Իրենք հաղորդակցվում են սատանայի հետ, դրա համար հարվածում են Աստծո հետ հաղորդակցվելու լեզվին՝ հայերենին. Սրապիոնյան Հիմնադրամին դաս կլինի, որ Կառավարությանը չի կարելի փող տալ, հիմնադրամը դրա համար ստեղծված չէր. Արա Վարդանյան Անշրջելի իրողությունների հորձանուտում Հայաստանում կյանքը կանգ է առել. Մասնակից ենք եւ մեղավոր Պատկերացնու՞մ եք, ընտրվելու դեպքում, Ղազինյանն ինչ կանի Անդրանիկ Քոչարյանին կամ «Ուսապարկ Վահագին». քաղաքագետ Ո՞վ էր արժանի «Ոսկե գնդակ» մրցանակին Առուշանյանը չի փորձում տրամաբանություն գտնել կատարվածում. պաշտպանը՝ Լուսինե Ավետյանի՝ կեղծ ցուցմունք տալու մասին Ոչ մի QR կոդերի ստուգում ոչ ոք չի կարողանալու պարտադրել. Աշոտ Բարսեղյանը՝ ԱՆ սահմանափակումների մասին Որքան արժի «Ձմեռ պապի և Ձյունանուշի» ծառայությունն այս տարի Սա հետապնդում է իմ անձի նկատմամբ, չեմ բացառում լիազորությունները դադարեցնելը. Զարուհի Նախշքարյան Այս պահին խուզարկում են Արշակ Հակոբյանի տունը. Տիգրան Աթանեսյան Գեներալ Մանվելի սանիկը, Նազարբաևի ընկերոջ եղբայրը, ադամանդագործական գործարանի հիմնադիր և համայնքապետեր. ՏԻՄ ընտրությունները Շիրակում Մինչև աշխարհի վերջն էլ կբողոքենք, կանենք էն, ինչ-որ պետք է. Վարդան Ղուկասյանը՝ որդու կալանավորման մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Տեղական իշխանիկների ժամանակն անցե՞լ է․ Փաշինյանի հայտարարությունն ու Ջերմուկի քաղաքապետի նոր ժ/պ-ն

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին որոշում է ստորագրել Վահագն Արսենյանին Ջերմուկ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ Վահագն Արսենյանը հայտնի խոշոր գործարար, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է։ 

Աշոտ Արսենյանը 2003-2018 թթ. եղել է խորհրդարանի պատգամավոր ՀՀԿ-ից, մինչ այդ էլ Ջերմուկի քաղաքապետն էր, իսկ դրանից էլ առաջ` Ջերմուկի հանքային ջրերի գործարանի տնօրենը։ Աշոտ Արսենյանը ՀՀԿ-ն լքեց հեղափոխությունից հետո՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման շուրջ թեժացած կրքերի ֆոնին, նա հայտարարել էր, որ ՀՀԿ-ական լինելն իրեն խանգարում է Ամուլսարի հարցը քննարկել ազդակիր համայնքի բնակիչների հետ։

Արսենյանը, սակայն, մեծապես հայտնի է ոչ թե որպես պատգամավոր, այլ որպես «Ջերմուկ գրուպի» սեփականատեր։ «Ջերմուկ գրուպին» է պատկանում Ջերմուկի հանքային ջրերի գործարանն ու արտադրությունը։ Հանքային ջրի արտադրությունը սկսվել է դեռ 1951 թվականին՝ խորհրդային ժամանակահատվածում։ Ընկերությունը հանքային ջուր է արտահանում նաև դեպի ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Եվրամիության երկրներ, Իսրայել։ 1000 հարկ վճարողների 2020-ի ցանկում «Ջերմուկ գրուպը»132-րդ տեղում է՝ վճարած ավելի քան 1.4 միլիարդ դրամ հարկով։ «Ջերմուկ գրուպին» է պատկանում մեկ այլ ջրերի ապրանքանիշ՝ «Բյուրեղը»։

Քրեական գործ՝ ծառայությունից խուսափելու դեպքի առթիվ

Վահագն Արսենյանի հետ կապված 2019 թվականին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նրա՝ զինծառայությունից ազատվելու դեպքով։ Գործը հարուցվել էր փաստաթղթեր կեղծելու, խաբեության այլ ճանապարհով զինծառայությունից խուսափելու փաստի առթիվ։ Վահագն Արսենյանը զինծառայությունից ազատվել էր առողջական վիճակի հիմքով։ Ամիսներ անց, սակայն, Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, իսկ գործն էլ կարճվել։ 2019 թ. վերջին Երևանի քաղաքապետարանին ձյուն մաքրող և աղբատար մեքենաներ նվիրած ընկերությունների ցանկում էր նաև «Ջերմուկ գրուպը», որը 2 ձյուն մաքրող մեքենա էր նվիրել քաղաքապետարանին։ Որպես «Ջերմուկ գրուպի» տնօրեն՝ Վահագն Արսենյանին կարելի է տեսնել պաշտոնական հաղորդագրություններում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին գործարանում հյուրընկալելիս։

Վահագն Արսենյանի ներգրավվածությունը բիզնեսներում

Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Ջերմուկ գրուպի» միակ բաժնետերը և տնօրենը համայնքի ղեկավարի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Արսենյանն է։ Շշալցված հանքային ջրերի ապրանքային շուկայում, ըստ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, «Ջերմուկ գրուպը» ունի գերիշխող դիրք։ 

«Ջերմուկ գրուպը» վերջին տարիներին սկսել է նաև կառուցապատման գործունեություն, ու մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում կառուցում է «Նոր Բյուրեղ» բնակելի համալիրը։ Համալիրի կառուցապատողը թեև «Ջերմուկ գրուպն» է, սակայն շինարարական աշխատանքներն իրականացնում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ մայնինգ» ընկերությունը, իսկ ճարտարապետական մասն ապահովում է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Նարեկ Սարգսյանի ճարտարապետական արվեստանոցը։ «Նոր Բյուրեղ» համալիրը բաղկացած է 7 բնակելի շենքերից (որոնցից մեկը 25 հարկանի) ու 2 բիզնես կենտրոններից, նաև ունի 1.2 հեկտար կանաչապատ տարածք։ 

Ջերմուկի նորանշանակ քաղաքապետի պաշտոնակատարը 30 տոկոս բաժնեմաս ունի նաև «Ռելոդ» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը զբաղվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայությունների մատուցմամբ, ծրագրավորմամբ և խորհրդատվությամբ։ Ուշագրավ է, որ ընկերությունում 30 տոկոս բաժնեմաս ունի Գերմանիայում հաշվառված Կիբար Խալվաշին։ Խալվաշին վրացի միլիոնատեր գործարար է, նրան է պատկանում Վրաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող հեռուստաընկերությունը՝ «Ռուսթավի-2»-ը, նաև մի շարք այլ ձեռնարկություններ։ Նա նաև Վրաստանում Pepsi-ի համահիմնադիրն է, Միխեիլ Սահակաշվիլու իշխանության մոլի քննադատներից։ Արսենյանների ու Խալվաշիի բիզնես գործընկերությունը, ըստ էության, սկսվել է հենց տարածաշրջանում Pepsi ներմուծման ու վաճառքի բիզնեսից։ 

Աշոտ Արսենյանը հանդիսանում էր Հայաստանում հայտնի «Պեպսի» քաղցրահամ, զովացուցիչ ըմպելիքի ներմուծողն ու վաճառողը։ Այս գործունեությունն իրականացվում էր «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-կոլա բոթլեր» ՍՊԸ-ի միջոցով։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ 2006-2017 թվականներին ընկերության բաժնետեր է հանդիսացել Աշոտ Արսենյանի մյուս որդին՝ Արսեն Արսենյանը, որը 2013 թվականին իր բաժնեմասերի 50 տոկոսը վաճառում է Վիրջինյան կղզիներում գրանցված «Հայբրիֆուդ ընդ բեվրիջ լիմիթեդ» ընկերությանը։ Ըստ «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակման՝ «Հայբրիֆուդ ընդ բեվրիջ լիմիթեդը» ներառված է Highbury Group ընկերությունների խմբի մեջ ու ղեկավարվում է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։ 2017 թվականին «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-կոլա բոթլեր» ՍՊԸ-ն ամբողջությամբ անցնում է Վիրջինյան կղզիներում գրանցված մեկ այլ ընկերության՝ «Էլսու ինք» ՍՊԸ-ին, որը, ըստ «Հետքի», ևս պատկանում է Սարգսյանների ընտանիքին։ 

Վահագն Արսենյանը հանդիսանում է նաև «Ջերմուկի մայր գործարան» ՍՊԸ-ի միանձնյա բաժնետերը, այս ընկերությունն ընդգրկված է «Ջերմուկ գրուպի» կազմում։ 

Ջերմուկի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը նաև «Ջերմ ֆարմ» ՍՊԸ-ի բաժնետերն էր մինչև անցյալ տարի։ «Ջերմ ֆարմը» ձևավորվել էր «Ջերմուկ գրուպից» առանձնացման ճանապարհով, ընկերությունը զբաղվում էր անասնապահությամբ ու բուսաբուծությամբ։ 2020 թվականին ֆերման անցնում է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին, որն իր հերթին պատկանում է ռեստորանային ոլորտի գործարար Դավիթ Երեմյանին։ Բացի այս, 2019 թվականին Երեմյանը Վահագն Արսենյանից գնել է «Էկո ֆարմ» ընկերությունը, որը զբաղվում էր խոշոր եղջերավոր կենդանիների բուծմամբ ու կաթի արտադրությամբ։ 

«Ջերմուկ գրուպի» կազմում գործում է նաև «Ջերմուկ հիդրոտեխ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը շահագործում է Արփա գետի վրա գործող «Ջերմուկ ՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանը։ ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը 2,35 մՎտ է, իսկ դերիվացիոն խողովակաշարը՝ 3513 մետր։ 

Գործարարը քաղաքականությամբ պե՞տք է զբաղվի, թե՞  ոչ 

«Ջերմուկ գրուպի» սեփականատեր Վահագն Արսենյանի նշանակումը Ջերմուկի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում ուղիղ հակասության մեջ է Նիկոլ Փաշինյանի՝ բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին հայտարարությունների հետ։ 2018 թվականի մայիսի 8-ին խորհրդարանում վարչապետ առաջադրվելու ելույթում Փաշինյանը հայտարարում էր՝ «գործարարը քաղաքականությամբ չպետք է զբաղվի»։

«Գործարարը քաղաքականությամբ չպետք է զբաղվի։ Եվ սա ճիշտ է ու արդարացի։ Բայց այս սկզբունքի կիրառումն ամբողջական ու ազնիվ չի լինի, եթե մենք չկիրառենք այս սկզբունքի կարևոր բովանդակային կողմերից մյուսը. եթե գործարարը քաղաքականությամբ պետք է չզբաղվի, քաղաքական գործիչն էլ բիզնեսով չպետք է զբաղվի և քաղաքականությունը, առավելևս իշխանությունը չպետք է լինեն փող աշխատելու գործիք որևէ մեկի համար, ու հանրությունը պետք է լծակներ ունենա վերահսկելու, որ իր պաշտոնյան բիզնեսով չզբաղվի»,- ասում էր Փաշինյանը։ 

Նույն տարվա հուլիսի 5-ին Փաշինյանը Սյունիքում հայտարարում էր՝ «տեղական իշխանների, իշխանիկների, ֆեոդալների ժամանակն անցել է»։ 

fip.am

Հունաստանում 60 և ավելի տարիքի մարդկանց համար պարտադիր կդառնա Քովիդ-19-ի դեմ պատվաստումը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Շվեդիա
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. Ուղիղ
Օրվա աստղագուշակ
Ռուսաստանում առայժմ «օմիկրոն» շտամ չի հայտնաբերվել
Գեղարքունիքի Լիճք գյուղում խոշոր հրդեհի հետևանքով անկել է 700 ոչխար, 25 խոշոր եղջերավոր
«Ժողովուրդ». Նախարար Ավանեսյանը դեմ է զինծառայողներին արտահերթ բուժելու նախագծին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Ժողովուրդ». Դատախազից՝ դատավոր. Արթուր Դավթյանն այսուհետ ունի իր «աչքերն ու ականջները»
«Ժողովուրդ». Հանցագործությունները շատացել են. որն է պատճառ
«Հրապարակ».Ոստիկանության նոր Skoda-ները հերթով խափանվում են
«Հրապարակ». Անփոխարինելի «տիկտոկերուհին»
«Ժողովուրդ». Իրական աշխատավարձերը նվազել են
«Հրապարակ». «Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Իշխանություններին քննդատած հոգեւորականին կարգալույծ են անում
Եթե Թեւանը պատմի, թե ով էր իրեն տվել այդ մի շիշ արաղի փողը, կիմանանք թե ով է ֆինանսավորել այս հեղափոխություն կոչեցյալը. Արգիշտի Կիվիրյան
«Հրապարակ». «Սեւերի» ներկայացուցիչ Գեւորգ Փարսյանը մասնակցել է իշխանական հանձնախմբի նիստին
Լույս չի լինի
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 43829 պատվաստում
Անթիլիասի Մայրավանքում Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Անաստաս Միկոյանի 126-ամյակը
Կանանց ԱԱ Հայաստան-Նորվեգիա հանդիպումը մառախուղի պատճառով անավարտ է մնացել
Դուբայի օդանավակայանում հայը մեկ միլիոն դոլար է շահել
Տեղի է ունեցել Սյունիքի հարցերի միջգերատեսչական խմբի հերթական նիստը
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
«Ամբերդ» արգելոցը փակ կլինի այցելուների համար
Վահրամ Դումանյանն ընդունել է հայազգի արվեստագետ Ստաս Նամինին
Կովկասի բնության հիմնադրամը «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերին հատուկ տեխնիկա է նվիրաբերել
Կիմա Արզումանյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Հանրային քննարկման ներկայացրած նախագիծը սահմանում է դասագրքի հանդեպ պետության պահանջները․ Ժաննա Անդրեասյան
Լոնդոնում նշվել են Ալեքսանդր Սպենդիարյանի և Առնո Բաբաջանյանի հոբելյանները
Էրդողանի վերջին հայտարարություններից հետո թուրքական լիրան կրկին հասել է ռեկորդային ցածր մակարդակի
Կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը
Պետք է շարունակել թուրքական պատրաստի արտադրանքի ներմուծման արգելքը. Էմիլ Ստեփանյան
Վահան Նարիբեկյանը Մադրիդում մասնակցել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին
Ֆանտան գյուղում այրվել է մոտ 2 տ անասնակեր
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայիններն ավարտել են համատեղ զորավարժությունները
«Այգ-1» ծրագիրն իրականացնող Մասդար ընկերության կողմից ներկայացվել է անվերապահ, անվերադարձ և ըստ պահանջի Բանկի կատարողականի երաշխիքը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Մոսկվա
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
Երևանում մառախուղի պատճառով ընդհատվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղը
Ինչ կապ կա «Իմ քայլի» ռոլիկները նկարող ընկերության եւ սեպտեմբերի 21-ի միջոցառման միջեւ․Աղվան Վարդանյան
Իրենք հաղորդակցվում են սատանայի հետ, դրա համար հարվածում են Աստծո հետ հաղորդակցվելու լեզվին՝ հայերենին. Սրապիոնյան
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Դավիթ Բեկ բնակավայրում մասնակցել է զարգացման կենտրոնի բացման արարողությանը
Հրազդան քաղաքում ջրանջատում կիրականացվի
Կարեն Գիլոյանը ներկայացրել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգը
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է 20 երկրներում
Հիմնադրամին դաս կլինի, որ Կառավարությանը չի կարելի փող տալ, հիմնադրամը դրա համար ստեղծված չէր. Արա Վարդանյան
Ադրբեջանցիները Իշխանասարի հատվածում հետ են քաշվել, ջրի սակագինը կբարձրանա. Նոյեմբերի 30-ն՝ ամփոփ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™