Բաքուն բացահայտ նշեց, որ ինչ ուզենա՝ դա էլ կանի՝ թե Գեղարքունիքի, թե Վայոց Ձորի, թե Սյունիքի ուղղությամբ. Գագիկ Համբարյան Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ. Հակոբ Կարապետյանը հերքում է Էկոնոմիկայի նախարարության տարածած տեղեկատվությունը Իրականում երբ է արված «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հայտնի լուսանկարը Քանի որ միջանցքը կարմիր գիծ է ռուսների համար՝ չեմ կարծում՝ ռուսները զիջումների գնան. Արթուր Ղազարյան Կասկածներ կան, որ Վանեցյանին գաղտնալսած ծրագիրն օգտագործել են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ. Սամվել Մարտիրոսյան Անշարժ գույքի գինը աճել է․ որքա՞ն է աճել և որոնք են պատճառները․ մանրամասնում են անշարժ գույքի գործակալները Մենք փաստացի ընդունել ենք Թուրքիայի օրակարգը․ քաղաքագետը՝ եռակողմ հանդիպման մասին Ազատագրական շարժումն իր պայքարը տանում է նաև մարզեր Աջափնյակում մետրո ունենալը՝ լոկ երազանք․ քաղաքապետարանի մանիպուլյացիան Որոտանի և Շուռնուխի բնակիչներն արձագանքում են ադրբեջանական SOCAR ընկերության կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհին բացված բենզալցակայանին Իրավիճակը Սիսիանի՝ Իշխանասար և Անգեղակոթ գյուղերում Խաչատուր Սուքիասյանին պատկանող ավիաընկերությունը ֆինանսավորվո՞ւմ է
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչո՞վ էին նշանակալից հոգևոր առաջնորդների մոսկովյան եռակողմ հանդիպումներում Վեհափառ Տիրոջ հրապարակային խոսքը և քննարկման արդյունքները

Սոցցանցերի քրոնիկոն
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրել է․
 
«Ինչո՞վ էին նշանակալից հոգևոր առաջնորդների մոսկովյան եռակողմ հանդիպումներում Վեհափառ Տիրոջ հրապարակային խոսքը և քննարկման արդյունքները: Մի պահ կտրվենք, հատկապես, սոցիալական ցանցերում, երրորդական ներքին իրական և արհեստածին խնդիրները իբր լուծելու, քաղաքական կամ զուտ անձնական հակառակորդներին լռեցնելու գայթակղությունից, և փորձենք տեսնել, թե մեր ժողովրդին բաժին հասած աղետալի պատերազմը՝ Ալիևի գլխավորությամբ ադրբեջանական քարոզչամեքենան աշխարհին ինչպես է հրամցնում: Անմիջապես, պարզ կդառնա, որ միջազգային բարձր հարթակներում խիստ անհրաժեշտ է, որպեսզի Երկիրը ներկայացնող հիրավի հեղինակություն վայելող գործիչները ի ցույց դնեն ցավալիորեն ձևավորված հակահայկական թեզերի սնանկությունը և լրջագույն, համոզիչ փաստարկներով առաջադրեն խիստ արդիական մոտեցումներ: Այսօր Ալիևն այն աստիճան է նենգափոխում իրականությունը, որ պնդում է, թե իբր Հայաստանն է սանձազերծել պատերազմը, իսկ ինքը միայնակ հաղթանակ է տոնել:
 
Այս գործիչը հետևողականորեն իրենից հերոս է կերտում, որպեսզի ողջ աշխարհին հավատացնի, թե իբր այս պատերազմի հետ Թուրքիան, մի շարք այլ պետություններն ու վարձկան ահաբեկիչները որևէ կապ չունեն, ինքն է ու ինքը: Հընթացս, զուտ կյանքի, ապրելու համար ազատագրական պայքար մղած հայ ազգին ներկայացնում է իբրև ֆաշիստների, որոնք, իր խոսքերով, ամեն ինչ արել են. «… ողջ աշխարհի մուսուլմաններին անարգելու համար»: Այս և նմանաբնույթ հոխորտանքը շատերը պարզապես անհեթեթություն կորակեն, սակայն գործնականում, ցավոք, սա գրեթե անշրջելի հակահայկական գործոն է դառնում, հընթացս ողջ մուսուլմանական աշխարհին հանիրավի տրամադրելով մեր դեմ:
 
Ստորև հրապարակեմ միայն մի փոքր հատված Վեհափառ Տիրոջ խոսքից.
 
«… Ինչպե՞ս կարող է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել և խաղաղություն հաստատվել,
 
- քանի դեռ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հարցում շարունակում է առաջնորդվել ուժի կիրառման սկզբունքով և ծավալապաշտական ձգտումներով,
 
- քանի դեռ հստակեցված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և երաշխավորված չէ արցախահայության անկախ կյանքի իրավունքի իրացումը։ Պետական մակարդակով հայատյացության քարոզչությունը, խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություններն ու սպանությունները, այսպես կոչված Ռազմավարի պուրակը Բաքվում վկայությունն են այն իրողության, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի կարող անվտանգ ապրել և գոյատևել Ադրբեջանի կազմում,
 
- քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր ռազմագերիները, անկախ Ադրբեջանի կողմից նրանց վերագրվող կարգավիճակից, որոնց իրական թիվը չի բացահայտվում: Մեր ունեցած տեղեկություններով անազատության մեջ գտնվող հայ գերիները հաճախ ենթարկվում են նվաստացման և խոշտանգումների, որոշ դեպքերում նաև տանջամահ արվում,
 
- քանի դեռ հայտնի չէ բռնի անհետացումների զոհ դարձած բազմաթիվ անձանց ճակատագիրը,
 
- քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել իր ոտնձգությունները ՀՀ պետական սահմանի նկատմամբ և ետ չի քաշվում գրավյալ տարածքներից,
 
- քանի դեռ միջազգային օրենսդրության հարգմամբ պատշաճ վերաբերմունք չի դրսևորվում համաշխարհային նշանակություն ունեցող հայկական պատմա-մշակութային ժառանգության նկատմամբ, քանի դեռ ավերվում և պղծվում են մեր աղոթատները և չեն դադարում պատմությունը կեղծելու, հայկական վանքերն ու եկեղեցիներն իրենց ինքնությունից զրկելու փորձերը, չի ճանաչվում դրանց իրավական պատկանելությունը Հայոց Եկեղեցու Արցախի թեմին և Մեր զավակները զրկված են իրենց սրբավայրերն այցելելու իրավունքից։
 
Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ, Ամենայն Հայոց Կաթողիկոս (Մոսկվա, 13.10.2021)»:
 
Հ.Գ. Հայ Եկեղեցին հանրային իշխանության մարմին չէ, և եթե դատողություններ ենք անում այն մասին, թե ինչ կարող է անել Եկեղեցին, ապա արժե նաև պատասխանել այն հարցին, թե իսկապե՞ս վերը նշված հարցերի առնչությամբ պետք է թույլ տալ, որ գերիշխի անհիմն հակահայկական հռետորաբանությունը …»։

Ինչպես են փոխվում ներառական կրթության կարգավորումները՝ օրենքի նոր փոփոխությամբ
Բաքուն բացահայտ նշեց, որ ինչ ուզենա՝ դա էլ կանի՝ թե Գեղարքունիքի, թե Վայոց Ձորի, թե Սյունիքի ուղղությամբ. Գագիկ Համբարյան
Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԶՈՒ-երի խաղաղապահ բրիգադի հրամանատարի գլխավորած պատվիրակությանը
Նախագահն ընդունել է Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին
Չավուշօղլուն Աշխաբադում «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսել
Անահիտ Սիմոնյանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել
Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ. Հակոբ Կարապետյանը հերքում է Էկոնոմիկայի նախարարության տարածած տեղեկատվությունը
Արագածոտնի մարզի ջրատարներից մեկում ջուր չլինելու պատճառով Կարաս տեսակի ձկները սատկել են
Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը ակտիվ է պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում․ՄԻՊ
Իրականում երբ է արված «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հայտնի լուսանկարը
Պրեմիերա․ Քրիստինա Եղոյան՝ «Պապ ջան»
Կյանքից հեռացել է լրագրող Արա Գալոյանը
Տղամարդը սպառնում է իրեն ցած նետել «Հաղթանակ» կամրջից
Հորդոր հաջորդ իշխանությանը. երբեք և ոչ մի դեպքում մի փորձե'ք կարգի բերել երկիրը. Կարեն Ճշմարիտյան
Կադրեր Սոնա Ռուբենյանի հարսանիքից
44-օրյա պատերազմի մասնակիցները պարային ելույթ են ունեցել սպորտային պարերի՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը
Քանի որ միջանցքը կարմիր գիծ է ռուսների համար՝ չեմ կարծում՝ ռուսները զիջումների գնան. Արթուր Ղազարյան
«Moderna» ընկերությունը հայտարարել է Covid-19-ի նոր շտամի դեմ պատվաստանյութ մշակելու ծրագրերի մասին
Նոր շտամի տարածման պատճառով Վրաստան մուտք գործող 8 երկրների քաղաքացիների համար կգործի սահմանի հատման կանոնակարգ
Կասկածներ կան, որ Վանեցյանին գաղտնալսած ծրագիրն օգտագործել են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ. Սամվել Մարտիրոսյան
Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու
Հարցերի հարցը մեկն է. որ գերտերության ազդեցության տակ է լինելու Հյուսիս-Հարավ միջանցքը. Ղազինյան
Հայկակ Արշամյանի թեկնածությունը հաստատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում
«Ես վաղուց սովորել եմ շնորհակալ լինել ամեն մանրուքի համար՝ ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան»․ Արմինկա
Անշարժ գույքի գինը աճել է․ որքա՞ն է աճել և որոնք են պատճառները․ մանրամասնում են անշարժ գույքի գործակալները
Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան
ԱՀԿ-ն ահազանգում է կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոնի» մասին, այն ավելի արագ է տարածվում, քան նախորդները․ԱՆ
Այսօր ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանի հետ հանդիպեցինք Մասդար ընկերության գլխավոր տնօրեն Մուհամեդ Ալ Ռամահիին. Ավինյան
Մենք փաստացի ընդունել ենք Թուրքիայի օրակարգը․ քաղաքագետը՝ եռակողմ հանդիպման մասին
Գերմանիայում հայտնաբերվել է Covid-ի նոր շտամով վարակվելու դեպք
«Ազատագրական շարժումը» վաղը երթով կգնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Պարեկայինների բերման ենթարկած տղամարդը գողության մասին խոստովանական բացատրություն է տվել
Ինչպես են տաղավարում շնորհավորում Պետրոս Ղազարյանի տարեդարձը (տեսանյութ)
Ազատագրական շարժումն իր պայքարը տանում է նաև մարզեր
«Նշված դիրքը նախկին Խորհրդային Հայաստանի ներքին վարչական սահմանից 3,5 կմ խորքում է՝ մեր տարածքի մեջ». վերլուծաբան
Բրիտանական բանակը վերադառնում է Գերմանիա՝ ռուսական սպառնալիքի պատճառով
Ադրբեջանցի «ծռերը» կարծում են՝ մեծ եղբորը կարող են փոխարինել Իսրայելը, Բրիտանիան ու Պակիստանը. Ստեփան Դանիելյան
Մենք պետք է դառնանք այդ բուլդոզերը, որը պետք է մաքրի մեր քաղաքական դաշտը, ում վառելու է՝ վառի. Վազգեն Պետրոսյան
ՄԻԵԴ-ը գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել
Ազատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի հրաժարականները. Արա Զոհրաբյան
Գիտության ֆինանսավորման ամերիկյան կառույցները մտադիր են գործարկել հայ գիտնականներին ֆինանսավորելու 3 հիմնական մեխանիզմ
Աջափնյակում մետրո ունենալը՝ լոկ երազանք․ քաղաքապետարանի մանիպուլյացիան
Կարեն Անդրեասյանը երեք օրով կգործուղվի Իտալիա
Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը Opel-ով արագաչափի մոտ բախվել է ծառին, կա 4 վիրավոր
Ազատագրական շարժման հավաքը Հանրապետություն հրապարակում.ՈՒՂԻՂ
Տաշիրի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Աշտարակ-Պռոշյան ճանապարհին
Լոնդոնի մետրոյի մեքենավարները գործադուլ են կազմակերպել
Կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին տեղափոխվել է հիվանդանոց
Հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու համար
Սոչիում ստորագրված համատեղ հայտարարությունը Հայաստանի հերթական նվաստացումն է․ պատգամավոր
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™