Մենք չենք արել մի բան, ինչի համար զղջանք կամ հետ կանգնենք. Գագիկ Առուշանյան Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները սկսել են տուգանել հայ վարորդներին. Ո՞րն է լինելու հաջորդ քայլը Չկա որևէ քաղաքական տարաձայնություն. Ագնեսա Խամոյանը՝ Սեդրակյանի մանդատը վայր դնելու և հաջորդ թեկնածուի մասին Ադրբեջանցիները գողացել են բազմանդամ ընտանիք ունեցող կոռնիձորցու ապրուստի միակ միջոց հանդիսացող ոչխարի հոտը Բանջարեղենն ու միրգը շարունակում են թանկանալ Ինչ խնդիրներ և առավելություններ ունի Ամանորյա տոն օրերի կրճատումը. մեկնաբանում է տնտեսագետը Արմեն Գրիգորյանն անդամ է մի կուսակցության, որը եկել և իրականացնում է՝ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականություն. Լարիսա Ալավերդյան Ինչու է Թաթոյանի վերընտրությունը ՄԻՊ պաշտոնում բխում հանրության եւ իշխանության շահերից Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ «Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ
Լավագույն տեսանյութերը. Youtube


ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամներն այցելել են հեռուստառադիոոլորտը կարգավորող մարմիններ, Հանրային հեռուստաընկերություն

Հասարակություն

Հոկտեմբերի 13-ին ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամներն այցելել են հեռուստառադիոոլորտը կարգավորող մարմիններ ու Հանրային հեռուստաընկերություն: Պատգամավորների այցի նպատակն է Ազգային ժողովի ու պետական հաստատությունների միջեւ համագործակցության առավել լայն հնարավորություններ ստեղծելուն ուղղված քայլեր ձեռնարկել:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանն ու Նարեկ Բաբայանը սկզբում եղել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում:

Պատգամավորները հանդիպել են ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի եւ կառույցի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահը նշել է, որ նախորդ տարի ընդունվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, որի կիրարկումից հետո փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել:

ՀՌՀ նախագահը նշել է, որ վերոնշյալ օրենքի վերաբերյալ հանձնաժողովը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք մասամբ ընդունվել են: Տիգրան Հակոբյանը վերահաստատել է փոփոխությունների անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ որոշ դրույթներ հակասում են հարակից օրենքներին: ՀՌՀ նախագահը, ներկայացնելով իրենց հիմնական գործառույթները, ընդգծել է, որ նախատեսվում է ձեւավորել վերլուծական բաժին:

Զրուցակիցները, խոսելով իրենց ապագա ծրագրերից, կարեւորել են ինտերնետ մեդիաոլորտի կարգավորումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ սոցիալական գովազդին՝ ընդգծելով, որ ոլորտը կարգավորման կարիք ունի:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամները ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել՝ ծանոթանալով կառույցի պայմաններին:

Այնուհետեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներն այցելել են Հանրային հեռարձակողի խորհուրդ եւ հանդիպել խորհրդի նախագահ Արա Շիրինյանի, անդամներ Վահրամ Մարտիրոսյանի, Վահագն Թեւոսյանի եւ Արամ Սուքիասյանի հետ:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, ներկայացնելով իրենց հիմնական գործառույթները, ընդգծել է, որ աշխատանքի կանոնակարգման անհրաժեշտություն կա, ինչը կարող է իրականացվել միայն օրենսդրական ճանապարհով: Խոսքը վերաբերում է Կառավարություն-խորհուրդ, խորհուրդ-կառույցներ ներքին կանոնակարգին:

Զրուցակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են մշակութային հեռուստաընկերություն ունենալու անհրաժեշտությանը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամների հանդիպումների շարքը շարունակվել է նաեւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում: Նրանք հանդիպել են հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի ու գործադիր տնօրենի տեղակալ - գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հետ: Վերջիններս ներկայացրել են աշնանային նոր եթերաշրջանի հաղորդումներն ու հետաքրքիր նախագծերը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ հանդիպումների նպատակը ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնությունների քննարկումն է դրանք շրջանառության մեջ դնելուց առաջ: Այս համատեքստում նշվել է, որ կան մի շարք օրենքներ, որոնք փոփոխելու, արդիականացնելու անհրաժեշտություն ունեն: ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը ցանկացած հարցի առնչությամբ հանձնաժողովում կազմակերպել քննարկումներ՝ լուծելու առկա հրատապ խնդիրները: 

Փայտանյութը Ստեփանավանի մոտակա անտառից բարձել և ցանկացել է տեղափոխել ծանոթի տան բակ
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ները. գլխիվայր շրջված Opel-ի վարորդը եղել է ամենաբարձր աստիճանի խմած
Կիպրոսի նախագահը Թուրքիային դատապարտող նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Շենգավիթի խանութներում ստուգայցեր են իրականացվել և խախտումներ արձանագրվել
Քովիդով պացիենտներին սպասարկող ԲԿ-ներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն Թորոսյան
Մահվան ելքով վթար Երևան-Սևան ճանապարհին
Այս պահին COVID-19 դեմ աշխարհում միայն երկու պատվաստանյութ կա, որ ստեղծվել է mRNA նորարարական մոտեցմամբ. Հովհաննես Ավետիսյան
Հենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողը ներկայացել է ոստիկաններին
Գանձաքար գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել էր փայտանյութով բեռնված Զիլ-ը
Երևանում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն
Պետական հարցեր լուծելիս մոռանում են, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին. Վարդեւանյան
ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում ՌԴ-ի սահմանների մոտ․ Շոյգու
Զանգակատուն գյուղում այրվել է մոտ 100 հա խոտածածկ տարածք
Կիրակի Երևանում պատվաստումների օր է․ ՀՀ ԱՆ
Հալեպում հայերի կողմից ականազերծված տարածքները հանձնվեցին նահանգային իշխանություններին
Կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո. Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել որդու հետ
Ֆեյսբուքյան հարթակում բացվել է «Փարսյան քաղաքապետ» ֆեյք էջ
Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է
«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը
Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով եղել է Իտալիայում
Էրդողանը կարգադրել է արտաքսել 10 երկրների դեսպանների
Բժիշկը նշել է այն պայմանը, որի դեպքում կորոնավիրուսը չի կարող վարակել օրգանիզմը
ՀՀ պաշտպանության նախարարը ԿԽՄԿ պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է գերիների վերադարձը բացառապես հումանիտար հարթությունում դիտարկելու անհրաժեշտությունը
Աֆղանստանի արևելքում զինված հարձակում է տեղի ունեցել
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են
Գեղարքունիքի 4 համայնքում նշանակվել են համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ
20 անձ անհետացել են ադրբեջանական գերության մեջ. Հայկական իրավական կենտրոնը նոր գործեր է ներկայացրել ՄԻԵԴ
Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով 4 մարդ զոհվել է
Մենք չենք արել մի բան, ինչի համար զղջանք կամ հետ կանգնենք. Գագիկ Առուշանյան
Գեղարքունիքի մարզում կներդրվի «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման` ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագիրը
Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստի գույնը քաղաքական ազդակներ է պարունակել
Հռոմի պապը Մեսսիի ինքնագրով մարզաշապիկ է ստացել
Բայդենը և Մակրոնը քննարկել են համագործակցության ուղիները
Գազ չի լինի
Facebook-ն Ուկրաինայի քաղաքացուն մեղադրել է սոցցանցի 178 միլիոն օգտատիրոջ տվյալները գողանալու մեջ
Ամերիկացիները վրդովված են տրանսգենդերին ծովակալի կոչում շնորհելու համար
Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները սկսել են տուգանել հայ վարորդներին. Ո՞րն է լինելու հաջորդ քայլը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Դավիթաշենում
Նոյեմբերի 1-ից Մոլդովան կարող է մնալ առանց գազի
Լավրովը Մոսկվայում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալին
Հրդեհ Զանգակատուն գյուղում
Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում 1075 մարդ է մահացել
Ոստիկններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Երևանում կհիմնանորոգվի ևս 6 մանկապարտեզ
Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
Հայաստանի ներկայացուցիչը դարձել է միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթող
Ադրբեջանական ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում Քաշաթաղում
Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը մոտեցել է 5 միլիոնի
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™