Երեխայիս համար տանն էլ տոնածառ կդնեմ. քաղաքացին՝ Ամանորին Երևանում տոնածառ դնելու մասին Թեհմինա Վարդանյանը կողմ է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի 100 տոկոս բարձրացմանը Ով է նա. Բարի համբավ ունի. քաղաքացին՝ Աշոտ Մինասյանի մասին Սա նախընտրական խոստումների տակ պետք է գրանցել, որոնք չի կատարել գործող իշխանությունը. տնտեսագետը՝ Փաշինյանի՝ ջրի չթանկանալու հայտարարության մասին Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում Զովունի-Եղվարդ ճանապարհին. ի՞նչ է կատարվում Մեր վարչապետը ստախոս է. քաղաքացին՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին Եվ ուրեմն՝ կեցցե այն արդարադատությունը, որն այդպես էլ թղթի վրա մնաց կամ «բուռը հավաքելու» օպերացիայի փառավոր հաղթանակը «Սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է». Անահիտ Գևորգյանը՝ «Բուրգըրի»-ում սալմոնելա հայտնաբերելու, ԱՆ-ին դիմելու և ընկերության վարկանիշը ընկնելու մասին Ինչպես է ծնվել Աշտարակի ՔՊ-ական թեկնածուին նվիրված հայտնի երգը. մեկնաբանում են կատարողն ու Շահվերդյանը Աշտարակի ՔՊ թեկնածուին նվիրված ռեփից ներշնչված Համայնքի հետ կապված 10 խնդիր մտցրել եմ օրակարգ. Գեւորգ Փարսյանը՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին մասնակցելու մասին Նախկին պատգամավորի որդի, կաֆել-մետլախի գողության համար մեղադրվող, գործարար, համայնքապետեր. ՏԻՄ ընտրությունները Վայոց ձորում
Լավագույն տեսանյութերը. Youtube


Կոչ ենք անում Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում․ «Հայ ազգային կոնգրես»

Հասարակություն

«Հայ ազգային կոնգրեսը» հանդես է եկել հայտարարությամբ.

Հոկտեմբերի 15-ին իր մահկանացուն կնքեց նշանավոր պետական գործիչ, ականավոր գրող, Ղարաբաղ կոմիտեի անդամ, Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ, Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Վանո Սիրադեղյանը՝ մեր սիրելի Վանոն։

Արձակագիր Վանոյի արժեքը և իրական տեղը հայ գրականության մեջ լավագույնս ներկայացված է մեծն Հրանտ Մաթևոսյանի հետևյալ տողերում․ «Հայ գրականության մեջ Վանոյի կարիքը կար, Վանոյի տեղը նշված էր ու պարապ էր։ Արձակի անունով հարյուրավոր, հազարավոր էջեր էինք լրացրել․ երբեմն շատ հաջողված՝ Ստեփան Զորյան, Ակսել Բակունց, Հակոբ Մնձուրի, Աղասի Այվազյան։ Մեծ արձակի ծարավի ընթերցողն, այնինչ, իր համաշխարհային պրոզայի ղողանջն ուզում էր լսել իր՝ հայոց լեզվի աշխարհից, իր լեզվի, իր մշակույթի, իր արձակի պատվախնդիր այդ ընթերցողը իր գրողից հայցում էր այն էջերը, որ կհայտնաբերեին իր և իր լեզվի կարողությունը՝ հարաբերվելու աշխարհի պատումային մեծ արվեստի հետ։ Վանոն ահա լեցնելու էր և լեցնում էր այդ պարապը։»

Անուրանալի է Վանոյի դերը ղարաբաղյան շարժման կազմակերպման, Հայաստանի անկախության նվաճման, պետականության կերտման և ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակի գործում։ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանն էր, որ սեղմ ժամկետում արմատախիլ արեց հանցավորությունը և անհաշտ պայքար մղեց հանցագործ աշխարհի դեմ, նաեւ թույլ չտալով վերջինիս մասնակցությունը քաղաքական գործընթացներին (մի քաղաքականություն, որը գլխովին շրջվեց քոչարյանական կառավարման տարիներին)։ Երկուսուկես տարի տևած արյունալի պատերազմում հաղթանակն անհնարին կլիներ, եթե Վանոյի ղեկավարած նախարարությունը չապահովեր Հայաստանի ներքին անվտանգությունն ու կարգուկանոնը և օրհասական պահին չկազմակերպեր Լաչինի միջանցքի պաշտպանությունը։

Հետագայում, 1998 թվականի պետական հեղաշրջումից հետո, ուրանալով Վանո Սիրադեղյանի մեծագույն ներդրումը հայոց պետականության կայացման գործում, Ռ․ Քոչարյանի վարչակազմը շինծու և ստորագույն մեղադրանքներով հալածանքներ սկսեց նրա նկատմամբ, ինչի հետևանքով Վանոն դարձավ քաղաքական վտարանդի։ Ցավոք սրտի, Հայաստանի ներկա իշխանությունները ոչինչ չարեցին քոչարյանական ռեժիմի գործած այդ ապօրինությանը վերջ դնելու համար։

Ժամանակն է վերականգնելու պատմական արդարությունը։ Հաշվի առնելով Վանո Սիրադեղյանի՝ գրականության եւ պետական կառավարման բնագավառներում  հայ ժողովրդին մատուցած ծանրակշիռ ծառայությունները, կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։

Կառավարությունը սեպտեմբերի 27-ը հիշատակի օր սահմանելու մասին նախագծում փոփոխություններ է առաջարկել
Հայտնի է Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի, հուղարկավորության օրն ու ժամը
Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ծաղրածու է անվանել
Տեսահոլովակի պրեմիերա. Արամե՝ «Բայլա» (տեսանյութ)
ՊՎԾ-ն ուսումնասիրում է «Քովիդ-19»-ի հետևանքով մահացած քաղաքացիների քանակի վերաբերյալ տարբերությունների առաջացման պատճառները
Գավառում ՄԱԶԾ աջակցությամբ բացվել են կաթի վերամշակման լաբորատորիա և պանրի մառան
Կառավարության մոտեցումն ու ձեռագիրը գյուղական համայնքների զարգացումն ապահովելն է. Նազելի Բաղդասարյան
Տիգրանաշենի ոլորաններում բուք է, Հրազդանի ավտոճանապարհներին՝ մառախուղ
«Աշխարհում ոչ մի մայրիկի չեմ ցանկանա զգալ այն, ինչ ես երեկ երեկոյան զգացի». Անահիտ Սիմոնյանի հուզիչ գրառումը
Փաշինյանը միանձնյա որոշումներ է ընդունում համազգային նշանակության հիմնախնդիրների վերաբերյալ. հայտարարություն
Մեկնարկել է բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը
Խորհրդարանականները Մադրիդում հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը վաղվանից կաշխատի ձմեռային ռեժիմով
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են զարգացումները Կովկասում
Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծումների որոնումը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում
Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրերում արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն
Սպիտակ ձմեռ Սպիտակ քաղաքում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Էխխ, պարոն Սարգսյան, ամբողջ 10 տարի երկրի ղեկին էիք, նորմալ կառավարեիք… հիմա գուցե այս օրը չէինք լինի. Մհեր Հակոբյան
«Internatiօnal IDEA» միջազգային հեղինակավոր կազմակերպությունն աջակցելու է ԱՆ-ին՝ Սահմանադրական բարեփոխումների գործընթացում
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ստոկհոլմում
ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում
Թալին-Մաստարա ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի կազմավորման 15-ամյակի առթիվ կազմակերպված առցանց քննարկմանը
Գիշերը հնարավոր է քամու ուժգնացում. Արցախի ԱԻՊԾ
Երեխայիս համար տանն էլ տոնածառ կդնեմ. քաղաքացին՝ Ամանորին Երևանում տոնածառ դնելու մասին
Իրան-Աֆղանստան սահմանին մարտեր են թալիբների և իրանցի սահմանապահների միջև
Տեղի է ունեցել ՄԻՊ ռազմավարության 2020-2022թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը և խոշտանգման դեպքերի քննության անկախ մեխանիզմների մշակման միջոլորտային հարթակի ձևավորման աշխատաժողովը
Քամու հետևանքով Արթիկում և Լեռնապար գյուղում տանիքներ են վնասվել
Մշտադիտարկվել է Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտը
Թեհմինա Վարդանյանը կողմ է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի 100 տոկոս բարձրացմանը
Անցկացվել է մարտավարական զորավարժություն
Ով է նա. Բարի համբավ ունի. քաղաքացին՝ Աշոտ Մինասյանի մասին
Թումո կենտրոնը կտեղակայվի Կապանի կայարանի պատմական շենքում
Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել
Աշոտ Երկաթը կալանավորվել է. ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպում կլինի. Դեկտեմբերի 1-ն՝ ամփոփ
Սա նախընտրական խոստումների տակ պետք է գրանցել, որոնք չի կատարել գործող իշխանությունը. տնտեսագետը՝ Փաշինյանի՝ ջրի չթանկանալու հայտարարության մասին
Կտրուկ ավելացել են COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ հաղորդումները հղիության ընթացքում. ԱՆ
Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում Զովունի-Եղվարդ ճանապարհին. ի՞նչ է կատարվում
Մեր վարչապետը ստախոս է. քաղաքացին՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին
Վահրամ Դումանյանն այցելել է կինեմատոգրաֆիայի լեգենդ Արտավազդ Փելեշյանին
Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Կասեցվել են Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավարի լիազորությունները. վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը
Արտակարգ իրավիճակ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին
Եվ ուրեմն՝ կեցցե այն արդարադատությունը, որն այդպես էլ թղթի վրա մնաց կամ «բուռը հավաքելու» օպերացիայի փառավոր հաղթանակը
«Արարատցեմենտում» դժբախտ պատահարի հետևանքով աշխատակիցը մահացել է
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել քաղաքացու դի
Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից. ԱՀ ՄԻՊ
«Սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է». Անահիտ Գևորգյանը՝ «Բուրգըրի»-ում սալմոնելա հայտնաբերելու, ԱՆ-ին դիմելու և ընկերության վարկանիշը ընկնելու մասին
«Շիրակ»-ԲԿՄԱ 2 հանդիպումը հետաձգվել է
Վարչապետը հանձնարարել է աուդիտի համար հասանելի դարձնել «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի սկզբնական բոլոր փաստաթղթերը․ «Հայաստան» հիմնադրամ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™