Իրենք հաղորդակցվում են սատանայի հետ, դրա համար հարվածում են Աստծո հետ հաղորդակցվելու լեզվին՝ հայերենին. Սրապիոնյան Հիմնադրամին դաս կլինի, որ Կառավարությանը չի կարելի փող տալ, հիմնադրամը դրա համար ստեղծված չէր. Արա Վարդանյան Անշրջելի իրողությունների հորձանուտում Հայաստանում կյանքը կանգ է առել. Մասնակից ենք եւ մեղավոր Պատկերացնու՞մ եք, ընտրվելու դեպքում, Ղազինյանն ինչ կանի Անդրանիկ Քոչարյանին կամ «Ուսապարկ Վահագին». քաղաքագետ Ո՞վ էր արժանի «Ոսկե գնդակ» մրցանակին Առուշանյանը չի փորձում տրամաբանություն գտնել կատարվածում. պաշտպանը՝ Լուսինե Ավետյանի՝ կեղծ ցուցմունք տալու մասին Ոչ մի QR կոդերի ստուգում ոչ ոք չի կարողանալու պարտադրել. Աշոտ Բարսեղյանը՝ ԱՆ սահմանափակումների մասին Որքան արժի «Ձմեռ պապի և Ձյունանուշի» ծառայությունն այս տարի Սա հետապնդում է իմ անձի նկատմամբ, չեմ բացառում լիազորությունները դադարեցնելը. Զարուհի Նախշքարյան Այս պահին խուզարկում են Արշակ Հակոբյանի տունը. Տիգրան Աթանեսյան Գեներալ Մանվելի սանիկը, Նազարբաևի ընկերոջ եղբայրը, ադամանդագործական գործարանի հիմնադիր և համայնքապետեր. ՏԻՄ ընտրությունները Շիրակում Մինչև աշխարհի վերջն էլ կբողոքենք, կանենք էն, ինչ-որ պետք է. Վարդան Ղուկասյանը՝ որդու կալանավորման մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Մարդկանց սպառնում են աշխատանքից ազատել, եթե ՔՊ-ի թեկնածուի օգտին չքվեարկեն, կամ հակառակը՝ խրախուսում են՝ այս կամ այն պաշտոնը խոստանալով. Առուշ Առուշանյանի հայր

Քաղաքական
ArmDaily.am-ի զրուցակիցն է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը։
 
- Պրն Առուշանյան, դատարանը որոշեց գրավի դիմաց բաց չթողնել Ձեր որդուն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դատարանի որոշումը։
 
- Մենք գիտենք, որ դատավորների մի մասն այսօր աչք է փակում օրենքի ու արդարադատության վրա՝ խոնարհաբար ծառայելով օրվա իշխանություններին: Դատարանի որոշումը մեզ համար անակնկալ չէր, քանի որ պարզից էլ պարզ է, որ նախընտրական այս փուլում Առուշին բաց թողնելով Գորիսի ՏԻՄ ընտրություններում առաջադրված իշխանական թեկնածուի՝ առանց այն էլ ցածր վարկանիշն էլ ավելի կնվազի: Առուշն անգամ անազատության մեջ լինելով համայնքում ունի բարձր հեղինակություն, վայելում է իր սիրելի գորիսեցիների մեծ սերն ու հարգանքը, ինչը կաշկանդում է իշխանություններին: ՔՊ-ում քաջ գիտակցում են, որ քարոզարշավի ավարտական փուլում Գորիսում Առուշի՝ թեկուզ 1 ժամվա ներկայությունը կարող է իսկական ապտակ լինել սեփական թիմակիցներին:
 
- Վերջերս ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ Առուշ Առուշանյանը մարտական գործողություններին չի մասնակցել։ Ի՞նչ եք կարծում, Արմեն Խաչատրյանն ինչո՞ւ նման հայտարարություն արեց։
 
- Ձեր նշած անձի հայտարարություններին հիմնականում լուրջ չենք վերաբերվում, քանի որ դրանք ստահոդ տեղեկություններն են և ընտրություններից առաջ մարդկանց մանիպուլացնելու, մոլորեցնելու նպատակ ունեն: Քարոզարշավի առաջին իսկ օրից ՔՊ-ականները գործի են դրել Առուշին անվանարկելու, հեղինակազրկելու կեղտոտ գործիքակազմը, ինչը, իհարկե, բումերանգի էֆեկտով աշխատելու է հենց իրենց դեմ: Ով չգիտի, որ Առուշը պատերազմի օրերին եղել է առաջնագծում: Մենք արդեն հրապարակել ենք Առուշի՝ մարտական գործողություններին մասնակցության վերաբերյալ տրամադրված տեղեկանքը, զինվորական գրքույկը, որտեղ հստակ նշված է, որ Առուշը հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 16-ը եղել է առաջնագծում: Բացի այդ՝ Առուշը մարտական գործողություններին արիաբար մասնակցելու, ինչպես նաև ցուցաբերած անշահախնդիր աջակցության համար 1-ին ԲԿ-ի կողմից արժանացել է պատվոգրի:
 
- Ձեր որդու կալանավորումն ինչպե՞ս կբնորոշեք։
 
- Վախկոտության ու փոքրոգության դրսևորում:
 
- Ի՞նչ եք կարծում՝ այն, որ Ձեր որդին հնարավորություն չունի անձամբ մասնակցելու քարոզարշավին և նրա կալանավորված լինելու հանգամանքը կարո՞ղ են ազդել ընտրությունների ելքի վրա։
 
- Ճիշտ է՝ Առուշն այս պահին չի կարող մասնակցել քարոզարշավին, սակայն նրա փոխարեն այս ամբողջ ընթացքում քարոզարշավ են իրականացնում նրա կատարած աշխատանքները: Մյուս թեկնածուները իրենց քարոզարշավն իրականացնում են Առուշի կառուցած, շենացրած Գորիսում: Եթե Առուշի քաղաքական մրցակիցները նոր-նոր են ինչ-ինչ խոստումներ տալիս, Առուշն այս 4 տարիների ընթացքում իր նվիրումն ու սերը Գորիսի հանդեպ արտահայտել է իր կատարած ամենօրյա աշխատանքով: Բոլորն են հիշում, թե ինչպիսին էր Գորիսը մինչև Առուշի պաշտոնավարումն ու ինչպիսին է մեր համայնքն այսօր: Առուշը Գորիսը շատ է սիրում և նրա բոլոր նախաձեռնությունները մշտապես միտված են եղել իր սիրելի քաղաքի շենացմանն ու զարգացմանը:
 
- ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ճնշումներ կիրառվո՞ւմ են Ձեր որդու թիմակիցների ու «Առուշ Առուշանյան» դաշինքի ներկայացուցիչների վրա, եթե այո, ապա ինչպիսի՞։
 
- Մեր թիմակիցների և աջակիցների նկատմամբ ճնշումները հիմնականում կեղծ, հնարովի լուրեր տարածելու և այս իշխանություններին բնորոշ ատելության խոսքի քարոզի տեսքով են: Բացի այդ՝ վարչական ռեսուրսի չարաշահում են թույլ տալիս: Մենք գիտենք, որ քարոզարշավի առաջին իսկ օրերից Գորիսում են գտնվում իշխանության «կարկառուն» ներկայացուցիչները: Նրանք ակտիվորեն ներգրավված են քարոզարշավի մեջ, ինչը ևս վկայում է նրանց վախերի և Առուշի բարձր վարկանիշի մասին:
Իշխանական թեկնածուի քաղաքական հայրերը հանկարծ հիշել են, որ Սյունիքում խնդիրներ կան ու ՏԻՄ ընտրություններից առաջ շուրջ 1 միլիարդ դրամ են տրամադրել Սյունիքին իբր թե այդ խնդիրները լուծելու համար։ Իսկ որտեղ էր իշխանական խունտան մինչև ընտրությունները: Այդ խնդիրները համայնքում կային նաև մեկ տարի առաջ և հատկապես պատերազմից հետո: Թե իրականում ինչ նպատակով են այդ գումարները բաց թողնվել՝ դատեք ինքներդ:
 
- Ո՞ւմ եք համարում Ձեր որդու ամենահավանական մրցակիցը ՏԻՄ ընտրություններում։
 
- Այս ընտրություններում գաղափարական, ծրագրային մրցակցության մասին խոսելն անիմաստ է, քանի որ մենք ականատես ենք համատարած ստի և ատելության քարոզի, մարդկանց սև-սպիտակի, նախկին-ներկայի բաժանելու, հասարակությանը պառակտելու ծրագրված գործողությունների, ինչը բնորոշ չէ ո՛չ մեզ, ոչ մեր քաղաքական թիմին: Մեր հիմնական նպատակը Գորիսը և գորիսեցիներին միասնական պահելն է, որը Առուշ Առուշանյանին հաջողվել է:
 
- Գորիսի բնակիչների արձագանքներն ինչպիսի՞ն են։ Ձեր որդու կալանավորման, ընտրություններին նրան սատարելու մասին ինչպիսի՞ արձագանքներ եք ստանում։
 
- Ինչ խոսք՝ Առուշի բացակայությունը բոլորին է տխրեցրել: Միաժամանակ այս ընթացքում որևէ ծրագիր կամ աշխատանք չի դադարեցվել: Անգամ կալանավայրից Առուշը հետամուտ է եղել համայնքային ծրագրերի շարունակական ու անխափան իրականացմանը: Ամեն օր դաշինքի նախընտրական շտաբ տասնյակ գորիսեցիներ են այցելում, ասում, որ կանգնելու են մեր կողքին և մեզ հետ միասին պայքարելու են, որ Առուշն օր առաջ ազատության մեջ լինի: Բավականին շատ են դաշինքի ֆեսբուքյան էջին ստացված հաղորդագրությունները, որոնցում ևս մարդիկ նշում են, որ մինչև վերջ կանգնելու են Առուշի կողքին:
 
- Իշխանությունը լծակներ կկիրառի՞ ընտրությունների ժամանակ։
 
- Միանշանակ: Այդ լծակները կիրառվում են նաև նախընտրական շրջանում: Նույնիսկ լուրեր են շրջանառվում, որ մարդկանց սպառնում են աշխատանքից ազատել, եթե ՔՊ-ի թեկնածուի օգտին չքվեարկեն, կամ հակառակը՝ խրախուսում են՝ այս կամ այն պաշտոնը խոստանալով:
 
- Հունիսի կայացած խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ տոնեց նաև Սյունիքում։ Ինչպիսի՞ն կլինի պատկերն ըստ Ձեզ ՏԻՄ ընտրություններում։
 
- Արդար ընտրությունների դեպքում, կարծում եմ, միանգամայն հակառակ արդյունք կգրանցեն, քանի որ նորից եմ կրկնում ոչ ոք ավելի լավ քան Առուշն է չի մտածել ու չի մտածելու մեր համայնքի մասին: Դա ասում եմ ոչ թե նրա համար, որ Առուշն իմ որդին է, այլ նրա համար, որ նա անմնացորդ սիրում է իր հողն ու ջուրը և ապրում է այդ հող ու ջրին կյանք տալով:
 
- Ինչո՞ւ Գորիսի բնակիչները ՏԻՄ ընտրություններում պիտի իրենց քվեն տան Ձեր որդուն։
 
- Որովհետև տեսել են Առուշի անձնվեր աշխատանքն ու անշահախնդիր նվիրումը մեր համայնքին: Համոզված եմ, որ մեր սիրելի գորիսեցիները իմաստնություն և ողջախոհություն կցուցաբերեն, չեն տրվի իշխանական քարոզչամեքենայի սադրանքներին և կքվեարկեն ՙ«Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին՝ հանուն անվտանգ, միասնական ու շենացող Գորիս համայնքի:
 
 
Հայկա Ալոյան
Լևոն Արոնյանը դեկտեմբերի 1-ից հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո
Ադրբեջանցի զինծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել նաև Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը. բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է․ ՄԻՊ
Հաստատվել է կորոնավիրուսի 502 նոր դեպք, մահացել՝ 43 մարդ
Վահե Հակոբյանի ճեպազրույցը
Վթարի պատճառով 6 ժամ ջուր չի լինելու
Նավթի համաշխարհային գները նվազել են
Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մեկնում է արձակուրդ
Երևանում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել շինհրապարակում
Հունաստանում 60 և ավելի տարիքի մարդկանց համար պարտադիր կդառնա Քովիդ-19-ի դեմ պատվաստումը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Շվեդիա
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. Ուղիղ
Օրվա աստղագուշակ
Ռուսաստանում առայժմ «օմիկրոն» շտամ չի հայտնաբերվել
Գեղարքունիքի Լիճք գյուղում խոշոր հրդեհի հետևանքով անկել է 700 ոչխար, 25 խոշոր եղջերավոր
«Ժողովուրդ». Նախարար Ավանեսյանը դեմ է զինծառայողներին արտահերթ բուժելու նախագծին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Ժողովուրդ». Դատախազից՝ դատավոր. Արթուր Դավթյանն այսուհետ ունի իր «աչքերն ու ականջները»
«Ժողովուրդ». Հանցագործությունները շատացել են. որն է պատճառ
«Հրապարակ».Ոստիկանության նոր Skoda-ները հերթով խափանվում են
«Հրապարակ». Անփոխարինելի «տիկտոկերուհին»
«Ժողովուրդ». Իրական աշխատավարձերը նվազել են
«Հրապարակ». «Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Իշխանություններին քննդատած հոգեւորականին կարգալույծ են անում
Եթե Թեւանը պատմի, թե ով էր իրեն տվել այդ մի շիշ արաղի փողը, կիմանանք թե ով է ֆինանսավորել այս հեղափոխություն կոչեցյալը. Արգիշտի Կիվիրյան
«Հրապարակ». «Սեւերի» ներկայացուցիչ Գեւորգ Փարսյանը մասնակցել է իշխանական հանձնախմբի նիստին
Լույս չի լինի
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 43829 պատվաստում
Անթիլիասի Մայրավանքում Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Անաստաս Միկոյանի 126-ամյակը
Կանանց ԱԱ Հայաստան-Նորվեգիա հանդիպումը մառախուղի պատճառով անավարտ է մնացել
Դուբայի օդանավակայանում հայը մեկ միլիոն դոլար է շահել
Տեղի է ունեցել Սյունիքի հարցերի միջգերատեսչական խմբի հերթական նիստը
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
«Ամբերդ» արգելոցը փակ կլինի այցելուների համար
Վահրամ Դումանյանն ընդունել է հայազգի արվեստագետ Ստաս Նամինին
Կովկասի բնության հիմնադրամը «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերին հատուկ տեխնիկա է նվիրաբերել
Կիմա Արզումանյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Հանրային քննարկման ներկայացրած նախագիծը սահմանում է դասագրքի հանդեպ պետության պահանջները․ Ժաննա Անդրեասյան
Լոնդոնում նշվել են Ալեքսանդր Սպենդիարյանի և Առնո Բաբաջանյանի հոբելյանները
Էրդողանի վերջին հայտարարություններից հետո թուրքական լիրան կրկին հասել է ռեկորդային ցածր մակարդակի
Կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը
Պետք է շարունակել թուրքական պատրաստի արտադրանքի ներմուծման արգելքը. Էմիլ Ստեփանյան
Վահան Նարիբեկյանը Մադրիդում մասնակցել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին
Ֆանտան գյուղում այրվել է մոտ 2 տ անասնակեր
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայիններն ավարտել են համատեղ զորավարժությունները
«Այգ-1» ծրագիրն իրականացնող Մասդար ընկերության կողմից ներկայացվել է անվերապահ, անվերադարձ և ըստ պահանջի Բանկի կատարողականի երաշխիքը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Մոսկվա
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™