Փաշինյանի իշխանության օրոք այդ օպերատիվ կապն Ադրբեջանի հետ անընդհատ եղել է. Բորիս Ավագյան Բաքուն բացահայտ նշեց, որ ինչ ուզենա՝ դա էլ կանի՝ թե Գեղարքունիքի, թե Վայոց Ձորի, թե Սյունիքի ուղղությամբ. Գագիկ Համբարյան Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ. Հակոբ Կարապետյանը հերքում է Էկոնոմիկայի նախարարության տարածած տեղեկատվությունը Իրականում երբ է արված «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հայտնի լուսանկարը Քանի որ միջանցքը կարմիր գիծ է ռուսների համար՝ չեմ կարծում՝ ռուսները զիջումների գնան. Արթուր Ղազարյան Կասկածներ կան, որ Վանեցյանին գաղտնալսած ծրագիրն օգտագործել են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ. Սամվել Մարտիրոսյան Անշարժ գույքի գինը աճել է․ որքա՞ն է աճել և որոնք են պատճառները․ մանրամասնում են անշարժ գույքի գործակալները Մենք փաստացի ընդունել ենք Թուրքիայի օրակարգը․ քաղաքագետը՝ եռակողմ հանդիպման մասին Ազատագրական շարժումն իր պայքարը տանում է նաև մարզեր Աջափնյակում մետրո ունենալը՝ լոկ երազանք․ քաղաքապետարանի մանիպուլյացիան Որոտանի և Շուռնուխի բնակիչներն արձագանքում են ադրբեջանական SOCAR ընկերության կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհին բացված բենզալցակայանին Իրավիճակը Սիսիանի՝ Իշխանասար և Անգեղակոթ գյուղերում
Լավագույն տեսանյութերը. Youtube


Նիկո՛լ, հեռացիր, պարտված, նվաստացված ղեկավարը չի կարող արժանապատիվ հետապնդել մեր շահերը իրեն պարտության և նվաստացման ենթարկած ղեկավարի առաջ. Լևոն Զուրաբյան

Սոցցանցերի քրոնիկոն

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱՊՀ երկրների ղեկավարների հեռավար հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ վերնագրելով այն «Նիկո՛լ, հեռացիր»։

«Այսօր, հոկտեմբերի 15-ին, ԱՊՀ երկրների ղեկավարների հեռավար հանդիպումն էր, որը հեռարձակվում էր «Россия 24» հեռւստաալիքով, և մեզ բախտ վիճակվեց (կամ միգուցե՝ դժբախտություն) ուղիղ եթերում ունկնդրել Ալիեւի և Փաշինյանի ելույթները։
Ալիևն իր ելույթում մեղադրեց Հայաստանին բազմաթիվ հանցագործությունների մեջ, Ադրբեջանի տարածքները օկուպացնելու և ամբողջությամբ ավերելու, մզկիթները քանդելու կամ մւսուլմաններին հատուկ վիրավորելու նպատակով մզկիթներում խոզեր պահելու, Իրանի հետ միասին, ըստ էության, պետականորեն նարկոտրաֆիկ կազմակերպելու և նմանատիպ այլ բաների համար։
 
Նրանից անմիջապես հետո ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը։ Մի կողմ թողնեմ ռուսերենի գրավոր տեքստը դժվարությամբ և անգրագետ մարդու առոգանությամբ կարդալու խնդիրները, որոնք բնորոշ են նաև իր անգլերենին։ Բովանդակությամբ դա մի խղճուկ ելույթ էր, որում Փաշինյանը ոչ մի համարժեք պատասխան չտվեց Ալիևի շահարկումներին ու ստերին և Հայաստանին այդպիսի լայն լսարանի առջև նվաստացնելու փորձերին։
 
Մասնավորապես, Փաշինյանը հերթական անգամ չներկայացրեց ղարաբաղյան հակամարտության էությունը և պատերազմական գործողությունների հրահրման իրական մեղավորներին։ Պետք էր ասել, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի կառավարության միջև հակամարտության գլխվավոր պատճառը եղել է Ադրբեջանի՝ ըստ էության ցեղասպան մտադրությունը ռազմական գործողություններով հայաթափելու Արցախը, որը հանդգնել էր պահանջել անվտանգություն և ազատություն։ Պետք էր ասել, որ անվտանգության գոտին ստեղծվել էր հենց մարդկանց կյանքն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, այն բանից հետո, երբ Ադրբեջանում տեղի ունեցան հայերի բազմաթիվ ջարդեր, իսկ հետագայում նաև Ադրբեջանը բազմիցս խախտելով զինադադարի մասին պայմանավորվածությունները և ՄԱԿ֊ի անվտանգության Խորհրդի բանաձևերը, վերսկսել էր պատերազմական հարձակումները։ Փաշինյանը այս ամենը չգիտի՞, թե՞ նպատակահարմար չի համարել հիշատակել։ Ստացվեց այնպես, կարծես Ադրբեջանն իրեն պահել է հրեշտակի պես, իսկ դաժան և վայրի հայերը օկուպացրել են Ադրբեջանի տարածքները և զբաղվել քանդարարությամբ և վանդալիզմով։
 
Նիկոլը նաև չբացատրեց, որ ղարաբաղյան հակամարտության ավարտի մասին Ալիևի պնդումներ անհիմն են, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և ազատության խնդիրը, ինչը, ինչպես արդեն ասվեց, ղարաբաղյան հակամարտության բուն պատճառն է։
 
Ալիևի մեղադրանքները Իրանի հետ պայմանավորված նարկոտրաֆիկ կազմակերպելու վերաբերյալ հավասարազոր էին Հայաստանն ու Իրանը կազմակերպված հանցագործությամբ զբաղվող և այն հովանավորող պետություններ հայտարարելուն, ինչին պետք էր շատ հստակ հակահարված տալ։ Ալիևի պնդումները պետք է որակվեին որպես ստախոս թշնամական պրոպագանդա, որն ուղղված է հաշտության և լարվածության, ինչպես նաև էթնիկ ատելության մթնոլորտի հաղթահարման բոլոր ջանքերի դեմ։ Սակայն Նիկոլը վախենում էր տալ Ալիևի կամ Ադրբեջանի անունը, անգամ երբ խոսեց այն մասին, որ սադրանքները մեր տարածաշրջանւմ ամենօրյա առօրյա են դարձել։
 
Փաշինյանի նման վախվորածության պատճառը ակնհայտ է, և այն որևէ կապ չունի դիվանագիտության կամ խաղաղության հաստատման անհրաժեշտության հետ։ Նրա պահվածքը նման է քուչի պոռոտախոս լակոտի վարքին, որը հոխորտում է փողոցային կռվից առաջ, իսկ հետո ընդունում իրեն ծեծածի գերակայությունը։ Համարժեք չեն ոչ նրա սպառնալից հոխորտանքը պատերազմից առաջ, ոչ էլ՝ պարտությունից հետո ամենինչում զիջելու և ամեն գնով Ալիևի բարկությունից խուսափելու ցանկությունը։
 
ԱՊՀ այսօրվա նիստը ցույց տվեց, թե ինչպես է Փաշինյանը «պաշտպանում» մեր ազգային շահերը միջազգային բանակցություններում։ Նման ղեկավարով և նրա քաղաքականությունն իրականացնող ներկայացուցիչներով և դիվանագետներով մենք բոլոր բանակցություններում և հարթակներում ներկայացվելու ենք սխալ, անհամոզիչ և արդյունքում անընդհատ պարտվելու ենք։ Այս ամենը ցույց է տալիս նաև, որ պարտված, նվաստացված ղեկավարը չի կարող արժանապատիվ և արդյունավետ հետապնդել մեր շահերը նրան պարտության և նվաստացման ենթարկած ղեկավարի առաջ, ոչ միայն տգիտության, այլ նաև՝ զուտ հոգեբանական պատճառներով» , - գրել է Լևոն Զուրաբյանը։

 

Առուշանյանը ներկա կլինի դատական նիստին․ «Առուշ Առուշանյան» դաշինքը գորիսցիներին հրավիրում է դատարանի դիմաց
27 ռուս դիվանագետներ ընտանիքներով ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ը
«Հաղթանակ» կամրջին 25-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձ է կանխվել
Արմավիրի մարզում առկա է մառախուղ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 409 նոր դեպք. մահացել է 30 քաղաքացի
Պայթյուն Գյումրիում․ կա տուժած
Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ ԱԻՆ
Օրվա աստղագուշակ
Փաշինյանի իշխանության օրոք այդ օպերատիվ կապն Ադրբեջանի հետ անընդհատ եղել է. Բորիս Ավագյան
Ինչպես են փոխվում ներառական կրթության կարգավորումները՝ օրենքի նոր փոփոխությամբ
Բաքուն բացահայտ նշեց, որ ինչ ուզենա՝ դա էլ կանի՝ թե Գեղարքունիքի, թե Վայոց Ձորի, թե Սյունիքի ուղղությամբ. Գագիկ Համբարյան
Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԶՈՒ-երի խաղաղապահ բրիգադի հրամանատարի գլխավորած պատվիրակությանը
Նախագահն ընդունել է Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին
Չավուշօղլուն Աշխաբադում «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսել
Անահիտ Սիմոնյանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել
Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ. Հակոբ Կարապետյանը հերքում է Էկոնոմիկայի նախարարության տարածած տեղեկատվությունը
Արագածոտնի մարզի ջրատարներից մեկում ջուր չլինելու պատճառով Կարաս տեսակի ձկները սատկել են
Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը ակտիվ է պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում․ՄԻՊ
Իրականում երբ է արված «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հայտնի լուսանկարը
Պրեմիերա․ Քրիստինա Եղոյան՝ «Պապ ջան»
Կյանքից հեռացել է լրագրող Արա Գալոյանը
Տղամարդը սպառնում է իրեն ցած նետել «Հաղթանակ» կամրջից
Հորդոր հաջորդ իշխանությանը. երբեք և ոչ մի դեպքում մի փորձե'ք կարգի բերել երկիրը. Կարեն Ճշմարիտյան
Կադրեր Սոնա Ռուբենյանի հարսանիքից
44-օրյա պատերազմի մասնակիցները պարային ելույթ են ունեցել սպորտային պարերի՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը
Քանի որ միջանցքը կարմիր գիծ է ռուսների համար՝ չեմ կարծում՝ ռուսները զիջումների գնան. Արթուր Ղազարյան
«Moderna» ընկերությունը հայտարարել է Covid-19-ի նոր շտամի դեմ պատվաստանյութ մշակելու ծրագրերի մասին
Նոր շտամի տարածման պատճառով Վրաստան մուտք գործող 8 երկրների քաղաքացիների համար կգործի սահմանի հատման կանոնակարգ
Կասկածներ կան, որ Վանեցյանին գաղտնալսած ծրագիրն օգտագործել են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ. Սամվել Մարտիրոսյան
Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու
Հարցերի հարցը մեկն է. որ գերտերության ազդեցության տակ է լինելու Հյուսիս-Հարավ միջանցքը. Ղազինյան
Հայկակ Արշամյանի թեկնածությունը հաստատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում
«Ես վաղուց սովորել եմ շնորհակալ լինել ամեն մանրուքի համար՝ ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան»․ Արմինկա
Անշարժ գույքի գինը աճել է․ որքա՞ն է աճել և որոնք են պատճառները․ մանրամասնում են անշարժ գույքի գործակալները
Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան
ԱՀԿ-ն ահազանգում է կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոնի» մասին, այն ավելի արագ է տարածվում, քան նախորդները․ԱՆ
Այսօր ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանի հետ հանդիպեցինք Մասդար ընկերության գլխավոր տնօրեն Մուհամեդ Ալ Ռամահիին. Ավինյան
Մենք փաստացի ընդունել ենք Թուրքիայի օրակարգը․ քաղաքագետը՝ եռակողմ հանդիպման մասին
Գերմանիայում հայտնաբերվել է Covid-ի նոր շտամով վարակվելու դեպք
«Ազատագրական շարժումը» վաղը երթով կգնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Պարեկայինների բերման ենթարկած տղամարդը գողության մասին խոստովանական բացատրություն է տվել
Ինչպես են տաղավարում շնորհավորում Պետրոս Ղազարյանի տարեդարձը (տեսանյութ)
Ազատագրական շարժումն իր պայքարը տանում է նաև մարզեր
«Նշված դիրքը նախկին Խորհրդային Հայաստանի ներքին վարչական սահմանից 3,5 կմ խորքում է՝ մեր տարածքի մեջ». վերլուծաբան
Բրիտանական բանակը վերադառնում է Գերմանիա՝ ռուսական սպառնալիքի պատճառով
Ադրբեջանցի «ծռերը» կարծում են՝ մեծ եղբորը կարող են փոխարինել Իսրայելը, Բրիտանիան ու Պակիստանը. Ստեփան Դանիելյան
Մենք պետք է դառնանք այդ բուլդոզերը, որը պետք է մաքրի մեր քաղաքական դաշտը, ում վառելու է՝ վառի. Վազգեն Պետրոսյան
ՄԻԵԴ-ը գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել
Ազատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի հրաժարականները. Արա Զոհրաբյան
Գիտության ֆինանսավորման ամերիկյան կառույցները մտադիր են գործարկել հայ գիտնականներին ֆինանսավորելու 3 հիմնական մեխանիզմ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™