Փաշինյանի իշխանության օրոք այդ օպերատիվ կապն Ադրբեջանի հետ անընդհատ եղել է. Բորիս Ավագյան Բաքուն բացահայտ նշեց, որ ինչ ուզենա՝ դա էլ կանի՝ թե Գեղարքունիքի, թե Վայոց Ձորի, թե Սյունիքի ուղղությամբ. Գագիկ Համբարյան Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ. Հակոբ Կարապետյանը հերքում է Էկոնոմիկայի նախարարության տարածած տեղեկատվությունը Իրականում երբ է արված «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հայտնի լուսանկարը Քանի որ միջանցքը կարմիր գիծ է ռուսների համար՝ չեմ կարծում՝ ռուսները զիջումների գնան. Արթուր Ղազարյան Կասկածներ կան, որ Վանեցյանին գաղտնալսած ծրագիրն օգտագործել են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ. Սամվել Մարտիրոսյան Անշարժ գույքի գինը աճել է․ որքա՞ն է աճել և որոնք են պատճառները․ մանրամասնում են անշարժ գույքի գործակալները Մենք փաստացի ընդունել ենք Թուրքիայի օրակարգը․ քաղաքագետը՝ եռակողմ հանդիպման մասին Ազատագրական շարժումն իր պայքարը տանում է նաև մարզեր Աջափնյակում մետրո ունենալը՝ լոկ երազանք․ քաղաքապետարանի մանիպուլյացիան Որոտանի և Շուռնուխի բնակիչներն արձագանքում են ադրբեջանական SOCAR ընկերության կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհին բացված բենզալցակայանին Իրավիճակը Սիսիանի՝ Իշխանասար և Անգեղակոթ գյուղերում
Լավագույն տեսանյութերը. Youtube


Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին չմասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին. Օհանյանի փաստաբան

Իրավական

Իմ համար ամեն ինչ պարզ է. ՀՔԾ-ում հասկանում են, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանին լավագույնս կարող է ներկայացնել ռազմաքաղաքական գործիչ պարոն Սեյրան Օհանյանը, ինչն էլ թույլ չտալու համար քննիչ Չիլինգարյանը միջնորդությունը մերժելով արգելեց Ազգային ժողովի պատգամավորին` Վեհաժողովին մասնակցելով իրականացնել իր պատգամավորական լիազորությունները: Դա ձեռնտու է Ադրբեջանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

«Հատուկ քննչական ծառայության շահառուն Ադրբեջա՞նն է

ՀՔԾ քննիչ Բ.Չիլինգարյանի վարույթում է գտնվում այսպես ասած ՁորաՀԷԿ-ի գործը, որով պարոն Սեյրան Օհանյանը մեղադրյալ է և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն: Այդ գործով քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը մոտ մեկ տարի առաջ լրացել է, այսինքն այդ գործով ինչ էլ հաստատվի, պարոն Օհանյանը քրեական պատասխանատվության չի կարող ենթարկվել:

Ավելին, մոտ 10 ամիս առաջ քննիչ Չիլինգարյանը պարոն Օհանյանին առաջարկել է համաձայնության դեպքում վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել:

Բնականաբար, պարոն Օհանյանը հրաժարվեց, քանի որ անմեղ է և պետք է արդարացվի:

Դրանից հետո պարոն Օհանյանը ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ամենամեծ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարն է, ինչպես նաև հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) անդամ: Հոկտեմբերի 18-19-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունենալու ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստը, որին պետք է մասնակցի նաև պարոն Օհանյանը: Այդ կապակցությամբ քննիչ Բ. Չիլինգարյանին միջնորդություն եմ ներկայացրել ժամանակավորապես վերացնել սահմանահատման արգելքը, ներկայացնելով նաև Ազգային ժողովի նախագահի կողմից տրված տեղեկանքը` Վեհաժողովի ու պարոն Օհանյանի մասնակցության անհրաժեշտության մասին: Ընդ որում, նշել եմ, որ Վեհաժողովին պարոն Օհանյանի մասնակցությունը բխում է Հայաստանի պետական շահից:

Քննիչ Չիլինգարյանը, միջնորդությունը մերժել է, ըստ էության ընդգծելով այն միտքը, որ ճիշտ է քրեական պատասխանատվության ժամկետներն անցել են և պարոն Օհանյանը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքը կանխատեսում է, որ Վեհաժողովին մասնակցելու համար Հայաստանից մեկնելուց հետո պարոն Օհանյանը չի վերադառնա և կթաքնվի այն գործով քննությունից, որով չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել: Իսկ թե ինչու է քննիչը նման բան կանխատեսում, իր` իմ գնահատմամբ անհեթեթության գլուխգործոց որոշման մեջ նշված չէ:

Պատկերացնու՞մ եք, խոսքը գնում է այն մարդու մասին, ով Արցախի հերոս է, Գեներալ գնդապետ, Արցախի ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախյան ազատամարտում ոտքն է կորցրել, Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 օրյա պատերազմին ակտիվ մասնակցություն է ունեցել, գործող քաղաքական իշխանությանն ընդդիմադիր խորհրդարանական ամենամեծ` «Հայաստան» խմբակցության ղեկավարն է:

Իմ համար ամեն ինչ պարզ է. ՀՔԾ-ում հասկանում են, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանին լավագույնս կարող է ներկայացնել ռազմաքաղաքական գործիչ պարոն Սեյրան Օհանյանը, ինչն էլ թույլ չտալու համար քննիչ Չիլինգարյանը միջնորդությունը մերժելով արգելեց Ազգային ժողովի պատգամավորին` Վեհաժողովին մասնակցելով իրականացնել իր պատգամավորական լիազորությունները:

Դա ձեռնտու է Ադրբեջանին:

Ամոթ:

Հ.Գ.

Չեմ բացառում, որ քննիչ Չիլինգարյանը ոչ թե Ադրբեջանի շահերը սպասարկելու նպատակով արգելեց պարոն Օհանյանին մասնակցել ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստին, այլ իր անձնական շահերից ելնելով, որպեսզի անձի, պատգամավորի կյանքը դժվարացնող նման սահմանափակումների ու ճնշումների միջոցով պարոն Օհանյանից կորզի համաձայնություն` անհիմն ու շինծու քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցնելու համար:

Ամեն դեպքում` ամոթ:

Հ.Գ.Գ.

Քննիչի մերժման որոշումը ստացել եմ երեկ: Երեկ էլ այն բողոքարկել եմ դատախազին: Դեռ կարճ, բայց ժամանակ կա ամոթալի ապօրինությունը դադարեցնելու համար»,- գրել է նա:

Առուշանյանը ներկա կլինի դատական նիստին․ «Առուշ Առուշանյան» դաշինքը գորիսցիներին հրավիրում է դատարանի դիմաց
27 ռուս դիվանագետներ ընտանիքներով ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ը
«Հաղթանակ» կամրջին 25-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձ է կանխվել
Արմավիրի մարզում առկա է մառախուղ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 409 նոր դեպք. մահացել է 30 քաղաքացի
Պայթյուն Գյումրիում․ կա տուժած
Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ ԱԻՆ
Օրվա աստղագուշակ
Փաշինյանի իշխանության օրոք այդ օպերատիվ կապն Ադրբեջանի հետ անընդհատ եղել է. Բորիս Ավագյան
Ինչպես են փոխվում ներառական կրթության կարգավորումները՝ օրենքի նոր փոփոխությամբ
Բաքուն բացահայտ նշեց, որ ինչ ուզենա՝ դա էլ կանի՝ թե Գեղարքունիքի, թե Վայոց Ձորի, թե Սյունիքի ուղղությամբ. Գագիկ Համբարյան
Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԶՈՒ-երի խաղաղապահ բրիգադի հրամանատարի գլխավորած պատվիրակությանը
Նախագահն ընդունել է Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին
Չավուշօղլուն Աշխաբադում «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսել
Անահիտ Սիմոնյանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել
Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ. Հակոբ Կարապետյանը հերքում է Էկոնոմիկայի նախարարության տարածած տեղեկատվությունը
Արագածոտնի մարզի ջրատարներից մեկում ջուր չլինելու պատճառով Կարաս տեսակի ձկները սատկել են
Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը ակտիվ է պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում․ՄԻՊ
Իրականում երբ է արված «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հայտնի լուսանկարը
Պրեմիերա․ Քրիստինա Եղոյան՝ «Պապ ջան»
Կյանքից հեռացել է լրագրող Արա Գալոյանը
Տղամարդը սպառնում է իրեն ցած նետել «Հաղթանակ» կամրջից
Հորդոր հաջորդ իշխանությանը. երբեք և ոչ մի դեպքում մի փորձե'ք կարգի բերել երկիրը. Կարեն Ճշմարիտյան
Կադրեր Սոնա Ռուբենյանի հարսանիքից
44-օրյա պատերազմի մասնակիցները պարային ելույթ են ունեցել սպորտային պարերի՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը
Քանի որ միջանցքը կարմիր գիծ է ռուսների համար՝ չեմ կարծում՝ ռուսները զիջումների գնան. Արթուր Ղազարյան
«Moderna» ընկերությունը հայտարարել է Covid-19-ի նոր շտամի դեմ պատվաստանյութ մշակելու ծրագրերի մասին
Նոր շտամի տարածման պատճառով Վրաստան մուտք գործող 8 երկրների քաղաքացիների համար կգործի սահմանի հատման կանոնակարգ
Կասկածներ կան, որ Վանեցյանին գաղտնալսած ծրագիրն օգտագործել են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ. Սամվել Մարտիրոսյան
Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու
Հարցերի հարցը մեկն է. որ գերտերության ազդեցության տակ է լինելու Հյուսիս-Հարավ միջանցքը. Ղազինյան
Հայկակ Արշամյանի թեկնածությունը հաստատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում
«Ես վաղուց սովորել եմ շնորհակալ լինել ամեն մանրուքի համար՝ ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան»․ Արմինկա
Անշարժ գույքի գինը աճել է․ որքա՞ն է աճել և որոնք են պատճառները․ մանրամասնում են անշարժ գույքի գործակալները
Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան
ԱՀԿ-ն ահազանգում է կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոնի» մասին, այն ավելի արագ է տարածվում, քան նախորդները․ԱՆ
Այսօր ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանի հետ հանդիպեցինք Մասդար ընկերության գլխավոր տնօրեն Մուհամեդ Ալ Ռամահիին. Ավինյան
Մենք փաստացի ընդունել ենք Թուրքիայի օրակարգը․ քաղաքագետը՝ եռակողմ հանդիպման մասին
Գերմանիայում հայտնաբերվել է Covid-ի նոր շտամով վարակվելու դեպք
«Ազատագրական շարժումը» վաղը երթով կգնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Պարեկայինների բերման ենթարկած տղամարդը գողության մասին խոստովանական բացատրություն է տվել
Ինչպես են տաղավարում շնորհավորում Պետրոս Ղազարյանի տարեդարձը (տեսանյութ)
Ազատագրական շարժումն իր պայքարը տանում է նաև մարզեր
«Նշված դիրքը նախկին Խորհրդային Հայաստանի ներքին վարչական սահմանից 3,5 կմ խորքում է՝ մեր տարածքի մեջ». վերլուծաբան
Բրիտանական բանակը վերադառնում է Գերմանիա՝ ռուսական սպառնալիքի պատճառով
Ադրբեջանցի «ծռերը» կարծում են՝ մեծ եղբորը կարող են փոխարինել Իսրայելը, Բրիտանիան ու Պակիստանը. Ստեփան Դանիելյան
Մենք պետք է դառնանք այդ բուլդոզերը, որը պետք է մաքրի մեր քաղաքական դաշտը, ում վառելու է՝ վառի. Վազգեն Պետրոսյան
ՄԻԵԴ-ը գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել
Ազատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի հրաժարականները. Արա Զոհրաբյան
Գիտության ֆինանսավորման ամերիկյան կառույցները մտադիր են գործարկել հայ գիտնականներին ֆինանսավորելու 3 հիմնական մեխանիզմ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™