Տարբեր կարծիքներ մեր ներսում ևս կան. Միքայել Նահապետյանը՝ Փարաքարում կոալիցիա կազմելու մասին Տարբեր անշունչ առարկաների ինչ-որ արտահայտած հնչյուններին պատասխանելու սովորություն չունեմ. ՀՅԴ ԳՄ անդամը՝ Վահագն Ալեքսանյանի հայտարարության մասին Ինչու ԼՀԿ-ն 5 տարի առաջ Վանաձորում ստացավ 12.800 ձայն, այսօր՝ 1328 «Խորհուրդներ սեքսոլոգից». Մթերքներ, որոնք կարող են էապես ազդել ձեր սեռական կյանքի որակի վրա (18+) Որ տարիքում է կարելի նստեցնել երեխաներին Աբովյանի բնակիչները շատ լավ գիտեն, որ եթե մեր կողմից ինչ-որ բան ասվում է, դա անպայման իրականացվում է. Արման Աբովյան Երբ վերջնական մանդատների թիվը պարզ լինի, այն ժամանակ քաղաքական ուժերն իրար մեջ եզրեր կգտնեն. Սոս Հակոբյանը՝ Վանաձորում կոալիցիա կազմելու մասին Ով է նա. Թաթոյանին մենք սիրում ենք, թող չփոխեն. Քաղաքացիները՝ ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուի մասին Առաջին անգամ է, որ մեկ ուժ է առաջադրվում. ԿԸՀ քարտուղարը՝ երեկվա ՏԻՄ ընտրությունների մասին Իշխանությունը ստացել է այնքան, ինչքան աշխատել է. Քաղաքացիները՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին Ես ավելին էի սպասում. դեռ աֆրիկյան կենդանի սիրում են մեր ժողովուրդը. Ռաֆիկ Անդրեասյանը՝ Վեդիի ընտրությունների մասին Ինչպես է հաշվարկվում անցողիկ շեմը եւ որոշվում մանդատների քանակը
Լավագույն տեսանյութերը. Youtube


Կբացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսի երևանյան փուլը. ԿԳՄՍՆ

Հասարակություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանի «Ժամանակակից արվեստի թանգարանի» նախաձեռնությամբ «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում հոկտեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված սրահում կմեկնարկի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսի երևանյան փուլը:

Կցուցադրվեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907 – 2000 թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920 – 2013 թթ.) գրաֆիկական աշխատանքները:

Ցուցադրության երևանյան փուլի մեկնարկից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյանը «Ժամանակակից արվեստի թանգարանի» մշտական ցուցասրահում, որտեղ ներկայացված են Ժանսեմի և Գառզուի աշխատանքերը, հանդես են եկել մամուլի ասուլիսով:

ԺԱԹ տնօրեն Նունե Ավետիսյանն ընդգծել է, որ ցուցադրությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի միջոցով, ինչն էլ հնարավորություն է ընձեռել նման կարևոր և հետաքրքիր ցուցադրությունը նախ և առաջ ներկայացնել Գյումրիում, Վանաձորում, ապա՝ Երևանում:
«Բավականին մեծ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, որպեսզի կարողանանք Գյումրիում, Վանաձորում, Երևանում պատշաճ ներկայացնել և ճանաչելի դարձնել ֆրանսահայ անվանի արվեստագետների՝ Գառզուի և Ժանսեմի ստեղծագործությունները: Ցուցահանդեսի շրջանակներում արվեստաբան, նկարիչ, ԺԱԹ-ի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Լուսինե Նաղդալյանն անցկացրել է «Մենատիպ և խառը տեխնիկա. ստեղծագործենք միասին» խորագրով աշխատարանը, որին մասնակցել է շուրջ 80 երիտասարդ արվեստագետ: Նախագծի շրջանակներում Արամ Սուքիասյանի հեղինակությամբ նկարահանվել է նաև տեսաֆիլմ՝ անգլերեն ենթագրերով, որտեղ ներկայացվում են երկու նկարիչների կյանքն ու գործունեությունը: Գյումրիում բացման արարողությանը ելույթ է ունեցել «Կադանս» երաժշտախումբը (գեղարվեստական ղեկավար` Հակոբ Ջաղացպանյան), իսկ Վանաձորում` Վանաձորի կամերային նվագախմբի լարային քառյակը (գեղարվեստական ղեկավար` Ռուբեն Ասատրյան): Այնուհետև, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ հրատարակվել է ցուցադրության երկլեզու (հայերեն, ֆրանսերեն) պատկերագիրքը»,- նշել է Նունե Ավետիսյանը՝ հավելելով, որ և՛ ցուցադրությունը, և՛ արվեստագետների համար անցկացրած աշխատարանը մարզերում մեծ արձագանք են ստացել, և հույս է հայտնել, որ նման ծրագրերը կլինեն շարունակական, և բոլոր մարզերում հնարավոր կլինի ներկայացնել ցուցադրությունը:

Նունե Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել աջակիցներին, գործընկերներին և տեղեկացրել, որ հոկտեմբերի 17-ին կայանալիք ցուցահանդեսի երևանյան փուլի գործընկերն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի նշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով իրականացված այս նախագիծը, որը կազմվել էր ԺԱԹ-ի կողմից, բազմաբովանդակ և բազմաշերտ է: Վարչության պետը հիշեցրել է, որ 2018 թվականից մշակութային ծրագրերն ընտրվում են մրցութային կարգով, և այս տարի թանգարանների ծրագրերի շրջանակներում հանձնաժողովի կողմից մեծ հավանության է արժանացել «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը:

«Այս նախաձեռնությունը հետաքրքիր և մրցունակ է մի շարք բաղադրիչներով. նախ՝ նախարարության ռազմավարական գերակայությունների մեջ կարևորվում է մշակութային ապակենտրոնացումը, և սա այն բաղադրիչներից մեկն էր, որի միջոցով ծրագիրը մեկնարկելու էր Գյումրիից, հետո՝ Վանաձոր, ապա վերադառնալու էր Երևան: Շատ կարևոր էր ծրագրի թեմատիկան՝ Հայաստան-Ֆրանսիա, հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված համագործակցությունը, որի շրջանակներում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ֆինանսավորմամբ լույս է ընծայվել ցուցադրության պատկերագիրքը»,- ասել է Աստղիկ Մարաբյանը՝ շնորհակալություն հայտնելով ֆրանսիացի գործընկերներին:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն էլ շեշտել է, որ Ֆրանսիայի դեսպանությունն անչափ կարևորում է մշակույթն ու մշակութային ժառանգությունը, դրա շրջանակներում՝ նախագծերի իրականացումն ու զարգացումը, որ հայ-ֆրանսիական համագործակցության ամուր կապերի երաշխիքն է:

«Մշակույթն ու մշակութային ժառանգությունն այն ոլորտներից են, որտեղ պետք է առավել խորացնենք մեր համագործակցությունը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը շարունակելու է համագործակցությունը տարբեր մշակութային հաստատությունների հետ՝ իրականացնելու տարբեր նախագծեր և փորձի փոխանակման ծրագրեր: Այս համատեքստում, երբ ԺԱԹ տնօրեն Նունե Ավետիսյանը ներկայացրեց ցուցադրության ծրագիրը, այն մեզ շատ հետաքրքրեց, այդ պատճառով ստանձնեցինք ցուցադրության պատկերագրքի հրատարակման աջակցությունը»,- ասել է Գիյոմ Նարժոլեն և ընդգծել, որ աջակցությունն այս ծրագրին աջակցություն է արվեստին և հավելյալ հնարավորության ընձեռում՝ հանրությանը երկու մեծանուն նկարիչների ստեղծագործություններին ծանոթացնելու:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյանը, շարունակելով համագործակցության թեման, նշել է, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և ժամանակակից արվեստի թանգարանի միջև «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագիրը կրող ցուցահանդեսով հիմք դրված համագործակցությունը շարունակաբար կզարգանա և կամրապնդվի:

«Հատկանշական է, որ այս ծրագիրը համընկնում է «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ընթացող ծավալուն փոփոխություններին՝ և՛ բովանդակային, և՛ ստեղծագործական առումով: Մասնավորապես, վերջերս վերաբացվել են դահլիճի հարակից երկու ճեմասրահները, որտեղ էլ հոկտեմբերի 17-ին կբացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագիրը կրող ցուցահանդեսի երևանյան փուլը, որը կգործի մինչև հոկտեմբերի 24-ը: Ցուցադրության շրջանակներում տեղի կունենա հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների դասական երաժշտության համերգ «Սարյան» լարային քառյակի, միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիր, դաշնակահար Լիլիթ Զաքարյանի մասնակցությամբ»,- եզրափակել է Արմեն Մանասյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-28-ը «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը իրականացվել է նաև Գյումրիի «Ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանում» և հոկտեմբերի 1-4-ը Վանաձորի «Կերպարվեստի թանգարանում»:

Մի ստեք. Թեժ բանավեճ՝ Արսեն Թորոսյանի և Թագուհի Թովմասյանի միջև
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 58 դեպք
Քանի վերահաշվարկի դիմում է ստացվել
Երբ որ դուք գաք իշխանության, այդ մեքենան կլինի նաեւ ձերը. Բադալյանը՝ ընդդիմությանը
Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը որոշել են համատեղ ստանձնել Թալին համայքնի կառավարման պատասխանատվությունը
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Mercedes-ը, Toyota-ն ու Opel-ը. կան վիրավորներ
Մեր երկրի, մեր ժողովրդի համար կրկին դժվարին ժամանակներ են, բայց մենք շարունակում ենք կրկին արարել ու ստեղծել. Ծառուկյան
Տարբեր կարծիքներ մեր ներսում ևս կան. Միքայել Նահապետյանը՝ Փարաքարում կոալիցիա կազմելու մասին
Թագուհի Թովմասյանի ճեպազրույցը
Վարույթ է ընդունվել ադրբեջանական դիրքից Մխիթարաշենի տներից մեկի ուղղությամբ կրակահերթեր արձակելու դեպքի առթիվ հարուցված քրգործը
Իշխանությունը խուսափում է հրապարակային դարձնել այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում. Օհանյան
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը
Հայ ժողովուրդը կորցրեց ԱՄՆ-ում իր ամենաթանկագին բարեկամներից մեկին. Արարատ Միրզոյան
Տարբեր անշունչ առարկաների ինչ-որ արտահայտած հնչյուններին պատասխանելու սովորություն չունեմ. ՀՅԴ ԳՄ անդամը՝ Վահագն Ալեքսանյանի հայտարարության մասին
Մեզ հասել են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ. ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը
Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին
Ռուս խաղաղապահները 9 տոննա մարդասիրական բեռ են հասցրել ԼՂ
ՀՀ ժողովուրդը հոգնել է այս կենցաղային և ոչ քաղաքական ելույթներից. Ալեն Սիմոնյան
Գերիների վերադարձի, Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին Թաթոյանը ներկայացրել է Ֆրանսիայի գործընկերոջը
Դանիայում կորոնավիրուսի Օմիկրոն շտամի բռնկում է
Ինչու ԼՀԿ-ն 5 տարի առաջ Վանաձորում ստացավ 12.800 ձայն, այսօր՝ 1328
Դուք կարողացե՞լ եք ապահովել Փաշինյանի, ԱԳ և ՊՆ նախարարի, ԱԱԾ տնօրենի ներկայությունը նիստին. Աննա Գրիգորյանը՝ ԱԺ նախագահությանը
Արծվիկ Մինասյանի ճեպազրույցը
Հայաստանը կանգնել է անխուսափելի ընտրության առաջ. կամ նոր պատերազմ, կամ իշխանափոխություն. Արտակ Զաքարյան
Էդ անձեռմխելիության հաղթահարումը ուրիշ հետաքրքիր երևույթ է. Վահագն Ալեքսանյան
Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ պետք է համախմբված և միասնաբար կառուցենք մեր ամուր տուն-հայրենիքը. Արմեն Սարգսյան
Դավիթ Բաբայանը Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
Արագածոտնի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Ռոբերտ Քոչարյանի անունից վաղ առավոտյան Գյումրիում ծաղկեպսակ է դրվել
Շատ տարօրինակ է զինծառայողներին արտոնություն տալու նախագծին բացասական եզրակացություն տալը. Աբրահամյան
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցի առիթով
Թոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի «պադավատի» համար կա. Արեգնազ Մանուկյան
Հաստատվել է կորոնավիրուսի 522 նոր դեպք, մահացել՝ 27 մարդ
ԱԺ նիստը շարունակվում է. Ուղիղ
Չկա Հայաստան` առանց Արցախ, չկա Արցախ`առանց Հայաստան. Ասպրամ Կրպեյանի երդումը
Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը
ՔՊ-ն Աբովյանի 41 ընտրական տեղամասից 25-ում կբողոքարկի և վերահաշվարկի դիմում կներկայացնի. Ռոմանոս Պետրոսյան
Նոր Արմավիր գյուղում բնակելի տուն է այրվել. Կանխվել է կրակի տարածումը հարակից տների ուղղությամբ
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Միտումնավոր անջատել են parliament.am-ով հեռարձակման ձայնը Ասպրամ Կրպեյանի երդման ժամանակ
Ավերիչ երկրաշարժի թողած չսպիացող վերքերը յուրաքանչյուր տարի այս օրը վերապրում ենք նորովի. Շիրակի մարզպետ
Պատրաստակամ ենք ընդլայնել համագործակցությունը․ Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Օրվա աստղագուշակ
ԱԺ-ն մեկնարկել է քառօրյայի աշխատանքները. ՈՒՂԻՂ
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններից հետո մի շարք համայնքներում մերժում է համագործակցությունը նախկիններին աջակցող ուժերի հետ
Ստեփանավանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցն է
«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվել
«Փաստ». Նոյեմբերյանում էլ ՔՊ-ն կդառնա ընդդիմություն
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™