Իրենք հաղորդակցվում են սատանայի հետ, դրա համար հարվածում են Աստծո հետ հաղորդակցվելու լեզվին՝ հայերենին. Սրապիոնյան Հիմնադրամին դաս կլինի, որ Կառավարությանը չի կարելի փող տալ, հիմնադրամը դրա համար ստեղծված չէր. Արա Վարդանյան Անշրջելի իրողությունների հորձանուտում Հայաստանում կյանքը կանգ է առել. Մասնակից ենք եւ մեղավոր Պատկերացնու՞մ եք, ընտրվելու դեպքում, Ղազինյանն ինչ կանի Անդրանիկ Քոչարյանին կամ «Ուսապարկ Վահագին». քաղաքագետ Ո՞վ էր արժանի «Ոսկե գնդակ» մրցանակին Առուշանյանը չի փորձում տրամաբանություն գտնել կատարվածում. պաշտպանը՝ Լուսինե Ավետյանի՝ կեղծ ցուցմունք տալու մասին Ոչ մի QR կոդերի ստուգում ոչ ոք չի կարողանալու պարտադրել. Աշոտ Բարսեղյանը՝ ԱՆ սահմանափակումների մասին Որքան արժի «Ձմեռ պապի և Ձյունանուշի» ծառայությունն այս տարի Սա հետապնդում է իմ անձի նկատմամբ, չեմ բացառում լիազորությունները դադարեցնելը. Զարուհի Նախշքարյան Այս պահին խուզարկում են Արշակ Հակոբյանի տունը. Տիգրան Աթանեսյան Գեներալ Մանվելի սանիկը, Նազարբաևի ընկերոջ եղբայրը, ադամանդագործական գործարանի հիմնադիր և համայնքապետեր. ՏԻՄ ընտրությունները Շիրակում Մինչև աշխարհի վերջն էլ կբողոքենք, կանենք էն, ինչ-որ պետք է. Վարդան Ղուկասյանը՝ որդու կալանավորման մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Եթե մենք ճիշտ քաղաքականություն վարենք, հնարավոր է, որ կգործի ոչ թե Արևելք-Արևմուտք, այլ Հյուսիս-Հարավ ճանապարհը. Արա Պապյան

Քաղաքական
ArmDaily.am-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Արա Պապյանը:
 
- Պարոն Պապյան, վերջին շրջանում հաճախակի են դարձել տարածաշրջանային երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերը միմյանց: Դրանցից աննախադեպային և պատմական է Հնդկաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան: Ինչո՞վ եք պայմանավորում հենց այս ժամանակամիջոցում նրա այցը և ի՞նչ կարևոր դիտարկումներ ունեք դրա հետ կապված:
 
- Այս այցը, որն աննախադեպ է, պայմանավորված է աշխարհաքաղաքական այն մեծ զարգացումներով, որոնք տեղի են ունենում այսօր Մեծ Արևելքում ընդհանրապես, իսկ Հարավային Կովկասում մասնավորապես:
 
Ընդհանուր առմամբ այսօր կան 2 մեծ ճանապարհային ուղիների շուրջ քննարկումներ.
Առաջինը պայմանականորեն կոչենք չինական, որն Արևելք-Արևմուտք ուղին է և Չինաստանով, Միջին Ասիայով, Ադրբեջանով ու Վրաստանով պետք է դուրս գա Եվրոպա՝ նպատակ ունենալով լրացուցիչ ճանապարհ ստեղծել Չինաստանի համար, որը պետք է հնարավորություն տա շրջանցել Ռուսաստանին:
 
Երկրորդը՝ նորից պայմանական կոչենք հնդկական, որը Հնդկաստանից իրանական Չարբար նավահանգստով, ապա Հայաստանով և Վրաստանով պետք է հասնի դեպի Եվրոպա: Այստեղ բացառիկ կարևորություն է ստանում Սյունիքը, որը համաշխարհային առումով փոքրիկ հողակտոր է, սակայն կարևոր, որովհետև, եթե այդ հողակտորը ինչ-որ պատճառով, օրինակ, Ադրբեջանի կողմից օկուպացիայի կամ Մեղրու միջանցքի տարբերակով դադարի վերահսկվել Հայաստանի կողմից, այս համաշխարհային կարևորություն ունեցող ճանապարհի իրագործումը դրվում է հարցականի տակ: Այցելության պատճառը սա է, ինչը մեզ համար դրական է: Եթե այս ճանապարհը անցնի Սյունիքով, ապա կլուծվի այդ հատվածի անվտանգության հարցը, ինչպես նաև Հայաստանի համար տնտեսական և տրանսպորտային զարգացման համար շատ մեծ նպաստ կբերի:
 
- Հնարավո՞ր է, որ հնդկական ճանապարհային նախաձեռնությունը կյանքի կոչվի՝ հաշվի առնելով Փաշինյանի ու ԱԽ քարտուղարի բազմաթիվ հավաստիացումներն առ այն, որ ոչ մի միջանցքի հարց չի քննարկվել և չի քննարկվելու։
 
- Ն. Փաշինյանը և Ա. Գրիգորյանը պարզապես բառախաղով են զբաղված:
Նրանք ասում են միջանցք չի լինելու, լինելու է ճանապարհ: Գիտե՞ք, կարելի է տարբեր անուններով կոչել՝ միջանցք, նրբանցք, նրբուղի կամ այլ բան, դա էական չէ: Այստեղ խոսքը նրա մասին է, որ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններով Ադրբեջանի արևելյան հատվածը այս ճանապարհով Նախիջևանին միանալու մասին համաձայնություն է ձեռք բերվել: Սա նախատեսված է հիշյալ հայտարարություններով, պարզապես այնտեղ նշված է (կոմունիկացիաների բացում): Տարբերություն չկա, թե ինչպես է կոչվում, դրանից էությունը չի փոխվում:
 
Ինչ վերաբերում է հնդկական ճանապարհի գործարկման հավանականությանը, ապա պետք է ասել, այո, հնարավոր է, որ այն կգործի, քանի որ կան առնվազն 2 մեծ պետություններ՝ ԱՄՆ և Հնդկաստան, որոնք շահագրգռված չեն ռուս-չինական տարբերակի գործարկմամբ: Կա ևս 1 ոչ մեծ, բայց տարածաշրջանային պետություն, դա Իրանն է: Այս առումով շատ հավանական է, եթե մենք ճիշտ քաղաքականություն վարենք, ապա հնարավոր է, որ կգործի ոչ թե Արևելք-Արևմուտք, այլ Հյուսիս-Հարավ ճանապարհը:
Արևելք-Արևմուտք ուղին պատահական չէ, որ կոչում եմ ռուս-թուրքական, որովհետև ռուսները ևս շահագրգռված են դրա բացումով, քանի որ ի տարբերություն Հյուսիս-Հարավ երթուղու, որը պետք է վերահսկվի հայերի կողմից և Ռուսաստանը որևէ ազդեցություն չի կարող ունենալ, չինական ճանապարհի պարագայում իրենք են վերահսկելու ճանապարհը: Մենք դա կոչում ենք չինական, որովհետև վերջնակետը Չինաստանն է, բայց մինչև Չինաստան հասնելը, այդ ճանապարհով Թուրքիան պետք է կապվի թուրքական աշխարհի հետ, իսկ սա նշանակում է, որ Ռուսաստանն այս կարևոր հատվածի բանալին պահելու է իր ձեռքում՝ մեծացնելով իր դերը: Սա է պատճառը, որ Ռուսաստանն անելու է ամեն ինչ, որպեսզի խանգարի հնդկական տարբերակի իրագործմանը: Հիմա տեսնենք, ամերիկացիները բավարար ջանք կգործադրեն սա իրականացնելու համար, թե՝ ոչ, բայց այն, որ արդեն պայքար է գնում այս 2 երթուղիների միջև՝ փաստ է:
 
- Պարոն Պապյան, հատկապես ՄԱԿ-ի 76-րդ գլխավոր ասամբլիայի շրջանակներում և դրանից հետո նորից հայտարարություններ են արվում Մինսկի խմբի համանախագահության վերագործակման վերաբերյալ: Ալիևն ասում է, որ ղարաբաղյան խնդիր այլևս չկա, հետևաբար այս ձևաչափի ակտիվացման կարիք էլ չկա: Ի՞նչ եք կարծում, Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատը կվերականգնվի և ինչպե՞ս եք գնահատում դրա արդյունավետությունը:
 
- Պետք է ասեմ, որ այն արդեն վերակենդանացել է: Հիշենք Լավրովի՝ տարածաշրջան այցելելու մասին հայտարարությունը, որտեղ նա ընդգծել է Երևան, Ստեփանակերտ և Բաքու այցելելու մասին:
 
Սա նշանակում է, որ այս ձևաչափը վերականգնվել է, հատկապես որ 2022 թ. ԵԱՀԿ-ն աշխատանքների համար տրամադրել է մոտ 1 մլն դոլար:
Հասկանալի է, որ Ալիևը պետք է փորձի ներկայացնել, որ խնդիրը լուծված է, հետևաբար եռանախագահության վերականգնման կարիք չկա։
 
Չմոռանանք, որ Ալիևը ոտնահարել է իր իսկ պարտավորությունները: Գիտենք, որ 1994 թ-ից ի վեր, երբ հաստատվեց զինադադարի ռեժիմը, խոսվել է ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքի բացառման մասին: Այս առումով գոնե Ֆրանսիան և ԱՄՆ չեն կարող թույլ տալ, որ Ադրբեջանն այդպիսի արհամարհանքով վերաբերվի իրենց նկատմամբ ունեցած պարտավորություններին: Այստեղ պետք է հասկանալ, որ Ադրբեջանը ոտնահարել է ոչ միայն Հայաստանի նկատմամբ ունեցած պարտավորությունները, այլ նաև եռանախագահների:
 
- Մինսկի խմբի վերագործարկման պարագայում հնարավո՞ր է չեղարկել պատերազմում ունեցած Ադրբեջանի ձեռքբերումները՝ հիմք ընդունելով բանակցությունների հիմքում դրված 3 սկզբունքների, մասնավորապես ուժի չկիրառման խախտումը:
 
- Իհարկե հնարավոր է, բայց դա 1 քայլով իրականացվող գործողություն չէ:
Առաջին քայլը պետք է լինի այն, որ Հայաստանը ստեղծված դե ֆակտո իրավիճակը դե յուրե չամրագրի: Այսինքն պետք է հրաժարվել Ադրբեջանի պահանջից, այն է՝ հրաժարում Արցախից, որն իրականացվելու է շատ գայթակղիչ հնչերանգ ունեցող պայմանագրի (Խաղաղության պայմանագիր) շրջանակներում:
 
Եթե այս փուլում Հայաստանը կարողանա դիմադրել և չստորագրել դա, երկրորդ փուլում Մինսկի խմբի շրջանակում կարելի կլինի բարձրացնել Շուշիի և Հադրութի հարցը:
Երրորդ փուլում կարելի է խոսել, եթե ոչ Քարվաճառի ողջ շրջանի, ապա Քարվաճառի շրջանով անցնող ճանապարհների վերագործարկման մասին:
Իսկ մնացյալը մենք պետք է պատրաստ լինենք, եթե Ադրբեջանը հերթական անգամ, իսկ դա անխուսափելի է, ոտնձգություններ իրականացնի Հայաստանի դեմ, այդ ժամանակ մենք կլինենք ոչ թե կորցնողի, այլ ձեռք բերողի կողմը: Իսկ այդ դեպքում, եթե մեր թիկունքում լինեն այնպիսի երկրներ, ինչպիսին են ԱՄՆ և Հնդկաստանը, մենք մեր խնդիրները կլուծենք:
 
- Մեկ այլ ուշագրավ հանդիպում տեղի ունեցավ Մոսկվայում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների մասնակցությամբ: Ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպումը:
 
- Հոգևոր դասը պետք է անդրադառնա հոգևոր հարցերի: Եթե ես չեմ տեսնում հատկապես կաթողիկոսի արած հայտարարության մեջ, հայտարարություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն պատկանող եկեղեցիների մասին, որ դրանք պետք է վերադարձվեն: Անկախ այն հանգամանքից՝ դրանք ադրբեջանական վերահսկողության տակ են, թե՝ ոչ, դրանք պատկանում են մեր եկեղեցուն, որոնք կեղծվում են վերանորոգման անվան տակ:
 
Հաջորդը՝ խոսք չեղավ գերիների մասին, որն էլ մարդասիրական հարց է: Նա կարող է խոսել եկեղեցիների միջև հարաբերությունների մասին:
 
Այս խնդիրների մասին պետք է խոսվեր, փոխարենը կաթողիկոսը սկսեց գովել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, որը բնավ իր ոլորտը չէ:
 
Իզաբելա Սուլթանյան
Հունաստանում 60 և ավելի տարիքի մարդկանց համար պարտադիր կդառնա Քովիդ-19-ի դեմ պատվաստումը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Շվեդիա
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. Ուղիղ
Օրվա աստղագուշակ
Ռուսաստանում առայժմ «օմիկրոն» շտամ չի հայտնաբերվել
Գեղարքունիքի Լիճք գյուղում խոշոր հրդեհի հետևանքով անկել է 700 ոչխար, 25 խոշոր եղջերավոր
«Ժողովուրդ». Նախարար Ավանեսյանը դեմ է զինծառայողներին արտահերթ բուժելու նախագծին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Ժողովուրդ». Դատախազից՝ դատավոր. Արթուր Դավթյանն այսուհետ ունի իր «աչքերն ու ականջները»
«Ժողովուրդ». Հանցագործությունները շատացել են. որն է պատճառ
«Հրապարակ».Ոստիկանության նոր Skoda-ները հերթով խափանվում են
«Հրապարակ». Անփոխարինելի «տիկտոկերուհին»
«Ժողովուրդ». Իրական աշխատավարձերը նվազել են
«Հրապարակ». «Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Իշխանություններին քննդատած հոգեւորականին կարգալույծ են անում
Եթե Թեւանը պատմի, թե ով էր իրեն տվել այդ մի շիշ արաղի փողը, կիմանանք թե ով է ֆինանսավորել այս հեղափոխություն կոչեցյալը. Արգիշտի Կիվիրյան
«Հրապարակ». «Սեւերի» ներկայացուցիչ Գեւորգ Փարսյանը մասնակցել է իշխանական հանձնախմբի նիստին
Լույս չի լինի
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 43829 պատվաստում
Անթիլիասի Մայրավանքում Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Անաստաս Միկոյանի 126-ամյակը
Կանանց ԱԱ Հայաստան-Նորվեգիա հանդիպումը մառախուղի պատճառով անավարտ է մնացել
Դուբայի օդանավակայանում հայը մեկ միլիոն դոլար է շահել
Տեղի է ունեցել Սյունիքի հարցերի միջգերատեսչական խմբի հերթական նիստը
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
«Ամբերդ» արգելոցը փակ կլինի այցելուների համար
Վահրամ Դումանյանն ընդունել է հայազգի արվեստագետ Ստաս Նամինին
Կովկասի բնության հիմնադրամը «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերին հատուկ տեխնիկա է նվիրաբերել
Կիմա Արզումանյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Հանրային քննարկման ներկայացրած նախագիծը սահմանում է դասագրքի հանդեպ պետության պահանջները․ Ժաննա Անդրեասյան
Լոնդոնում նշվել են Ալեքսանդր Սպենդիարյանի և Առնո Բաբաջանյանի հոբելյանները
Էրդողանի վերջին հայտարարություններից հետո թուրքական լիրան կրկին հասել է ռեկորդային ցածր մակարդակի
Կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը
Պետք է շարունակել թուրքական պատրաստի արտադրանքի ներմուծման արգելքը. Էմիլ Ստեփանյան
Վահան Նարիբեկյանը Մադրիդում մասնակցել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին
Ֆանտան գյուղում այրվել է մոտ 2 տ անասնակեր
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայիններն ավարտել են համատեղ զորավարժությունները
«Այգ-1» ծրագիրն իրականացնող Մասդար ընկերության կողմից ներկայացվել է անվերապահ, անվերադարձ և ըստ պահանջի Բանկի կատարողականի երաշխիքը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Մոսկվա
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
Երևանում մառախուղի պատճառով ընդհատվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղը
Ինչ կապ կա «Իմ քայլի» ռոլիկները նկարող ընկերության եւ սեպտեմբերի 21-ի միջոցառման միջեւ․Աղվան Վարդանյան
Իրենք հաղորդակցվում են սատանայի հետ, դրա համար հարվածում են Աստծո հետ հաղորդակցվելու լեզվին՝ հայերենին. Սրապիոնյան
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Դավիթ Բեկ բնակավայրում մասնակցել է զարգացման կենտրոնի բացման արարողությանը
Հրազդան քաղաքում ջրանջատում կիրականացվի
Կարեն Գիլոյանը ներկայացրել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգը
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է 20 երկրներում
Հիմնադրամին դաս կլինի, որ Կառավարությանը չի կարելի փող տալ, հիմնադրամը դրա համար ստեղծված չէր. Արա Վարդանյան
Ադրբեջանցիները Իշխանասարի հատվածում հետ են քաշվել, ջրի սակագինը կբարձրանա. Նոյեմբերի 30-ն՝ ամփոփ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™