Իրենք հաղորդակցվում են սատանայի հետ, դրա համար հարվածում են Աստծո հետ հաղորդակցվելու լեզվին՝ հայերենին. Սրապիոնյան Հիմնադրամին դաս կլինի, որ Կառավարությանը չի կարելի փող տալ, հիմնադրամը դրա համար ստեղծված չէր. Արա Վարդանյան Անշրջելի իրողությունների հորձանուտում Հայաստանում կյանքը կանգ է առել. Մասնակից ենք եւ մեղավոր Պատկերացնու՞մ եք, ընտրվելու դեպքում, Ղազինյանն ինչ կանի Անդրանիկ Քոչարյանին կամ «Ուսապարկ Վահագին». քաղաքագետ Ո՞վ էր արժանի «Ոսկե գնդակ» մրցանակին Առուշանյանը չի փորձում տրամաբանություն գտնել կատարվածում. պաշտպանը՝ Լուսինե Ավետյանի՝ կեղծ ցուցմունք տալու մասին Ոչ մի QR կոդերի ստուգում ոչ ոք չի կարողանալու պարտադրել. Աշոտ Բարսեղյանը՝ ԱՆ սահմանափակումների մասին Որքան արժի «Ձմեռ պապի և Ձյունանուշի» ծառայությունն այս տարի Սա հետապնդում է իմ անձի նկատմամբ, չեմ բացառում լիազորությունները դադարեցնելը. Զարուհի Նախշքարյան Այս պահին խուզարկում են Արշակ Հակոբյանի տունը. Տիգրան Աթանեսյան Գեներալ Մանվելի սանիկը, Նազարբաևի ընկերոջ եղբայրը, ադամանդագործական գործարանի հիմնադիր և համայնքապետեր. ՏԻՄ ընտրությունները Շիրակում Մինչև աշխարհի վերջն էլ կբողոքենք, կանենք էն, ինչ-որ պետք է. Վարդան Ղուկասյանը՝ որդու կալանավորման մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչու է հանրությունը դիմադրում, որտեղ սխալվեցինք պատվաստումային գործընթացը կազմակերպելիս

Խմբագրական
Այսօրվանից սկսած աշխատող քաղաքացիները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու սերտիֆիկատ կամ ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանը հավաստող փաստաթուղթ։
Իհարկե, այլ հարց է, որ բազմաթիվ քաղաքացիներ դեռեւս սեպտեմբերի վերջին թեստավորվել են, սակայն մինչեւ օրս պատասխանը չկա, հայտնի էլ չէ՝ այս պարագայում ինչպես վարվի գործատուն, աշխատակիցը։
Կորոնավիրուսի «խիստ կամավոր» պատվաստումների ֆոնին իշխանությունները խստացնում են սահմանափակումները եւ պատժամիջոցները։
 
Արդեն իսկ հայտնի է, որ հանրային սննդի օբյեկտներ, ժամանցի կենտրոններ այցելելիս եւս պարտադիր կլինի պատվաստման կամ թեստավորման սերտիֆիկատ ներկայացնելը։ Իսկ բոլոր տեսակի բացառությունների մասով էլ իրավասու մարմինն այնքան ուշ է հայտարարում, որ որեւէ ազդեցություն եւ արդյունավետություն չունեն, ինչպես օրինակ՝ կորոնավիրուսով վարակվածներին 90 օր ազատել պատվաստման կամ թեստավորման պահանջից։
 
Պատվաստումներին, անշուշտ, կողմ ենք, եթե դրանք օգնում են նվազեցնել ծանր հետեւանքների ռիսկերը, օգնում են թեթեւ տանել հիվանդությունը։ Բայց, միեւնույն ժամանակ, հասկանում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր պատվաստումների հետ կապված չփարատված կասկածներ եւ վախեր ունեն, քանի որ դրանք նոր են, պատշաճ ուսումնասիրության չեն ենթարկվել եւ այլն։
Պատվաստումային եւ հակապատվաստումային քարոզչության հետ կապված այժմ Հայաստանում հակասական իրավիճակ է ստեղծվել։ Կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրերից սկզբից իշխանությունները, պաշտոնյաները կատակներ են անում թագավարակի մասով, հետո սկսեցին զարմանալ, որ մարդիկ լուրջ չեն ընդունում վարակը։ Քարոզչական պայքարում հաջորդ սլաքը ուղղվեց այն հանրային, քաղաքական գործիչների դեմ, որոնք հակապատվաստումային քարոզ էին անում։ Հանուն արդարության նրանցից շատերը ոչ թե կոչ են անում չպատվաստվել, այլ ընդամենը շեշտում են, որ դա պետք է լինի կամովին, գիտակցված որոշման արդյունք։ Ձեռքի հետ մեղադրանքներ էին հնչում նաեւ լրատվամիջոցների հասցեին, որ համարձակվում են այս մարդկանց հարթակ տրամադրել, նրանց խոսքը լսելի դարձնել։ Թեեւ համացանցային դարաշրջանում որեւէ մեկը խնդիր չունի իր խոսքը լսելի դարձնելու, բոլոր այդ անձինք սոցցանցերի իրենց էջերում լայվեր, պոստեր են անում։ Հակապատվաստումային քարոզչության մեղադրանքներից զերծ չէին նաեւ «հպարտ» քաղաքացիները, ովքեր այս անգամ համարձակվել էին կասկածի տակ դնել համընդհանուր վստահություն վայելող իշխանության քայլերը եւ քաղաքականությունը, հավատալ այլ «քարոզիչների»։
 
Ինչեւէ, պատվաստումային-հակապատվաստումային քարոզչության հաջորդ թիրախը բժիշկներն են՝ մարդիկ, ովքեր այս տարիներին անձնվիրաբար աշխատում են եւ պայքարում կյանքեր փրկելու համար։ Այո, դա նրանց առաքելությունն է, պարտքը եւ պարտականությունը, որը լավագույնս կատարելու համար հանրությունը պարբերաբար ձոներ եւ բաժակաճառեր է նվիրում բուժաշխատողներին։ Բայց արի ու տես, որ մի փոքր դրվագը, դիպվածը կարող է պատճառ դառնալ մոռանալու մի ամբողջ մասնագիտական հանրության արածը եւ նրանց անարգանքի սյունին գամելու, առանց դատավճռի հրապարակում կախաղան հանելու։
 
Իսկ պատճառն այն է, որ բժիշկներն էլ մարդիկ են, ովքեր տարատեսակ վախեր ունեն, չեն ցանկանում պատվաստվել, չեն պատվաստում, դեռ մի հատ էլ իրենց մտերիմներին հուշում, որ չպատվաստվեն՝ շառից, փորձանքից հեռու։ Հիմա մեր իշխանությունները որոշել են պատժել «այս անհավատ» բժիշկներին, մինչդեռ պետք էր ի սկզբանե զրուցել բոլոր անհավատների հետ, փարատել նրանց կասկածները եւ վախերը։
 
Բժիշկներին մեղադրելու հաջորդ առիթը եղավ պատվաստումային կեղծ տեղեկանքները, անշուշտ, այս դրվագը իր քրեաիրավական գնահատականը կստանա համապատասխան քննությամբ եւ դատական ակտով։ Բայց մինչ իրավապահները կգործեն, հանրությունն արդեն բարոյական վճիռը կայացրել է՝ կախել նման տեղեկանքներ տվողներին եւ վերցնողներին։ Բայց ոչ ոք չի հարցնում՝ իսկ ինչու են մարդիկ նման քայլի գնում, այդ ով է գժվել, որ իր կյանքը չփրկելու համար վճարի գումար եւ կեղծ տեղեկանք վերցնի։
Կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանությունը մարդկանց փակուղի է մտցրել՝ առանց լսելու, հասկանալու նրանց վախերը, վերլուծելու, զրուցելու նրանց կասկածները, համոզելու եւ ապացուցելու պատվաստման անհրաժեշտությունն ու արդյունավետությունը։ Իսկ պատվաստումներից «քրոնիկ» վախեցողներին, ովքեր գումար չունեն ամեն 10 օրը մեկ թեստավորվել, ինչ է մնում անել, ցավոք, կեղծիքի դիմել։
 
Սա ամենեւին էլ տեղի ունեցածի արդարացում չէ, ոչ էլ հակապատվաստումային քարոզ, սա ընդամենը կոչ է՝ հասկանալու, թե որտեղ է սխալվել պետությունը պատվաստումային գործընթացը եւ քարոզչությունը կազմակերպելիս, ինչու է հանրությունը դիմադրում եւ ինչ անել այդ դիմադրության շղթան կոտրելու համար։ Այլապես միշտ կարելի է գտնել մեղադրյալներ եւ սփոփվել նրանց մեղադրելով՝ լինեն դրանք լրատվամիջոցներ, քաղաքացիներ, բժիշկներ, թե հանրային գործիչներ, բայց սա փակուղի տանող ճանապարհ է, նախեւառաջ պետք է վերլուծել իշխանության քաղաքականության գործած սխալները եւ սկսել դրանք շտկելուց։
Հաստատվել է կորոնավիրուսի 502 նոր դեպք, մահացել՝ 43 մարդ
Վահե Հակոբյանի ճեպազրույցը
Վթարի պատճառով 6 ժամ ջուր չի լինելու
Նավթի համաշխարհային գները նվազել են
Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մեկնում է արձակուրդ
Երևանում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել շինհրապարակում
Հունաստանում 60 և ավելի տարիքի մարդկանց համար պարտադիր կդառնա Քովիդ-19-ի դեմ պատվաստումը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Շվեդիա
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. Ուղիղ
Օրվա աստղագուշակ
Ռուսաստանում առայժմ «օմիկրոն» շտամ չի հայտնաբերվել
Գեղարքունիքի Լիճք գյուղում խոշոր հրդեհի հետևանքով անկել է 700 ոչխար, 25 խոշոր եղջերավոր
«Ժողովուրդ». Նախարար Ավանեսյանը դեմ է զինծառայողներին արտահերթ բուժելու նախագծին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Ժողովուրդ». Դատախազից՝ դատավոր. Արթուր Դավթյանն այսուհետ ունի իր «աչքերն ու ականջները»
«Ժողովուրդ». Հանցագործությունները շատացել են. որն է պատճառ
«Հրապարակ».Ոստիկանության նոր Skoda-ները հերթով խափանվում են
«Հրապարակ». Անփոխարինելի «տիկտոկերուհին»
«Ժողովուրդ». Իրական աշխատավարձերը նվազել են
«Հրապարակ». «Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Իշխանություններին քննդատած հոգեւորականին կարգալույծ են անում
Եթե Թեւանը պատմի, թե ով էր իրեն տվել այդ մի շիշ արաղի փողը, կիմանանք թե ով է ֆինանսավորել այս հեղափոխություն կոչեցյալը. Արգիշտի Կիվիրյան
«Հրապարակ». «Սեւերի» ներկայացուցիչ Գեւորգ Փարսյանը մասնակցել է իշխանական հանձնախմբի նիստին
Լույս չի լինի
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 43829 պատվաստում
Անթիլիասի Մայրավանքում Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Անաստաս Միկոյանի 126-ամյակը
Կանանց ԱԱ Հայաստան-Նորվեգիա հանդիպումը մառախուղի պատճառով անավարտ է մնացել
Դուբայի օդանավակայանում հայը մեկ միլիոն դոլար է շահել
Տեղի է ունեցել Սյունիքի հարցերի միջգերատեսչական խմբի հերթական նիստը
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
«Ամբերդ» արգելոցը փակ կլինի այցելուների համար
Վահրամ Դումանյանն ընդունել է հայազգի արվեստագետ Ստաս Նամինին
Կովկասի բնության հիմնադրամը «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերին հատուկ տեխնիկա է նվիրաբերել
Կիմա Արզումանյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Հանրային քննարկման ներկայացրած նախագիծը սահմանում է դասագրքի հանդեպ պետության պահանջները․ Ժաննա Անդրեասյան
Լոնդոնում նշվել են Ալեքսանդր Սպենդիարյանի և Առնո Բաբաջանյանի հոբելյանները
Էրդողանի վերջին հայտարարություններից հետո թուրքական լիրան կրկին հասել է ռեկորդային ցածր մակարդակի
Կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը
Պետք է շարունակել թուրքական պատրաստի արտադրանքի ներմուծման արգելքը. Էմիլ Ստեփանյան
Վահան Նարիբեկյանը Մադրիդում մասնակցել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին
Ֆանտան գյուղում այրվել է մոտ 2 տ անասնակեր
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայիններն ավարտել են համատեղ զորավարժությունները
«Այգ-1» ծրագիրն իրականացնող Մասդար ընկերության կողմից ներկայացվել է անվերապահ, անվերադարձ և ըստ պահանջի Բանկի կատարողականի երաշխիքը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Մոսկվա
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
Երևանում մառախուղի պատճառով ընդհատվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղը
Ինչ կապ կա «Իմ քայլի» ռոլիկները նկարող ընկերության եւ սեպտեմբերի 21-ի միջոցառման միջեւ․Աղվան Վարդանյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™