Իրենք հաղորդակցվում են սատանայի հետ, դրա համար հարվածում են Աստծո հետ հաղորդակցվելու լեզվին՝ հայերենին. Սրապիոնյան Հիմնադրամին դաս կլինի, որ Կառավարությանը չի կարելի փող տալ, հիմնադրամը դրա համար ստեղծված չէր. Արա Վարդանյան Անշրջելի իրողությունների հորձանուտում Հայաստանում կյանքը կանգ է առել. Մասնակից ենք եւ մեղավոր Պատկերացնու՞մ եք, ընտրվելու դեպքում, Ղազինյանն ինչ կանի Անդրանիկ Քոչարյանին կամ «Ուսապարկ Վահագին». քաղաքագետ Ո՞վ էր արժանի «Ոսկե գնդակ» մրցանակին Առուշանյանը չի փորձում տրամաբանություն գտնել կատարվածում. պաշտպանը՝ Լուսինե Ավետյանի՝ կեղծ ցուցմունք տալու մասին Ոչ մի QR կոդերի ստուգում ոչ ոք չի կարողանալու պարտադրել. Աշոտ Բարսեղյանը՝ ԱՆ սահմանափակումների մասին Որքան արժի «Ձմեռ պապի և Ձյունանուշի» ծառայությունն այս տարի Սա հետապնդում է իմ անձի նկատմամբ, չեմ բացառում լիազորությունները դադարեցնելը. Զարուհի Նախշքարյան Այս պահին խուզարկում են Արշակ Հակոբյանի տունը. Տիգրան Աթանեսյան Գեներալ Մանվելի սանիկը, Նազարբաևի ընկերոջ եղբայրը, ադամանդագործական գործարանի հիմնադիր և համայնքապետեր. ՏԻՄ ընտրությունները Շիրակում Մինչև աշխարհի վերջն էլ կբողոքենք, կանենք էն, ինչ-որ պետք է. Վարդան Ղուկասյանը՝ որդու կալանավորման մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչ փոփոխություններ են նախատեսված անձնագրերի տրամադրման կարգում. մանրամասնում է Մնացական Բիչախչյանը

Իրավական

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին:

Ըստ նախագծի՝ ՀՀ քաղաքացիներն իրենց անձնագրում որպես ծննդավայր կարող են նշել ոչ թե պետությունը, այլ ծնվելու քաղաքը, ինչպես նաև՝ արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրվելու են ոչ թե մինչև 18, այլ մինչև նրանց 19 տարին լրանալը:

Այս փոփոխությունները սոցցանցերի օգտատերերի մոտ տարբեր քննարկումների առիթ դարձան, շատերը նշում էին, որ նախագծով պետականության վերացման գործընթաց է սկսվում, իսկ տղաներին էլ այսկերպ չեն թողնելու մինչև 18 տարեկանը երկրից դուրս գան։

ArmDaily.am-ի հետ զրույցում Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը, ում պաշտոնավարման օրոք է շրջանառության մեջ դրվել այս նախագիծը, նշեց, որ մեկնաբանությունները սխալ են, պետք է հանրության հետ աշխատել պարբերաբար, որպեսզի լիարժեք պարզաբանվի փոփոխության էությունը։

««Նույնականացման քարտերի և անձնագրերի մասին» օրենքով նշված է, որ քաղաքացու բնակության վայրը նշվում է միայն երկիրը, և այստեղ միշտ խնդիր էր առաջացնում. քաղաքացիություն ստացած աձը ներկայանում էր անձնագիր ստանալու, օրինակ՝ Երուսաղեմի պարագայում միշտ իրենց մոտ խնդիր էր առաջացնում, շատ ժամանակ, որ նշում էինք Իսրայել, քաղաքացին պնդում էր, որ չնշենք Իսրայել, այլ Երուսաղեմ, որովհետև Պաղեստինի հետ կապված ունեն խնդիրներ։ Կամ անձի ծննդյան վկայականում նշված է լինում ծննդյան վայրը, ենթադրենք՝ Աբխազիա, Օսեթիա, Ղրիմ, հետագայում տվյալ պարագայում կարգավիճակի փոփոխությամբ, թեկուզև չճանաչված պետություններ են, ծննդյան վկայականում այլ տվյալ է լինում, իսկ անձնագրում այլ տվյալ է լինում. մենք խնդրի առաջ էինք կանգնում։ Չճանաչված պետություն է՝ ի՞նչ պետք է նշվեր. Ռուսաստանի պարագայում իրավական առումով խնդիր էր առաջանում։ Աբխազիայի կամ Օսեթիայի պարագայում մենք իրավուք չունենք նշենք, քանի որ նրանք միջազգայնորեն ճանաչված սուվերեն պետություններ չեն»,- պարզաբանում է Բիչախչյանը։

Նա ասաց, որ այս նախագիծը միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում է մշակվել, և քաղաքացու ցանկությամբ է իրավական ակտում փոփոխությունը լինելու։

«Այսինքն նշվում է երկիրը, պետությունը, կամ քաղաքացու ցանկությամբ՝ մարզը, քաղաքը, կամ գյուղը։ Բոլոր պարագայում՝ չի վերացվում պետությունը, եթե քաղաքացին կպնդի, որ չի ուզի պետությունը նշվի, կամ կա այլ վիճահարույց խնդիր, որ պետական մարմինը կկանգնի խնդիրների առաջ, արդեն կնշվի բնակության վայրը»,- ասաց Բիչախչյանը՝ հավելելով, որ այս փոփոխությունը ի նպաստ քաղաքացու է։

Ինչ վերաբերում է արական սեռի քաղաքացիներին անձնագրերը մինչև նրանց 19 տարին լրանալը տրամադրվելուն՝ վարչության նախկին պետը նշեց, որ սա ևս ի նպաստ քաղաքացու է արվում։

«16 տարեկանը լրացած արական սեռի անձի անձնագիրը տրվում է մինչև 18 տարեկանը։ Միշտ պրակտիկայում խնդիր էր առաջանում. կամ դեռ դպրոցը չէր ավարտել և նրան անձնագիր էր պետք երկրից դուրս գալու համար, իսկ մենք չէինք կարողանում մինչև 18 տարեկանը դա տրամադրել, կամ դպրոցը 19 տարեկանում էր ավարտում, և պետք է գնար սովորելու, կամ ուսումնամարզական մրցումների ժամանակ անհրաժեշտ էր լինում անձնագիր, բայց անձնագիր ձեռքին չէր ունենում։ Դա միշտ խնդիր էր առաջացնում։ Այդ փոփոխությունը կատարվել է, որպեսզի մեկ տարի ավել, այսինքն 18-ի փոխարեն անձնագիրը տրամադրվի մինչև 19 տարեկան՝ առանց պաշտպանության նախարարության համապատասխան միջնորդություն ներկայացնելու»,- ասաց Բիչախչյանը։

Նա դրական է գնահատում այս նախագծի ընդունումը, միակ խնդիրը հանրության իրազեկվածության պակասի մեջ է տեսնում։

«Առաջացած խնդիրն էլ է հասկանալի. լարված իրավիճակ է քաղաքացիների մոտ։ Ցանկացած փոփոխություն իրենց մոտ առաջացմում է որոշակի հակադարձ բացասական ռեակցիա։ Բայց ճիշտ և պարբերաբար մի քանի անգամ հարցը մատուցելու պարագայում, կարծում եմ՝ այս խնդրից զերծ կմնան»,- ասաց Բիչախչյանը։

Օրվա աստղագուշակ
Ռուսաստանում առայժմ «օմիկրոն» շտամ չի հայտնաբերվել
Գեղարքունիքի Լիճք գյուղում խոշոր հրդեհի հետևանքով անկել է 700 ոչխար, 25 խոշոր եղջերավոր
«Ժողովուրդ». Նախարար Ավանեսյանը դեմ է զինծառայողներին արտահերթ բուժելու նախագծին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Ժողովուրդ». Դատախազից՝ դատավոր. Արթուր Դավթյանն այսուհետ ունի իր «աչքերն ու ականջները»
«Ժողովուրդ». Հանցագործությունները շատացել են. որն է պատճառ
«Հրապարակ».Ոստիկանության նոր Skoda-ները հերթով խափանվում են
«Հրապարակ». Անփոխարինելի «տիկտոկերուհին»
«Ժողովուրդ». Իրական աշխատավարձերը նվազել են
«Հրապարակ». «Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Իշխանություններին քննդատած հոգեւորականին կարգալույծ են անում
Եթե Թեւանը պատմի, թե ով էր իրեն տվել այդ մի շիշ արաղի փողը, կիմանանք թե ով է ֆինանսավորել այս հեղափոխություն կոչեցյալը. Արգիշտի Կիվիրյան
«Հրապարակ». «Սեւերի» ներկայացուցիչ Գեւորգ Փարսյանը մասնակցել է իշխանական հանձնախմբի նիստին
Լույս չի լինի
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 43829 պատվաստում
Անթիլիասի Մայրավանքում Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Անաստաս Միկոյանի 126-ամյակը
Կանանց ԱԱ Հայաստան-Նորվեգիա հանդիպումը մառախուղի պատճառով անավարտ է մնացել
Դուբայի օդանավակայանում հայը մեկ միլիոն դոլար է շահել
Տեղի է ունեցել Սյունիքի հարցերի միջգերատեսչական խմբի հերթական նիստը
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
«Ամբերդ» արգելոցը փակ կլինի այցելուների համար
Վահրամ Դումանյանն ընդունել է հայազգի արվեստագետ Ստաս Նամինին
Կովկասի բնության հիմնադրամը «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերին հատուկ տեխնիկա է նվիրաբերել
Կիմա Արզումանյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Հանրային քննարկման ներկայացրած նախագիծը սահմանում է դասագրքի հանդեպ պետության պահանջները․ Ժաննա Անդրեասյան
Լոնդոնում նշվել են Ալեքսանդր Սպենդիարյանի և Առնո Բաբաջանյանի հոբելյանները
Էրդողանի վերջին հայտարարություններից հետո թուրքական լիրան կրկին հասել է ռեկորդային ցածր մակարդակի
Կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը
Պետք է շարունակել թուրքական պատրաստի արտադրանքի ներմուծման արգելքը. Էմիլ Ստեփանյան
Վահան Նարիբեկյանը Մադրիդում մասնակցել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին
Ֆանտան գյուղում այրվել է մոտ 2 տ անասնակեր
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայիններն ավարտել են համատեղ զորավարժությունները
«Այգ-1» ծրագիրն իրականացնող Մասդար ընկերության կողմից ներկայացվել է անվերապահ, անվերադարձ և ըստ պահանջի Բանկի կատարողականի երաշխիքը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Մոսկվա
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
Երևանում մառախուղի պատճառով ընդհատվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղը
Ինչ կապ կա «Իմ քայլի» ռոլիկները նկարող ընկերության եւ սեպտեմբերի 21-ի միջոցառման միջեւ․Աղվան Վարդանյան
Իրենք հաղորդակցվում են սատանայի հետ, դրա համար հարվածում են Աստծո հետ հաղորդակցվելու լեզվին՝ հայերենին. Սրապիոնյան
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Դավիթ Բեկ բնակավայրում մասնակցել է զարգացման կենտրոնի բացման արարողությանը
Հրազդան քաղաքում ջրանջատում կիրականացվի
Կարեն Գիլոյանը ներկայացրել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգը
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է 20 երկրներում
Հիմնադրամին դաս կլինի, որ Կառավարությանը չի կարելի փող տալ, հիմնադրամը դրա համար ստեղծված չէր. Արա Վարդանյան
Ադրբեջանցիները Իշխանասարի հատվածում հետ են քաշվել, ջրի սակագինը կբարձրանա. Նոյեմբերի 30-ն՝ ամփոփ
Եղանակը Հայաստանում
Մարզերում շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստումային ակտիվ գործընթացը. ԱՆ
Լոռու մարզում անչափահասների ներգրավմամբ հանցագործությունները նվազել են
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™