուժի հետ՝ հանուն այսրոպեական իշխանության, թե հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ։
 
Նկատենք, որ Սամվել Բալասանյանը այժմ բուժման նպատակով գտնվում է ԱՄՆ-ում, իսկ ցուցակը ղեկավարում էր «Կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը, սակայն պարզից էլ պարզ է, որ գյումրեցին ընտրել է հենց Բալասանյանին։ Մյուս կողմից էլ՝ Բալասանյանը երբեք աչքի չի ընկել սկզբունքային դիրքորոշմամբ, նա շատ արագ կուսակցություններ է փոխել երկրում քաղաքական իրավիճակի փոփոխություններին համահունչ։
 
Հիշում ենք Բալասանյանի հայտնի հայտարարությունը՝ ՕԵԿ-ի հետ կապված՝ իմ ճակատին գրված է «Օրինաց երկիր»: Այդ չարաբաստիկ ճակատի գիրը այդպես էլ չջնջվեց և Բալասանյանն ուղղակի դարձավ ԲՀԿ-ական՝ ՕԵԿ-ի բնազդով և ՀՀԿ-ի ախորժակով...։
Այժմ էլ չենք զարմանա, եթե Բալասանյանը որոշի համագործակցել այս իշխանության հետ, այլապես եթե նա ընդդիմադիր դիրքերից հանդես գար, կհայտնվեր Առուշանյանի եւ նրա թիմի կարգավիճակում՝ սպառնալիքներ, քրեական գործեր...։
Եթե Գորիսում եւ Գյումրիում իշխանությունը պարտվել է, ուրեմն ՔՊ-ն կարող էր պարտվել նաեւ Դիլիջանում եւ Տեղում, բայց դրա համար անհրաժեշտ էր հեղինակություն վայելող, ուժեղ թեկնածուների առաջադրում եւ աշխատանք, ինչը ընդդիմությունը չկարողացավ ապահովել։ Միեւնույն ժամանակ, երեկվա ընտրությունները ցույց են տալիս, թե սխալվել են այն բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք անիմաստ են համարել մասնակցությունը, ալարել են պայքարում տեղերում իշխանությունը գրավելու համար, մեղադրել են ժողովրդին եւ այլն։
 
Սա տեսնում ենք նաեւ Մեղրիի դեպքում, որտեղ ՔՊ թեկնածուն չի հաղթել, հաղթել է ՔՊ-ամերձ ընդդիմության թեկնածուն՝ «Հանրապետություն»-ը։ Փաստացի դժվար է ասել, որ այստեղ իշխանությունը պարտվել է, բայց սա նշանակում է, որ ընդդիմությունը ռեալ շանսեր ուներ Մեղրիում եւս հաղթել, եթե հեղինակություն վայելող թեկնածու առաջադրեր։
 
4 ամսվա ընթացքում Հայաստանում իրոք իրավիճակ է փոխվել, իշխանությունը պետք է դասեր քաղի, եթե, իհարկե, նրանց հետաքրքիր է հանրության կարծիքը։
 
Ինչ կարող է նշանակել իշխանության պարտությունը եւ ինչ եզրակացություններ կարող ենք անել։
Սա թերեւս նշանակում է, որ ՔՊ-ն համայնքի ընտրություններին այդքան էլ ընդունելի թեկնածուներ չի առաջադրել, այլապես ոչ վաղ անցյալում պողպատե մանդատով հպարտացող քաղաքական ուժը ընդամենը ամիսներ առաջ ստացել է 53,91 տոկոս, իսկ այսօր երեք խոշոր համայնքներում ՔՊ-ն պարտվել է, խոսքը Գորիսի, Գյումրիի եւ Մեղրիի մասին է։ Ընդ որում՝ Գորիսում Առուշ Առուշանյանը հաղթել է իշխանություններին ֆորսմաժորի պայմաններում, լինելով անազատության մեջ, ամենօրյա ճնշումների, սպառնալիքների ներքո նրա թիմը աշխատել է, շատերի դեմ քրեական գործեր են եղել հարուցված, շատերը ընդամենը քարոզարշավի ընթացքում են ազատվել կալանքից, բայց նույնիսկ այդ պայմաններում ընդդիմադիր թեկնածուն հաղթել է։
 
ՔՊ-ի պարտությունը նաեւ նշանակում է, որ որ ոչ միայն տեղական թեկնածուները հեղինակություն չեն եղել, բայց նաեւ տեղում քարոզարշավի պատասխանատուները թերացել են, թեեւ բազմաթիվ «սոցիալական ծրագրեր» են ներդրել հանուն քարոզարշավի, օգտագործել ողջ վարչական ռեսուրսը։ Գուցե Նիկոլ Փաշինյանը անձամբ այցելեր համայնքներ եւ այլ պատկեր լիներ, համենայն դեպս թիմը չի կարողացել համոզել ընտրողներին։
Երեկվա ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ հաջորդ եզրակացությունն այն է, որ խորհրդարանական ընտրությունները ամենեւին էլ չեն արտահայտում ժողովրդի տրամադրությունները, կարծիքը, այդ ժամանակ վարչական ռեսուրսով, թաղային հեղինակություններով, զինծառայողների քվեարկությամբ իշխանությունը կարողացել է ձայներ ապահովել։ Եւ կա նաեւ չորրորդ հանգամանքը՝ նույնիսկ եթե խորհրդարանական ընտրություններին իշխանությանը ձայն են տվել, ապա այս ընթացքում հասցրել են հիասթափվել՝ տեսնելով անպաշտպան սահմաններ, չվերադարձած գերիներ, բանակում զոհեր, սոցիալ-տնտեսական ծանր վիճակ։ Եւ, իսկապես, արդարացի է հարցը՝ իսկ ինչու պետք է քաղաքացին ընտրեր այս իշխանությանը, ինչ է արել քաղաքացու կյանքը ավելի բարեկեցիկ, անվտանգ դարձնելու համար։
 
Այս ընտրություններից եզրակացություններ պետք է անի ոչ միայն իշխանությունը, այլ նաեւ ընդդիմությունը։ Թեեւ մի քանի խոշոր համայնքում ընդդիմադիր թեկնածուների հաղթանակը ոգեւորիչ է եւ այսօր արդեն ոչ վաղ անցյալում սյունեցիներին հայհոյողները նրանց «թասիբով» կենանցն են խմում, բայց ամեն դեպքում պետք է մտորել, թե ինչու նույն խորհրդարանականին սյունեցին չընտրեց ընդդիմությանը, իսկ այժմ ընտրեց։
 
ՏԻՄ-երում ընդդիմադիր թեկնածուների հաղթանակը, ինչքան էլ նեղանան մեր ընդդիմադիր ուժերը, բացառապես այդ թեկնածուներինն են։ Այո, Առուշ Առուշանյանը նաեւ «Հայաստան» դաշինքի թեկնածուն էր, բայց երեկ գորիսեցին ընտրեց իր սիրելի համայնքապետին, չվախեցավ սպառնալիքներից, քրեական գործերից, ոստիկաններից, չհանձնվեց եւ չնահանջեց, ընտրեց Առուշ Առուշանյանին, քանի որ ցանկանում է նրա վերադարձը, տեսել է նրա աշխատանքը, թե ինչպես է շենացրել Գորիսը։ Իսկ խորհրդարանական ընտրություններին պայքարը այլ հարթությունում էր՝ նախկիններ, ներկաներ, նախկիններ, որոնք ասոցացվում են բեսպրեդելի, անօրինականությունների, համատարած կոռուպցիայի, ամենաթողության հետ եւ ներկաներ, որոնք իրեն պատել են ժողովրդավարության շղարշով, մինչդեռ իրականում բռնապետական ռեժիմ են փորձում հաստատել իրենց ուժերի եւ հնարավորությունների չափով։
 
Հետեւաբար՝ դեռ վաղ է ասել մի քանի ամսից նոր համապետական ընտրությունների դեպքում ներկա ընդդիմադիր ուժերին, որոնք ասոցացվում են նախկին իշխանությունների հետ, կընտրեն, թե ոչ։
 
Սա նշանակում է, որ մեր քաղաքական դաշտը ինքնամաքրման կարիք ունի, թե ներկա, թե նախկին ուժերը, ղեկավարները, գործիչները անընդունելի են մարդկանց համար, իսկ քաղաքացին պատրաստ է ձայն տալ աշխատող, հայրենասեր գործչին, ում խնդիրը բացառապես պետության եւ հանրության շահն է։ Առողջ, մաքուր քաղաքական ուժերի պարագայում վստահաբար ընտրության մասնակցելիս քաղաքացին կառաջնորդվի ոչ թե ընդդեմի, այլ հանունի գաղափարով՝ իրականացնելով ոչ թե տակտիկական (երբ ընտրում է առավել շատ շանսեր ունեցողին) կամ բողոք (երբ ընտրում է ի հեճուկս մրցակից ուժի կամ թեկնածուի) քվեարկություն, այլ հավատալով իշխանություն ձեւավորելու իր զորությանը։
Պետությունը կփոխհատուցի 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների ուսման վարձը
ՄՊՀ-ում քննարկվել են մտավոր սեփականության պահպանության ոլորտում համագործակցության հարցերը
Միասնական սոցիալական ծառայությունը տեղեկացնում է
ԱԺ-ի նորանոր ձեռքբերումները մարտարվեստի ոլորտում եւ ՔՊ-ի՝ իրավապահներով, դատարաններով սպառնալիքները. ով է այս անգամ «ուժեղ տղան»
Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից
Զինծառայողները՝ արյան դոնոր. ՊՆ
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Բագրատ Եսայանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Սահմանազատման և սահմանագծման հարցերով խումբ չի ժամանել Հայաստան. Արման Սարգսյան
Ագնեսա Աղաբաբյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար
Վարչապետի որոշումն է, որը պետք է ընդունել ի գիտություն, ոչ թե պատճառներ փնտրել. Տիգրան Ուլիխանյանը՝ պաշտոնից ազատման մասին
Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Տիգրան Ուլիխանյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից
Իշխանությունը փորձում է ազդել ընտրությունների արդյունքի վրա՝ քրգործեր հարուցելով ընդդիմադիր դաշինքների ավագանու ցուցակները գլխավորողների նկատմամբ․ սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ ՀՅԴ
Կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան սպասարկման տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման մեկանգամյա պետական տուրքով
Տեղադրվում է ՀՀ գլխավոր տոնածառը. ե՞րբ կմիացվեն տոնածառի լույսերը. պարզաբանում են քաղաքապետարանից
Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ
Հաագայի դատարանի որոշումն ապացուցում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասայական ատելության պետական քաղաքականության գոյությունը. Արցախի ՄԻՊ
Ջնջվել է նաև 30000 օգտատեր ունեցող Մոնթեին նվիրված էջը. ինչո՞ւ է ֆեյսբուքը ջնջում Մոնթեի մասին հրապարակումները. պարզաբանում է փորձագետը
Եթե մինչև հիմա չեք փոխարինել մեքենայի անվադողերը, խնդրում ենք անհապաղ փոխել և տեղադրել ձմեռային դողեր. Երևանի քաղաքապետարան
ԱԺ-ն չընդունեց անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնելու մասին օրենքի նախագիծը
ԵՊՀ–ում բացվել է Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
Համալսարանական ամենագնաց ռեանիմոբիլները շարունակում են կյանքեր փրկող կանչեր կատարել
Վարդենիս համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածուն ձերբակալվել է. բողոքի ակցիա կլինի
Դուք գործ ունեք մի շատ միամիտ մարդու հետ, ես կարդացել եմ, որ մրցույթ է հայտարարվել, որոշել եմ դիմել, բայց վերջին օրով, որպեսզի շատ հերթ չլինի. ԵՊՀ ռեկտորի թեկնածու
Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վկայում է, որ թե՛ քաղաքական շրջանակներում, թե՛ հայ հասարակության մեջ չի ձևավորվել քաղաքակիրթ բանավեճի մշակույթ
Կարող եք Փաշինյանին հարցնել՝ ինչ է տեղի ունեցել իր և Արտաշես Գեղամյանի միջև և դրանից հետո, ինքը լավ կհիշի. կարծում եմ՝ մինչև կյանքի վերջ է հիշելու. Հայկ Մամիջանյան
Թաթուլ Կրպեյանը, եթե կենդանի լիներ, կարծում եք՝ նրան թույլ կտա՞ր այդպիսի վարքագիծ. Հայկ Սուքիասյան
Վահե Դավթյանը նշանակվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավար
Վարչապետը կարևորել է Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցությունը հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում
Հարգանքի տուրք ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակին
Երեկվա սահմանային միջադեպի հետեւանքով հակառակորդը զոհ ունի, այսօր իրավիճակը հանգիստ է
Վիգեն Խաչատրյանի ճեպազրույցը
Ալեն Սիմոնյանը նշել է գերիների հայրենադարձման հարցում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաջնային դերակատարությունը
Մեծ դասամիջոցին գնացեք ու հաղորդում տվեք․ Աղվան Վարդանյանը՝ Ալեքսանյանին
Պետք է փակել ՊՈԱԿ-ները, որոնք շատ վատ երևույթ մտցրին մեր հանրության մեջ՝ անեծքներ, անեծքախառը խոսք, հայհոյանք, որոնցով ողողված է համացանցը. Գեղամ Նազարյան
Բացահայտվել են մեքենաների համարանիշերի գողության նոր դրվագներ
Արենի գյուղի մոտակայքում բեռնատարներ են բախվել. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
ՔՊ նախընտրական շտաբը որոշում է կայացրել խոշոր տեղամասերում բողոքարկել Աբովյանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
Սեյրան Օհանյանը կամ իր տիկինը անշարժ գույք չունեն. Փաստաբան
Սյունիքում 14 դպրոցի համար կստեղծվեն ինժեներական լաբորատորիաներ
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու և այլ հանցավոր արարքների կատարման համար
Դուք դատարանում պատասխան կտաք և վստահ եմ դատարանը ձեզ կպարտավորեցնի
Մեկնարկել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի SMS քվեարկությունը
«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթի առցանց քվեարկությամբ Հայաստանի պատվիրակն առաջինն է
Մալաթիա-Սեբաստիայում ՍԱՏՄ ստուգայցի ընթացքում 1 խախտում է արձանագրվել
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը, ապաքրեականացնել
Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Մխիթարյանը չի մասնակցի ԲԿՄԱ (Սոֆիա)-«Ռոմա» խաղին
Ովքեր են մասնակցելու բուհերի ռեկտորների թափուր հաստիքի մրցույթին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™