Տեղադրվում է ՀՀ գլխավոր տոնածառը. ե՞րբ կմիացվեն տոնածառի լույսերը. պարզաբանում են քաղաքապետարանից Ջնջվել է նաև 30000 օգտատեր ունեցող Մոնթեին նվիրված էջը. ինչո՞ւ է ֆեյսբուքը ջնջում Մոնթեի մասին հրապարակումները. պարզաբանում է փորձագետը Դուք գործ ունեք մի շատ միամիտ մարդու հետ, ես կարդացել եմ, որ մրցույթ է հայտարարվել, որոշել եմ դիմել, բայց վերջին օրով, որպեսզի շատ հերթ չլինի. ԵՊՀ ռեկտորի թեկնածու Թաթուլ Կրպեյանը, եթե կենդանի լիներ, կարծում եք՝ նրան թույլ կտա՞ր այդպիսի վարքագիծ. Հայկ Սուքիասյան Երեկվա սահմանային միջադեպի հետեւանքով հակառակորդը զոհ ունի, այսօր իրավիճակը հանգիստ է Սեյրան Օհանյանը կամ իր տիկինը անշարժ գույք չունեն. Փաստաբան Ովքեր են մասնակցելու բուհերի ռեկտորների թափուր հաստիքի մրցույթին Չի կարելի տենց բան անել, հետևաբար լուծումը գտեք. Փաշինյան Կալանավորում են, թող կալանավորեն.ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը մեկնաբանում է՝ իրեն կալանավորելու մասին լուրերը Էդ էրեխեքի, գերիների համար պատրաստ եմ քնեմ իրանց դռների դեմը. անհետ կորածի հարազատը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացնում ՀՀԿ-ի շարքերը այս ընթացքում համալրվել են. Ռուբեն Թադևոսյանը՝ կուսակցության համագումարի օրակարգի և անցկացման վայրի մասին Անմեղսունակություն է կարծելը, թե «հողեր գերիների դիմաց» ձևաչափով քննարկում առհասարակ կարող է լինել . Իրավապաշտպանը՝ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց մտքերի մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Երևի նոր բիոմետրիկ համակարգ ներդնող կապալառու կազմակերպություն պետք է մտնի շուկա. Հովհաննես Քոչարյանը՝ անձնագրերի վավերականության ժամկետը 2 տարի սահմանելու մասին

Իրավական

Ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է անձնագրերի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի, մինչդեռ այժմ 10 տարի է։

ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, խոսելով նախագծի ռիսկերի և առաջացրած խնդիրների մասին, նշեց, որ կարդացել է նախագծի տեղեկանք հիմնավորումը, բայց ոչինչ չի հասկացել։

«Տեղեկագրում հղում էր արվում պետաիրավական հանձնաժողովի նիստի հանձնարարականի վրա, որի բովանդակությունը բացված չի։ Եթե բովանդակությունը բացված չի՝ հիմա ինչ էլ խոսենք, անելու ենք կամ կանխատեսում, կամ գուշակություն։ Ես կարծում եմ՝ այս նախագծի փոփոխությունը պետական կարիքներից ծնված անհրաժեշտություն է։ Երևի նոր բիոմետրիկ համակարգ ներդնող կապալառու կազմակերպություն պետք է մտնի շուկա։ Երևի թե հին անձնագրերի բլանկների վավերականության ժամկետը կրճատելով ուզում են շրջանառությունից դուրս հանեն, արագ սպառեն։ Սրանք կարող եք խիստ սուբյելտիվ, անձնական կանխատեսում համարել»,- ասաց Քոչարյանը։

Դիտարկմանը, որ ստացվում է մեկ գործարարի շահի համար ցանկանում են բնակչությանը ստիպել երկու տարին մեկ նոր անձնագիր հանել, Քոչարյանը արձագանքեց, որ եթե կապալառու կազմակերպությունը մտնում է շուկա և փորձում է իր արտադրանքը սպառել՝ բնականաբար եղած անձնագրերի ճակատագրի խնդիրը պետք է լուծվի։

«Չի կարող գալ ևս մեկ անձնագրերի նմուշ  և հին նմուշների հետ զուգահեռ շարունակեն գործածել, դա նորմալ չէ։ Չի կարող պետության քաղաքացու ձեռքում 6 հատ անձնագիր լինել»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ եթե քաղաքացիները երկու տարին մեկ ստիպված են լինելու անձնագրի ժամկետ երկարաձգեն, այն պարագայում, երբ մեր քաղաքացիների գերակշիռ մասը դրսում է, ապա դա մեծ ֆինանսական բեռ է լինելու։

«Անձնագրային ծառայությունները շատ թանկ արժեն հյուպատոսական ծառայություններում։ Եթե չեմ սխալվում, սովորական անձնագիրը 60-65 հազար արժե փոխելը։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ֆինանսական բեռ կլինի դա մեր քաղաքացիների համար։ Այսինքն պետական բյուջեի եկամուտների ծախսերի մասում միգուցե փոփոխություններ տեղի չեն ունենում այնպես, ինչպես գրված է տեղեկագրի հիմնավորման մեջ, սակայն քաղաքացիների համար վարչական բեռն է ավելանում։ Դրան ավելացրեք նաև կլոր կնիքների արագ փոփոխելու անհրաժեշտությունը, մանավանդ, որ վարչական պրակտիկան լիազորագիր է պահանջում քաղաքացիներից կլոր կնիքի համար անձնագրային ծառայություններ դիմելու, եթե անձամբ չես կարողանում ներկայացնել, վավերականության նշումը անել։ Այս իմաստով ևս վարչական բեռ է ավելանում։ Ես չգիտեմ՝ արդյոք նախագծի հեղինակները պատշաճ գնահատել են ֆինանսական բեռը մեր քաղաքացիների համար»,- ասաց Քոչարյանը՝ հույս հայտնելով, որ այս քննարկումների արդյունքում ևս մեկ անգամ պատասխանատուների ուշադրությունը այս հարցի շուրջ կհրավիրվի։

Քոչարյանը ընդգծում է, որ լավ կլինի նախագիծը շրջանառության մեջ դրած գերատեսչությունը բովանդակային պարզաբանում տա տեղեկանք-հիմնավորումով։

«Սա սովորական նախագիծ չէ։ Սա նախագիծ է, որ բոլոր քաղաքացիների շահերն է շոշափելու, և եթե պատշաճ պարզաբանում չտրվեց՝ միստիկ, խելամտությունից դուրս ենթադրություններ են արվելու»,- շեշտեց Քոչարյանը՝ նշելով, որ սա պետության վրա էլ է ավել աշխատանք դնելու, որովհետև անձնագրային գործողություններ աելիր հաճախ են կատարվելու։

Հարցին՝ արդյոք մեր պետությունը պատրաստ է երկու տարին մեկ անգամ այդքան անձնագիր փոխելուն և տրամադրելուն, արդյոք մենք այդքան ռեսուրսներ ունենք ծառայություն մատուցելու՝ Քոչարյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ երևի հին նմուշի անձնագրերը արագ կսպառվեն, քանի որ պատվերներ կան սպառելու։

«Նման հարցերի պատասխանը պետք է նախագծի հեղինակները տան»,- ասաց Քոչարյանը։

Տեղադրվում է ՀՀ գլխավոր տոնածառը. ե՞րբ կմիացվեն տոնածառի լույսերը. պարզաբանում են քաղաքապետարանից
Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ
Հաագայի դատարանի որոշումն ապացուցում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասայական ատելության պետական քաղաքականության գոյությունը. Արցախի ՄԻՊ
Ջնջվել է նաև 30000 օգտատեր ունեցող Մոնթեին նվիրված էջը. ինչո՞ւ է ֆեյսբուքը ջնջում Մոնթեի մասին հրապարակումները. պարզաբանում է փորձագետը
Եթե մինչև հիմա չեք փոխարինել մեքենայի անվադողերը, խնդրում ենք անհապաղ փոխել և տեղադրել ձմեռային դողեր. Երևանի քաղաքապետարան
ԱԺ-ն չընդունեց անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնելու մասին օրենքի նախագիծը
ԵՊՀ–ում բացվել է Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
Համալսարանական ամենագնաց ռեանիմոբիլները շարունակում են կյանքեր փրկող կանչեր կատարել
Վարդենիս համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածուն ձերբակալվել է. բողոքի ակցիա կլինի
Դուք գործ ունեք մի շատ միամիտ մարդու հետ, ես կարդացել եմ, որ մրցույթ է հայտարարվել, որոշել եմ դիմել, բայց վերջին օրով, որպեսզի շատ հերթ չլինի. ԵՊՀ ռեկտորի թեկնածու
Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վկայում է, որ թե՛ քաղաքական շրջանակներում, թե՛ հայ հասարակության մեջ չի ձևավորվել քաղաքակիրթ բանավեճի մշակույթ
Կարող եք Փաշինյանին հարցնել՝ ինչ է տեղի ունեցել իր և Արտաշես Գեղամյանի միջև և դրանից հետո, ինքը լավ կհիշի. կարծում եմ՝ մինչև կյանքի վերջ է հիշելու. Հայկ Մամիջանյան
Թաթուլ Կրպեյանը, եթե կենդանի լիներ, կարծում եք՝ նրան թույլ կտա՞ր այդպիսի վարքագիծ. Հայկ Սուքիասյան
Վահե Դավթյանը նշանակվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավար
Վարչապետը կարևորել է Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցությունը հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում
Հարգանքի տուրք ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակին
Երեկվա սահմանային միջադեպի հետեւանքով հակառակորդը զոհ ունի, այսօր իրավիճակը հանգիստ է
Վիգեն Խաչատրյանի ճեպազրույցը
Ալեն Սիմոնյանը նշել է գերիների հայրենադարձման հարցում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաջնային դերակատարությունը
Մեծ դասամիջոցին գնացեք ու հաղորդում տվեք․ Աղվան Վարդանյանը՝ Ալեքսանյանին
Պետք է փակել ՊՈԱԿ-ները, որոնք շատ վատ երևույթ մտցրին մեր հանրության մեջ՝ անեծքներ, անեծքախառը խոսք, հայհոյանք, որոնցով ողողված է համացանցը. Գեղամ Նազարյան
Բացահայտվել են մեքենաների համարանիշերի գողության նոր դրվագներ
Արենի գյուղի մոտակայքում բեռնատարներ են բախվել. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
ՔՊ նախընտրական շտաբը որոշում է կայացրել խոշոր տեղամասերում բողոքարկել Աբովյանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
Սեյրան Օհանյանը կամ իր տիկինը անշարժ գույք չունեն. Փաստաբան
Սյունիքում 14 դպրոցի համար կստեղծվեն ինժեներական լաբորատորիաներ
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու և այլ հանցավոր արարքների կատարման համար
Դուք դատարանում պատասխան կտաք և վստահ եմ դատարանը ձեզ կպարտավորեցնի
Մեկնարկել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի SMS քվեարկությունը
«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթի առցանց քվեարկությամբ Հայաստանի պատվիրակն առաջինն է
Մալաթիա-Սեբաստիայում ՍԱՏՄ ստուգայցի ընթացքում 1 խախտում է արձանագրվել
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը, ապաքրեականացնել
Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Մխիթարյանը չի մասնակցի ԲԿՄԱ (Սոֆիա)-«Ռոմա» խաղին
Ովքեր են մասնակցելու բուհերի ռեկտորների թափուր հաստիքի մրցույթին
Հաստատվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհրդի կազմը
Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում ականի պայթյունից ադրբեջանցիներ են զոհվել
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Կառավարության որոշմամբ կհիմնադրվի «ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» ՓԲԸ
ՀՀ-ն կշարունակի աշխատանքները՝ իրազեկելու անցած ցեղասպանությունների, դրանց անպատժելիության վտանգների և նոր մարտահրավերների մասին. ԱԳՆ
Ահագանզ է ստացվել, որ Էրեբունու հանրակացարանի 3 հարկերում ռումբ է տեղադրված. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ ու պարեկներ
Նախատեսվում է մինչև 2 տարով երկարաձգել էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման գործող արտոնությունը
ԵԽ-ն պատրաստ է քննարկել հեռանկարային նոր ծրագիր՝ ուղղված տեղահանության խնդիրների երկարաժամկետ լուծմանը
Մենք միայն 2 ելք ունենք․ Սամվել Բաբայան
ԱԻՆ-ը ռումբի վերաբերյալ ահազանգ է ստացել
Բաքուն հայտնում է մեկ զինծառայողի մահվան մասին
Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանցի զինծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները․ ՄԻՊ
Ձերբակալություն՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով
«Հավերժ միասին» գրությամբ պաստառով Պուտինը ողջունում է մեզ Պարույր Սեւակ գյուղից
ՌԴ-ն մտադիր է Թուրքիային մատակարարել С-400 համակարգերի ևս մեկ խմբաքանակ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™